Սովորական խայտառակություն

Աննախադեպ ա՞ճ, թե՞ աննախադեպ սուտ

Սեպտեմբերի 3, 2018
Աննախադեպ ա՞ճ, թե՞ աննախադեպ սուտ

Փաշինյանի կառավարության դաշնակ նախարար, տնտեսական զարգացման ու ներդրումների ոլորտի պատասխանատու Արծվիկ Մինասյանն այսօր հայտարարել է, որ 2018 առաջին վեց ամսում ՀՀ տնտեսական աճի ցուցանիշը կազմել է 8,3 տոկոս, որն ամենաբարձր ցուցանիշն է վերջին ութ տարում: «Տնտեսական ակտիվության ցուցանիշը հունվարից մինչև հուլիս, ընդհանուր առմամբ, կազմել է 9,3 տոկոս: Աճել են շինարարության, առևտրաշրջանառության ծավալները՝ համապատասխանաբար 5 ու 8,9 տոկոսով»,-տեղեկացրել է ընկեր Արծվիկը:

 

Որ վերջին 8 տարվա մեջ երկիրն առաջին անգամ աննախադեպ և թռիչքային աճ է արձանագրել, նման տեղեկությունը կարող է լինել որքան հաճելի, նույնքան էլ անհավանական: Բարդ բան չէ վիճակագրական նկարչությամբ զբաղվելը, փոխարենը շատ դժվար պիտի լինի դա հիմնավորելը: Ինչի՞ հաշվին է տնտեսությունը զարգացել, եթե այդ բանի համար չի եղել որևէ ակնառու նախադրյալ: Անցած ամիսների ընթացքում ո՞վ է լսել, որ արտադրական ծավալներ ավելանան, որ ֆինանսական հոսքեր ապահովվեն, որ տնտեսության որևէ ճյուղում բարձր ցուցանիշներ ի հայտ գան, որ ներմուծման և արտահանման խթանիչներ դրսևորվեն: Ոչ ոք: Սրանց փոխարեն տեղեկացվել ենք, թե որքան կորուստներ են եղել, ասենք, գյուղատնտեսության ու անասնապահության ոլորտներում, լսել ենք փակվող գործարանների, գործադուլների, սաբոտաժների, անավարտ շինարարության, ապամոնտաժումների, փակված առևտրային հաստատությունների և նմանատիպ այլ դեպքերի մասին: Ուրեմն, այդ ի՞նչ հրաշք կատարվեց: Չլինի՞ Նիկոլն իսկապես գտել է իր երազների կախարդական փայտիկը:

 

Տնտեսական աճի մասին սուտը կարծես քիչ էր, Արծվիկ Մինասյանը եղածին այսօր հավելեց նաև երկրորդը` հայտարարելով, որ իբր Հայաստանում ներդրումներ կատարելու մասին խոստումների և մտադրությունների ծավալը գերազանցել է մեկ միլիարդ դոլարը: «Եկել ենք եզրակացության, որ դրանից 240 միլիոն դոլարն առնվազն իրատեսական է»,- հավելել է ընկեր Արծվիկը` չմոռանալով նշել, որ այդ առաջարկներն ստացվել են մայիսի 15-ից սկսած, այսինքն` Նիկոլի իշխանության գալու պահից:

 

Այն, որ առ այսօր մեր երկրում դեռ ոչ մի լուրջ գործարար կամ կազմակերպություն ոչ մի լումայի ներդրում չի կատարել և հեռանկարում էլ նման բան չի նշմարվում, սա բոլորին է հայտնի: Իսկ ինչ վերաբերում է անտեսանելի բիզնեսմենների անտեսանելի խոստումներին, որոնք կարելի է նաև գրել սառույցի վրա, ապա նախարար Մինասյանի ասածն այլ բան չէ, քան միլիարդ դոլարանոց մի սուտ սպասվող ընտրությունների նախաշեմին, ինչն իբրև թե պիտի նպաստի Փաշինյանի թիմի վարկանիշի բարձրացմանը: Մնում է միայն, որ ժողովուրդն այսօր էլ խելքը կդնի օդում պայթող փուչիկների հետ ու կգնա քվեարկելու նրանց օգտին, ովքեր ընդամենը խոստանում են:






Դիտումների քանակ 4341


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Բայց կարող էր լինել, չէ՞

Բայց կարող էր լինել, չէ՞

Հունիսի 12, 2018


Այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ սոցապնախարար Մանե Թանդիլյանը հրաժարական է տվել, անմիջապես լուրեր տարածվեցին, որ նույն բան...

Ստալինը, Նիկոլը, Արծվիկը

Ստալինը, Նիկոլը, Արծվիկը

Հունիսի 12, 2018


Դաշնակները ատամ են ցույց տալիս: Խիատ վրդովված են այն բանից, որ կառավարության վերջին նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անհա...

Ինչո՞ւ է զայրանում Նիկոլը

Ինչո՞ւ է զայրանում Նիկոլը

Հունիսի 11, 2018


Կենսաթոշակային կուտակային համակարգի պարտադիր բաղադրիչը հուլիսի 1-ից ուժի մեջ կմտնի։ Դեռ երեկ ընդդիմություն համարվող և կուտակայի...

Դաշնակներն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի

Դաշնակներն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի

Մայիսի 28, 2018


Իշխանություն ունենալու և պահպանելու համար Նիկոլ Փաշինյանին այս պահին օդ ու ջրի նման անհրաժեշտ է մեկ բան` ամեն գնով իրագործել ար...

Արծվիկի ուշացած վրեժը

Արծվիկի ուշացած վրեժը

Մայիսի 15, 2018


Դաշնակցության քաղաքական էության ու նկարագրի մասին նոր չէ, որ պիտի իմանանք: Վերջին ամսվա իրադարձություններն ընդամենը ավելի ամրապ...

Ո՞ւր են գնում դաշնակները

Ո՞ւր են գնում դաշնակները

Ապրիլի 26, 2018


«Հրաժարվել» և «դաշնակցական» բառերն անհամատեղելի են: Այդ իսկ պատճառով էլ, երբ այսօր տեղեկացվեց, որ ՀՀ տարածքային կառավարման և զա...

Բնությունը դաշնակցական կատեգորիա է

Բնությունը դաշնակցական կատեգորիա է

Մարտի 15, 2018


Այսօր ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հերթական կադրային նշանակումը կատարեց: Նրա որոշմամբ Միքայել Մանուկյանը նշանակվել է Բնապահպան...

Արծվիկի սիմֆոնիան վատն է

Արծվիկի սիմֆոնիան վատն է

Փետրվարի 28, 2018


Այսօր հայտնի դարձավ, որ Գառնու «Քարերի սիմֆոնիայի» տարածքում կատարվող շինարարությունը դադարեցվել է: Հիշեցնենք, որ բնության հուշ...

Արծվիկ, ինչո՞ւ ես պղծում

Արծվիկ, ինչո՞ւ ես պղծում

Փետրվարի 21, 2018


Այսօր Ֆեյսբուքի օգտատերերից մեկն իր էջում տեղադրել է Գառնու «Քարերի սիմֆոնիայի» լուսանկարները, որոնց շուրջ շինարարություն է սկս...

Կաշկանդված դաշնակն ու չկաշկանդված դաշնակը

Կաշկանդված դաշնակն ու չկաշկանդված դաշնակը

Փետրվարի 7, 2018


Կառավարության նիստերը դռնփակ անցկացնելու նախագիծը պիտի որ կյանքի կոչվեր գործադիրի բոլոր անդամների միահամուռ համաձայնության պայմ...

Տարոնն ու Արծվիկը փրթում են

Տարոնն ու Արծվիկը փրթում են

Փետրվարի 5, 2018


Նախ ահազանգ ստացվեց, որ մայրաքաղաքի Իտալիայի և Բեյրութի փողոցների միջնամասում գտնվող այգում ծառահատումներ են կատարվել: Հետո լու...

Ի՞նչ գույնի են դաշնակների ակնոցները

Ի՞նչ գույնի են դաշնակների ակնոցները

Հունվարի 12, 2018


ՀՅԴ - «Ծառուկյան» դաշինք մրցակցությունը գնալով ավելի է սրվում` իշխանական կոալիցիայում տեղ զբաղեցնելու հեռանկարով: Եթե դաշնակներ...

Որտեղի՞ ձուկն էր դաշնակների տոնական սեղանին

Որտեղի՞ ձուկն էր դաշնակների տոնական սեղանին

Հունվարի 10, 2018


ՀՀ բնապահպանության դաշնակցական նախարար Արծվիկ Մինասյանը հանձնարարական է ստորագրել, որով մինչև 2018 թվականի հունվարի 31-ն արգելե...

Ընկեր Արծվիկը պահանջում է Ռոբսոնի համաներումը

Ընկեր Արծվիկը պահանջում է Ռոբսոնի համաներումը

Դեկտեմբերի 25, 2017


Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը Նոր տարվա նախաշեմին երկու լուրջ մտահոգություն ունի: Մեկը Սևանի սիգն է, մյուսը` Ռոբսոնը...

Դաշնակ Արծվիկը սի՞գ է ծախում

Դաշնակ Արծվիկը սի՞գ է ծախում

Դեկտեմբերի 23, 2017


Դեռ օրեր առաջ բնապահպանության նախարարությունը հայտարարել էր, որ դեկտեմբերի 20-ից հունվարի 15-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լճ...

Ում համար` ռեֆորմ, ում համար` տեսլական

Ում համար` ռեֆորմ, ում համար` տեսլական

Նոյեմբերի 30, 2017


Որքան էլ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը պնդում է, թե իր ու վարջապետի հարաբերությունները կարգին են, իրականությունը հակ...

Ջերմության կարգավորումը` դաշնակների ձեռքում

Ջերմության կարգավորումը` դաշնակների ձեռքում

Նոյեմբերի 2, 2017


Կա Գագիկ Սուրենյան, որ եղանակի տեսություն է հաղորդում: Բայց գործը միայն Սուրենյանով չի սահմանափակվում: Ջերմաստիճանի տատանումներ...

Արծվիկն իր ունեցածը մոռացել է

Արծվիկն իր ունեցածը մոռացել է

Նոյեմբերի 2, 2017


Բոլորի համար շատ անսպասելի ՀՀ բնապահպանության նախարարությունը հանկարծ շրջանառության մեջ դրեց «Փոքր հիդրոէլեկտրակայանների կառուց...

Արջերը խանգարեցին դաշնակ Արծվիկի քունը

Արջերը խանգարեցին դաշնակ Արծվիկի քունը

Հոկտեմբերի 26, 2017


Նախարար Արծվիկ Մինասյանը երևի չգիտի: Չգիտի, որովհետև դաշնակ է, իսկ դաշնակ լինելն արդեն բացառում է որևէ նորմալ հատկանիշի, որևէ գ...

Վառածը ներկով է փակում

Վառածը ներկով է փակում

Հոկտեմբերի 17, 2017


Հրդեհված Խոսրովի անտառի վերականգնման ծրագիր այս պահին գոյություն չունի: Բնապահպանության նախարարությունը պնդում է, թե իբր անտառը...

Голод не тетка
07.12.2018 | 12:44


Голод не тетка

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Տիտանների պայքար
Դեկտեմբերի 15, 2018


Տիտանների պայքար

Վենդետան թափ է հավաքում
Դեկտեմբերի 13, 2018


Վենդետան թափ է հավաքում

Տիտանների պայքար
Դեկտեմբերի 15, 2018


Տիտանների պայքար

Վենդետան թափ է հավաքում
Դեկտեմբերի 13, 2018


Վենդետան թափ է հավաքում

Տիտանների պայքար
Դեկտեմբերի 15, 2018


Տիտանների պայքար

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ