Սովորական խայտառակություն

Փաշինյան Նիկոլն այդպես էլ չդարձավ վարչապետ. նա մնաց ընդդիմադիր խմբագիր

Սեպտեմբերի 1, 2018
Փաշինյան Նիկոլն այդպես էլ չդարձավ վարչապետ. նա մնաց ընդդիմադիր խմբագիր

Միրզո Արարատյան

 


Փաշինյան Նիկոլի թերթը, այսինքն` անձամբ ինքը, դժգոհ է ՀՀ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանից: Այնտեղ գրում են, թե իբր Թովմասյանը դեմ է գնացել ՀՀ ԱԳՆ-ին: Բանն այն է, որ Թովմասյանը վերջերս Աստանայում մասնակցել է «Նոր ժողովրդավարության երկրների սահմանադրական վերահսկողության մարմինների խորհրդաժողովի» անդամ դատարանների հերթական նիստի աշխատանքներին, որտեղ թիվ մեկ և առաջնային հարցը եղել է նշված կազմակերպությանն Ադրբեջանի Սահմանադրական դատարանի անդամակցությունը: «Հայկական ժամանակը» գրում է, որ ՍԴ կայքը չի տեղեկացնում, թե ինչպես է քվեարկել Թովմասյանը այս հարցով, բայց թերթը բոլոր պատճառներն ունի եզրակացնելու, որ Թովմասյանը կողմ է քվեարկել Ադրբեջանի անդամակցությանը:


Այդ իրադարձությունը տեղի է ունեցել հենց այն օրը, երբ ԱԳՆ խոսնակի պաշտոնակատարն իր արևին դեղին քարտ է ցույց տվելԱդրբեջանին, այսինքն` վերջինիս անդամակցությանը ՀԱՊԿ-ին, ասելով, որ այդ դեպքում Հայաստանը կօգտագործի իր վետոյի իրավունքը: Եվ այս կապակցությամբ «Հայկական ժամանակը», այսինքն` հենց Փաշինյան Նիկոլը, եզրակացնում է, որ Հրայր Թովմասյանը դեմ է ԱԳՆ-ին, այն է` դեմ է Հայաստանի Հանրապետությանը, հատկապես նրա հպարտ քաղաքացիներին իրենց վարչապետով հանդերձ:


Բայց ի՞նչ է տեղի ունենում իրականում: Նախ՝ ասենք, որ նույն նժարի վրա դնել դատարանների ինչ-որ մի միջազգային կառույց և ՀԱՊԿ-ը, որն աշխարհաքաղաքական սուբյեկտ է և ռազմաքաղաքական կազմակերպություն` մասնակիցների լրջագույն պարտավորություններով ու պատասխանատվությամբ, առնվազն կամ ապուշություն է, կամ էժանագույն ինտրիգանություն: Հայաստանն ու Ադրբեջանն իրար հետ անդամակցում են բազում կազմակերպությունների, որտեղ մեկը մյուսի մասնակցության դեմ չի քվեարկել, քանզի դրանք քաղաքակրթական, աշխարհաքաղաքական առանձնահատկություններ չունեն (ՄԱԿ, Եվրոպայի խորհուրդ, ԵԽԽՎ, ԵԱՀԿ, ԱՊՀ): Հիմա ի՞նչ կլիներ, եթե այդ վերոնշյալ դատական կառույցում էլ Հայաստանն ու Ադրբեջանը դարձյալ միմյանց հետ մասնակցեին: Իհարկե, ոչինչ: Բայց ինչո՞ւ է աղմկում Փաշինյան Նիկոլը:


Մեծ հաշվով, նրա տանձին չէ և չի էլ կարող լինել Ադրբեջանի մասնակցությունը «Նոր ժողովրդավարության երկրների սահմանադրական վերահսկողության մարմինների խորհրդաժողովին», որի գոյության մասին նա, հավանաբար, վերջերս է իմացել: Բայց նրա տանձին է, նախ, Թովմասյանին տաշելը` որպես նախկին հանրապետական ու սերժական, երկրորդ և ամենակարևորը` Հայաստանը իզգոյ դարձնելը միջազգային ասպարեզում: Պատկերացրեք, որ Թովմասյանը դեմ է քվեարկել Ադրբեջանին, և այդ երկիրը դուրս է մնացել իրենից ոչ մի բան չներկայացնող ու որևէ նշանակություն չունեցող խորհրդաժողովից (կամ չի մնացել): Ինչպե՞ս դա կընկալվեր անդամ երկրների կողմից: Որպես կառուցողական մոտեցո՞ւմ, թե՞ տարրական դեբոշ: Իհարկե, պատասխանն ակնհայտ է...


Եվ այսպես, քայլ առ քայլ Փաշինյան Նիկոլն ուզում է Հայաստանն իզգոյացնել, միջազգային ասպարեզում երկիրը դարձնել անկանխատեսելի, անհուսալի և անլուրջ, կարճ ասած` սարսաղ ու կռվճի գործընկեր: Խաչատուրովի կալանքը նույնպես այս սերիայից էր: Նշեմ, որ դրանով Փաշինյան Նիկոլը հասավ նրան, որ Հայաստանը զրկվեց իր նախագահությունից` ոչ Լուկաշենկոն, ոչ Նազարբաևը, որոնք չեն սիրում մայմունություն, համաձայնություն չեն տա Հայաստանի որևէ թեկնածուի նշանակմանը, այսինքն` Խաչատուրովին հետ կանչելով Փաշինյան Նիկոլը Հայաստանը զրկեց մեզ հասանելիք կարևոր ու հեղինակավոր պաշտոնից: Տեսնենք, թե հաջորդը ով է կամ որն է: Կյանքը շարունակվում է, Փաշինյան Նիկոլը լիարժեք և արդյունավետ ծառայում է իր առաքելությանը:

 






Դիտումների քանակ 55193


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Հակազգային սերիալը շարունակվում է

Հակազգային սերիալը շարունակվում է

Հունիսի 25, 2019


Փաշինյան Նիկոլն այսօր մեծ հաղթանակ տարավ՝ նա պղծեց Բակո Սահակյանին և Արկադի Ղուկասյանին և ընդհանրապես ղարաբաղցիներին, նա թքեց ա...

Եվս մեկ անգամ գրիգորյան վահեի հիվանդության կապակցությամբ

Եվս մեկ անգամ գրիգորյան վահեի հիվանդության կապակցությամբ

Հունիսի 25, 2019


Փաշինյան Նիկոլի գրիգորյան վահեն փորձում է սահմանադրություն պղծել, ինչպես հայտնի է, սա «ՍԴ դատավոր» և «ՍԴ անդամ» եզրույթների մեջ...

Փաշինյան Նիկոլի սպասվող ռեկորդի կապակցությամբ

Փաշինյան Նիկոլի սպասվող ռեկորդի կապակցությամբ

Հունիսի 25, 2019


Փաշինյան Նիկոլի ԱԳ նախարարը Վաշինգտոնում Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ քննարկել է զորքերի դուրսբերման և ինչ-որ խաղաղապահ ուժեր տեղա...

Երկրում անհրաժեշտ է վերականգնել սահմանադրական կարգը

Երկրում անհրաժեշտ է վերականգնել սահմանադրական կարգը

Հունիսի 24, 2019


«ՎԵՏՕ» շարժում այսօր ակցիա էր կազմակերպել Սահմանադրական դատարանի դիմաց՝ ի պաշտպանություն սահմանադրական կարգի: Ցույցը ավարտվեց ե...

Անդամը դատավոր է, իսկ դատավորն արձակուրդում է. իշխանազավթման փորձ Հայաստանում

Անդամը դատավոր է, իսկ դատավորն արձակուրդում է. իշխանազավթման փորձ Հայաստանում

Հունիսի 24, 2019


Լակոտ վահե գրիգորյանի՝ Փաշինյան Նիկոլի սիրած իրավաբանի, Իլհամ Ալիևի գործակալի համբավը դուրս է գալիս Հայաստանի Հանրապետության սա...

Ո՞ւմ վրա է կրակելու Փաշինյան Նիկոլը

Ո՞ւմ վրա է կրակելու Փաշինյան Նիկոլը

Հունիսի 24, 2019


Սա էստրեմիզմի ծայրահեղ դրսևորում է: Դեռ երբեք ՀՀ ղեկավարները չեն ակնարկել ներքին թշնամիների գոյության մասին, թեպետ մենք միշտ ու...

Փաշինյան Նիկոլը պատրաստվում է սահմանադրության բռնաբարմանը

Փաշինյան Նիկոլը պատրաստվում է սահմանադրության բռնաբարմանը

Հունիսի 24, 2019


Փաշինյան Նիկոլի սիրած իրավաբան գրիգորյան վահեն Հայաստանի լակոտակրատիայի ամենավտանգավոր, ամենաէքստրեմիստ, ամենադեմագոգ և արևմտամ...

Ողբալի է պրն Օսիպյանի վիճակը

Ողբալի է պրն Օսիպյանի վիճակը

Հունիսի 21, 2019


Ըստ ամենայնի, Վալերի Օսիպյանը քաքն է ընկել Փաշինյան Նիկոլի ձեռքը: Այսօր լրագրողները նրան հարցնում են, թե ինչու նա չի թույլատրու...

գրիգորյան վահեն ասում է, թե քշելու է Հրայր Թովմասյանին

գրիգորյան վահեն ասում է, թե քշելու է Հրայր Թովմասյանին

Հունիսի 20, 2019


Արևմտամետ գրանտակեր և Ալիևի գործակալ գրիգորյան վահեն այսօր երդվեց Ազգային ժողովում՝ ստանձնելով ՍԴ դատավորի պաշտոնը: Եվ անմիջապե...

Փաշինյան Նիկոլը զիբիլ է հավաքում Սերժ Սարգսյանի դեմ

Փաշինյան Նիկոլը զիբիլ է հավաքում Սերժ Սարգսյանի դեմ

Հունիսի 20, 2019


Ադրբեջանական մամուլը հիացմունքով գրում է, որ Փաշինյան Նիկոլը վերադարձնում է «ապրիլյան պատերազմում Ադրբեջանին պարտված գեներալներ...

«Կիրթ» Ալիևի գործակալը՝ ՀՀ ՍԴ անդամ

«Կիրթ» Ալիևի գործակալը՝ ՀՀ ՍԴ անդամ

Հունիսի 18, 2019


Այսօր ՀՀ Ազգային ժողովը (ավելի ստույգ՝ Փաշինյան Նիկոլի խայտառակ խմբակցությունը) Սահմանադրական դատարանի դատավոր ընտրեց ՀՀ ամենաա...

Պեդերաստներին՝ բարձր պաշտոններ և (ցանկալի է) շքանշաններ

Պեդերաստներին՝ բարձր պաշտոններ և (ցանկալի է) շքանշաններ

Հունիսի 17, 2019


Ժողովրդական վարչապետի կադրային քաղաքականությունն առաջ է բերում ավելի մեծ հիացմունք քաղաքակիրթ աշխարհում։ Եթե Արևմուտքում սքանչա...

Փաշինյանի մոտ մեկնարկել է երկարատև ցռիկը

Փաշինյանի մոտ մեկնարկել է երկարատև ցռիկը

Հունիսի 15, 2019


Փաշինյան Նիկոլն իրոք ուզում է դիկտատոր դառնալ: Փոխանակ կարդար Բելովեժյան համաձայնագիրը և իմանար, որ Նազարբաևը կապ չի ունեցել դր...

Ինչո՞ւ Փաշինյան Նիկոլը դուրս թողեց ՀՀԿ-ին պառլամենտից

Ինչո՞ւ Փաշինյան Նիկոլը դուրս թողեց ՀՀԿ-ին պառլամենտից

Հունիսի 14, 2019


Բոլորս հիշում ենք, թե ինչ դաժան կռիվ տվեց Փաշինյան Նիկոլը հանրապետականների հետ անցած ընտրություններին: Նրա միակ թիրախը հանրապետ...

Գիտեի՞ք որ…

Գիտեի՞ք որ…

Հունիսի 13, 2019


Պարզվում է, մեր Նիկոլ-վարչապետը խիստ խրտնում Սուրենավան անունից՝ այն էլ շատ լուրջ պատճառով: Արարատի մարզի Սուրենավանի 85-ամյա կ...

Փաշինյան Նիկոլը փողի ալիք է վառել

Փաշինյան Նիկոլը փողի ալիք է վառել

Հունիսի 13, 2019


Երեկ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը հրաժարվեց իրենց հայցից ընդդեմ Նիկոլ Փաշինյանի, երբ վերջինիս փաստաբանը հայտարարեց, ...

Փաշինյանը դատարանում հրաժարվեց իր խոսքերից

Փաշինյանը դատարանում հրաժարվեց իր խոսքերից

Հունիսի 12, 2019


Այսօր կայացավ Փաշինյան Նիկոլի դեմ Ռոբերտ Քոչարյանի հայցով առաջին նիստը, որը եղավ վերջինը: Հիշեցնենք, որ ժողովրդի վարչապետը Փարի...

Փաշինյան Նիկոլի մուրազները կդառնան հակամուրազ

Փաշինյան Նիկոլի մուրազները կդառնան հակամուրազ

Հունիսի 12, 2019


Փաշինյան Նիկոլը հասավ ևս մեկ մուրազի՝ հունիսի 11-ին Բակո Սահակյանի հրամանագրով Վիտալի Բալասանյանն ազատվեց Արցախի ԱԱԽ քարտուղարի...

Փաշինյան Նիկոլն ընդդեմ Հայաստանի ու Արցախի

Փաշինյան Նիկոլն ընդդեմ Հայաստանի ու Արցախի

Հունիսի 11, 2019


Հայաստանի և Արցախի իշխանությունների հարաբերությունները արագացված տեմպերով փչանում են: Այսինքն, Փաշինյան Նիկոլը ձեռնոց է նետել Ա...

Մենք մի հայրենիք ունենք՝ միացյալ Հայաստանը

Մենք մի հայրենիք ունենք՝ միացյալ Հայաստանը

Հունիսի 7, 2019


Արդեն գրել եմ պետությունների քանդման արդի տեխնոլոգիաների մասին, որոնցից որոշներն իրականացվեցին Հայաստանում 2018թ. ապրիլ-մայիսին...

Գիտեի՞ք որ…
13.06.2019 | 18:59


Գիտեի՞ք որ…

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Ու կրկին Սորոսը
Հունիսի 20, 2019


Ու կրկին Սորոսը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ