Ազգային խայտառակություն

Լակոտակրատիայի վերջի սկիզբը

Սեպտեմբերի 1, 2018
Լակոտակրատիայի վերջի սկիզբը

Օսկան Քոչարյան

 

Երեկ տխուր օր էր վարչապետ Փաշինյանի հպարտ հպատակների` ՀՀ հպարտ քաղաքացիների համար: Նախ՝ երեկ ամռան վերջին օրն էր, երկրորդ` երեկ Ռոբերտ Քոչարյանի ծննդյան օրն էր, երրորդ` երեկ ՌԴ նախագահ Պուտինը զանգահարել էր Ռոբերտ Քոչարյանին և շնորհավորել նրան ծննդյան օրվա կապակցությամբ:

 

Ամբողջ օրը Փաշինյան Նիկոլին սպասարկող մամուլը շոկի մեջ էր և քար լռություն էր պահպանում: Անգամ պաշտոնական լրահոսում չկար այդ տեղեկությունը: Իսկ 1in.am ազատախոս կայքը մի քանի, մեղմ ասած, հոգեպես անհավասարակշռված նյութ հրապարակեց, որոնց վերնագրերն ամեն ինչ ասում են ՀՀ հպարտ քաղաքացիների ղեկավարության հոգեվիճակի մասին: Ահա դրանցից մի քանիսը. «Պուտինը մնացել է կրիմինալի հույսին. մտածելու բան ունի ոչ թե Հայաստանի ժողովուրդը, այլ ռուսական էլիտան», «Ռուսական տոտալ հարձակում Հայաստանի վրա» և այլն: Նորմալ հոգեվիճակում, եկեք հավատանք, այսպիսի հույզեր չեն առաջանա ընդամենը մեկ շնորհավորական զանգի պատճառով: Բայց ի՞նչն է սարսափեցրել Փաշինյան Նիկոլին ու նրա թիմին:

 

Բանն այն է, որ Փաշինյան Նիկոլն, իհարկե, սրտանց կուզենար բանտերում տեղավորել ՀՀ նորմալ քաղաքացիների մի ստվար զանգված: Սակայն կպչել այնպիսի դեմքերի, ինչպիսին են, ասենք, Քոչարյանը, Խաչատուրովը, որը փաստացի Պուտինի անձնական աշխատողն է, նա երբեք չէր համարձակվի, քանզի ի վերջո պրագմատիկ է և գիտակցում է հետևանքները: Սա նշանակում է, որ Փաշինյանն այս երկուսի կալանքի սանկցիան ստացել է դրսի ազդեցիկ կենտրոններից: Օրինակ, որքան դուրեկան է ողջ Արևմուտքի համար ՀԱՊԿ ղեկավարին տեսնել ճաղերի հետևում: Եվ ինչո՞ւ այդ մի քանի հաճելի պահերի համար չխնդրել Փաշինյան Նիկոլին, որպեսզի նա կազմակերպի այդ հաճույքը:

 

Խնդրեցին: Կազմակերպեց: Խաչատուրովն անմիջապես ազատվեց ու մեկնեց Մոսկվա աշխատանքի: Մնաց Քոչարյանը: Նա էլ դուրս եկավ սկզբունքային դատավորի շնորհիվ: Հիմա Փաշինյանի խնդիրը Քոչարյանին նորից փակելն է, բայց տեղի ունեցավ երեկվա չարաբաստիկ զանգը...

 

Ըստ էության, Պուտինն իր զանգով ասում է ՀՀ հպարտ քաղաքացիների էլ ավելի հպարտ սյուզերենին, որ Ռոբերտն իմ ընկերն է, մնացածն էլ դու մտածիր: Էսքան բան, ոչ ավել` ոչ պակաս: Եվ Փաշինյան Նիկոլը մտածում է...

 

Բանն այն է, որ Փաշինյան Նիկոլն իդեալական է գործում, երբ օրակարգն ինքն է թելադրում: Իսկ երբ թելադրողն ուրիշն է և թելադրում է անկանխատեսելի, Փաշինյանն ընկնում է ցուգցվանգի մեջ կամ գործում է ոչ ադեկվատ, ցեյտնոտային հոգեվիճակում: Փորձենք կռահել, թե ինչ ունի և կարող է նա անել:

 

Եթե հրաժարվի Քոչարյանին փակելու մտքից, ապա թիկունքում կունենա ահռելի հզոր ահեղ ուժ, որի կայծակնային հարվածին կարող է և չդիմանալ: Եթե, այնուամենայնիվ, իր էշը քշի, վստահի արտասահմանյան իր հովանավորներին և Վճռաբեկ դատարանն ահաբեկելով կրկին կալանավորի Քոչարյանին, ապա դա կլինի Փաշինյան Նիկոլի վերջը: Ժամանակին Միխայիլ Սաակաշվիլին վստահեց ԱՄՆ այն ժամանակվա պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսին և նրա հրահանգով գրավեց Ցխինվալը, իսկ երբ տեղի ունեցավ այն, ինչ կատարվեց, Սաակաշվիլու մատից Գեյթսը և առհասարակ ոչ ոք փուշ չհանեց:

 

Դժվար է ասել, թե ինչպես կվարվի ՀՀ լակոտակրատիայի հետ ՌԴ նախագահ Պուտինը: Հուսանք, որ դրան պատժելիս նա չի վնասի Հայաստանը, ինչպես դա արեց Վրաստանի դեպքում: Ամեն դեպքում ակնհայտ է, որ երեկ դրվեց հայրենի լակոտակրատիայի վերջի սկիզբը` Փաշինյանը ցուգցվանգի մեջ է, նրա շրջապատում առնետավազք է նշմարվում, քայքայվում է ոստիկանությունը (հատկապես Երևանի վարչության պետի փոխվելուց հետո այնտեղ հիմա սպայական բունտ է, մարդիկ սկզբունքորեն չեն ծառայում), ԱԱԾ-ում Վանեցյանը լիովին չի տիրապետում իրավիճակին` կա բարձրագույն սպայակազմի ահռելի դժգոհություն: Իսկ թե ինչ է կատարվում տնտեսության մեջ` բոլորիս է հայտնի:

 

Տա Աստված, որ ամեն ինչ շուտ և բարեհաջող ավարտվի: Ամեն...






Դիտումների քանակ 168023


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Փաշինյանն ընդվզում է, առայժմ՝ պատշաճության շրջանակում

Փաշինյանն ընդվզում է, առայժմ՝ պատշաճության շրջանակում

Ապրիլի 15, 2019


Ժողվարչապետ Փաշինյանը դեղին քարտ է ցույց տվել ռուսաստանյան հեռուստաալիքներին։ Վարչապետը դժգոհ է այն բանից, որ ռուսաստանյան ԶԼՄ-...

Փաշինյան Նիկոլի սերն ու համերաշխությունը

Փաշինյան Նիկոլի սերն ու համերաշխությունը

Ապրիլի 15, 2019


Մի քանի օր առաջ սիրո ու համերաշխության հեղափոխության կազմակերպիչ Փաշինյան Նիկոլը գնաց մաքսատուն, գետնին ընկած դրոշ հայտնաբերեց ...

Նազարբաևի նամակն ու նիկոլականների խանդը

Նազարբաևի նամակն ու նիկոլականների խանդը

Ապրիլի 15, 2019


Ղազախստանի Հանրապետության առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը նամակ է հղել Ռոբերտ Քոչարյանին, որով տեղեկացրել է ՀՀ երկրորդ նա...

Փաշինյան Նիկոլի հեքիաթները Ստրասբուրգում

Փաշինյան Նիկոլի հեքիաթները Ստրասբուրգում

Ապրիլի 11, 2019


Փաշինյան Նիկոլը ելույթ ունեցավ Ստրասբուրգում ԵԽԽՎ նստաշրջանի նիստում: Ելույթի կեսը նվիրեց իրեն ու իր հեղափոխությանը: Ստեց առաջի...

Քոչարյանը կխոչընդոտի քննությանը, եթե հայտնվի ազատության մեջ

Քոչարյանը կխոչընդոտի քննությանը, եթե հայտնվի ազատության մեջ

Ապրիլի 11, 2019


Այս որոշման ապօրինության վերաբերյալ կարելի է միայն մեկ փաստարկ բերել: Դատարանի փաստարկը այն է, որ Քոչարյանը, մնալով ազատության ...

Կատեգորիկ չի կարելի հաշվի առնել Փաշինյան Նիկոլի նոպաները

Կատեգորիկ չի կարելի հաշվի առնել Փաշինյան Նիկոլի նոպաները

Ապրիլի 10, 2019


Փաշինյան Նիկոլն առնվազն 2008-ից խախտում է բարոյականության և իրավունքի բոլոր նորմերը: Մարտի 1-ը նրա կենսագրության վառ օրերից է, ...

Լինել՞, թե՞ չլինել Հայոց պետականությանը

Լինել՞, թե՞ չլինել Հայոց պետականությանը

Ապրիլի 10, 2019


Ռուսաստանի «REGNUM» Դաշնային տեղեկատվական գործակալությունում հրապարակված իմ նախորդ հոդվածներում (տես՛ «REGNUM», «Կանխե՛լ Հայաստ...

ՊԵԿ դեսանտը Առինջում

ՊԵԿ դեսանտը Առինջում

Ապրիլի 9, 2019


Շատ սիրեց Ծառուկյանը Փաշինյան Նիկոլին, համարեց, որ հենց ինքն է, որ կա, դարձրեց լեգիտիմ վարչապետ: Դե, ժողովրդի վարչապետն էլ որոշ...

Գալիս է ՀՀ հպարտ քաղաքացիների անարգանքի ու նվաստացման ժամանակը

Գալիս է ՀՀ հպարտ քաղաքացիների անարգանքի ու նվաստացման ժամանակը

Ապրիլի 9, 2019


Նորագավիթի մաքսատանը Փաշինյան Նիկոլն այսօր անարգեց Հայաստանի հպարտ քաղաքացիներից մեկին: Էդ խեղճ տղան իր համար կանգնած էր, բայց ...

Փաշինյան Նիկոլի կետը

Փաշինյան Նիկոլի կետը

Ապրիլի 9, 2019


Հետաքրքիր բան է մանիպուլացիան: Փաշինյան Նիկոլն Ազգային ժողովում ասաց, թե Ադրբեջանի հետ բանակցությունները չի սկսել Սերժ Սարգսյան...

Դավիթ Ղազարյանը ՀՀ քաղաքացի չէ

Դավիթ Ղազարյանը ՀՀ քաղաքացի չէ

Ապրիլի 8, 2019


Այսօր՝ ապրիլի 8-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանը որոշում կայացրեց բավարարել ՊԵԿ քննչական վարչ...

Փաշինյան Նիկոլի արտիստիզմը շուտով մեզ կօգնի

Փաշինյան Նիկոլի արտիստիզմը շուտով մեզ կօգնի

Ապրիլի 5, 2019


Փաշինյանն ինքն իրեն է բռնել տալիս, քանզի խոստովանում է, որ խառնվում է իրավապահ մարմինների գործունեության մեջ: Ո՞նց կարող էր նա ...

Մտորումներ ունիտազի մասին

Մտորումներ ունիտազի մասին

Ապրիլի 3, 2019


Ժամանակին Փաշինյան Նիկոլն ասում էր հրապարակում, թե՝ իշխանությունը ձերն է, ես կատարող եմ, էս երկրում գրեթե բոլորը վարչապետ են, ա...

Փաշինյան Նիկոլը՝ մեր օրերի այաթոլա Խոմեյնի

Փաշինյան Նիկոլը՝ մեր օրերի այաթոլա Խոմեյնի

Ապրիլի 2, 2019


Մարդասպան ահաբեկիչ ավետիսյան վարուժը Փաշինյան Նիկոլի երկրում իրեն զգում է ոնց որ ձուկը ջրում: Սա այսօր ասել է Եռաբլուրում, թե Ա...

Հայոց պետականության հիմքերի խափանումը մտել է եզրափակիչ փուլ

Հայոց պետականության հիմքերի խափանումը մտել է եզրափակիչ փուլ

Մարտի 30, 2019


Եթե Հայաստանում խափանարար կազմակերպությունների գործունեության օպերատիվ և կոշտ կասեցման միջոցներ չձեռնարկվեն, մեր «արևմտյան բարի...

Խոսում և երևակայում է Փաշինյան Նիկոլը

Խոսում և երևակայում է Փաշինյան Նիկոլը

Մարտի 28, 2019


Հայաստանում այսօր որևէ մեկը չի խոսում ընտրակեղծարարության մասին, որևէ մեկը չի նկատում, որ մեր կյանքից դուրս է եկել այդ «դիսկուր...

ԵՊՀ դրաման նոր թափ է հավաքում

ԵՊՀ դրաման նոր թափ է հավաքում

Մարտի 26, 2019


Ընդամենը երեկ Փաշինյան Նիկոլը հայտարարեց, որ իր հեղափոխությանը չմասնակցած մարդիկ տեղ չունեն Նոր Հայաստանում և քաղաքական որոշում...

Գործը հասավ 1998-ի ընտրություններին

Գործը հասավ 1998-ի ընտրություններին

Մարտի 26, 2019


Փաշինյան Նիկոլի ՀՔԾ-ն հիմա էլ ուզում է զբաղվել 1998թ. նախագահական ընտրություններով: Այդ թեման թարմացրեց Շիրխանյան Վահանի բաց նա...

Հոկտեմբերի 27-ի գործի վերաբացումը իշխանության համար անհրաժեշտություն է դառնում

Հոկտեմբերի 27-ի գործի վերաբացումը իշխանության համար անհրաժեշտություն է դառնում

Մարտի 26, 2019


Վերջերս շատ է խոսվում Հոկտեմբերի 27-ի, այդ գործի լիարժեք բացահայտման անհրաժեշտության մասին: Թե ինչ են ուզում բացահայտել՝ դժվար ...

Փաշինյանը չափերն անցնում է

Փաշինյանը չափերն անցնում է

Մարտի 25, 2019


Օր չկա, որ «սիրո ու համերաշխության» հեղափոխություն կատարած վարչապետը էքստրեմիզմով չզբաղվի, օր չկա, որ նա չապացուցի, որ ժողովրդա...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ