Ազգային խայտառակություն

Զգուշացեք, Shame.am-ը վերադառնում

Սեպտեմբերի 1, 2018
Զգուշացեք, Shame.am-ը վերադառնում

Արտյոմ Խաչատրյան

 

Էսօր մեր առաջին աշխատանքային օրն է մեկամսյա հանգստից հետո: Երկրում շատ բան փոխվեց, կարծես օգոստոս ամիսը չէր: Ներքին իրավիճակում նշմարվեցին գալիք զարգացումների կոնտուրները:

 

Սերգեյ Լավրովի նկատողության հաջորդ օրը Փաշինյան Նիկոլը որոշեց իր ահեղ ուժը ցույց տալ աշխարհին, և օգոստոսի 17-ին մենք տեսանք այն: Այդ ուժը ոչ այլ ինչ էր, եթե ոչ մոտ 80 հազարանոց հանրահավաք, ընդ որում` մասնակիցների կեսը (եթե ոչ ավելին) բերովի նախիր էր: Նախիր տանել-բերելու հարցում Փաշինյան Նիկոլը նույնիսկ գերազանցեց Սերժ Սարգսյանին` չբավարարվելով տեղական գլխաքանակով, նա մոտ հազար գլուխ քշեց նաև Ղարաբաղից: Պատվավոր չոբանի բարձր առաքելությունն իր վրա վերցրեց Ղարաբաղի ամենաաֆերիստ ու կոռումպացված անձնավորությունը` նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը, որը, չունենալով բավարար գիտելիք ու խելք, կարծում է, թե Փաշինյան Նիկոլը – это надолго, և կամավոր ստանձնել է վերջինիս անձնական չոբանի ու սազանդարի դերը:

 

Բայց մինչ Փաշինյան Նիկոլի պատմական հանրահավաքը երկրում մեկ այլ կարևոր բան տեղի ունեցավ` Վերաքննիչ դատարանը կալանքից ազատեց Ռոբերտ Քոչարյանին: Դատավոր Ալեքսանդր Ազարյանը, որը գրել-կարդալ գիտի, անմիջապես հասկացավ, որ, նախ` կալանքի տակ Քոչարյանին պահելն անօրինական է, երկրորդ` ուշ թե շուտ նրա գլուխը կջարդեն, երբ որ Փաշինյան Նիկոլը դիմի հերթական փախուստի Հայաստանից: Դատավորի այդ որոշումը, բնականաբար, հավասարակշռությունից հանեց Փաշինյան Նիկոլին, և հանրահավաքի ժամանակ իր պատմական ճառում նա դուրս եկավ ադեկվատության վիճակից:

 

Բայց ի՞նչ էր ուզում ասել Փաշինյան Նիկոլն իր հանրահավաքով: Նախ՝ ուզում էր համոզվել, որ դեռ վերահսկում է իր հպարտ հպատակներին, որոնց նա հպարտորեն անվանում է ՀՀ հպարտ քաղաքացիներ: Երկրորդ՝ ուզում էր Վլադիմիր Պուտինին ցույց տալ, որ հզոր է երկրում և այլընտրանք չունի: Վերջապես, երրորդ՝ Փաշինյան Նիկոլը հերթական ռեֆորմներն է մտադիր իրականացնել, և քանի որ դրանք հակասահմանադրական, հակազգային, հակապետական ու հակատրամաբանական են, որոշեց դրանց հավանությունը ստանալ ամբոխից, որից հետո մտադիր է պարտադրել պառլամենտին:

 

Էնքան է գրվել Փաշինյան Նիկոլի` Հին Աթենքի ուղիղ ժողովրդավարական կառավարումը Հայաստանում կիրառելու և անցումային արդարադատության մասին, որ հարկ չկա անդրադառնալ այդ հարցին: Ուղղակի երկու նկատառում այս հարցով. նախ՝ Փաշինյան Նիկոլի մտահղացումն ամենևին էլ Հին Աթենքի Ագորան չէ, այլ Նովգորոդի Վեչեն, քանզի Աթենքի հրապարակում ինչ-որ պլյուրալիզմ է գոյություն ունեցել, տարբեր կարծիքներ են հնչել ժողովրդի աչքի առաջ, այնինչ Փաշինյան Նիկոլը Երևանի հրապարակն ուզում է պահել որպես մեկ դերասանի թատրոն, այսինքն` Նովգորոդի Վեչե, որտեղ խոսում և որոշում էր մեկը, իսկ նախրին, համաձայնելուց զատ, այլընտրանք չէր մնում: Երկրորդ՝ Փաշինյան Նիկոլի մտահղացումը սահմանադրական կարգի տապալման փորձ է: Հայտնի է, որ սահմանադրությունում նախատեսված չէ քաղաքական որոշումներ և օրենքներ ընդունել ու հաստատել հրապարակում, քանզի դրա համար կան պառլամենտ ու կառավարություն: Հիշեցնեմ, որ սա արդեն Փաշինյան Նիկոլի՝ սահմանադրության տապալման երկրորդ փորձն է, առաջինը 2008-ին էր, երբ նա, մի խումբ արևմտամետ դեմոկրատների հետ, ունենալով 21 տոկոս ձայն ու դա մատուցելով որպես 60 տոկոս, փորձեց տապալել Քոչարյան-Սարգսյանի ռեժիմը՝ գործը հասցնելով մարոդյորության և 10 հոգու սպանության:

 

Վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո անցել է արդեն համարյա չորս ամիս: Փաշինյան Նիկոլին այդպես էլ չհաջողվեց որևէ դրական արդյունք արձանագրել որևէ ոլորտում: Փոխարենը ողջ ամսվա ընթացքում նրան խայտառակում էին իր իսկ նախարարները: Մի քանի սկանդալային պատմության մեջ հայտնվեց առողջապահության նախարարը, կրթության նախարար արայիկ հարությունյանը անձամբ հանրությանը տեղեկացրեց իր անդաստիարակության և լկտիության վերաբերյալ. Երևանի դպրոցների տնօրենների հետ հանդիպման ժամանակ մի կնոջ վիրավորեց, ասաց, թե իբր չեք կարողանա ձեր ասածն անգլերեն արտահայտել: Կինը խոսեց լավ անգլերենով, արայիկն էլ անգամ չկարմրեց. մարդ որքա՞ն պիտի սնոբ, լկտի ու պլանքյաշ լինի, որ մանկավարժ կնոջը նսեմացնելով կոլեգաների առջև՝ փորձի բավարարել իր անառողջ ամբիցիաները: Ինչո՞ւ, հնարավոր չէ՞ մարդկանց հետ այլ կերպ վարվել, մի քիչ երկնքից իջնել ներքև: Դա հնարավոր է, բայց նորմալ մարդու համար, իսկ արայիկ հարությունյանը Երրորդ մասում մեծացած և համալսարանում ուրբանիզացված պլանքյաշ ինտելիգենտ է...

 

Ինչևէ, մեզ հետաքրքիր քաղաքական սեզոն է սպասում: Հուսանք, մինչև Նոր տարի հայ ժողովուրդը կփրկվի լակոտակրատիայից, իսկ գալիք իշխանության առաջին գործը կլինի երկրի գրանտակեր հանրույթի ոչնչացումը:

 






Դիտումների քանակ 92350


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Փաշինյանի մոտ մեկնարկել է երկարատև ցռիկը

Փաշինյանի մոտ մեկնարկել է երկարատև ցռիկը

Հունիսի 15, 2019


Փաշինյան Նիկոլն իրոք ուզում է դիկտատոր դառնալ: Փոխանակ կարդար Բելովեժյան համաձայնագիրը և իմանար, որ Նազարբաևը կապ չի ունեցել դր...

Ինչո՞ւ Փաշինյան Նիկոլը դուրս թողեց ՀՀԿ-ին պառլամենտից

Ինչո՞ւ Փաշինյան Նիկոլը դուրս թողեց ՀՀԿ-ին պառլամենտից

Հունիսի 14, 2019


Բոլորս հիշում ենք, թե ինչ դաժան կռիվ տվեց Փաշինյան Նիկոլը հանրապետականների հետ անցած ընտրություններին: Նրա միակ թիրախը հանրապետ...

Գիտեի՞ք որ…

Գիտեի՞ք որ…

Հունիսի 13, 2019


Պարզվում է, մեր Նիկոլ-վարչապետը խիստ խրտնում Սուրենավան անունից՝ այն էլ շատ լուրջ պատճառով: Արարատի մարզի Սուրենավանի 85-ամյա կ...

Փաշինյան Նիկոլը փողի ալիք է վառել

Փաշինյան Նիկոլը փողի ալիք է վառել

Հունիսի 13, 2019


Երեկ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը հրաժարվեց իրենց հայցից ընդդեմ Նիկոլ Փաշինյանի, երբ վերջինիս փաստաբանը հայտարարեց, ...

Երբ համալսարանը վստահում են ինցեստի մասնագետին…

Երբ համալսարանը վստահում են ինցեստի մասնագետին…

Հունիսի 12, 2019


Գինեկոմաստիայով և գլխից հիվանդ հարությունյան արայիկն այսօր Ազգային ժողովում ասել է. «Շիրակի պետական համալսարանը գտնվում է շատ վ...

Փաշինյանը դատարանում հրաժարվեց իր խոսքերից

Փաշինյանը դատարանում հրաժարվեց իր խոսքերից

Հունիսի 12, 2019


Այսօր կայացավ Փաշինյան Նիկոլի դեմ Ռոբերտ Քոչարյանի հայցով առաջին նիստը, որը եղավ վերջինը: Հիշեցնենք, որ ժողովրդի վարչապետը Փարի...

Փաշինյան Նիկոլի մուրազները կդառնան հակամուրազ

Փաշինյան Նիկոլի մուրազները կդառնան հակամուրազ

Հունիսի 12, 2019


Փաշինյան Նիկոլը հասավ ևս մեկ մուրազի՝ հունիսի 11-ին Բակո Սահակյանի հրամանագրով Վիտալի Բալասանյանն ազատվեց Արցախի ԱԱԽ քարտուղարի...

Փաշինյան Նիկոլն ընդդեմ Հայաստանի ու Արցախի

Փաշինյան Նիկոլն ընդդեմ Հայաստանի ու Արցախի

Հունիսի 11, 2019


Հայաստանի և Արցախի իշխանությունների հարաբերությունները արագացված տեմպերով փչանում են: Այսինքն, Փաշինյան Նիկոլը ձեռնոց է նետել Ա...

Մենք մի հայրենիք ունենք՝ միացյալ Հայաստանը

Մենք մի հայրենիք ունենք՝ միացյալ Հայաստանը

Հունիսի 7, 2019


Արդեն գրել եմ պետությունների քանդման արդի տեխնոլոգիաների մասին, որոնցից որոշներն իրականացվեցին Հայաստանում 2018թ. ապրիլ-մայիսին...

Փաշինյան Նիկոլը չսիրեց սև գույնը և նեգրերին ընդհանրապես

Փաշինյան Նիկոլը չսիրեց սև գույնը և նեգրերին ընդհանրապես

Հունիսի 6, 2019


Փաշինյան Նիկոլի աչքին սևազգեստ մարդիկ են երևում: Հավանաբար, վախեցած է ժողովրդի վարչապետը: Վալերի Օսիպյանին և վանեցյան արթուրին ...

Նիկոլ Փաշինյանն ընդդեմ Արցախի ղեկավարության

Նիկոլ Փաշինյանն ընդդեմ Արցախի ղեկավարության

Հունիսի 6, 2019


Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է իր կողմից հնչեցրած՝ դավադիրներին և հողեր հանձնելու խնդրին՝ ասելով, թե դրա մասին խոս...

Բոզերի վաստակներն անպատժելի են Նոր Հայաստանում

Բոզերի վաստակներն անպատժելի են Նոր Հայաստանում

Հունիսի 4, 2019


Փաշինյան Նիկոլի ոստիկանությունը որոշեց քրեական պատասխանատվության չենթարկել Նոր Հայաստանի ամենախայտառակ բոզի վաստակներից մեկին՝ ...

հարությունյան արայիկն ուրիշ է

հարությունյան արայիկն ուրիշ է

Հունիսի 3, 2019


Մամուլում գրվել է, որ գինեկոմաստիայով բանակից փրկված ու գլխից հիվանդ հարությունյան արայիկն օրերս հերթական լկտիությունն էր արել....

Ծառուկյան Գագիկին ազգովի իմոդիում մատակարարենք

Ծառուկյան Գագիկին ազգովի իմոդիում մատակարարենք

Հունիսի 3, 2019


Իմոդիումը լուծի (ցռիկի) դեղ է: Օգտագործողներն ասում են, որ օգնում է: Հիմա գործը հասել է նրան, որ մեր ազգային առյուծին է իմոդիու...

Հին ու նոր խայտառակ նշանակումներ

Հին ու նոր խայտառակ նշանակումներ

Հունիսի 1, 2019


ՀՀ նախագահ Սարգսյան Արմենը ժողովրդի վարչապետի ծննդյան օրվա առթիվ նոր խայտառակ նշանակումենր է կատարել: Այսպես, փետրվարի 1-ի նախա...

Փաշինյան Նիկոլի հերթական հարվածը հայոց բանակին

Փաշինյան Նիկոլի հերթական հարվածը հայոց բանակին

Հունիսի 1, 2019


47 պատգամավորի խնդրանքով խորհրդարանը ստեղծել է խորհրդարանական հանձնաժողով, որը կզբաղվի 2016 թվականի ապրիլյան իրադարձությունների...

Ո՞վ է վարչապետի տղամարդը

Ո՞վ է վարչապետի տղամարդը

Մայիսի 30, 2019


Ղազախստանի մայրաքաղաք Նուր Սուլթանի օդանավակայանում ինքնաթիռից իջնելիս Փաշինյան Նիկոլի ձեռքին ծաղկեփունջ կար: Սակայն հետաքրքիրն...

Փաշինյան Նիկոլը խայտառակվում է միջազգային ասպարեզում

Փաշինյան Նիկոլը խայտառակվում է միջազգային ասպարեզում

Մայիսի 29, 2019


Այսօր պարզվեց, որ ժողովրդի վարչապետ Փաշինյան Նիկոլը լիակատար անգրագետ է: Աշխատանքային այցով Ղազախստանում գտնվող Փաշինյան Նիկոլը...

Փաշինյան Նիկոլի և Գագիկ Ծառուկյանի ընդհանուր հետաքրքրությունը խաղատնային բիզնեսն է

Փաշինյան Նիկոլի և Գագիկ Ծառուկյանի ընդհանուր հետաքրքրությունը խաղատնային բիզնեսն է

Մայիսի 29, 2019


Ինչպես սպասվում էր, ՀՀ քաղաքացիների ամենաակտիվ խավը բուքմեյքերական ընկերությունների աշխատակիցներն ու հաճախորդներն են: Վերջիններ...

Փաշինյանն, ի զորու չլինելով հասնել կայուն վերափոխումների Հայաստանում, գլորվելու է դեպի պոպուլիզմ

Փաշինյանն, ի զորու չլինելով հասնել կայուն վերափոխումների Հայաստանում, գլորվելու է դեպի պոպուլիզմ

Մայիսի 27, 2019


Եվ այսպես, 2018թ. մայիսի 18-ին Երևանի Ավան և Նոր Նորք համայնքի ընդհանուր իրավասության դատարանը կալանքից ազատեց Լեռնային Ղարաբաղ...

Գիտեի՞ք որ…
13.06.2019 | 18:59


Գիտեի՞ք որ…

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Գիտեի՞ք որ…
Հունիսի 13, 2019


Գիտեի՞ք որ…

Գիտեի՞ք որ…
Հունիսի 13, 2019


Գիտեի՞ք որ…

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ