Սովորական խայտառակություն
Անցնող շաբաթվա դիմանկարը (23-29 հուլիսի 2018թ.)
Հուլիսի 29, 2018
Ստացվեց այնպես, որ անցնող շաբաթվա ամենաաղմկահարույց դեպքը պատահեց վերջում ու ստվերեց նախորդ յոթ օրերի մեծ ու փոքր կարևորությամբ իրադարձությունները: Կալանավորվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության արդյունքների հիման վրա հուլիսի 26-ին Քոչարյանին մեղադրանք առաջադրվեց ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով` այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի սահմանադրական կարգը: Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը մեկ օր անց Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրեց կալանավորումը:
Սա աննախադեպ որոշում էր, ինչն անմիջապես հասարակությանը և քաղաքական ուժերին տրոհեց երկու հակադիր բևեռների: Եթե մի խումբը ցնծությամբ էր ընդունում նախկին նախագահի կալանավորումը, ապա մյուսները տագնապ էին հնչեցնում և պնդում, որ դրա համար հիմքեր չկան: Իսկ հետո իրավիճակն ավելի բարդացավ, երբ Հատուկ քննչական ծառայություն հրավիրվեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովն ու նրան նույնպես ներկայացվեց նույն մեղադրանքը: Ճիշտ է, գեներալին ավելի ուշ բաց թողեցին 5 միլիոն գրավի դիմաց, սակայն դա մխիթարություն չէր նույն գործի շրջանակներում արդեն կանչվածների և մոտ ապագայում կանչվողների համար:
Առայժմ հստակ չէ, թե նման զարգացումները մինչև ուր կարող են հասնել, իսկ այդ ընթացքում մի շարք կուսակցություններ ու դաշինքներ լրջորեն տարված էին Երևանի ավագանու սպասվելիք ընտրությունների հոգսերով: Դրանց թվում առավել մեծ ուշադրության արժանացավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, քանի որ վերջինս միանգամից չորս հավանական թեկնածուի է հրապարակ նետել` հանձինս Ալեն Սիմոնյանի, որն ի սկզբանե հայտնի էր քաղաքապետ դառնալու իր հավակնություններով, դերասան Հայկ Մարությանի, Զարուհի Բաթոյանի ու Սրբուհի Ղազարյանի: Նրանցից և ոչ մեկը չի արժանացել երևանցիների համակրանքին, սակայն կիրակի ուշ գիշերին տեղեկացվեց, որ առաջադրվողը կլինի Կարգին Հայկոն: Այնպես որ ՔՊ տվայտանքները դեռ առջևում են:
Տվայտալից օրեր ապրեցին նաև խորհրդարանի պատգամավորները, որտեղ շաբաթվա ընթացքում շարունակվեցին Ընտրական օրենսգրքի փոփոխությունների շուրջ քննարկումները: Այդ ընթացքում ամենաինքնատիպ առաջարկներից մեկը ներկայացրեց ՀՀԿ-ն, ըստ որի՝ պետք է համապատասխան նորմ ամրագրվի, որով ընտրություններից առաջ յուրաքանչյուր քաղաքական ուժ պետք է ներկայացնի ապագա կառավարության իր կազմը, որը կգործի ընտրությունների արդյունքում մեծամասնություն դառնալու դեպքում: Բայց մյուսների համար սա կարծես թե այնքան էլ ընդունելի չէր: Կառավարության կազմ նախօրոք ներկայացնելը կարող էր կտրուկ կերպով նվազեցնել որոշ քաղաքական ուժերի վարկանիշը:
Ի դեպ, վարկանիշի իմաստով ամենամեծ մտահոգության պատճառներ այս շաբաթ ուներ կառավարությունը, որի «պատժիչ» գործողությունների արդյունքում շատերն էին ստիպված լինում խոստովանել իրենց մեծ հիասթափությունների մասին: Այդպես պատահեց, երբ Երևանի «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրենի պաշտոնից հարկադրաբար ազատվեց Արա Մինասյանը, ինչից հետո ԲԿ աշխատակիցներն ու բազմաթիվ քաղաքացիներ բողոքի ակցիաներ կազմակերպեցին: Այդպես պատահեց, երբ Տավուշի մարզի զայրացած բնակիչները փակեցին դեպի Իջևան տանող ճանապարհը` կառավարությունից պահանջելով թույլտվություն անտառներում հատումներ իրականացնելու համար: Այդպես պատահեց, երբ մի շարք համայնքների ղեկավարների նկատմամբ քրեական գործեր հարուցվեցին չարաշահումների մեղադրանքներով, թեև մարդիկ պնդում էին, որ դա ընդամենը շանտաժ է` գործող համայնքապետերին հեռացնելու և նրանց փոխարեն իրենց մարդկանց բերելու հեռանկարով:
Ինչ վերաբերում է նրանց, ովքեր արդեն ճաղերի հետևում էին, ապա ասենք, որ շաբաթվա ընթացքում Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանը վճարեց դատարանի սահմանած 1 միլիարդ դրամ գրավն ու ազատ արձակվեց կալանքից: Իսկ ահա Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանի բախտը չբերեց: Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց նրա խափանման միջոց կալանքը փոխելու փաստաբանի միջնորդությունը։ Այդ փաստից ԲՀԿ-ն զայրացավ ու հայտարարեց, որ սա ոչ թե իրավական, այլ քաղաքական գործընթաց է, ասել է թե` Ծառուկյանին վարկաբեկելու բացահայտ միտում կա:
Նա, ով իբրև թե վարկաբեկողն էր, այսինքն՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հուլիսի 26-ին մեկնեց Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին: Իսկ ընդհանրապես նախորդ 7 օրերի ընթացքում ամառային հանգստի տրամադրված հասարակության համար քիչ թե շատ նշանակալի համարվեցին իրարից խիստ տարբեր, բայց նույն տրամաբանությանը ենթակա դրվագները, օրինակ՝ այն, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը վայր դրեց լիազորությունները, Մուշեղ Բաբայանն ազատվեց Հայաստանի հատուկ քննչական ծառայության պետի տեղակալի պաշտոնից, իսկ Էջմիածնի ավագանին միաձայն կողմ քվեարկեց Մանվել Գրիգորյանին Էջմիածնի պատվավոր քաղաքացու կոչումից զրկելուն: Նույն օրերին հայ-թուրքական սահմանին 5 սահմանախախտի ձերբակալեցին: Ձերբակալված 5 անձինք Աֆղանստանի քաղաքացիներ էին: Այդպես էլ անհասկանալի մնաց, թե նրանց ինչն էր բերել մեր երկրի տարածք:
Եվ մինչ մարդիկ տարուբերվում էին հուլիսյան շոգերի և քաղաքական սառը ցնցուղների միջև, հինգ օր անընդմեջ շարունակվում էին Հաղթանակ թաղամասի աղբանոցի հրդեհաշիջման աշխատանքները: Կրակը ոչ մի կերպ մարել չէր հաջողվում: Հավանաբար երկրում հավաքված աղտեղության ծավալները ոչ միայն շատ մեծ են, այլև դրանք դառնում են հրդեհավտանգ:
Դիտումների քանակ 58480
ՀԱՐՑՈՒՄՆԵՐ
Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։
Վերադառնալ
Փոխկապակցված
Անցնող շաբաթվա դիմանկարը (24 – 30 հոկտեմբերի, 2018թ.)
Անցնող շաբաթվա դիմանկարը (17 – 23 սեպտեմբերի, 2018թ.)
Անցնող շաբաթվա դիմանկարը (10 – 16 սեպտեմբերի, 2018թ.)
Անցնող շաբաթվա դիմանկարը (3 – 9 սեպտեմբերի, 2018թ.)
Անցնող շաբաթվա դիմանկարը (16-22-ը հուլիսի 2018թ.)
Անցնող շաբաթվա դիմանկարը (9 – 15 հուլիսի, 2018թ.)
Անցնող շաբաթվա դիմանկարը (2 – 8 հուլիսի, 2018թ.)
Անցնող շաբաթվա դիմանկարը (25 հունիսի – 1 հուլիսի 2018թ.)
Անցնող շաբաթվա դիմանկարը (18-24-ը հունիսի, 2018թ.)
Անցնող շաբաթվա դիմանկարը (11-17-ը հունիսի, 2018թ.)
Անցնող շաբաթվա դիմանկարը (4 – 10 հունիսի, 2018թ.)
Անցնող շաբաթվա դիմանկարը (28 մայիսի – 3 հունիսի, 2018թ.)
Անցնող շաբաթվա դիմանկարը (Մայիսի 21-27)
Անցնող շաբաթվա դիմանկարը (14 - 20 մայիսի, 2018թ.)
Անցնող շաբաթվա դիմանկարը (7 – 13 մայիսի, 2018թ.)
Անցնող շաբաթվա դիմանկարը
Անցնող շաբաթվա դիմանկարը (23 – 29 ապրիլի, 2018թ.)
Անցնող շաբաթվա դիմանկարը (16 - 22 ապրիլի, 2018թ.)
Անցնող շաբաթվա դիմանկարը (9 – 15 ապրիլի, 2018թ.)
Անցնող շաբաթվա դիմանկարը (26 մարտի – 1 ապրիլի, 2018թ.)
Անցնող շաբաթվա դիմանկարը (19 – 25 մարտի, 2018թ.)
Անցնող շաբաթվա դիմանկարը (12 – 18 մարտի, 2018թ.)
Անցնող շաբաթվա դիմանկարը (5 – 11 մարտի, 2018թ.)
Անցնող շաբաթվա դիմանկարը (փետրվարի 26 – մարտի 4 , 2018թ.)
Անցնող շաբաթվա դիմանկարը (19 – 25 փետրվարի, 2018թ.)
Անցնող շաբաթվա դիմանկարը (11-18 փետրվարի, 2018թ.)
Անցնող շաբաթվա դիմանկարը (5 – 11 փետրվարի, 2018թ.)
Անցնող շաբաթվա դիմանկարը (29 հունվարի - 4 փետրվարի, 2018թ.)
Անցնող շաբաթվա դիմանկարը (22-28 հունվարի, 2018թ)
Անցնող շաբաթվա դիմանկարը (15-21 հունվարի, 2018թ.)
Անցնող շաբաթվա դիմանկարը (8-14 հունվարի, 2018թ.)
Անցնող շաբաթվա դիմանկարը (դեկտեմբերի 25-31)
Անցնող շաբաթվա դիմանկարը (18 – 24 դեկտեմբերի, 2017թ.)
Անցնող շաբաթվա դիմանկարը (10 դեկտեմբերի - 17 դեկտեմբերի, 2017թ.)
Անցնող շաբաթվա դիմանկարը (3 դեկտեմբերի - 10 դեկտեմբերի, 2017թ.)
Անցնող շաբաթվա դիմանկարը (27 նոյեմբերի - 3 դեկտեմբերի, 2017թ.)
Անցնող շաբաթվա դիմանկարը (20-26 նոյեմբերի, 2017թ.)
Անցնող շաբաթվա դիմանկարը (12 նոյեմբերի - 19 նոյեմբերի , 2017թ.)
Անցնող շաբաթվա դիմանկարը (6 նոյեմբերի - 12 նոյեմբերի , 2017թ.)
Անցնող շաբաթվա դիմանկարը (30 հոկտեմբերի - 5 նոյեմբերի , 2017թ.)
Անցնող շաբաթվա դիմանկարը (23 – 29 հօկտեմբերի, 2017թ.)
Անցնող շաբաթվա դիմանկարը (15 հոկտեմբերի - 22 հոկտեմբերի , 2017թ.)
Անցնող շաբաթվա դիմանկարը (8 հոկտեմբերի - 15 հոկտեմբերի , 2017թ.)
Անցնող շաբաթվա նկարագիրը (1 հոկտեմբերի - 8 հոկտեմբերի , 2017թ.)
Անցնող շաբաթվա դիմանկարը (25 սեպտեմբերի - 1 հոկտեմբերի, 2017թ.)
Անցնող շաբաթվա դիմանկարը (18-24 սեպտեմբերի, 2017թ.)
Անցնող շաբաթվա դիմանկարը (11-17 սեպտեմբերի, 2017թ.)
Անցնող շաբաթվա դիմանկարը (04-10 սեպտեմբերի, 2017թ.)
Նույն թեմայով
Մոսկվան դեմ չէ ՀԱՊԿ-ին Բաքվի անդամակցությանը
Անցնող շաբաթվա դիմանկարը (24 – 30 հոկտեմբերի, 2018թ.)
Անցնող շաբաթվա դիմանկարը (17 – 23 սեպտեմբերի, 2018թ.)
Անցնող շաբաթվա դիմանկարը (10 – 16 սեպտեմբերի, 2018թ.)
Անցնող շաբաթվա դիմանկարը (3 – 9 սեպտեմբերի, 2018թ.)
Անցնող շաբաթվա դիմանկարը (16-22-ը հուլիսի 2018թ.)
Անցնող շաբաթվա դիմանկարը (9 – 15 հուլիսի, 2018թ.)
Անցնող շաբաթվա դիմանկարը (2 – 8 հուլիսի, 2018թ.)
Անցնող շաբաթվա դիմանկարը (25 հունիսի – 1 հուլիսի 2018թ.)
Անցնող շաբաթվա դիմանկարը (18-24-ը հունիսի, 2018թ.)
Անցնող շաբաթվա դիմանկարը (11-17-ը հունիսի, 2018թ.)
Ռուսներին հայկական կապիկներ պետք չեն
Անցնող շաբաթվա դիմանկարը (4 – 10 հունիսի, 2018թ.)
Անցնող շաբաթվա դիմանկարը (28 մայիսի – 3 հունիսի, 2018թ.)
Անցնող շաբաթվա դիմանկարը (Մայիսի 21-27)
Անցնող շաբաթվա դիմանկարը (14 - 20 մայիսի, 2018թ.)
Անցնող շաբաթվա դիմանկարը (7 – 13 մայիսի, 2018թ.)
Անցնող շաբաթվա դիմանկարը
Անցնող շաբաթվա դիմանկարը (23 – 29 ապրիլի, 2018թ.)
Անցնող շաբաթվա դիմանկարը (16 - 22 ապրիլի, 2018թ.)
Պատիժ ամերիկյան ձևով
հակոբյան հրաչը մարտի է նետվում ծխախոտի դեմ
Դեգեներատ մարզպետի գործունեության արդյունք...
Ֆինլանդիայի վարչապետ է դարձել միասեռական ը...
Դատավոր Մխիթար Պապոյանը չդիմացավ ճնշմանը և...
Շարմազանովը ճիշտ է, քոչարյան անդոն` սխալ
Կադիրովին Նոր Հայաստանում չհավանեցին
«Ազգային Միաբանություն» կուսակցության հայտ...
Պոռնոարվեստը որպես քաղաքական հաշվեհարդարի ...
Հոմոսեքսուալիզմը ՀՀ կառավարություն ներմուծ...
Հպարտների առաջնորդի կինը մուղամի հրավեր է ...
Գողական է գնում Փաշինյան Նիկոլը
Փաշինյան Նիկոլի մաստեր կլասը
Փաշինյան Նիկոլը Վիտալի Բալասանյանին վտանգա...
Բռնության փորձ անչափահասի հանդեպ Ազգային ժ...
բաբաջանյան արմանին դեպրեսիա է սպառնում
«Սասնա ծռերի» պաշտոնական պառվաբոզը դժգոհ է...
Ինչո՞ւ են անկախ Հայաստանում հուշտ լինում ն...
Նախանձելի Ադրբեջանը
Կոստանյան Գևորգը քաշվեց, բայց շատ չի տառապի
բաբաջանյան արմանի ու նրա գաղափարակիցների վ...
Եվս մեկ Սորոսի վաստակ ընդդեմ Նարեկ Մալյանի
Կոստանյան Գևորգը կդառնա քաղփախստական
Նահանջ վերջին պահին. ինչպես ԱՄՆ-ը կեղծավոր...
ԱՄՆ-ը արդեն սկսել է Ուկրանիայից հրաժարվելո...
Վանեցյանը հեռացավ և գաղտնազերծեց գաղտնազեր...
Փաշինյան Հիսուսը հետաքրքրվում է Վատիկանի «...
Փաշինյան Նիկոլն կեղծում է փոխգնդապետ Մխիթա...
Փաշինյան Նիկոլը լեգենդների նոր չափորոշիչնե...
Խոսեց, ցուցադրեց և փայլեց Արմենչիկ Դարբինյանը
հարությունյան արայիկին պահանջում են դուրս ...
Հարությունյան Արայիկն ասում է, որ Քոչարյան...
Ոչ, սա Լյուքսեմբուրգը չէ
Օրիորդ դատավորուհին այսօր էլ դարձի չեկավ
Ինչո՞ւ են իրար խառնվել խայտառակ պատգամավոր...
Նոր Հայաստանում դեռ մնացել են «հակաժողովրդ...
Նոր Հայաստանում ու դատարանում ծուռ պավլիկի...
Ստում են միասեռականներն ու ահաբեկիչները
Ահաբեկիչները ողջունում են Ստամբուլյան կոնվ...
Հարգանքի տուրք по-англосаксонски
բաբաջանյան արման՝ Stratfor-ի գործակա՞լ
Հրայր Թովմասյանին չես նախանձի
Միասեռականի և տեռորիստի զրույցը կուսումնաս...
Իրավական անճարությունից Փաշինյան Նիկոլը մե...
ղարիբյան նազենիի սկզբունքը՝ վնաս, վնաս մին...
Փաշինյանը խրախուսում է օպերատորական արվեստ...
Փաշինյան Նիկոլը վերացնում է հայ մուլտիպլիկ...
Հարությունյան Արայիկ` Ղարաբաղի գերեզմանափոր
Փաշինյան Նիկոլի սրտի պառլամենտի ընտրության...
Հայաստանի և Արցախի փրկությունը «Իսլամական ...
Վերջնանպատակը Հայաստանից և Հարավային Կովկա...
Գարեգին Նժդեհի շուրջ բանավեճի առիթով
Փաշինյան Նիկոլը դրամատիզացնում է կյանքը
կարգին հայկո. դեգեներա՞տ, թե՞ Փաշինյանի դի...
Վիտալի Բալասանյանի «կուլտուրական» ապտակը ժ...
Եվ դո՞ւ, Գռզո (Սերժ Սարգսյան)
Ո՞վ է որոշել վախեցնել Հայաստանին Թուրքիայի...
Սամվել Կարապետյանը` միասեռականների և Ստամբ...
Վերջնական սև-մութ ամպեր Փաշինյան Նիկոլի գլ...
Փաշինյան Նիկոլն ընդդեմ Միքայել Մինասյանի
Վերջնական սև-մութ ամպեր Փաշինյան Նիկոլի գլ...
Այն ամենը, ինչ պետք է իմանալ Հին ու Նոր Հա...
«Ռեստարտ» լակոտախումբն այսօր ՀՀ ոստիկանութ...
Եվրախորհրդարանը պարգևատրում է ահաբեկչին
սիմոնյան ալեն. ես ոչխար եմ
սարգսյան գարիկը գողական է գնացել, բայց չի ...
Զուր մի՛ տուր Տիրոջ անունը, Նիկոլ Վովաևիչ
Ինչո՞ւ է դժգոհում լակոտախումբը
Վանեցյանի դեմ խոսում է վանոյական գրանտակեր...
Այն ամենը, ինչ պետք է իմանալ Սերժ Սարգսյան...
Ինչո՞ւ են ազդվել Տեր-Պետրոսյան Լևոնի ճամբա...
SOS. ամերիկացիները լքում են իրենց վասալներ...
Հերթը հասավ Բաղդասարյան Արթուրին. ո՞վ է հա...
Գեյ-քարոզչությունը՝ որպես Արևմուտքի թոկ Վր...
Իսրայելը և ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հայոց ցեղաս...
Հարությունյան Արայիկը շուտով կլինի Փաշինյա...
Հայաստանի և Արցախի առողջ ուժերի համախմբում...
Փաշինյան Նիկոլի գյուտը, Նալբանդյանի ու Գալ...
Պռոշները լցրած գեղի բոզն ու այլ վարակակիրն...
Փաշինյան Նիկոլի սրտի թեկնածուն ակտիվացել է...
հարությունյան արայիկը՝ Փաշինյան Նիկոլի իսկ...
ԱՄՆ ռազմակայան Ջավախքում. Քոֆին արձակում է...
բաբաջանյան արմանին նոր զգացմունքներ են պետ...
Մտորումներ Վիտալի Բալասանյանի հետ
բաբաջանյան արմանը չսիրեց Վազգեն Մանուկյանի...
Հոկտեմբերի 27. Ամերիկյան վտանգը վերադարձել...
Հայաստան. Փաշինյանին իշխանությունից հեռացն...
Փաշինյանականները թքում են Ռուսաստանի կերակ...
Մարդասպանի կինը դժգոհ է այլ մարդասպանի ազա...
Ինչո՞ւ է Սամվել Կարապետյանը բարևում Փաշինյ...
Հարությունյան Արայիկը շուտով կլինի Փաշինյա...
Մտորումներ Վիտալի Բալասանյանի հետ
Մարդասպանի կինը դժգոհ է այլ մարդասպանի ազա...
Փաշինյան Նիկոլը դաժան ապագայի մատնեց իր ըն...
ճաղարյան լիզայի հետազոտության արդյունքների...
Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։ Կարդալ ավելին