Սովորական խայտառակություն

Կրեմլը անբավարար նշանակեց ՀՀ ԱԳՆ-ին

Հուլիսի 28, 2018
Կրեմլը անբավարար նշանակեց ՀՀ ԱԳՆ-ին

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի դեմ քրեական հետապնդում սկսելուց առաջ մեր երկրի իշխանություններն այնքան էին շտապել, որ հարկ չէին համարել հստակեցնել, թե ինչպես է պետք վարվել այդ կառույցի հետ: Այս հապճեպության արդյունքում քիչ էր մնում միջպետական սկանդալ հրահրվեր, որովհետև գեներալ Խաչատուրովին բերման ենթարկելուն զուգահեռ ՀՀ ԱԳՆ-ն որոշել էր նաև այդ պաշտոնում Յուրի Խաչատուրովի փոխարինման գործընթաց սկսել: Եվ մինչ արտաքին քաղաքական գերատեսչությունը նստած սպասում էր արձագանքին, Մոսկվայից ստացված պատասխանը շատերի համար սառը քրտինքի պատճառ դարձավ:

 

Ռուսաստանի բարձրաստիճան դիվանագիտական աղբյուրից ստացված պատասխանը առավել քան կոշտ էր: «Հայաստանի ԱԳՆ-ն այսօր հրապարակել է ՀԱՊԿ անդամ երկրներին ուղղված իր ոչ պրոֆեսիոնալիզմով զարմացնող առաջարկություն՝ սկսել կազմակերպության գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթաց: Համանման հայտարարություներն առավել ևս զարմանալի են, քանի որ Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները չեն անդրադարձել արտաքաղաքական գերատեսչության կոլեկտիվի վրա, որը դեռևս վերջերս ՀԱՊԿ-ին առաջարկել էր Խաչատուրովի թեկնածությունը, եւ ամենագլխավորը՝ հրաշալի տեղյակ է ընթացակարգին, որի համաձայն՝ հենց Հայաստանը պետք է գործարկի գլխավոր քարտուղարին հետ կանչելու գործընթացը, որն այդ պետության ներկայացուցիչն է»,- ասվում էր այնտեղ:


Մոսկվայի այդ ծաղրական, ինչ-որ առումով նաև նվաստացուցիչ պատասխանը կարող է նախ և առաջ նշանակել, որ Կրեմլում չեն խրախուսում այն հետապնդումները, որոնք ծավալել են նոր իշխանությունները: Սա կարող է նշանակել, որ ռուսական կողմն ընդհանրապես չի խրախուսում Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ գծագրվող «նորամուծությունները», և Խաչատուրովի դեպքն ընդամենը պատրվակ էր այդ դժգոհությունն արտահայտելու համար: Եվ վերջապես, սա կարող է նաև նշանակել, որ քանի դեռ գեներալի մեղքն ապացուցված չէ, ինչու՞ են հայերը շտապում նրան փոխարինել, իսկ եթե բուն նպատակը եղել է Խաչատուրովին փոխել մեկ ուրիշով, ապա ի՞նչ իմաստ կա դատական հետապնդումներ սկսել նրա դեմ:


Ի վերջո, սա էլի շատ բաներ կարող է նշանակել, որոնց մասին կիմանանք շուտով:






Դիտումների քանակ 100195


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

«Ռուսների հետ հազիվ բարիշել եմ, բռնենք՝ կլնենք խայտառակ»

«Ռուսների հետ հազիվ բարիշել եմ, բռնենք՝ կլնենք խայտառակ»

Սեպտեմբերի 12, 2018


Իշխանությունը Հայաստանում փոխվեց ուղիղ չորս ամիս առաջ։ Այդ ժամանակվանից ի վեր հասարակական-քաղաքական կյանքը հանրապետությունում ե...

Հայաստանը ՆԱՏՕ-ին միլիարդներ նվիրեց

Հայաստանը ՆԱՏՕ-ին միլիարդներ նվիրեց

Մարտի 22, 2018


Գեներալ Հայկազ Բաղմանյանի մասին այսօր հրապարակված տեղեկությունը շատերին զարմանք պատճառեց: Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի...

Խաչատուրովի խաթրը չկոտրեցին

Խաչատուրովի խաթրը չկոտրեցին

Սեպտեմբերի 13, 2017


Ազգային ժողովում կառավարության հարցուպատասխանի ժամանակ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ուղղակի փայլում էր իր լավատեսությա...

ՀԱՊԿ, դիմացի՛ր, Խաչատուրովն է գալիս

ՀԱՊԿ, դիմացի՛ր, Խաչատուրովն է գալիս

Ապրիլի 14, 2017


Այսօր շատ հետաքրքիր մի լուր ստացվեց. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Յուրի Խաչատուրովը նշանակվ...

Խաչատուրովի ճողվածքը և Լիսկայի թոքաբորբը

Խաչատուրովի ճողվածքը և Լիսկայի թոքաբորբը

Հունիսի 3, 2016


Շատ աշխատելը երբեմն վատ հետևանքների է հանգեցնում: Մարդը չի խնայում իրեն, այրվում է գործի մեջ ու մեկ էլ հանկարծ տեսնում է, որ օր...

Ու՞ր գնալ՝ խաղատո՞ւն, թե՞ Հաղթանակի զբոսայգի

Ու՞ր գնալ՝ խաղատո՞ւն, թե՞ Հաղթանակի զբոսայգի

Մայիսի 9, 2016


ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Յուրի Խսչատուրովն այսօր խաղատուն չէր գնացել: Խաղատուն նա սովորաբար գնում է պատերազմական օրերին: Օրինակ...

Խաչատուրովի հրաժեշտի աչքալուսանքին սպասելով

Խաչատուրովի հրաժեշտի աչքալուսանքին սպասելով

Հունիսի 18, 2015


ԼՂՀ Պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանին Հայաստան բերելու, նրան ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի տեղակալ նշանակելու ամբողջ պատմությ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Փաշինյանը կատաղել է
Սեպտեմբերի 17, 2018


Փաշինյանը կատաղել է

Նիկոլը Փարիզում
Սեպտեմբերի 14, 2018


Նիկոլը Փարիզում

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ