Սովորական խայտառակություն

Հնչակները ուզում են զուգավորվել

Հուլիսի 28, 2018
Հնչակները ուզում են զուգավորվել

Հնչակների բնորոշ առանձնահատկություններից մեկը գրեթե բոլոր ժամանակներում եղել է այն, որ սրանք ոչինչ ժամանակին չեն անում և դժվարությամբ են կողմնորոշվում, թե տվյալ պահի հրամայականը որն է: Այդ իսկ պատճառով էլ Հայաստանում տեղի ուեցած իրադարձություններից հետո Սոցիալ -Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունից ձայն-ծպտուն չէր լսվում, մինչև որ այսօր լրատվական գործակալությունները հանկարծ տարածեցին ՍԴՀԿ-ի մի հայտարարություն` նվիրված Հայաստանում օրինականության վերականգնմանը, օրենքի առջև բոլորի հավասարությանը: Պարզ է, որ խոսքը վերաբերում էր Ռոբերտ Քոչարյանի գործին:

 

Հետո արդեն հնչակները գրել էին, որ հեղափոխության հիմքում սերն ու համերաշխությունն է, իսկ Քոչարյանի հանդեպ սկսված դատավարությունը կկայանա արդարադատության տառին համապատասխան: Եվ թվում էր, թե այս փքուն, ճոռոմ բառային կուտակումներով էլ պատմությունը կավարտվի: Սակայն պարզվեց, որ հնչակներին քիչ է հետաքրքրում ինչպես Քոչարյանն, այնպես էլ հեղափոխության ճակատագիրը: Նրանց ասելիքն այլ նպատակներ ուներ, ինչն էլ շարադրված էր հետևյալ պարբերության մեջ. «Միաժամանակ խիստ մտահոգիչ ենք համարում որոշ քաղաքական ուժերի կողմից՝ դատաիրավական համակարգի հանդեպ անվստահությամբ լցված հայտարարությունների տարածումը, մասնավորապես՝ նախկին կոալիցիոն գործընկերներ ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի հայտարարությունները՝ քաղաքական հետապնդումների, Ռոբերտ Քոչարյանի հանդեպ հաշվեհարդարի վերաբերյալ։ Որպես աշխարհասփյուռ Հնչակյան ընտանիքի անդամ մեր անվերապահ զորակցությունն ենք հայտնում Նոր Հայաստանի իրավահավասար պետություն դառնալու գործընթացին»:


Հիմա արդեն հասկանալի է, թե ինչն է հնչակներին արթնացրել լեթարգիական քնից: Սիրո, հանդուրժողականության, համերաշխության մասին դիֆերամբներ հնչեցնող ՍԴՀԿ-ն չի հանդուրժել, որ ոմանք այլ կարծիք ունեն` իր կարծիքից տարբեր: Հնչակները շտապել են հարմար պահն օգտագործել ցույց տալու համար, որ եթե իրենք համերաշխ են նոր կառավարության հետ, իսկ ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն ուրիշ տեսակետ ուեն, ուրեմն սրանք թշնամական դաշտում են: Եվ քանի որ երբևէ որևէ շանս չի ունեցել քաղաքական դաշտում գոնե մեկ սանտիմետր տարածք զբաղեցնել, ՍԴՀԿ-ն հիմա ուզում է դա անել` մրցակիցներին ոչնչացնելու գնով: Նախ նրանց կոչնչացնի, հետո Քոչարյանին, հետո էլ մի քանի այլախոհների ու ամայացած դաշտում կմնան ներկա իշխանությունն ու հնչակները: Երջանիկ զույգ:






Դիտումների քանակ 62962


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Գնանք քաղաքից դուրս, ինքնալուծարվենք

Գնանք քաղաքից դուրս, ինքնալուծարվենք

Հունիսի 17, 2017


«Հայազն» կուսակցությունն ինքնալուծարվում է: Այս տեղեկությունը առանձնապես ոչինչ չի կարող ասել մի կուսակցության մասին, որը ստեղծվ...

Հնչակները կվերադառնան 2143 թվականին

Հնչակները կվերադառնան 2143 թվականին

Մայիսի 2, 2015


128-ամյա Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունն այսօր Հայաստանի դեմոկրատական կուսակցության հետ համատեղ այդպես էր չէր կարողացե...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ