Սովորական խայտառակություն

Թույլերի միջի ուժեղները

Հուլիսի 28, 2018
Թույլերի միջի ուժեղները

Ի սկզբանե Երևանի ավագանու ընտրություններին մասնացել ցանկացողների թիվը մեծ չէր: Մյուս քաղաքական ուժերը կամ ցանկանում էին Փաշինյանի թիմի հետ համատեղ գնալ ընտրության կամ մտածում էին, որ այս անգամ էլ Նիկոլը ուժային մեթոդներով իր մարդուն կնստեցնի քաղաքապետի աթոռին, այնպես որ ծանր տեղը թեթևացնելու անհրաժեշտություն պիտի չլիներ, քանի որ անիմաստ բան է գլխով պատին խփվելը:

 

Հետո հանկարծ պատկերը կտրուկ փոխվեց: Միանգամից իրար հերթ չտալով ընտրություններին մասնակցելու մասին հայտարարեցին «Քաղաքացիական պայմանագիր», «Բարգավաճ Հայաստան», «Երկիր ծիրանի», «Օրինաց երկիր» կուսակցությունները: Իսկ այսօր այդ շքերթին միացավ նաև Դաշնակցությունը: Ընդ որում, դաշնակները միացան անմիջապես այն բանից հետո, երբ նրանց մասին մամուլը գրեց, թե չեն մասնակցելու, քանի որ վախենում են խայտառակվելուց` հաշվի առնելով, որ ՀՅԴ-ն հազիվ թե կարողանա հաղթահարել անցողիկ շեմը:


Այս մտավախությունների համար իրոք հիմքեր կան, բայց արի ու տես, որ այսօր դաշնակները անսպասելիորեն առյուծի սիրտ կերան ու տեղեկացրեցին. «ՀՅ Դաշնակցությունն անպայման մասնակցելու է Երևանի ավագանու ընտրություններին: Կուսակցությունը մասնակցելու է ինքնուրույն՝ առանց որևէ դաշինքի»:


Հիմա նրանց շրջադարձի համար կփորձեն զանազան բացատրություններ փնտրել, մինչդեռ պատասխանը շատ պարզ է և շատ ակնհայտ: Այն բանից հետո, երբ Փաշինյանի թիմը տեղեկացրեց, որ քաղաքապետի իրենց թեկնածուն լինելու է Կարգին Հայկոյի կամ Ալեն Սիմոնյանի մակարդակների մեկը, նույնիսկ ամենահետին կուսակցություններն էլ հասկացան, որ սրանց համեմատ իրենք գրեթե հաղթող ուժեր են և միանգամից առաջ նետվեցին, որովհետև հիշյալ թեկնածուներից երես կթեքեն նունիսկ ամենամոլեռանդ նիկոլականները, իսկ նրանց «թեքված» ձայներն ուր ասես կարող են գնալ:






Դիտումների քանակ 21812


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ
Голод не тетка
07.12.2018 | 12:44


Голод не тетка

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Տիտանների պայքար
Դեկտեմբերի 15, 2018


Տիտանների պայքար

Վենդետան թափ է հավաքում
Դեկտեմբերի 13, 2018


Վենդետան թափ է հավաքում

Տիտանների պայքար
Դեկտեմբերի 15, 2018


Տիտանների պայքար

Վենդետան թափ է հավաքում
Դեկտեմբերի 13, 2018


Վենդետան թափ է հավաքում

Տիտանների պայքար
Դեկտեմբերի 15, 2018


Տիտանների պայքար

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ