Սովորական խայտառակություն

Ուզում է կրակի վրա ձեռքերը տաքացնել

Հուլիսի 27, 2018
Ուզում է կրակի վրա ձեռքերը տաքացնել

Եզը, որ ընկնում է, դանակավորները շատանում են: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ներկայացված մեղադրանքներից հետո մեկ օրվա մեջ կտրուկ ավելացավ նրանց թիվը, ովքեր Քոչարյանի դեմ ատամ ունեին ու սպասում էին հարմար առիթի` նրան հոշոտելու համար: Այդ քաղցածների թվում չէր կարող չլինել «Ժառանգություն» կուսակցությունը` ի դեմս Րաֆֆի Հովհաննիսյանի: Թվում է, թե Րաֆֆիին Քոչարյանի կալանավորումը առանձնապես ոչ տաք է պահելու, ոչ սառը: Բայց դա թվում է միայն առաջին վայրկյաններին: Իսկ հետո նա ինքը բացում է իր մտադրությունների բոլոր խաղաքարտերը:

 

«Ժառանգութուն» կուսակցությունը սպասում է, որ երկրորդ նախագահին կդատապարտեն 2018-ի նախագահական ընտրությունների արդյունքները կեղծելու համար: Իսկ եթե դա այդպես լինի, ապա Րաֆֆին էլ այդ վեպի հաջորդ հատորը կներկայացնի, ինչի մասին էլ նա այսօր հայտարարություն էր տարածել` գրելով. «Ժառանգություն» կուսակցությունը Նոր Հայաստանի իրավապահ մարմիններին կոչ է անում վերոնշյալ գործընթացի շարունակականությունն ապահովելու և երկրում օրինականության հիմքերն ամրացնելու համար բացել մեր պետականության ևս մեկ ամոթալի հանգրվանի` 2013թ. նախագահական ընտրական գործընթացի էջը, որի շրջանակում Սերժ Սարգսյանի վարչակարգը ակնհայտ ձայնագողությամբ փոխեց ընտրությունների արդյունքները՝ սեփական իշխանությունը ևս հինգ տարով երկարաձգելու համար»:


Թե Րաֆֆի Հովհաննիսյանը դրանով ինչի է ուզում հասնել, այնքան էլ պարզ չէ: Մի՞թե կարծում է, որ եթե հեղափոխականները 2013-ի ընտրությունները ճանաչեն անօրինական, Հովհաննիսյանը հռչակվելու է Հայաստանի նախագահ: Առավելագույնը, ինչի հույս նա պիտի ունենա, դա նրան տրվելիք մեծ-մեծ խոսելու հնարավորությունն է, որ հետո ամեն տեղ գլուխ գովի, թե արդար նախագահ էր ընտրվել, բայց չճանաչեցին: Ճիշտ է, այդ պոռոտախոսությունից «Ժառանգության» վարկանիշը երկինք չի թռչի, բայց գոնե Րաֆֆի փառասիրությանը բավարարում կստանա:


Միայն մի բան կա, որ ոչ մի կերպ տեղը չի ընկնի, եթե նույնիսկ օրակարգ գա 2013-ի հարցը: Հովհաննիսյան Րաֆֆին ճանաչել է Սերժ Սարգսյանին իբրև երկրի ընտրված նախագահ, կար ժամանակ, որ նախագահական նստավայրից տուն չէր գալիս ու Սարգսյանին էլ ընդունում էր իբրև երկրի լեգիտիմ ղեկավար: Բա այդ իրողությունների տակից Րաֆֆիին Նիկոլը ո՞նց պիտի հանի:






Դիտումների քանակ 44353


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Նրանք զոհվեցին դեմոկրատիայի պատճառով

Նրանք զոհվեցին դեմոկրատիայի պատճառով

Սեպտեմբերի 24, 2018


Երբ Հայաստանում իշխանության էր տոտալիտար ու կեղծարար ՍԵրժ Սարգսյանը, գեղեցկուհի Զարուհի Փոստանջյանն ու դեգեներատ Րաֆֆի Հովհաննի...

«Ժառանգությունը» դառնում է իշխանամետ

«Ժառանգությունը» դառնում է իշխանամետ

Հուլիսի 23, 2018


«Ժառանգություն» կուսակցությունը կմասնակցի Երևանի ավագանու ընտրություններին: Այս մասին ասել է «Ժառանգություն» կուսակցության նախա...

Մուրացկանը շարունակում է մուրալ

Մուրացկանը շարունակում է մուրալ

Հուլիսի 13, 2018


Քաղաքական մուրացկանների շարքում ամենահամառը շարունակում է մնալ «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը: Եթե մ...

Րաֆֆին ուզում է խցկվել

Րաֆֆին ուզում է խցկվել

Հուլիսի 7, 2018


«Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը արդեն կարծես թե սկսել է գիտակցել, որ երկրում ինչ իշխանություն էլ գա ո...

Հեղինակազրկված Րաֆֆին ուզում է ռեաբիլիտացվել

Հեղինակազրկված Րաֆֆին ուզում է ռեաբիլիտացվել

Հունիսի 22, 2018


Խեղճ «Ժառանգություն» կուսակցություն: Ցայտնոտի մեջ հայտնված մարդու անմեղսուկանությամբ արդեն քանի շաբաթ է` պատեպատ է խփվում, որ ի...

Րաֆֆին որոշել է ժամանակից շուտ լաց լինել

Րաֆֆին որոշել է ժամանակից շուտ լաց լինել

Հունիսի 11, 2018


«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի ուղեղն անհանգիստ է: Ինչ-որ բան է ուզում, բայց չի հասկանում, թե ինչ: ...

Րաֆֆին Նիկոլի հաճախորդն է

Րաֆֆին Նիկոլի հաճախորդն է

Հունիսի 1, 2018


«Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը սրտի անհուն տագնապով է հետևում այն ամենին, ինչ այսօր կատարվում է երկր...

Րաֆֆին կապիտուլացվում է

Րաֆֆին կապիտուլացվում է

Մայիսի 28, 2018


Եթե կար ինչ-որ մի ժամանակ, երբ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը կանգնած էր երկընտրանքների առաջ, ապա հ...

Րաֆֆին պայքարում է իրենց տանը

Րաֆֆին պայքարում է իրենց տանը

Մայիսի 1, 2018


Մինչ ընդդիմության ու իշխանության առճակատումը նոր սրացումներ է խոստանում այսօրվա խորհրդարանի նիստից ու քվեարկությունից հետո, այդ...

Խեղկատակը` Ֆրանսիայի հրապարակում

Խեղկատակը` Ֆրանսիայի հրապարակում

Ապրիլի 14, 2018


«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած բողոքի ակցիայի մասնակիցները փակել են մայրաքաղաքի Ֆրանս...

Րաֆֆին ճղում է արանքը

Րաֆֆին ճղում է արանքը

Փետրվարի 26, 2018


«Ժառանգություն» կուսակցությունը նիստ էր հրավիրել: Հետո պարզ դարձավ, որ կուսակցությունը նիստ էր անում ոչ թե այն բանի համար, որ ն...

Բարի խորհուրդների կուսակցությունը

Բարի խորհուրդների կուսակցությունը

Հունվարի 25, 2018


Ընդդիմադիր գործիչ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ Հայաստան վերադարձից հետո «Ժառանգություն» կուսակցությունը վարչության նիստ էր հրավիրել. օր...

Րաֆֆին ծաղրում է յուրայիններին

Րաֆֆին ծաղրում է յուրայիններին

Հունվարի 12, 2018


Օրերս Հայաստան է վերադարձել «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը: Այս երթևեկը Հովհաննիսյանի կենցաղում դարձ...

Ուզում են սա էլ հարամել

Ուզում են սա էլ հարամել

Նոյեմբերի 10, 2017


Արդեն գրել էինք այն մասին, որ սպասվում էր Ազգային դիմադրության ճակատի աշխատանքները համակարգող Պետրոս Մակեյանը հանդիպումի ԱՄՆ-ից...

Ուրիշի ձեռքերով կրակից շագանակ հանողը

Ուրիշի ձեռքերով կրակից շագանակ հանողը

Նոյեմբերի 9, 2017


Հետաքրքրասերներն այսօր մի փոքրիկ ինտրիգի են սպասում: «Ժառանգություն» կուսակցության կենտրոնական գրասենյակում կհանդիպեն կուսակցու...

Ձախողվեցին քաղաքականության մեջ, կհաջողեն բիզնեսում

Ձախողվեցին քաղաքականության մեջ, կհաջողեն բիզնեսում

Նոյեմբերի 8, 2017


Արդեն առիթ ունեցել էինք գրելու այն մասին, որ տևական ժամանակ առաջ պաշտպանության նախկին նախարար, ՕՐՕ դաշինքի լիդերներից մեկի` Սեյ...

Բաժանորդը գտնվում է ռադիոծածկույթից դուրս

Բաժանորդը գտնվում է ռադիոծածկույթից դուրս

Նոյեմբերի 6, 2017


Չնայած Ժիրայր Սեֆիլյանի առաջարկով ստեղծված Ազգային դիմադրության ճակատը օրեր առաջ հրապարակեց իր հռչակագիրը և հայտարարեց, թե իբր ...

Րաֆֆին ուզում է կրթել Էրգիրը

Րաֆֆին ուզում է կրթել Էրգիրը

Հոկտեմբերի 20, 2017


Թեև «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը իզով-թոզով անհետացել է, սակայն նրա ֆիզիկական բացակայությանը լրաց...

Չեկածներն ավելի շատ էին, քան եկածները

Չեկածներն ավելի շատ էին, քան եկածները

Սեպտեմբերի 22, 2017


«Ժառանգություն» կուսակցությունն այսօր նշում էր իր հիմնադրման 15-ամյակը: Րաֆֆի Հովհաննիսյանն այս անգամ գտնվել է, ավելի ճիշտ, ինք...

Րաֆֆիի մոտ գազեր են կուտակվել

Րաֆֆիի մոտ գազեր են կուտակվել

Հուլիսի 24, 2017


Րաֆֆի Հովհաննիսյանի քթին գազի հոտ է կպել: Ինչ-որ տեղից կիսատ-պռատ մի բան է լսել, դրանից կիսատ-պռատ հետևություններ է արել, բայց ...

Голод не тетка
07.12.2018 | 12:44


Голод не тетка

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Տիտանների պայքար
Դեկտեմբերի 15, 2018


Տիտանների պայքար

Վենդետան թափ է հավաքում
Դեկտեմբերի 13, 2018


Վենդետան թափ է հավաքում

Տիտանների պայքար
Դեկտեմբերի 15, 2018


Տիտանների պայքար

Վենդետան թափ է հավաքում
Դեկտեմբերի 13, 2018


Վենդետան թափ է հավաքում

Տիտանների պայքար
Դեկտեմբերի 15, 2018


Տիտանների պայքար

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ