Սովորական խայտառակություն

Թունավոր ժամանակներ ենք ապրում

Հուլիսի 26, 2018
Թունավոր ժամանակներ ենք ապրում

Անձնազոհություն բառն ընդամենը գեղեցիկ կամ դատարկ բառ չէ: Իսկապես կան մարդիկ, որոնք պատրաստ են իրենց անձը զոհաբերել հանուն վեհ նպատակների: Մնում է միայն ճշտել, թե որն է այդ նպատակը և հանուն ինչի են նրանք վտանգում իրենց կյանքը: Օրինակ, Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանն այսօր քիչ էր մնում այն աշխարհը գնար հանուն երևանցիների: 3-րդ գյուղի գերեզմաններին հարակից աղբավայրում բռնկված խոշոր հրդեհի վայրում փոխքաղաքապետն այնքան էր տքնել, որ ծխից թունավորվել էր: Ըստ լուրերի, նրա կյանքը փրկել էր լիտրերով խմված թանը: Ճիշտ է, հետո ականատեսներից ոմանք պնդեցին, որ Արեյանն ընդհանրապես հրդեհի վայր չի գնացել, բայց, միևնույն է, լեգենդն արդեն հյուսվել էր:

 

Նմանատիպ մի ծանր փորձության էլ իրեն ենթարկել էր «Սևան» ազգային պարկի տնօրեն Վահե Գուլոյանը: Որպեսզի զբոսաշրջիկներին ապացուցի, որ լճի մամռակալած ջուրը ոչ մի վտանգ չի ներկայացնում և վարակիչ հիվանդությունների տարածման աղբյուր չէ, ինչպես բնապահպաններն են ահազանգում, նա տեսախցիկների առաջ բաժակը լցրել ու խմել էր Սևանի ջրից: Գուլոյանի հետագա որպիսության մասին տեղեկություններ առայժմ չկան: Փոխարենը որքան հպարտությամբ են հիմա խոսում, թե մարդն ինչերի է պատրաստ Հայաստանում տուրիզմի զարգացմանը նպաստելու համար:


Իսկ եթե այս երկու դեպքերին մի փոքր այլ հայացքով նայենք, ապա երկու չինովնիկների արարքներն էլ մեկ նպատակ էին հետապնդել` պահպանել իրենց աթոռը: Իսկ մեր «թունավոր» ժամանակներում դա, համաձայնեք, հեշտ գործ չէ:






Դիտումների քանակ 66984


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Հեղափոխական մարտիկ Կամո Արեյանը

Հեղափոխական մարտիկ Կամո Արեյանը

Մայիսի 31, 2018


Եթե հարցադրում արվի` ո՞վ է Հայաստանի ամենահեղափոխական անձը` Նիկոլ Փաշինյանը՞, թե՞ Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը, ապա վերջինս...

Արեյանի սիրտն ու Արամի խալաթը

Արեյանի սիրտն ու Արամի խալաթը

Փետրվարի 8, 2018


Առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի արձանի նախագծի շուրջ թեժացող բանավեճն արդեն իսկ փաստել է, որ քանդակը վատն է, և ա...

Արեյանը` 2800 տարվա պատասխանատուն

Արեյանը` 2800 տարվա պատասխանատուն

Հունիսի 16, 2017


Այսօր տեղի ունեցավ Երևանի ավագանու արտահերթ նիստ, որի ընթացքում ընտրվեցին փոխքաղաքապետերը: Վերընտրվեց նաև Կամո Արեյանը, թեև մին...

Կամո Արեյանին ժառանգությունից զրկել են

Կամո Արեյանին ժառանգությունից զրկել են

Հունիսի 12, 2017


Մարդկային մտքի գործողության մի քանի ձևեր գոյություն ունեն` պայմանավորված նպատակի իրագործման վերջնական արդյունքով: Ոմանք մտածում...

Արեյանն ասում է, որ վարչապետը գլուխը պատով է տվել

Արեյանն ասում է, որ վարչապետը գլուխը պատով է տվել

Նոյեմբերի 5, 2016


Ճշմարիտ դիտարկում է, որ շրջապատն ազդեցություն է թողնում անհատի վրա: Այսինքն՝ մարդն ինչ տեսնում՝ այն էլ սովորում է: Եվ եթե Երևան...

Արեյանի առաջին սերը: Իսկ երկրո՞րդը

Արեյանի առաջին սերը: Իսկ երկրո՞րդը

Նոյեմբերի 1, 2016


Երևանում առաջին ձյունը հաշված րոպեների ընթացքում քաղաքը վերածեց քաոսի: Մեկը նույնիսկ համացանցում գրեց. «Երևանը պոլիգոն է դարձել...

Երրորդ մասի հրապարակը ևս կարող ենք կորցնել

Երրորդ մասի հրապարակը ևս կարող ենք կորցնել

Մայիսի 27, 2016


Երևանի փոխքաղաքապապետ Կամո Արեյանը կարծում է, որ Գարեգին Նժդեհի արձանը գեղեցիկ է և առնական: Իսկ հարցին, թե ինչո՞ւ արձանը չի տեղ...

Արեյան, լավ չե՞ս

Արեյան, լավ չե՞ս

Փետրվարի 3, 2016


Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանին այսօր կրակի բերանն էին գցել. հանդիպում էր լրագրողների հետ: Մեկ ուրիշը մի փոքր կանհանգստանար, ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ