Սովորական խայտառակություն

Արամը դարձավ հավատացյալ

Հուլիսի 26, 2018
Արամը դարձավ հավատացյալ

Այսօրվա կարևորագույն իրադարձությունը շատերի կարծիքով այն է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մարտի 1-ի գործով մեղադրանք առաջադրվեց ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: Ամեն ոք յուրովի է ընկալել այս տեղեկությունը: Բայց այնպես, ինչպես դա ընկալել է ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը, դա առայժմ եզակի է ու չգերազանցված:

 

Լուրն առնելուն պես Արամ Զավենիչը շտապել է իր ցնծությունն արտահայտել ֆեյսբուքյան մի այսպիսի գրառումով. «Մեղադրանք է առաջադրվել նույն հոդվածներով, ինչով ժամանակին ինքը մեղադրում էր ինձ... Ես վրեժխնդիր մարդ չեմ, բայց տեղի ունեցածը ևս մեկ անգամ ապացուցեց, որ Աստված կա»։


Արամ Սարգսյանը կարող էր գրել, որ արդարություն կա կամ ասել, որ ճշմարտությունն ի վերջո հաղթանակում է: Սակայն նա գնահատման այլ չափորոշիչ է ընտրել ու բացականչել է. «Աստված կա»: Սա Աստծու գոյության ապացույցների շարքում դարակազմիկ նորամուծություն է: Մինչ օրս աստվածաբանությունը Տիրոջ գոյությունը փաստող և դա անժխտելի համարող հիմնավորումների բոլորովին այլ կռվաններ էր մեջտեղ բերել: Սակայն այդ բոլորը Սարգսյան Արամի համար հիմք չէին եղել հավատալու Արարչի գոյությանը: Եվ միայն Ռոբերտ Քոչարյանն էր, որ կարողացավ անհավատին դարձի բերել, հեթանոս Արամից կերտել քրիստոնյա Սարգսյան:

 






Դիտումների քանակ 68556


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Զավենիչ Արամն ու Գերմանիայի նախագահը մի խելքի են, կամ՝ վտանգված է Սարգսյան Արամի քամակը

Զավենիչ Արամն ու Գերմանիայի նախագահը մի խելքի են, կամ՝ վտանգված է Սարգսյան Արամի քամակը

Հունիսի 26, 2019


Երբ օրեր առաջ ՌԴ դեսպան պրն Կոպիրկինն այցելեց Ռոբերտ Քոչարյանին, հետո հյուրընկալվեց Սահմանադրական դատարանում, սպարապետ Սարգսյան...

Սարգսյան Արամը ռուս դեսպանին չսիրեց

Սարգսյան Արամը ռուս դեսպանին չսիրեց

Հունիսի 23, 2019


Սարգսյան Արամը, որն ի ծնե օժտված չէ ուղեղով, հայտարարություն է տարածել իր խայտառակ ուսակցության անունից: Հիշեցնենք, որ այս դավ...

За чужой счет пьют даже язвенники и трезвенники

За чужой счет пьют даже язвенники и трезвенники

Դեկտեմբերի 6, 2018


Սարգսյան Վազգենի եղբայր Սարգսյան Արամն այսօր միտք է հայտնել: Այդպես էլ է լինում: Սա ասել է, որ Փաշինյան Նիկոլը փողի մարդ չէ, նա...

Շահնազարյանի սարքած փորձանքը Արամ Սարգսյանի գլխին

Շահնազարյանի սարքած փորձանքը Արամ Սարգսյանի գլխին

Դեկտեմբերի 5, 2018


Այսօր Դավիթ Շահնազարյանն ասաց, որ միքայելյան սասունը ստախոս է, ճիշտ այնպիսի ստախոս, ինչպիսին Փաշինյան Նիկոլն է: «միքայելյան սաս...

Սարգսյան Արամը կանացի մատանի է կրում

Սարգսյան Արամը կանացի մատանի է կրում

Դեկտեմբերի 3, 2018


Ինչպե՞ս է կոչվում այն երևույթը, երբ տղամարդը կանացի հագուստ է հագնում: Իսկ ինչպե՞ս է անվանվում այն տղամարդը, որը կանացի պարագան...

Փաշինյան Նիկոլը թրջելու է Սարգսյան Արամին

Փաշինյան Նիկոլը թրջելու է Սարգսյան Արամին

Դեկտեմբերի 1, 2018


Սարգսյան Վազգենի եղբայր Սարգսյան Արամն իր ֆեյսբուքյան էջում ֆոտոնկար է տեղադրել և անգամ կարծիք հայտնել: Սա գրել է. «Ասում են, ո...

Պյոտր Սվիտալսկու խմբակցությունը կղեկավարի Փաշինյան Նիկոլը

Պյոտր Սվիտալսկու խմբակցությունը կղեկավարի Փաշինյան Նիկոլը

Նոյեմբերի 23, 2018


«Մենք» դաշինքը, որը ձևավորվել է Սարգսյան Արամի և Քոքոբելյան Խաչիկի շուրջ, շարունակում է խայտառակվել: Այսօր սրանք հանդիպել են Հա...

Արամ Զավենիչը փախել է հայրական օջախից

Արամ Զավենիչը փախել է հայրական օջախից

Նոյեմբերի 22, 2018


Հզոր «Մենք» դաշինքը (հզոր ենք անվանում, որովհետև այն գլխավորում է հզորագաույն սպարապետի եղբայր Արամ Զավենիչը) հրապարակել է իր ռ...

Ո՞վ պետք է զսպի Փաշինյան Նիկոլին

Ո՞վ պետք է զսպի Փաշինյան Նիկոլին

Նոյեմբերի 21, 2018


2018թ դեկտեմբերի 9-ին կայանալիք ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին ով ասես չի մասնակցելու: «Մենք» դաշինքի կազմում ընդգրկված են «Հա...

Արամ Սարգսյանը պարզապես չի ուզում հասկանալ

Արամ Սարգսյանը պարզապես չի ուզում հասկանալ

Նոյեմբերի 10, 2018


Արամ Սարգսյանն ասում է, թե ՀԱՊԿ-ը ճիշտ չի վարվել մեզ հետ, իբր ՀԱՊԿ գորընկերները մեզ «քցել» են: Ու շատ բութ օրինակ է բերում: Ասո...

«Մենք»-ը խայտառակվելու է

«Մենք»-ը խայտառակվելու է

Նոյեմբերի 10, 2018


Այսօր պարզվեց, որ «Հանրապետություն» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների ղեկավարները՝ Արամ Սարգսյանը և Խաչատուր Քոքոբելյանը,...

Գագասիկը Զավենիչն է

Գագասիկը Զավենիչն է

Հոկտեմբերի 22, 2018


Ազգային ժողովն այս արտահերթ նիստում քննարկում է Ընտրական օրենսգրքի փոփոխությունների մասին ՀՀ օրենքի նախագիծը: Հայտնի է, որ գրեթ...

Էդմոնը կկործանվի, Գուգուշը կդիմանա

Էդմոնը կկործանվի, Գուգուշը կդիմանա

Հոկտեմբերի 17, 2018


Փաշինյան Նիկոլն այսօր «Ազատություն» ռադիոկայանին ասել է, որ ֆուկ է անում «Ելք» դաշինքի իր ընկերներին: Այսինքն, նրանց չի վերցնի ...

Մեկ հավատում է, մեկ չի հավատում

Մեկ հավատում է, մեկ չի հավատում

Հուլիսի 30, 2018


«Հանրապետություն» կուսակցության ղեկավար, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը իր մասին սիրում է ասել, թե անչափ սկզբո...

Ծառուկյանն ու Նիկոլը ԵԿՄ-ն չկիսեցին

Ծառուկյանն ու Նիկոլը ԵԿՄ-ն չկիսեցին

Հուլիսի 6, 2018


Ինչպես և սպասվում էր, ԵԿՄ ակտիվի նիստում վարչության նախագահի պաշտոնում ներկայացվել է ԱԺ պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցու...

Լավ է քիչ, քան ոչինչ

Լավ է քիչ, քան ոչինչ

Հունիսի 29, 2018


ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը կարծես թե լրջորեն որոշել է դառնալ ԵԿՄ ...

ԵԿՄ-ն ցանկանում է մտնել իշխանության տակ

ԵԿՄ-ն ցանկանում է մտնել իշխանության տակ

Հունիսի 26, 2018


Գեներալ Մանվել Գրիգորյանի անփառունակ տապալումից հետո Երկրապահ կամավորականների միությունն իրեն որբացած է զգում: Որքան էլ կարծիքն...

Մարուքյանը վախենում է մենակությունից

Մարուքյանը վախենում է մենակությունից

Հունիսի 11, 2018


Այսօր «Ելք» դաշինքի պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Գևորգ Գորգիսյանը հայտարարել է, որ եթե դաշինքի անդամ «Քա...

Արամ Զավենիչը բացառում է իրեն

Արամ Զավենիչը բացառում է իրեն

Մայիսի 14, 2018


«Ելք» դաշինքի պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը թեև ոչ մի մասնակցություն չունեցավ Փաշինյանի ձե...

Արամ Սարգսյանը պաշտոն է մուրում

Արամ Սարգսյանը պաշտոն է մուրում

Մայիսի 8, 2018


«Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը չի կարող ասել` կլինի՞ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարության կազմում, թե՞ ոչ: Բայ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Ի՞նչ Սորոս, ի՞նչ Մորոս
Սեպտեմբերի 23, 2019


Ի՞նչ Սորոս, ի՞նչ Մորոս

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ