Սովորական խայտառակություն

Նիկոլի պահած Դիանան

Հուլիսի 24, 2018
Նիկոլի պահած Դիանան

Աստված գիտի, թե որտեղից պեղված ու Էջմիածնի քաղաքապետի պաշտոնակատար նշանակված Դիանա Գասպարյանը շատ լուրջ է ընդունել իր անձի կարևորությունը, իսկ երբ խոսակցություններ է լսել այն մասին, որ Էջմիածնում հոկտեմբերի կեսերին կայանալիք քաղաքապետի արտահերթ ընտրություններում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը թեկնածու չունի և թեկնածու է փնտրում, անչափ վիրավորվել է այդ մտքից: Դիանան համարում է, որ դա ապատեղեկատվություն է ու իր դեմ իրականացվող հակաքարոզչություն: Իսկ թե ինչու հատկապես իր դեմ, պարզ է դառնում անմիջապես: Բանն այն է, որ աղջիկը պատրաստվում է իր թեկնածությունը դնել սպասվող ընտրություններում:

 

Դնում է` թող դնի: Դա իր իրավունքն է: Սակայն զայրացած թեկնածուն սրա հետ մեկտեղ չի մոռանում նաև ասել հետևյալի մասին. «Մենք գիտենք, թե այսօր ինչ վարկանիշ ունեն«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը և վարչապետը: Փորձ է արվում, ինձ թուլացնելու համար, ինձ ներկայացնել ոչ թե որպես վարչապետի թեկնածու, այլ ժամանակավոր, անցումային շրջանում այստեղ հայտնված ինչ-որ մեկը: Այնինչ, ես մասնակցելու եմ առաջիկա ընտրություններին, որպես իշխանության թեկնածու»:


Սա արդեն լավագույն ինքնախոստովանությունն է սեփական արժեքի ու վարկանիշի մասին: Դիանա Գասպարյանը հասկանում է, որ մեծ հաշվով ինքը ոչինչ չարժե, դրա համար էլ հույսը դնում է Նիկոլ Փաշինյանի վարկանիշի վրա: Կասեն` Նիկոլի մարդն է ու կընտրեն: Այդպես եղել է տարիներ շարունակ, մենք շատ անգամ ենք տեսել, թե ինչպես են բարձր դիրքի հասել կամ մանդատներ ստացել այսինչի ու այնինչի մարդիկ: Հիմա նույնն է կրկնվում, բայց արդեն Նիկոլի փաթեթավորմամբ: Եվ հավանաբար հեղինակազուրկ Դիանայի պես են մտածում նաև բոլոր նրանք, ովքեր վաղը պիտի քաղաքներ ու գյուղեր ղեկավարեն: Իրենք ոչինչ չարժեն, բայց Նիկոլի թեկնածուն են:






Դիտումների քանակ 21459


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Փաշինյան Նիկոլի հերթական հաղթանակը Մանվել Գրիգորյանի նկատմամբ

Փաշինյան Նիկոլի հերթական հաղթանակը Մանվել Գրիգորյանի նկատմամբ

Հունիսի 3, 2019


Էջմիածնի քաղաքապետուի գասպարյան դիանան Մանվել Գրիգորյանին պատկանող սրճարանը խլելու հանճարեղ օպերացիա է մշակել: Ուրեմն, «2003թ. ...

Երբ ծխում են հեղափոխականները

Երբ ծխում են հեղափոխականները

Մայիսի 18, 2019


Փաշինյան Նիկոլի բոլոր կադրերը յուրահատուկ են: Չկա մեկը նրանց մեջ, որը ինչ-որ խայտառակ հատկություններով օժտված չլինի: Այսպես, Նո...

Փաշինյան Նիկոլի առաջին խոշոր պարտությունը

Փաշինյան Նիկոլի առաջին խոշոր պարտությունը

Հոկտեմբերի 22, 2018


Փաշինյան Նիկոլի հեղափոխությունից հետո մի շարք համայնքների ղեկավարներ բռնի ուժով պարտադրվեցին հրաժարականի: Երեկ չորս խոշոր համայ...

Իսկ ո՞րն է տարվա ձեր եղանակը

Իսկ ո՞րն է տարվա ձեր եղանակը

Հուլիսի 21, 2018


Աշխատանքի նոր ոճ, նոր մոտեցումներ, ավանգարդիստական լուծումներ, մոդեռնիստական եզրահանգումներ. ահա այսպիսի հրահանգ է տրված նորանշ...

Վատ թալան և լավ թալան

Վատ թալան և լավ թալան

Հունիսի 27, 2018


Գեներալ Մանվել Գրիգորյանը թալանչի է: Այս մասին են վկայում ԱԱԾ-ի վերջին բացահայտումներն ու հրապարակված տեսանյութերը: Մեր երկրում...

Գրիգորյանները նախընտրում են թաղել

Գրիգորյանները նախընտրում են թաղել

Հունվարի 12, 2018


Այսօր թերթերից մեկը գրել էր այն մասին, որ Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը` ԵԿՄ նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի որդին, քա...

Գեներալի որդին նաև դիզայներ է

Գեներալի որդին նաև դիզայներ է

Դեկտեմբերի 17, 2016


Նախատոնական տրամադրությունները հասան նաև Էջմիածին: Այսօր այդ քաղաքում միացվեց ամանորյա լուսավորությունը: Ավանդույթի համաձայն՝ հ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Ի՞նչ Սորոս, ի՞նչ Մորոս
Սեպտեմբերի 23, 2019


Ի՞նչ Սորոս, ի՞նչ Մորոս

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ