Սովորական խայտառակություն

Երեկվա կաշկանդվածն ու այսօրվա անկաշկանդը

Հուլիսի 23, 2018
Երեկվա կաշկանդվածն ու այսօրվա անկաշկանդը

ՀՀ Քննչական կոմիտեի նորանշանակ նախագահ Հայկ Գրիգորյանն այսօր հպարտ-հպարտ հայտարարել է. «Ոչ մի կաշկանդվածություն չկա նախկին պաշտոնյաներին կամ նրանց հարազատներին հարցաքննության կանչելու հետ կապված»: Այսքան ինքնավստահ պետ Հայաստան երկիրը վաղուց չի տեսել, և այսքան անկաշկանդ իրավաբան մենք միայն երազել կարող էինք: Մնում է միայն հասկանալ մի փոքրիկ դրվագ` ի՞նչ պատահեց, որ Գրիգորյանը հանկարծ մի օր արթնացավ ու դարձավ այսքան անկաշկանդ, որովհետև երբ թերթում ենք նրա կենսագրությունը և դիտարկում նրա գործունեությունը, չենք տեսնում, որ նախկինում էլ է այս մարդն իրեն նույնքան ինքնավստահ ու ազատ զգացել: Օրինակ, Հայկ Գրիգորյանը եղել է ՔԿ նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետ: Այդ տարիներին նա քանի՞ անգամ է անկաշկանդ հարցաքննել որևէ պաշտոնյայի: Կարող եք չփնտրել: Նման դեպք չկա, թեև բանակին առնչվող հանցագործություններին թիվ ու հաշիվ չկա, իսկ բարձրաստիճան զինվորականների մասնակցությունն այդ գործերին վաղուց է հայտնի հանրությանը:

 

Իսկ հիմա պետ դարձած Գրիգորյանն ասում է. «Մենք մեր գործառույթներն իրականացնելու ենք օրենքով վերապահված լիազորությունների շրջանակում: Ոչ մի կաշկանդվածություն չկա, ընդհակառակը, հանրային այս վստահությունը մենք իրավունք չունենք խոցելի դարձնել»: Ինչ գեղեցիկ է հնչում, այնպես չէ՞: Ընդ որում, անպայման նկատենք, որ ՔԿ պետը չի կաշկանդվում, քանի որ պիտի հարցաքննության կանչի նախկին պաշտոնյաներին: Իսկ նորերի մասին նա ոչ մի խոսք չի ասում կամ իր լռությամբ ակնարկում է, որ նորերը ենթակա չեն հարցաքննության: Եվ սա էլ է գալիս իր մատնանշած հանրային վստահությունից, որովհետև եթե իր մոտ կանչի որևէ հեղափոխականի, վստահությունը ոչ միայն ճաքեր կտա, այլև մի խոշոր ճաք էլ Հայկ Գրիգորյանի կենսագրության վրա կառաջանա, և նա կդադարի պետ կոչվելու բարեբախտությունից:

 






Դիտումների քանակ 50353


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Огласите весь список, пожалуйста!

Огласите весь список, пожалуйста!

Նոյեմբերի 19, 2018


Փաշինյան Նիկոլի Նոր Հայաստանը սրընթաց նմանվում է խորհրդային կինոարվեստի կրիտիկական ռեալիզմի գեղարվեստական իրականությանը: Համենա...

Քննչական կոմիտեն միացրել է «գժականը»

Քննչական կոմիտեն միացրել է «գժականը»

Հոկտեմբերի 26, 2018


ՀՀ ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների հեռախոսային խոսակցության ձայնագրության հրապարակման վերաբերյալ Քննչական կոմիտեում քննվող գործի շրջանակն...

Քննչական կոմիտեն ո՞ւմ է ազատ արձակել

Քննչական կոմիտեն ո՞ւմ է ազատ արձակել

Ապրիլի 18, 2018


Երեկ գիշեր մայրաքաղաքի Թումանյան-Մաշտոցի պողոտա խաչմերուկում անկարգություններ էին: Ինչ-որ անձինք պոկել էին լուսացույցը, փակել ճ...

Արա, դուք լրիվ Վինի Թուխ եք

Արա, դուք լրիվ Վինի Թուխ եք

Նոյեմբերի 30, 2017


Բացվեց ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության նոր վարչական շենքը։ Սա մի վայր է, որ հաճելի է քննիչների համար, ...

Թռեք, բայց ոչ կամուրջներից

Թռեք, բայց ոչ կամուրջներից

Հուլիսի 24, 2017


Քննչական կոմիտեն՝ Աղվան Գառնիկովիչի գլխավորությամբ, մի միջնորդագիր է ուղարկել Երևանի քաղաքապետին՝ կամուրջներից նետվելու միջոցով...

Երբ պետության հիմքերն ամուր չեն

Երբ պետության հիմքերն ամուր չեն

Մայիսի 24, 2016


Հանրապետությունում տեղացած ուժեղ քամու հետևանքով ավելի շատ վնասվել են պետական հաստատությունների շենքերը: Մասնավորապես, ՀՀ Քննչա...

Քննչական կոմիտեից սխալ տեղ են զանգել

Քննչական կոմիտեից սխալ տեղ են զանգել

Մայիսի 23, 2016
1

Այսօրվա երևանյան փոթորիկը շատ կեղտեր հանեց ջրի երես: Բայց դրանց շարքում ամենաինքնատիպը ՀՀ քննչական կոմիտեի հետ կատարվածն էր: Տա...

Թե ինչպես Աղվան Հովսեփայանը «փչացրեց» Գևորգ Կոստանյանին

Թե ինչպես Աղվան Հովսեփայանը «փչացրեց» Գևորգ Կոստանյանին

Հունվարի 21, 2015
11

Գյումրիում կատարված ողբերգությունից մեկ օր էլ չէր անցել, երբ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը հանդես եկավ հայտարարությամբ` տ...

Голод не тетка
07.12.2018 | 12:44


Голод не тетка

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Տիտանների պայքար
Դեկտեմբերի 15, 2018


Տիտանների պայքար

Վենդետան թափ է հավաքում
Դեկտեմբերի 13, 2018


Վենդետան թափ է հավաքում

Տիտանների պայքար
Դեկտեմբերի 15, 2018


Տիտանների պայքար

Վենդետան թափ է հավաքում
Դեկտեմբերի 13, 2018


Վենդետան թափ է հավաքում

Տիտանների պայքար
Դեկտեմբերի 15, 2018


Տիտանների պայքար

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ