Սովորական խայտառակություն

Ստեփան Գրիգորյանը շեղված է

Հուլիսի 23, 2018
Ստեփան Գրիգորյանը շեղված է

Քաղաքագետները, քաղտեխնոլոգները, քաղաքական վերլուծաբաններն իսկական պատիժ են դարձել Հայաստանի գլխին: Այս մարդկանց գլխավոր անելիքը եթե ձևակերպենք մեկ նախադասությամբ, ապա կհնչի այսպես. «Ոչնչից ինչ-որ բան են ստեղծում»: Բայց քանի որ նույնիսկ այդ դեպքում էլ մարդուց պահանջվում են որոշակի հմտություններ, ապա մեր «մասնագետների» առանձնահատկությունն այն է, որ ցանկացած ստեղծած բան իր հետևից մեծ ավերածություններ է թողնում:

 

Օրինակ, իրեն քաղաքագետ է համարում նաև Ստեփան Գրիգորյանը: Եվ ահա այս Գրիգորյանն այսօր լրագրողներին ասել է, թե չի բացառում, որ Փանիկ գյուղում ռուսական ռազմաբազայի հետ կապված միջադեպը կարող է հրահրված լինել Հայաստանի նախկին իշխանությունների կողմից, որոնք փայլուն հարաբերություններ ունեն ռուսական ռազմաբազայի ղեկավարների հետ: Մեկ ուրիշ` առավել առողջ միջավայրում նման վերլուծաբանին ծեծելով դուրս կշպրտեին ասուլիսների սրահից միայն այն բանի համար, որ իր հայտարարության համար նա որևէ հիմք ունենալ չէր կարող: Մեզ մոտ այդպես չէ: Մեզ մոտ միշտ ներողամիտ են, եթե բանախոսը եկել է փնովելու նախկիններին կամ նրանց հասցեին անհիմն մեղադրանքներ հնչեցնելու: Այդ պատճառով էլ բավարարվել էին սոսկ հարցումով, թե որն է դրա նպատակը, եթե դա իրականություն է: Գրիգորյանն էլ ասել էր, որ դա արվում է հանրության ուշադրությունը շեղելու համար. «Ստացվում է, որ մենք խորանում ենք կարևոագույն հարցերի մեջ, որոնք պարտավոր ենք լուծել, բայց գլխավոր ուղուց ամեն դեպքում մեզ շեղում են»:


Այն, որ Ստեփան Գրիգորյանին շեղել են, դա հաստատ է: Ու եթե հիմա ինքն էլ է խոստովանում, որ շեղված է, ապա միայն շեղումներով մարդն է ընդունակ մյուսներին ներշնչել, թե ռուսական զորամիավորումները Փանիկ գյուղում վարժանքներ էին իրականացնում, ինչը սարքել էին նախկին իշխանությունները: Այս նույն տրամաբանությամբ հուլիսյան աննախադեպ շոգերը, Հաղթանակ զբոսայգու հրդեհը, ֆուտբոլի աշխարհի առաջնությունը, Իրանի երկրաշարժը, Սիրիայի ռմբահարումները, Պուտին-Թրամփ հանդիպումը ևս նախկինների ձեռքի գործն են, քանի որ հանրությունը սրանց էլ ուշադրություն դարձրեց և շեղվեց գլխավորից` համաձայն Ստեփան Գրիգորյանի նոր տեսության:






Դիտումների քանակ 12706


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Անդամատոմսն ավելին արժե, քան մարդը

Անդամատոմսն ավելին արժե, քան մարդը

Հունիսի 2, 2018


Պաշտոնաթողությունների և նշանակումների շքերթի ավարտը դեռ չի երևում: Այս իմաստով երեկ ևս նշանավոր օր էր. գործադիր մարմնի նիստում ...

Հայաստանի նոր բդեշխները

Հայաստանի նոր բդեշխները

Մայիսի 30, 2018


Արդեն կարելի է անսխալ ասել, որ Հայաստանի մարզպետները, գրեթե բոլոր մարզպետները հրաժեշտ կտան, և նրանց կգան փոխարինելու նորերը: Այ...

Միավորվեցին, որ կուշտ լինեն

Միավորվեցին, որ կուշտ լինեն

Փետրվարի 5, 2018


Համայնքների խոշորացման ծրագիրը խարսխվում է երկու հիմնական անհրաժեշտությունների վրա` արդյունավետ կառավարում և միջոցների խնայողու...

Երկնագույն դրամա Գյումրիում

Երկնագույն դրամա Գյումրիում

Հոկտեմբերի 30, 2017


Այս տարի լրանում է ստալինյան բռնությունների կիզակետը հանդիսացող 37 թվականի ութսուներորդ «փառապանծ հոբելյանը», բայց արի ու տես, ...

Դաշնակները անօթևան չեն

Դաշնակները անօթևան չեն

Սեպտեմբերի 8, 2017


Իշխանական կոալիցիայի կազմում Դաշնակցության պահվածքը լիովին իր ավանդական ձևերի մեջ է: Դաշնակները ոչինչ չեն անում, բացի իշխանությ...

Դաշնակ մարզպետի խոշոր ձեռքբերումը

Դաշնակ մարզպետի խոշոր ձեռքբերումը

Հուլիսի 31, 2017


Շուրջ մեկ ամիս առաջ էր, երբ Շիրակի դաշնակցական մարզպետ Հովսեփ Սիմոնյանին փոխարինեց մեկ այլ դաշնակցական՝ Տարածքային կառավարման փ...

Գրանտակերի զուր տագնապը

Գրանտակերի զուր տագնապը

Դեկտեմբերի 11, 2016


Հայաստանի արևմտամետ գրանտակերները հայտնի են իրենց դարակազմիկ մտքերով: Սրանցից յուրաքանչյուրն իր պարտքն է համարում պարբերաբար հա...

Քոչարյանատյացից քոչարյանամետ

Քոչարյանատյացից քոչարյանամետ

Հուլիսի 16, 2016


Գյումրիում բնակվող հարուստ «քաղաքական տոհմածառ» ունեցողների շարքում, պարզվում է, Սամվել Բալասանյանից զատ՝ կան նաև ոչ պակաս կուս...

Թե ինչպես ընկ. Հովսեփը պատարագը նախընտրեց աղետյալ Արթիկին

Թե ինչպես ընկ. Հովսեփը պատարագը նախընտրեց աղետյալ Արթիկին

Հունիսի 26, 2016
1

Արդեն երրորդ օրն է՝ Արթիկը ուշքի չի գալիս տեղական մասշտաբով Բիբլիական ջրհեղեղից: Քաղաքն ու նրա բնակիչներն ահռելի վնասներ են կրե...

Ե՞րբ դրամահավաք կկազմակերպվի մարզպետի համար

Ե՞րբ դրամահավաք կկազմակերպվի մարզպետի համար

Մարտի 22, 2016


Այսօր Շիրակի նորանշանակ մարզպետ Հովսեփ Սիմոնյանը հանդիպել էր մարզի լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ՝ ոչ այն է զրուցելու, ո...

Շիրակի նոր մարզպետը` դաշնակի քառակուսի

Շիրակի նոր մարզպետը` դաշնակի քառակուսի

Մարտի 3, 2016


ՀՅԴ-ական Հովսեփ Սիմոնյանը, որ որոշ շրջանակներին հայտնի է «Յուսուֆ» մականունով, դեռ մի կարգին տեղ չհասած, դեռ Շիրակի մարզպետի աթ...

Սպասվող կոալիցիայի առաջին ծանր վնասը

Սպասվող կոալիցիայի առաջին ծանր վնասը

Փետրվարի 6, 2016
1

Մաթիլյանն այժմ չարչարվում է հանուն մահի կամ ազատության սրբազան երկընտրանքի երկրի ամենաեկամտաբեր հիմնարկներից մեկում` Ջրային պե...

Ամերիկացիների ցինիկ լկտիությունը և լկտի ցինիզմն Իրաքում

Ամերիկացիների ցինիկ լկտիությունը և լկտի ցինիզմն Իրաքում

Հոկտեմբերի 21, 2015


Երեքշաբթի ԱՄՆ բանակի շտաբների կոմիտեի պետ Ջոզեֆ Դանֆորդը այցելել է Բաղդադ և հանդիպել Իրաքի ղեկավարության հետ։ ԱՄՆ-ի համար «շատ ...

Չերեզ Կուրսկի հրապարակ՝ Նազարբաևի փողոց

Չերեզ Կուրսկի հրապարակ՝ Նազարբաևի փողոց

Հոկտեմբերի 15, 2015
1

Բոլորովին վերջերս էր, որ Գյումրիի հրապարակներից մեկը անվանակոչվեց Կուրսկի: Բնակիչները մինչև օրս էլ հստակ չհասկացան, թե ինչո՞վ է...

Սամվել Բալասանյանի օրերը հաշված են

Սամվել Բալասանյանի օրերը հաշված են

Հոկտեմբերի 8, 2015


Սերժ Սարգսյանը երեկ իր մոտ խորհրդակցություն է հրավիրել: Ըստ պաշտոնական հաղորդագրության, այն նվիրված էր Շիրակի մարզի սոցիալ-տնտե...

Սննդային դիվերսիա. պետությունն անզոր է

Սննդային դիվերսիա. պետությունն անզոր է

Սեպտեմբերի 12, 2015


Փաստորեն, Հայաստանի Հանրապետությունն ի վիճակի չէ անգամ պաշտպանել ամենակարևորն ու թանկը` երեխաների առողջությունը: Ավելին, Հայաստ...

Ֆուտբոլի՞ստ, թե՞ սրբիչի գող

Ֆուտբոլի՞ստ, թե՞ սրբիչի գող

Հուլիսի 25, 2015


Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի խաղարկությունում Գյումրիում կայացած «Շիրակ»-ԱԻԿ (Շվեդիա) հանդիպումը, ինչպես նաև մեր մարզիկների պարտութ...

Голод не тетка
07.12.2018 | 12:44


Голод не тетка

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Տիտանների պայքար
Դեկտեմբերի 15, 2018


Տիտանների պայքար

Վենդետան թափ է հավաքում
Դեկտեմբերի 13, 2018


Վենդետան թափ է հավաքում

Տիտանների պայքար
Դեկտեմբերի 15, 2018


Տիտանների պայքար

Վենդետան թափ է հավաքում
Դեկտեմբերի 13, 2018


Վենդետան թափ է հավաքում

Տիտանների պայքար
Դեկտեմբերի 15, 2018


Տիտանների պայքար

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ