Սովորական խայտառակություն
Անցնող շաբաթվա դիմանկարը (16-22-ը հուլիսի 2018թ.)
Հուլիսի 22, 2018
Ինչպիսի բնորոշումներ էլ փնտրենք ավարտվող շաբաթվա համար, այնուհանդերձ, այն ավելի շատ ծայրահեղացումների ժամանակահատված էր, քան սուր անկյունները համահարթելու: Ներքին կյանքում յուրաքանչյուր քայլ վերստին տանում էր գույների խտացման, և ավելի քիչ բան էր մնում «սիրո ու համերաշխության» խոստումներից:
Շաբաթվա առաջին օրը ենթադրվում էր, որ պիտի նշանավորվեր Երևանի նոր քաղաքապետի ընտրությամբ: Բայց, ինչպես և կանխատեսում էին շատերը, հուլիսի 16-ին նշանակված Երևանի ավագանու նիստը համարվեց չկայացած քվորումի բացակայության պատճառով: Փաստացի երկու հիմնական քաղաքական ուժերը` ՀՀԿ-ն և «Ելքը», այն բոյկոտեցին, որպեսզի գնան ավագանու արտահերթ ընտրությունների: Ըստ լուրերի, ընտրությունները կարող են տեղի ունենալ սեպտեմբերին:
Պակաս դժվարին չէին հարաբերությունները մերձավոր բարեկամների հետ: Ամեն ինչ սկսվեց նրանից, որ ռուսական 102-րդ ռազմաբազայի ստորաբաժանումները ուսումնական վարժանք իրականացրին Փանիկ գյուղում։ Գյուղի փողոցներում պայթյուններ, կրակոցներ էին հնչել։ Գյուղացիները խուճապի էին մատնվել։ Իրավիճակը հատկապես լարվեց այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ զորավարժանքների մասին նախօրոք չէին տեղեկացվել պատկան մարմինները: Ռուս բարձրաստիճան զինվորականները շտապեցին ներողություն խնդրել կատարվածի համար: Սակայն կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը յուղ լցրեց կրակի վրա` շեշտելով, որ կատարվածը սադրանք է հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների նկատմամբ: Երկու կողմերը նրա հայտարարությունն ընկալեցին յուրովի:
Անսպասելի դրվագների շարքին պիտի դասել տեղեկությունն այն մասին, որ կառավարական առանձնատանը տեղի ունեցավ Նիկոլ Փաշինյանի և առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը: Առաջին նախագահն իր տեսակետներն էր հայտնել Հայաստանի առջև ծառացած մի շարք մարտահրավերների հաղթահարման ուղիների վերաբերյալ: Քննարկվել էին արտաքին քաղաքականությանը և Արցախյան հիմնախնդրին վերաբերող հարցեր: Սակայն հանրությանը ոչ այնքան հետաքրքրեց նրանց զրույցի օրակարգը, որքան այն փաստը, որ այդ երկու դեմքերը կարող են նստել մի սեղանի շուրջ` հաշվի առնելով նրանց նախկին սառը հարաբերությունները:
Շաբաթվա աղմկահարույց սենսացիան դարձան կառավարության երկու աշխատակիցների խայտառակ հրաժարականները: Սկզբում այդ քայլին դիմեց առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի մամուլի խոսնակ Կարպիս Փաշոյանը, որն ապրիլյան պատերազմի հերոսների հասցեին անհարգալից էր արտահայտվել: Ի դեպ, այս տղան հեռացավ նույնքան անհարգալից ոճով` հրաժարականից առաջ իր ֆեյսբուքյան էջում գրելով. «Արտառոց ոչինչ տեղի չի ունեցել, պարզապես բանականությունը պարտվեց ռազմահայրենասիրական շիզոֆրենիային, կյանքը ցույց կտա, թե ովքեր են անարգում հերոսների հիշատակը»: Նրանից հետո իր հրաժարականի դիմումը գրեց վարչապետի աշխատակազմի գործերի կառավարիչ Գևորգ Աճեմյանը, որը «Կյանքի խոսք» աղանդի ներկայացուցիչ էր և կարճատև պաշտոնավարման ընթացքում հասցրել էր որոշ անօրինականություններ թույլ տալ: Այս երկու նորելուկների հրաժեշտը եղավ հերթական վկայությունն այն բանի, որ հեղափոխականների կադրային բազան ոչ միայն իդեալական չէ, այլև բաղկացած է դեմքերից, որոնց ներկայությունն ամոթալի կլիներ ցանկացած այլ միջավայրում:
Ինչ խոսք, անցնող յոթ օրերը թերի կլինեին, եթե կրկին բարձրության վրա չգտնվեր հերոսական ԱԱԾ-ն: Սրանք այլևայլ մեծուփոքր մերկացումների հետ մեկտեղ բացահայտեցին կոռուպցիոն սխեմա, որում ներգրավված էին մի խումբ քաղաքացիներ, պաշտոնատար անձինք, այդ թվում` բժիշկներ, զինկոմիսարիատի աշխատակիցներ: Վերջիններս կաշառքի դիմաց կազմակերպել և իրականացրել էին զորակոչի ընթացքում բժշկական կեղծ ախտորոշումների հիմքով պարտադիր զինվորական ժամկետային ծառայությունից 40-ից ավելի զինակոչիկների ազատելու կամ տարկետում տրամադրելու գործընթացը:
ԱԱԾ դիրքերն առավել ամրապնդեց վարչապետ Փաշինյանը ոչ միայն այն բանով, որ Արթուր Վանեցյանին առաջարկել էր գլխավորել ՀՖՖ-ն, այլև լրագրողների հետ իր առաջին մեծ ասուլիսով, որտեղ նա ամփոփում էր իր կառավարման 72 օրը: Փաշինյանը խոսեց կոռուպցիայի դեմ պայքարում իրենց մեծ ձեռքբերումների մասին, իսկ հաջորդ օրն այսպիսի մի հետևություն արեց ասուլիսի արդյունքների մասին. «Զարմանալի էր, որ սոցիալական ցանցերը փոթորկող ոչ մի թեմայով ինձ հարց չուղղվեց երեկվա ասուլիսի ընթացքում։ Սա ստիպում է մտածել, որ կարծիքները, թե սոցիալական ցանցերի «փոթորիկները» ֆեյքերի բանակների և մեծ փողերի տիրապետող ինչ-որ ուժեր են հրահրում, առնվազն անհիմն չէ։ Թե՞ այլ պատճառներ գոյություն ունեն»։
Անշուշտ, կային այլ պատճառներ, և, անշուշտ, վարչապետը դրանց մասին բոլորից լավ գիտեր: Սակայն հիմա նպատակահարմար էր գնահատականն այդպես հնչեցնել ֆեյսբուքյան փոթորիկների մասին: Եվ դա անում էր մի մարդ, ով ընդամենը 1-2 ամիս առաջ ասում էր, որ Հայաստանում կատարվածը նաև ֆեյսբուքյան հեղափոխություն է` նկատի ունենալով թե՛ իր փոթորիկները, թե՛ իր «ֆեյքերը»:
Եթե առանձնացնելու լինենք անցած շաբաթվա առավել կարևոր դրվագները, ապա կարող ենք նշել, որ տեղի ունեցավ ՀՀ Առաջին հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի արձանի բացման արարողությունը: Հետո ռուս պրանկերներ Վլադիմիր Կուզնեցովը և Ալեքսեյ Ստոլյարովը չար խաղ խաղացին. ներկայանալով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան՝ նրանք Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերին հրավիրել էին Երևան՝ խորոված ուտելու: Այս զվարճալի ֆոնին հանրապետության մի շարք համայնքներում խոշոր յուրացումների դեպքեր բացահայտվեցին: «Սասնա ծռերի» զինյալներից ևս 4-ը ազատ արձակվեցին: Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ հռչակվեց Կորյուն աբեղա Առաքելյանը` եկեղեցականին անհարիր վարքագծի և հակականոնական ընթացքի համար: Վահագն Հարությունյանն ազատվեց ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի, հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետի պաշտոնից, իսկ գեներալ-մայոր Միքայել Արզումանյանն ազատվեց գլխավոր ռազմական տեսուչի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։
Մնացյալը` ինչպես գիտեք:
Դիտումների քանակ 88849
ՀԱՐՑՈՒՄՆԵՐ
Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։
Վերադառնալ
Փոխկապակցված
Անցնող շաբաթվա դիմանկարը (24 – 30 հոկտեմբերի, 2018թ.)
Անցնող շաբաթվա դիմանկարը (17 – 23 սեպտեմբերի, 2018թ.)
Անցնող շաբաթվա դիմանկարը (10 – 16 սեպտեմբերի, 2018թ.)
Անցնող շաբաթվա դիմանկարը (3 – 9 սեպտեմբերի, 2018թ.)
Անցնող շաբաթվա դիմանկարը (23-29 հուլիսի 2018թ.)
Անցնող շաբաթվա դիմանկարը (9 – 15 հուլիսի, 2018թ.)
Անցնող շաբաթվա դիմանկարը (2 – 8 հուլիսի, 2018թ.)
Անցնող շաբաթվա դիմանկարը (25 հունիսի – 1 հուլիսի 2018թ.)
Անցնող շաբաթվա դիմանկարը (18-24-ը հունիսի, 2018թ.)
Անցնող շաբաթվա դիմանկարը (11-17-ը հունիսի, 2018թ.)
Անցնող շաբաթվա դիմանկարը (4 – 10 հունիսի, 2018թ.)
Անցնող շաբաթվա դիմանկարը (28 մայիսի – 3 հունիսի, 2018թ.)
Անցնող շաբաթվա դիմանկարը (Մայիսի 21-27)
Անցնող շաբաթվա դիմանկարը (14 - 20 մայիսի, 2018թ.)
Անցնող շաբաթվա դիմանկարը (7 – 13 մայիսի, 2018թ.)
Անցնող շաբաթվա դիմանկարը
Անցնող շաբաթվա դիմանկարը (23 – 29 ապրիլի, 2018թ.)
Անցնող շաբաթվա դիմանկարը (16 - 22 ապրիլի, 2018թ.)
Անցնող շաբաթվա դիմանկարը (9 – 15 ապրիլի, 2018թ.)
Անցնող շաբաթվա դիմանկարը (26 մարտի – 1 ապրիլի, 2018թ.)
Անցնող շաբաթվա դիմանկարը (19 – 25 մարտի, 2018թ.)
Անցնող շաբաթվա դիմանկարը (12 – 18 մարտի, 2018թ.)
Անցնող շաբաթվա դիմանկարը (5 – 11 մարտի, 2018թ.)
Անցնող շաբաթվա դիմանկարը (փետրվարի 26 – մարտի 4 , 2018թ.)
Անցնող շաբաթվա դիմանկարը (19 – 25 փետրվարի, 2018թ.)
Անցնող շաբաթվա դիմանկարը (11-18 փետրվարի, 2018թ.)
Անցնող շաբաթվա դիմանկարը (5 – 11 փետրվարի, 2018թ.)
Անցնող շաբաթվա դիմանկարը (29 հունվարի - 4 փետրվարի, 2018թ.)
Անցնող շաբաթվա դիմանկարը (22-28 հունվարի, 2018թ)
Անցնող շաբաթվա դիմանկարը (15-21 հունվարի, 2018թ.)
Անցնող շաբաթվա դիմանկարը (8-14 հունվարի, 2018թ.)
Անցնող շաբաթվա դիմանկարը (դեկտեմբերի 25-31)
Անցնող շաբաթվա դիմանկարը (18 – 24 դեկտեմբերի, 2017թ.)
Անցնող շաբաթվա դիմանկարը (10 դեկտեմբերի - 17 դեկտեմբերի, 2017թ.)
Անցնող շաբաթվա դիմանկարը (3 դեկտեմբերի - 10 դեկտեմբերի, 2017թ.)
Անցնող շաբաթվա դիմանկարը (27 նոյեմբերի - 3 դեկտեմբերի, 2017թ.)
Անցնող շաբաթվա դիմանկարը (20-26 նոյեմբերի, 2017թ.)
Անցնող շաբաթվա դիմանկարը (12 նոյեմբերի - 19 նոյեմբերի , 2017թ.)
Անցնող շաբաթվա դիմանկարը (6 նոյեմբերի - 12 նոյեմբերի , 2017թ.)
Անցնող շաբաթվա դիմանկարը (30 հոկտեմբերի - 5 նոյեմբերի , 2017թ.)
Անցնող շաբաթվա դիմանկարը (23 – 29 հօկտեմբերի, 2017թ.)
Անցնող շաբաթվա դիմանկարը (15 հոկտեմբերի - 22 հոկտեմբերի , 2017թ.)
Անցնող շաբաթվա դիմանկարը (8 հոկտեմբերի - 15 հոկտեմբերի , 2017թ.)
Անցնող շաբաթվա նկարագիրը (1 հոկտեմբերի - 8 հոկտեմբերի , 2017թ.)
Անցնող շաբաթվա դիմանկարը (25 սեպտեմբերի - 1 հոկտեմբերի, 2017թ.)
Անցնող շաբաթվա դիմանկարը (18-24 սեպտեմբերի, 2017թ.)
Անցնող շաբաթվա դիմանկարը (11-17 սեպտեմբերի, 2017թ.)
Անցնող շաբաթվա դիմանկարը (04-10 սեպտեմբերի, 2017թ.)
Նույն թեմայով
Մոսկվան դեմ չէ ՀԱՊԿ-ին Բաքվի անդամակցությանը
Անցնող շաբաթվա դիմանկարը (24 – 30 հոկտեմբերի, 2018թ.)
Անցնող շաբաթվա դիմանկարը (17 – 23 սեպտեմբերի, 2018թ.)
Անցնող շաբաթվա դիմանկարը (10 – 16 սեպտեմբերի, 2018թ.)
Անցնող շաբաթվա դիմանկարը (3 – 9 սեպտեմբերի, 2018թ.)
Անցնող շաբաթվա դիմանկարը (23-29 հուլիսի 2018թ.)
Անցնող շաբաթվա դիմանկարը (9 – 15 հուլիսի, 2018թ.)
Անցնող շաբաթվա դիմանկարը (2 – 8 հուլիսի, 2018թ.)
Անցնող շաբաթվա դիմանկարը (25 հունիսի – 1 հուլիսի 2018թ.)
Անցնող շաբաթվա դիմանկարը (18-24-ը հունիսի, 2018թ.)
Անցնող շաբաթվա դիմանկարը (11-17-ը հունիսի, 2018թ.)
Ռուսներին հայկական կապիկներ պետք չեն
Անցնող շաբաթվա դիմանկարը (4 – 10 հունիսի, 2018թ.)
Անցնող շաբաթվա դիմանկարը (28 մայիսի – 3 հունիսի, 2018թ.)
Անցնող շաբաթվա դիմանկարը (Մայիսի 21-27)
Անցնող շաբաթվա դիմանկարը (14 - 20 մայիսի, 2018թ.)
Անցնող շաբաթվա դիմանկարը (7 – 13 մայիսի, 2018թ.)
Անցնող շաբաթվա դիմանկարը
Անցնող շաբաթվա դիմանկարը (23 – 29 ապրիլի, 2018թ.)
Անցնող շաբաթվա դիմանկարը (16 - 22 ապրիլի, 2018թ.)
Պատիժ ամերիկյան ձևով
հակոբյան հրաչը մարտի է նետվում ծխախոտի դեմ
Դեգեներատ մարզպետի գործունեության արդյունք...
Ֆինլանդիայի վարչապետ է դարձել միասեռական ը...
Դատավոր Մխիթար Պապոյանը չդիմացավ ճնշմանը և...
Շարմազանովը ճիշտ է, քոչարյան անդոն` սխալ
Կադիրովին Նոր Հայաստանում չհավանեցին
«Ազգային Միաբանություն» կուսակցության հայտ...
Պոռնոարվեստը որպես քաղաքական հաշվեհարդարի ...
Հոմոսեքսուալիզմը ՀՀ կառավարություն ներմուծ...
Հպարտների առաջնորդի կինը մուղամի հրավեր է ...
Գողական է գնում Փաշինյան Նիկոլը
Փաշինյան Նիկոլի մաստեր կլասը
Փաշինյան Նիկոլը Վիտալի Բալասանյանին վտանգա...
Բռնության փորձ անչափահասի հանդեպ Ազգային ժ...
բաբաջանյան արմանին դեպրեսիա է սպառնում
«Սասնա ծռերի» պաշտոնական պառվաբոզը դժգոհ է...
Ինչո՞ւ են անկախ Հայաստանում հուշտ լինում ն...
Նախանձելի Ադրբեջանը
Կոստանյան Գևորգը քաշվեց, բայց շատ չի տառապի
բաբաջանյան արմանի ու նրա գաղափարակիցների վ...
Եվս մեկ Սորոսի վաստակ ընդդեմ Նարեկ Մալյանի
Կոստանյան Գևորգը կդառնա քաղփախստական
Նահանջ վերջին պահին. ինչպես ԱՄՆ-ը կեղծավոր...
ԱՄՆ-ը արդեն սկսել է Ուկրանիայից հրաժարվելո...
Վանեցյանը հեռացավ և գաղտնազերծեց գաղտնազեր...
Փաշինյան Հիսուսը հետաքրքրվում է Վատիկանի «...
Փաշինյան Նիկոլն կեղծում է փոխգնդապետ Մխիթա...
Փաշինյան Նիկոլը լեգենդների նոր չափորոշիչնե...
Խոսեց, ցուցադրեց և փայլեց Արմենչիկ Դարբինյանը
հարությունյան արայիկին պահանջում են դուրս ...
Հարությունյան Արայիկն ասում է, որ Քոչարյան...
Ոչ, սա Լյուքսեմբուրգը չէ
Օրիորդ դատավորուհին այսօր էլ դարձի չեկավ
Ինչո՞ւ են իրար խառնվել խայտառակ պատգամավոր...
Նոր Հայաստանում դեռ մնացել են «հակաժողովրդ...
Նոր Հայաստանում ու դատարանում ծուռ պավլիկի...
Ստում են միասեռականներն ու ահաբեկիչները
Ահաբեկիչները ողջունում են Ստամբուլյան կոնվ...
Հարգանքի տուրք по-англосаксонски
բաբաջանյան արման՝ Stratfor-ի գործակա՞լ
Հրայր Թովմասյանին չես նախանձի
Միասեռականի և տեռորիստի զրույցը կուսումնաս...
Իրավական անճարությունից Փաշինյան Նիկոլը մե...
ղարիբյան նազենիի սկզբունքը՝ վնաս, վնաս մին...
Փաշինյանը խրախուսում է օպերատորական արվեստ...
Փաշինյան Նիկոլը վերացնում է հայ մուլտիպլիկ...
Հարությունյան Արայիկ` Ղարաբաղի գերեզմանափոր
Փաշինյան Նիկոլի սրտի պառլամենտի ընտրության...
Հայաստանի և Արցախի փրկությունը «Իսլամական ...
Վերջնանպատակը Հայաստանից և Հարավային Կովկա...
Գարեգին Նժդեհի շուրջ բանավեճի առիթով
Փաշինյան Նիկոլը դրամատիզացնում է կյանքը
կարգին հայկո. դեգեներա՞տ, թե՞ Փաշինյանի դի...
Վիտալի Բալասանյանի «կուլտուրական» ապտակը ժ...
Եվ դո՞ւ, Գռզո (Սերժ Սարգսյան)
Ո՞վ է որոշել վախեցնել Հայաստանին Թուրքիայի...
Սամվել Կարապետյանը` միասեռականների և Ստամբ...
Վերջնական սև-մութ ամպեր Փաշինյան Նիկոլի գլ...
Փաշինյան Նիկոլն ընդդեմ Միքայել Մինասյանի
Վերջնական սև-մութ ամպեր Փաշինյան Նիկոլի գլ...
Այն ամենը, ինչ պետք է իմանալ Հին ու Նոր Հա...
«Ռեստարտ» լակոտախումբն այսօր ՀՀ ոստիկանութ...
Եվրախորհրդարանը պարգևատրում է ահաբեկչին
սիմոնյան ալեն. ես ոչխար եմ
սարգսյան գարիկը գողական է գնացել, բայց չի ...
Զուր մի՛ տուր Տիրոջ անունը, Նիկոլ Վովաևիչ
Ինչո՞ւ է դժգոհում լակոտախումբը
Վանեցյանի դեմ խոսում է վանոյական գրանտակեր...
Այն ամենը, ինչ պետք է իմանալ Սերժ Սարգսյան...
Ինչո՞ւ են ազդվել Տեր-Պետրոսյան Լևոնի ճամբա...
SOS. ամերիկացիները լքում են իրենց վասալներ...
Հերթը հասավ Բաղդասարյան Արթուրին. ո՞վ է հա...
Գեյ-քարոզչությունը՝ որպես Արևմուտքի թոկ Վր...
Իսրայելը և ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հայոց ցեղաս...
Հարությունյան Արայիկը շուտով կլինի Փաշինյա...
Հայաստանի և Արցախի առողջ ուժերի համախմբում...
Փաշինյան Նիկոլի գյուտը, Նալբանդյանի ու Գալ...
Պռոշները լցրած գեղի բոզն ու այլ վարակակիրն...
Փաշինյան Նիկոլի սրտի թեկնածուն ակտիվացել է...
հարությունյան արայիկը՝ Փաշինյան Նիկոլի իսկ...
ԱՄՆ ռազմակայան Ջավախքում. Քոֆին արձակում է...
բաբաջանյան արմանին նոր զգացմունքներ են պետ...
Մտորումներ Վիտալի Բալասանյանի հետ
բաբաջանյան արմանը չսիրեց Վազգեն Մանուկյանի...
Հոկտեմբերի 27. Ամերիկյան վտանգը վերադարձել...
Հայաստան. Փաշինյանին իշխանությունից հեռացն...
Փաշինյանականները թքում են Ռուսաստանի կերակ...
Մարդասպանի կինը դժգոհ է այլ մարդասպանի ազա...
Ինչո՞ւ է Սամվել Կարապետյանը բարևում Փաշինյ...
Հարությունյան Արայիկը շուտով կլինի Փաշինյա...
Մտորումներ Վիտալի Բալասանյանի հետ
Մարդասպանի կինը դժգոհ է այլ մարդասպանի ազա...
Փաշինյան Նիկոլը դաժան ապագայի մատնեց իր ըն...
ճաղարյան լիզայի հետազոտության արդյունքների...
Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։ Կարդալ ավելին