Սովորական խայտառակություն

Եվ երկիրը կպատվի տատասկով

Հուլիսի 21, 2018
Եվ երկիրը կպատվի տատասկով

«Ավելի լավ է մաքուր ու անփորձ, քան փորձառու ու կոռումպացված»: Սա նոր կադրային քաղաքականության մասին մերօրյա հեղափոխականներից մեկի ձևակերպումն է: Կարելի է կարծել, թե աշխարհի վրա միայն այս երկու տարբերակներն են և հնարավոր չէ, որ մարդը լինի թե ազնիվ, թե փորձառու: Էլ չենք խոսում այն մասին, որ յուրաքանչյուր ազնիվ ու անփորձ ժամանակի ընթացքում կարող է դառնալ փորձառու կոռումպացված, ինչպես Վանո Սիրադեղյանը, ՀՀ հպարտ քաղաքացիների վարչապետի հոգևոր հայրը: Իսկ թե իրենց անփորձ ազնիվներն ինչպես են նպաստելու երկրի առաջընթացին, կարող ենք դատել Արմավիրի նորանշանակ մարզպետ Գագիկ Միրիջանյանի օրինակով:

 

Այս երիտասարդը, որը, հավանաբար, հողագործության մասին միայն հեռուստատեսային հանրամատչելի հաղորդումներից է տեղյակ, օրերս այցելել է Արմավիրի Ակնալիճ համայնք իբր այն նպատակով, որ ծանոթանա իրավիճակին ու գյուղացիներին իր խելացի մտքերից և խորհուրդներից բաժին հանի: Հասկանալի է, որ մարդիկ անմիջապես սկսել են դժգոհել, հատկապես բողոքել են ոռոգման ջրի բացակայությունից: Միրիջանյանն էլ իրավիճակը փրկելու համար հարցրել է, թե համայնքում ինչ մշակաբույսեր է հնարավոր աճեցնել, որոնք քիչ ջուր կպահանջեն: Նրան պատախանել են. «Տատասկ»: Եվ քանի որ մարզպետը գաղափար անգամ չունի, որ տատասկն այլ բան չէ, քան սովորական փուշը, անմիջապես տեղացիներին խորհուրդ է տվել տատասկ աճեցնել:

 

Փառք Աստծո, Արմավիրի Ակնալիճ գյուղում այսօր ավելի շատ խելոք մարդ կա, քան Նիկոլ Փաշինյանի ամբողջ կառավարությունում, և այս առումով մենք կազատվենք ողջ երկիրը փշածածկ անելու վտանգից: Ափսոս միայն, որ անտեղյակ, անգրագետ, անփորձ չինովնիկների քանակը մի օր կարող է հասնել տատասկների քանակին ու մեր երկիրը վերածել անապատի:






Դիտումների քանակ 55256


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Հատուկ հանձնարարություններով մարզպետը

Հատուկ հանձնարարություններով մարզպետը

Հունիսի 8, 2018


Արմավիրի մարզպետի ընտրության հարցը մնաց վերջինը: Դա հասկանալ կարելի է: Վարչապետ Փաշինյանն այստեղ սոսկ նոր մարզպետ չէր ուզում տե...

Երկիրը մեջ-մեջ են անում

Երկիրը մեջ-մեջ են անում

Հունիսի 8, 2018


Այսօր հայտնի դարձավ, որ Արմավիրի մարզպետ է նշանակվել Գագիկ Միրիջանյանը: Թե ինչու է ընտրությունը կանգ առել մի մարդու վրա, որը «Ն...

Վարչապետի ռեֆորմների օբյեկտիվն ու սուբյեկտիվը

Վարչապետի ռեֆորմների օբյեկտիվն ու սուբյեկտիվը

Հոկտեմբերի 14, 2016


Նոր վարչապետ Կարեն Կարապետյանը, որի հետ սինգապուրյան հույսեր են կապվել և որը Հայաստան է ժամանել սրբազան` ռեֆորմատորական առաքելո...

Արմավիրը` Հայաստանի Ամստերդամ

Արմավիրը` Հայաստանի Ամստերդամ

Հոկտեմբերի 24, 2015


Բանն այն է, որ համընդհանուր կարծիք կա, թե իբր ընտանեկան հարաբերությունների այլասերության աստիճանի հասնող ազատականությունը մեծ ք...

Արմավիրի յուրահատուկ վիժվածքները

Արմավիրի յուրահատուկ վիժվածքները

Նոյեմբերի 13, 2014
2

Հոկտեմբերի 19-ին, Արմավիրի մարզի Բամբակաշատ գյուղում հարազատ զավակները ծեծելով սպանել են իրենց 85-ամյա մորը՝ Կրուպսկայա Փիրլազա...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ