Սովորական խայտառակություն

Ով նախարար է, նա էլ երաժշտությունն է պատվիրում

Հուլիսի 19, 2018
Ով նախարար է, նա էլ երաժշտությունն է պատվիրում

ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն իր սրբազան պարտքն է համարում ամեն օր գոնե մի այնպիսի անհեթեթ բան ասել, որ ցնցումների մեջ կնետի հասարակությանը: Օրինակ, նա այսօր հայտարարել է, որ ինքը 12-ամյա կրթության համակարգի կողմնակիցն է: Մենք հիմա հարկ չենք համարի հիշեցնել, թե ընդամենը երկու ամիս առաջ նա ինչպես էր ճիշտ հակառակը պնդում: Ավելի շուտ կխոսենք Հարությունյանի նույն մտքի շարունակության մասին, քանի որ սա նախորդից պակաս հատկանշական չէ:

 

Նախարարը լրագրողներին բառացիորեն հետևյալն է ասել. «Հասարակությունը, որն ուզում է վերադառնալ տասնամյա կրթությանը, պետք է ունենա կրթության և գիտության նոր նախարար: Ես կողմ եմ 12-ամյա կրթությանը և հասարակության այդ հատվածին չեմ ասում կարճ ժամանակում, բայց մեկ, երկու, երեք տարում կհամոզեմ, որ 12-ամյա կրթությունը լավ համակարգ է»:

 

Սա, համաձայնեք, բացառիկ խոստովանություն է, որ կարելի է տարածել ոչ միայն Արայիկ Հարությունյանի, այլև ողջ կառավարության որդեգրած քաղաքականության վրա: Ստացվում է, որ նոր իշխանությունները հասարակության դիրքորոշման հետ հաշվի նստելու որևէ ցանկություն չունեն, և այս կամ այն ոլորտի քաղաքականությունը պայմանավորված է ոչ թե երկրի ու այդ երկրի քաղաքացիների շահերով, այլ սոսկ մեկ անձի` նախարարի կամակոր ցանկություններով: Նա ուզում է, որ լինի 12-ամյա կրթություն: Հետո՞ ինչ, որ մարդիկ դա չեն ուզում: Թող համբերատար սպասեն, մինչև կգա մեկ այլ նախարար, որը նրանց կարծիքն էլ հաշվի կառնի, և այդ դեպքում կարող են անել` ինչ խելքներին փչի:

 

Մյուս կողմից էլ Արայիկ Հարությունյանը վստահ է, որ ինքն առնվազն երեք տարի դեռ նախարար պիտի լինի: Ու չնայած այսպիսի վստահությունը ամրագրված չէ ոչ ընտրությունների արդյունքներով, ոչ էլ մարդկանց կամարտահայտման իրավունքով, ամեն դեպքում նախարարը կասկած անգամ չունի, որ իշխանությունն իրենցն է լինելու: Եվ, հավանաբար, այդ իշխանությունն էլ պատրաստվում են պահել այնպես, ինչպես ԿԳ նախարարն իր աթոռն է պահելու` առանց հանրության ցանկությունները հաշվի առնելու:






Դիտումների քանակ 42988


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Խայտառակ տիտանների պայքարը հանուն հայ ժողովրդի

Խայտառակ տիտանների պայքարը հանուն հայ ժողովրդի

Փետրվարի 14, 2019


Մարուքյան Էդմոնն ասում է. «Արայիկ Հարությունյանն ինձ ասում է՝ դուխով, ինքը էդ որտե՞ղ է աչքի ընկել դուխով, բանակո՞ւմ, թե իրենց թ...

Նոր Հայաստանի հերթական նոր կառավարությունը նշանակված է

Նոր Հայաստանի հերթական նոր կառավարությունը նշանակված է

Հունվարի 19, 2019


Կառավարությունն էլ ձևավորվեց: Փաշինյան Նիկոլն անցած ձախողումներից դաս չքաղեց, ավելի ստույգ` քաղեց միայն միրզոյան արարատի մասով,...

հարությունյան արայիկն ուզում է ուսուցիչներին դաստիարակել

հարությունյան արայիկն ուզում է ուսուցիչներին դաստիարակել

Հունվարի 13, 2019


ՀՀ կրթության և գիտության նախարար արայիկ հարությունյանը ուսուցչի վարքի կանոններ է մշակել: Իսկ Անահիտ Բախշյանն ասել է այս առիթով....

Փաշինյան Նիկոլը կարող է զրկվել աշխատանքի իրավունքից

Փաշինյան Նիկոլը կարող է զրկվել աշխատանքի իրավունքից

Դեկտեմբերի 5, 2018


Վերջերս բավականին ակտիվացել է ՀՀ ԿԱ սննդամթերքի անվտանգության տեսչությունը: Սրանք որոշել են պետական բյուջե լցնել: Տեսչության մա...

Լակոտը կրկին խոսեց

Լակոտը կրկին խոսեց

Դեկտեմբերի 4, 2018


Ճիշտն ասած, մտածում էինք, թե Փաշինյան Նիկոլն արգելել է իր թիմակիցներին խոսել: Մեծ հաշվով, ողջունեցինք Փաշինյան Նիկոլի նման որոշ...

Լակոտները սպառնում են Փաշինյան Նիկոլին

Լակոտները սպառնում են Փաշինյան Նիկոլին

Նոյեմբերի 22, 2018


Ներկայիս կրթության և գիտության նախարար, կաթնատու հարությունյան արայիկին, որը միաժամանակ Երևանի Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ ...

Լակոտը շենքեր է վաճառում

Լակոտը շենքեր է վաճառում

Նոյեմբերի 15, 2018


ՀՀ կրթության և գիտության նախարար, լակոտ արայիկ հարությունյանը խայտառակվելու նորանոր ոլորտներ է գտնում: Սա այժմ ցանկանում է ՀՀ Գ...

Լակոտն անտանելի է դառնում

Լակոտն անտանելի է դառնում

Նոյեմբերի 14, 2018


Այսօր խոսեց Հայաստանում իշխող լակոտակրատիայի ամենավառ ներկայացուցիչ, լակոտ արայիկ հարությունյանը: Քանի որ սա մեր կայքի լավագույ...

Փաշինյան Նիկոլի հավանական գրիպի կապակցությամբ

Փաշինյան Նիկոլի հավանական գրիպի կապակցությամբ

Նոյեմբերի 8, 2018


ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն ասել է, որ ՙեթե Փաշինյան Նիկոլը մեկ շաբաթ գրիպ ընկնի`կկորեք սաղդ՚: Տրամաբանական է, որ այդ արտա...

հարությունյան արայիկի խոշոր հաջողությունը

հարությունյան արայիկի խոշոր հաջողությունը

Նոյեմբերի 7, 2018


Կրթության նախարար հարությունյան արայիկը հայտնի է որպես ռուսաց լեզվի թշնամի։ Նրա քաղաքական գործունեության հիմնական ուղղվածությու...

հարությունյան արայիկն էլ է արդեն նախրով ահ տալիս

հարությունյան արայիկն էլ է արդեն նախրով ահ տալիս

Հոկտեմբերի 22, 2018


Գինեկոմաստիայի շնորհիվ բանակից փրկված արայիկ հարությունյանը, որն այսօր նախարար է աշխատում՝ չնայած դեգեներատ լինելուն, այսօր վրդ...

Ծանր հիվանդները` կարգին հայկոյի կողքին

Ծանր հիվանդները` կարգին հայկոյի կողքին

Սեպտեմբերի 13, 2018


«Իմ քայլը» խայտառակ դաշինքն այսօր քարոզել էր Նոր-Մարաշում: Ժողովրդի վարչապետը երկրում չէ, և կարգին հայկոն մնացել էր մենակ: Նիկո...

Զգուշացեք, Shame.am-ը վերադառնում

Զգուշացեք, Shame.am-ը վերադառնում

Սեպտեմբերի 1, 2018


Սերգեյ Լավրովի նկատողության հաջորդ օրը Փաշինյան Նիկոլը որոշեց իր ահեղ ուժը ցույց տալ աշխարհին, և օգոստոսի 17-ին մենք տեսանք այն...

Բանակի գլխին փորձանք է դարձել

Բանակի գլխին փորձանք է դարձել

Հուլիսի 31, 2018


Մի հիմար քարը գլորեց ձորը, հազար խելոք չկարողացան հանել: Այս հանրահայտ ասույթը հիմա ավելի հաճախ են հիշում պաշտպանության նախարար...

Անմիջամտելի դեմագոգիա

Անմիջամտելի դեմագոգիա

Հուլիսի 19, 2018


Այսօր՝ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ձև արեց, թե լրագ...

Արայիկի փարիզյան վիրաժները

Արայիկի փարիզյան վիրաժները

Հուլիսի 16, 2018


ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի ամենասիրելի զբաղմունքը գող ու ավազակ որսալն է: Ամեն օր նա արթնանում ու մտածում է միայն այն մաս...

ԿԳ նախարարի սահմանադրական ծաղրը

ԿԳ նախարարի սահմանադրական ծաղրը

Հուլիսի 5, 2018


Սահմանադրության օրվա առիթիվ ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի տոնական տրամադրությունները վերածվել են մտայի...

ԿԳ նախարարը կրկին աղմկում է

ԿԳ նախարարը կրկին աղմկում է

Հուլիսի 4, 2018


Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը պինդ է բռնել «էլիտար» դպրոցների պոչից: Մնում է հասկանալ, թե ինչ նպատակով է ...

Կառավարության համբուրվող տղաները

Կառավարության համբուրվող տղաները

Հունիսի 27, 2018


Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը Facebook-ի իր էջում գրառում է արել՝ նշելով, թե կրթության և գիտութ...

Հեղափոխությունը խփում է իր հարվածային ուժին` դպրոցականներին

Հեղափոխությունը խփում է իր հարվածային ուժին` դպրոցականներին

Հունիսի 21, 2018


Էլիտար բառի մեջ ոչ մի վատ բան չկա: Էլիտար` այսինքն բարձրակարգ, այսինքն` վերին աստիճան, այսինքն` լավագույնը լավերի մեջ: Իսկ եթե ...

Հ1-ն էլ քաշվեց
23.01.2019 | 23:57


Հ1-ն էլ քաշվեց

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ