Սովորական խայտառակություն

Հիմա էլ դուք հավ եք, ժողովուրդ

Հուլիսի 18, 2018
Հիմա էլ դուք հավ եք, ժողովուրդ

Հեղեղը, որ գալիս է, իր հետ մեծ քանակությամբ տիղմ ու աղբ է բերում: Հեղափոխության հեղեղի դեպքում էլ այդ աղտեղությունը պիտի անխուսափելի լիներ, թեև դրա առաջնորդների առաջնային խնդիրներից մեկը հասարակության ներսում մաքրության ապահովումն է: Բայց արի ու տես, որ կատարվեց ճիշտ հակառակը, քանի որ «հակահիգիենիկ» բազմաթիվ սուբյեկտներ հայտնվեցին իշխանության վերին օղակներում և զբաղեցրեցին բավականին պատասխանատու պաշտոններ: Իսկ թե հետո ինչ եղավ, արդեն բոլորին է հայտնի:

 

Ընդամենը երեկ էր, որ հրաժեշտ տվեցինք մեկին, ով հանդգնել էր անվանարկել ապրիլյան պատերազմի զոհերին, իսկ հեռանալուց առաջ էլ մարդկանց անվանեց շիզոֆրենիկներ: Դրանից առաջ էլ մեկ ուրիշը գնաց, որը ոչ միայն «Կյանքի խոսք» աղանդի ներկայացուցիչն էր, այլև իր վարքով ու դատողություններով կարողացավ կարճ ժամանակում վարկաբեկել կառավարությանը: Հիմա էլ հերթի է կանգնել մեկ ուրիշը:

 

Այս մեկ ուրիշ կոչվածը փոխվարչապետ Տիգրան Ավինյանի օգնականն է` Միքայել Նահապետյանը: Թե հատկապես ինչն է նրա անելիքը գործադիր մարմնում, ոչ ոք հստակ չգիտի, քանի որ այդ կառույցում անբանների պակաս չկա: Սակայն այս տղան ոչ միայն անպետք կադր է, այլև բավականին պոռոտախոս ու ցինիկ: Եվ ահա իր ցինիզմի բարձունքներից համարձակվել է ժողովրդին հավ անվանել: Ֆեսբուքյան մի գրառման մեջ նա ասում է, թե հանրությունը հավի նման կարող է գնալ այս կամ այն առաջնորդի ետևից:

 

Լակոտ Միքայել Նահապետյանի բացառիկ մտքերը հարկ է, որ ընթերցի հատկապես Նիկոլ Փաշինյանը: Վերջինս շատ է սիրում հիշատակել, որ ժողովուրդն է իրեն իշխանության բերել: Իսկ հիմա Ավինյանի օգնականն անուղղակիորեն Նիկոլին հուշում է, որ նրան իշխանության են բերել հավերը: Թե այդ թռչնաբուծարանում ուրիշ ինչ ձվեր դեռ կածեն, առայժմ հայտնի չէ: Սակայն մարդիկ, ովքեր հավ համարվել չեն ցանկանում, դեռ կարող են այնպես անել, որ սրան էլ արժանացնեն աղանդավորի ու շիզոֆրենիկի բախտին:






Դիտումների քանակ 16280


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Երեխան այսօր դառնում է 30 տարեկան

Երեխան այսօր դառնում է 30 տարեկան

Փետրվարի 28, 2019


Տոն է այսօր Նոր Հայաստանում` ավինյան տիգրանիկը դառնում է 30 տարեկան: Հավանաբար, այսօր քեֆ էլ կանեն (աշխատավարձի օր է վաղը) լակո...

Նոր Հայաստանի հերթական նոր կառավարությունը նշանակված է

Նոր Հայաստանի հերթական նոր կառավարությունը նշանակված է

Հունվարի 19, 2019


Կառավարությունն էլ ձևավորվեց: Փաշինյան Նիկոլն անցած ձախողումներից դաս չքաղեց, ավելի ստույգ` քաղեց միայն միրզոյան արարատի մասով,...

ավինյան տիկոն գաղտնիքներ գիտի

ավինյան տիկոն գաղտնիքներ գիտի

Հունվարի 9, 2019


Երկրում, հավանաբար, լակոտների դեֆիցիտ է նշմարվում: Համենայնդեպս, փոխվարչապետ ավինյան տիկոն օգնական է փնտրում և չի կարող գտնել ե...

Հայաստանյան բանտերում տեղ չի լինելու

Հայաստանյան բանտերում տեղ չի լինելու

Նոյեմբերի 27, 2018


«Ներկայիս վարչապետը խոսում է կոռուպցիայի մասին. ու դա կատարյալ դեմագոգիա է: Քանի դեռ փոխվարչապետ ավինյանը, որը 35 հազար դոլարի ...

Նախկին թրաշամանուկին նկատողությո՞ւն են արել

Նախկին թրաշամանուկին նկատողությո՞ւն են արել

Հոկտեմբերի 26, 2018


Փախվարչապետ ավինյան տիգրանին այևս թրաշամանուկ անվանել չի կարելի, քանզի նա թրաշվել է: Բայց դրանից նրա էությունը չփոխվեց` նա մնաց...

Միլիոնանոց վրիպակները

Միլիոնանոց վրիպակները

Հուլիսի 14, 2018


Նոր իշխանությունների ոչ արհեստավարժ կադրերը ավելի ու ավելի հաճախ են հայտնվում տհաճ ու անհարմար իրավիճակներում, որովհետև մեծ-մեծ...

Ո՞վ էր Մուրադյան Գեորգին հեղափոխությունից առաջ

Ո՞վ էր Մուրադյան Գեորգին հեղափոխությունից առաջ

Հուլիսի 6, 2018


Ինչպես հայտնի է, Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու` Նարեկ Սարգսյ...

Նիկոլը Ծառուկյանին կաշառատու է համարում

Նիկոլը Ծառուկյանին կաշառատու է համարում

Հունիսի 14, 2018


Այն բանից հետո, երբ «Բարեգործության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը հաստատվեց կառավարության կողմից և պատրաստ է Ազգայի...

Կոկաին Ժորիկը կօգնի կառավարությանը

Կոկաին Ժորիկը կօգնի կառավարությանը

Հունիսի 6, 2018


Նիկոլ Փաշինյանի կառավարությունում զարմանահրաշ կադրային փոփոխությունների շքերթը շարունակվում է: Այսօր էլ տեղեկացանք, որ ՀՀ փոխվա...

Հիմա խնայո՞ւմ եք, թե՞ շռայլում

Հիմա խնայո՞ւմ եք, թե՞ շռայլում

Հունիսի 1, 2018


Այսօր ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հպարտորեն հայտարարել է, թե փոխվարչա...

Ռուսամետ Նիկոլի ամերիկամետ կառավարությունը

Ռուսամետ Նիկոլի ամերիկամետ կառավարությունը

Մայիսի 17, 2018


Փաշինյան Նիկոլն սկզբում իրեն հռչակեց ժողովրդի միակ թեկնածու, հետո՝ ռուսամետ գործիչ, հետո՝ բռնի ուժով ու շանտաժով, խաղաղ քաղաքաց...

Անիմաստ կրքեր Փաշինյանի կադրային որոշումների դեմ

Անիմաստ կրքեր Փաշինյանի կադրային որոշումների դեմ

Մայիսի 14, 2018


Գագիկ Ծառուկյանի առաջարկով «Արդշինբանկի» վարչության նախագահ Մհեր Գրիգորյանը նշանակվել է ՀՀ փոխվարչապետ։ Եվ նշանակման օրվանից հո...

Դասալիքները նետվում են մարտի

Դասալիքները նետվում են մարտի

Մայիսի 11, 2018


Շատերի հիշողության մեջ դեռ թարմ է մնացել, թե ինչպես ժամանակին ընդդիմության ներկայացուցիչները իշխող կուսակցության հետ բանավիճելի...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ