Տիեզերական խայտառակություն

Հայրենադավության շիզոֆրենիան պարտվեց

Հուլիսի 16, 2018
Հայրենադավության շիզոֆրենիան պարտվեց

Ջհանգիր Լֆիկյան

 

Արարատ Միրզոյանի մամլո խոսնակ Կարպիս Փաշոյանը, հենց նա, ով օրեր առաջ ապրիլյան պատերազմի հերոսների, այդ թվում՝ Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մասին անհարգալից կարծիք էր հայտնել և անարգանքի սյունին էր գամվել թե հանրության, թե զանազան պաշտոնյաների կողմից, այսօր տեղեկացրել է, որ պատրաստվում է հրաժարական ներկայացնել: Հազիվ թե սա իր անձնական որոշումն է: Իրականությանն ավելի մոտ է այն բանի հավանականությունը, որ ոմն Կարպիսի կողմից խայտառակված կառավարությունը շտապել է ժամ առաջ ազատվել նրա ներկայությունից` ենթադրելով, որ նրա զոհաբերումով խնդիրը վերջնականապես կփակվի:

 

Ամեն դեպքում, հերոսականության հետ ոչ մի առնչություն չունեցող Կարպիս Փաշոյանը հրաժեշտից առաջ հարկ է համարել իր ֆեյսբուքյան էջում այսպիսի մի գրառում թողնել. «Ընկերներ, լավ լուր ունեմ: Որոշեցի հրաժարական տալ և վաղը առավոտյան հրաժարականի դիմումը կլինի ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի աշխատասեղանին: Շարունակելու եմ անվերապահորեն աջակցել Միրզոյանին և նրա թիմին: Արտառոց ոչինչ տեղի չի ունեցել, պարզապես բանականությունը պարտվեց ռազմահայրենասիրական շիզոֆրենիային, կյանքը ցույց կտա, թե ովքեր են անարգում հերոսների հիշատակը: Բարին ընդ ձեզ»,- գրել է Փաշոյանը:

 

Ցինիզմը այդպիսի բան է, բուժում չունի, ինչպես որ հիմարությունն է անբուժելի: Սակայն այս երիտասարդի ցինիզմը առանձնահատուկ է նրանով, որ սնվել է հեղափոխական կերակրատաշտից և հագեցածության որոշակի մակարդակի վրա ներարկվել է այն վտանգավոր մտայնությամբ, որ ինքն արդեն ձեռք է բերել պատմությունը վերագնահատելու, մարդկային արժանիքները դասակարգելու և իր դիտանկյունից դրանց գոյություն արտոնելու աստվածային իրավունք: «Դուխով»,- ինչպես կաղաղակեր նորագույն շրջանի ցանկացած ֆանատիկոս` ձեռքը պարզելով այնտեղ, որտեղ միայն պատկառանքի ու երկյուղածության հայացքի համար տեղ կա:

 

Եվ հիմա այդ ավերիչ ձեռքի հետևանքներից մեկն էլ դարձավ սրա հեռանալը, իբրև ևս մի ամոթալի փաստ ու արձանագրումն այն բանի, որ չի կարելի պետությունը հանձնել կիսաֆաբրիկատներին և դա որակել նոր մտածողության կամ նոր համոզմունքների արմատավորում, քանի որ պլեյբեյների իշխանությունը միշտ էլ դառնալու է իշխանության պլեբեյություն:

 

Ի դեպ, մի հետաքրքիր մանրամասն ևս, որ հարկ է աչքաթող չանել: Այս անչափահասի գրառումից նաև պարզվում է, որ գոյություն ունի Արարատ Միրզոյանի թիմ, թեև մինչ օրս բոլորը կարծում էին, որ կա մեկ` Փաշինյանի թիմ և Միրզոյանն էլ դրա մեկ անդամն է: Հիմա արդեն բացահայտում ենք, որ Միրզոյանի այլընտրանքային խմբակը սկզբունքորեն դեմ է Նիկոլի խմբի հայրենասիրությանը` դրա մեջ տեսնելով շիզոֆրենիայի նախանշաններ: Իսկ սա այլևս Փաշինյանի և Միրզոյանի անձնական հարաբերությունների հարթության վրա է, և թող նրանք երկուսով որոշեն, թե ով է ավելի առողջ: Եվ մինչ հարաբերությունները կհստակեցվեն սույն խնդրի առնչությամբ, վռնդվածին ասենք հետևյալը.

 

- Չէ, դասալիք Կարպիս, բանականությունը չի պարտվել: Պարտվել է քո հայրենադավության շիզոֆրենիան, պարտվել է քո սրբապիղծ վարքը, պարտվել է քեզ փողոցից վերին ոլորտներ բարձրացրած ձեռքը, որ հիմա կրկին քեզ փողոց պիտի շպրտի: Եվ դու ոչ առաջինն ես լինելու, ոչ վերջինը: Քո տեսակը, ցավոք, բազմաքանակ է:

 






Դիտումների քանակ 77949


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Շարմազանովը դեռ լավ չի հասկանում

Շարմազանովը դեռ լավ չի հասկանում

Հոկտեմբերի 17, 2018


Փոխվարչապետ միրզոյան արարատը, որը կյանքում չկայացած անձնավորություն է, իրենից ոչինչ չներկայացնող, որի միակ ձեռքբերումը աբաջյան ...

Հունան Պողոսյանի հետ մեծ հույսեր է կապում աբաջյան գոհարի մարդը

Հունան Պողոսյանի հետ մեծ հույսեր է կապում աբաջյան գոհարի մարդը

Հոկտեմբերի 16, 2018


Գասպարյան Վովայի նախկին տեղակալ Հունան Պողոսյանը, որկն գիտեինք որպես նորմալ մարդ, գեներալ, սկզբունքային անձնավորություն, այսօր ...

Ուշադրություն, գողական է գնում աբաջյան գոհարի մարդը

Ուշադրություն, գողական է գնում աբաջյան գոհարի մարդը

Հոկտեմբերի 1, 2018


Փաշինյան Նիկոլն առաջին տեղակալ ունի, որը նաև աբաջյան գոհարի մարդն է, սրա անունը միրզոյան արարատ է: Սա հայտնի է նրանով, որ ոչ մի...

Փաշինյան Նիկոլը ծերանում է

Փաշինյան Նիկոլը ծերանում է

Հոկտեմբերի 1, 2018


Երեկ Գյումրի էր ժամանել միրզոյան արարատը` Փաշինյան Նիկոլի ամենախայտառակ կադրերից մեկը, նրա առաջին տեղակալը, աբաջյան գոհարի մար...

Թրամփը Փաշինյան Նիկոլի ղադրը չիմացավ

Թրամփը Փաշինյան Նիկոլի ղադրը չիմացավ

Սեպտեմբերի 20, 2018


Վատ լուրեր ենք ստանում Ամերիկայից: Պարզվում է, ՀՀ հպարտ քաղաքացիների վարչապետին Ամերիկայում չեն ընդունի ոչ Թրանփը, ոչ Փենսը: Փա...

Հայկոն վերջին բաժանողն էր

Հայկոն վերջին բաժանողն էր

Սեպտեմբերի 4, 2018


Երևանի ավագանու ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից առաջադրված թեկնածու հայկ մարությանի աղմկահարու...

Փաշինյանը Ալիևին կարող է արժանացնել Պետրոնիուսի ճակատագրին, եթե նա կամավոր չհրաժարվի Ղարաբաղից

Փաշինյանը Ալիևին կարող է արժանացնել Պետրոնիուսի ճակատագրին, եթե նա կամավոր չհրաժարվի Ղարաբաղից

Հուլիսի 31, 2018


Ուրեմն, Փաշինյան Նիկոլն ասել էր, թե պատրաստ է դեմ առ դեմ հանդիպել Ալիևի հետ: Կարծում եմ, Փաշինյանը պիտի հրաժարվի այդ գաղափարից ...

Շիզոֆրենիկների ժամանակը

Շիզոֆրենիկների ժամանակը

Հուլիսի 28, 2018


Օրեր առաջ, երբ փոխվարչապետ Արարատ Միրզոյանի մամլո խոսնակ Կարպիսը հասարակությանը մեղադրեց ռազմահայրենասիրական շիզոֆրենիայով տառա...

Կարպիսին հեռացրին, որ աճեցնեն

Կարպիսին հեռացրին, որ աճեցնեն

Հուլիսի 26, 2018


Տասը օր մլոլ տալուց հետո այսօր վերջապես ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը ստորագրել է իր մամուլի խոսնակ Կարպիս Փաշոյանին ա...

Արարատը` persona non grata

Արարատը` persona non grata

Հուլիսի 25, 2018


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վաղը մեկնում է Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու ԵՏՄ միջկառավարական խորհրդի նիստին: Սրանից առաջ խոսակցությ...

Խեղդվողների փրկության գործը

Խեղդվողների փրկության գործը

Հուլիսի 25, 2018


Վերջին շրջանում ինչպես մամուլում, այնպես էլ սոցիալական ցանցերում սուր քննադատություն է հնչում առաջին փոխվարչապետ Արա­րատ Միրզոյ...

Հասկացողների ու չհասկացողների ժամանակը

Հասկացողների ու չհասկացողների ժամանակը

Հուլիսի 14, 2018


Անմեղսունակությունը հազիվ թե ընդամենը հոգեբանական կատեգորիա է, որովհետև երբ լսում ու տեսնում ես, թե իշխանության եկած մանկահասակ...

Ջատագովը պատրաստվում է ոչնչացնել

Ջատագովը պատրաստվում է ոչնչացնել

Հուլիսի 13, 2018


Նոր իշխանությունները գալուն պես առաջին հերթին խոսք բացեցին Ընտրական օրենսգրքի մասին: Դա սպասելի քայլ էր: Արտահերթ ընտրություննե...

Դեռ մուլտիկ էլ կնկարեն

Դեռ մուլտիկ էլ կնկարեն

Հուլիսի 11, 2018


Մի զարմանմալի տեղեկություն տարածվեց օրերս: Համացանցում գրվեց այն մասին, որ Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի նոր ներկայ...

Արարատը՝ կառավարության պատշարը

Արարատը՝ կառավարության պատշարը

Հուլիսի 6, 2018


ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը կոչ է անում իրավունքները խախտված անձանց դիմել վարչապետի աշխատակազմին: Իր ֆեյսբուքյան էջո...

Լավ կադրերը բարեկամ կադրերն են

Լավ կադրերը բարեկամ կադրերն են

Հուլիսի 3, 2018


ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը գնացել էր մասնակցելու «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսին և, հա...

Օրակարգը վեր է Սահմանադրությունից

Օրակարգը վեր է Սահմանադրությունից

Հունիսի 23, 2018


«Ազատություն» ռադիոկայանի «Ֆեյսբուքյան ասուլիսի» ժամանակ օգտատերերից մեկը շատ անհարմար վիճակի մեջ դրեց ՀՀ առաջին փոխվարչապետ Ար...

Թավշյա հեղափոխականը փրկում է կաշին

Թավշյա հեղափոխականը փրկում է կաշին

Հունիսի 22, 2018


ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի գրասենյակի ղեկավար, անչափահաս Վահան Կոստանյանն աշխատանքից ազատվելու դիմում է գրել։ Ընդամ...

Հիմա խնայո՞ւմ եք, թե՞ շռայլում

Հիմա խնայո՞ւմ եք, թե՞ շռայլում

Հունիսի 1, 2018


Այսօր ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հպարտորեն հայտարարել է, թե փոխվարչա...

Հակահիգիենան սպառնալիք է Հայաստանի համար

Հակահիգիենան սպառնալիք է Հայաստանի համար

Մայիսի 30, 2018


Հանճարեղ ռուս բժիշկ-գիտնական Պիրոգովն ասել է. «Ես հավատում եմ հիգիենային։ Ահա թե որտեղ է ամփոփված մեր գիտության իրական պրոգրեսը...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ