Սովորական խայտառակություն

Վարձով տուն, վարձով երկիր

Հուլիսի 16, 2018
Վարձով տուն, վարձով երկիր

Անցած շաբաթ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտը մեծ շուքով զորակոչվեց բանակ, այդ լուրը դարձավ բոլոր լրատվականների թոփ լուրը, շաբաթ օրն էլ pաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի որդուն են զորակոչել։ Եվ ահա այսօր լրատվամիջոցները մի շատ հետաքրքիր տեղեկություն են տարածել, համաձայն որի Ստեփանակերտում արդեն վարձակալությամբ տուն են ման գալիս, որպեսզի վարչապետի ու Տոնոյանի տղաներն ապրեն այնտեղ ու ապահով ծառայություն իրականացնեն։

 

Այս տեղեկությունը կարող է նաև ամբողջովին մտացածին լինել: Բայց նույնիսկ այդ դեպքում կգտնվեն մարդիկ, ովքեր կհավատան սրա հավաստիությանը: Եվ նրանց մեղադրելը հեշտ չի լինի: Բանն այն է, որ խնդիրն իրականում այնքան էլ պարզ ու հասարակ չէ, ինչպես կարող է թվալ առաջին հայացքից: Եկեք մի քիչ իրատես լինենք: Այդ ո՞ր հրամանատարը կհամարձակվի վարչապետի կամ նախարարի որդուն հավասարեցնել մյուսների հետ` շատ լավ հասկանալով, թե հետևանքներն ինչպիսին կարող են լինել: Շատ էլ թե նրանց հայրերը հրապարակավ ասում են, որ իրենց որդիները մյուսներից չեն տարբերվում: Այդպես ասում են, բայց արդյո՞ք այդպես մտածում են:

 

Երկու տղաների ծառայությունը իսկական դժոխք կդառնա ցանկացած զորամասի համար, որտեղ էլ նրանք հայտնվեն: Շարքային զինվորից սկսած մինչև հրամանատարական կազմ ամեն վայրկյան գիտակցելու են, թե ով է կանգնած իրենց կողքին: Իսկ սրանից խուսափելու լավագույն միջոցը երկուսին էլ ապահով, հարմարավետ վայրում պահելն է: Թող հանրությունը շարունակի մտածել, որ տղաները ծառայում են առաջին գծում: Կարելի է ժամանակ առ ժամանակ այդպիսի լուսանկարներ ու տեսանյութեր տարածել լայն հանրության համար: Իսկ վարձով տունը շատ կարևոր է: Վարձով վերցված երկրում վարձով ապրող լինելը առանձնապես վիրավորական չէ:






Դիտումների քանակ 17662


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Փաշինյանականները թքում են Ռուսաստանի կերակրող ձեռքի մեջ

Փաշինյանականները թքում են Ռուսաստանի կերակրող ձեռքի մեջ

Հոկտեմբերի 26, 2019


Մոսկվան պատրաստվում է Երևան ուղարկել բողոքի նոտա հայկական կողմից Ռուսաստանից զենքի մատակարարման մրցույթը տապալելու պատճառով։ Խո...

Համազգային հիվանդանոց

Համազգային հիվանդանոց

Հուլիսի 9, 2018


Այսօր երկրում հսկա իրարանցում էր: Պատերազմ չէր հայտարարվել, քաղցկեղի բուժումը չէինք հայտնագործել, երկնքից այլմոլորակային վայրէջ...

Աշոտ Փաշինյանը տա՞նը կծառայի

Աշոտ Փաշինյանը տա՞նը կծառայի

Հուլիսի 3, 2018


Երեկ մեկնարկեց ամառային զորակոչը: Բարձրաստիճան զինվորականները հավաքակայանում հայրենասիրական ճառեր արտասանեցին և այդ ընթացքում չ...

Պատիվ ունի՞, թե՞ պատիվ չունի

Պատիվ ունի՞, թե՞ պատիվ չունի

Մայիսի 12, 2018


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտպանության նախարարությունում այսօր ներկայացրեց նորանշանակ նախարար Դավիթ Տոնոյանին: Վարչապետն ասա...

ԱԻ նախարարի արտակարգ մտքերը

ԱԻ նախարարի արտակարգ մտքերը

Նոյեմբերի 3, 2017


Արտակարգ իրավիճակների նախարար, պաշտպանության նախկին փոխնախարար Դավիթ Տոնոյանն այսօր խորհրդարանում հանդիպեց լրագրողներին ու միան...

Սուպեր Տոնոյանը խաղ է անում

Սուպեր Տոնոյանը խաղ է անում

Հոկտեմբերի 11, 2017


Երբ Դավիթ Տոնոյանին պաշտպանության նախարարարությունից տեղափոխեցին ԱԻՆ ու նշանակեցին այդ կառույցի ղեկավար, շատերը մեծ հույսեր էին...

Տաղանդներ են կորչում ԱԻՆ-ում

Տաղանդներ են կորչում ԱԻՆ-ում

Հոկտեմբերի 2, 2017


«Հրապարակ» օրաթերթի կայքը զարմանալի նյութ է հրապարակել՝ նվիրված մի գեղեցկուհու, որը, դժբախտաբար, աշխատում է պետական համակարգում...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը