Սովորական խայտառակություն

Միլիոնանոց վրիպակները

Հուլիսի 14, 2018
Միլիոնանոց վրիպակները

Նոր իշխանությունների ոչ արհեստավարժ կադրերը ավելի ու ավելի հաճախ են հայտնվում տհաճ ու անհարմար իրավիճակներում, որովհետև մեծ-մեծ խոսքերի թիկունքում ընդամենը փոքր, շատ փոքր գործերն են, իսկ մեծամտությունն իր հերթին թույլ չի տալիս խոստովանել բոլոր ձախողումներն ու սայթաքումները: Բայց քանի որ մարդկանց ուշադիր աչքը հեշտությամբ նշմարում ու տարբերակում է ճշմարտությունը կեղծիքից, այդ պատճառով էլ սովորական են դարձել իրենց սխալներն այնպիսի բառերով քողարկելու փորձերը, ինչպիսիք են տարընթերցում, թյուրիմացություն, վրիպակ:

 

Ի դեպ, այս բառերը օգնում են ոչ միայն հիմար կացությունից դուրս գալու պարագայում, այլ նաև բացահայտված խաբեությունները ինչ-որ կերպ սրբագրելու ժամանակ: Եվ պատահական չէր, որ փորձված միջոցից օգտվել ցանկացավ նաև փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

 

Ինչպես հայտնի է, նրա գլխավորած պատվիրակությունը վերջերս աշխատանքային այցով մեկնել էր Կանադա, այնուհետև` ԱՄՆ: Վերադառնալուց հետո կառավարությունը պաշտոնապես հայտարարեց, որ 6 օր տևած աշխատանքային այցի վրա ՀՀ պետբյուջեից ծախսվել է 7 464 597 ՀՀ դրամ՝ միայն պատվիրակության երեք անդամի ծախսերը հոգալու համար: Բնականաբար, նման թիվը պիտի զարմանք պատճառեր բոլոր նրանց, ովքեր գեթ մեկ անգամ հատել էին երկրի սահմանները: Այդ իսկ պատճառով էլ որոշեցին այնուամենայնիվ հենց այդպես` զարմացած, մի անգամ էլ հարցնել. «Ինչքա՞ն, ինչքա՞ն»:

 

Եվ այդ ժամանակ կառավարությունից առաքեցին մի նոր պարզաբանում, ուր ասվում էր. «Հայտնում ենք, որ նյութում տեղ է գտել թվային վրիպակ՝ կապված այցի ֆինանսական ծախսերի ծավալի հետ։ Աշխատանքային այցի ընթացքում ՀՀ պետբյուջեից վճարված ֆինանսական ծախսերի ընդհանուր ծավալը կազմել է 4.857.000 ՀՀ դրամ, այլ ոչ՝ 7.464.597 ՀՀ դրամ, ինչպես նշված է եղել հարցմանն ի պատասխան տրված պարզաբանման մեջ»։

 

Սովորաբար, վրիպակ բառն օգտագործում են այն դեպքրում, երբ որևէ մեկը բոլորովին պատահմամբ մի տառի, մի թվի, մի ստորակետի սխալ է անում: Բայց հաստատ և ոչ մի գնով վրիպակ չես անվանի այն դեպքը, երբ մարդիկ 4.857.000-ի փոխարեն գրում են 7 464 597: Իսկ եթե հաշվի առնենք, որ գրվածն ընդամենը թիվ չէ, այլ փող, այն էլ միլիոնների տարբերությամբ, ապա առնվազն միամիտ պիտի լինես հավատալու համար, թե սա կարող է վրիպակ լինել: Իսկ թե ինչ կարող է դա լինել, թող կրկին կառավարությունն ասի:






Դիտումների քանակ 98037


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Հայաստանյան բանտերում տեղ չի լինելու

Հայաստանյան բանտերում տեղ չի լինելու

Նոյեմբերի 27, 2018


«Ներկայիս վարչապետը խոսում է կոռուպցիայի մասին. ու դա կատարյալ դեմագոգիա է: Քանի դեռ փոխվարչապետ ավինյանը, որը 35 հազար դոլարի ...

Նախկին թրաշամանուկին նկատողությո՞ւն են արել

Նախկին թրաշամանուկին նկատողությո՞ւն են արել

Հոկտեմբերի 26, 2018


Փախվարչապետ ավինյան տիգրանին այևս թրաշամանուկ անվանել չի կարելի, քանզի նա թրաշվել է: Բայց դրանից նրա էությունը չփոխվեց` նա մնաց...

Հիմա էլ դուք հավ եք, ժողովուրդ

Հիմա էլ դուք հավ եք, ժողովուրդ

Հուլիսի 18, 2018


Հեղեղը, որ գալիս է, իր հետ մեծ քանակությամբ տիղմ ու աղբ է բերում: Հեղափոխության հեղեղի դեպքում էլ այդ աղտեղությունը պիտի անխուս...

Ո՞վ էր Մուրադյան Գեորգին հեղափոխությունից առաջ

Ո՞վ էր Մուրադյան Գեորգին հեղափոխությունից առաջ

Հուլիսի 6, 2018


Ինչպես հայտնի է, Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու` Նարեկ Սարգսյ...

Նիկոլը Ծառուկյանին կաշառատու է համարում

Նիկոլը Ծառուկյանին կաշառատու է համարում

Հունիսի 14, 2018


Այն բանից հետո, երբ «Բարեգործության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը հաստատվեց կառավարության կողմից և պատրաստ է Ազգայի...

Կոկաին Ժորիկը կօգնի կառավարությանը

Կոկաին Ժորիկը կօգնի կառավարությանը

Հունիսի 6, 2018


Նիկոլ Փաշինյանի կառավարությունում զարմանահրաշ կադրային փոփոխությունների շքերթը շարունակվում է: Այսօր էլ տեղեկացանք, որ ՀՀ փոխվա...

Հիմա խնայո՞ւմ եք, թե՞ շռայլում

Հիմա խնայո՞ւմ եք, թե՞ շռայլում

Հունիսի 1, 2018


Այսօր ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հպարտորեն հայտարարել է, թե փոխվարչա...

Ռուսամետ Նիկոլի ամերիկամետ կառավարությունը

Ռուսամետ Նիկոլի ամերիկամետ կառավարությունը

Մայիսի 17, 2018


Փաշինյան Նիկոլն սկզբում իրեն հռչակեց ժողովրդի միակ թեկնածու, հետո՝ ռուսամետ գործիչ, հետո՝ բռնի ուժով ու շանտաժով, խաղաղ քաղաքաց...

Անիմաստ կրքեր Փաշինյանի կադրային որոշումների դեմ

Անիմաստ կրքեր Փաշինյանի կադրային որոշումների դեմ

Մայիսի 14, 2018


Գագիկ Ծառուկյանի առաջարկով «Արդշինբանկի» վարչության նախագահ Մհեր Գրիգորյանը նշանակվել է ՀՀ փոխվարչապետ։ Եվ նշանակման օրվանից հո...

Դասալիքները նետվում են մարտի

Դասալիքները նետվում են մարտի

Մայիսի 11, 2018


Շատերի հիշողության մեջ դեռ թարմ է մնացել, թե ինչպես ժամանակին ընդդիմության ներկայացուցիչները իշխող կուսակցության հետ բանավիճելի...

Голод не тетка
07.12.2018 | 12:44


Голод не тетка

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Տիտանների պայքար
Դեկտեմբերի 15, 2018


Տիտանների պայքար

Վենդետան թափ է հավաքում
Դեկտեմբերի 13, 2018


Վենդետան թափ է հավաքում

Տիտանների պայքար
Դեկտեմբերի 15, 2018


Տիտանների պայքար

Վենդետան թափ է հավաքում
Դեկտեմբերի 13, 2018


Վենդետան թափ է հավաքում

Տիտանների պայքար
Դեկտեմբերի 15, 2018


Տիտանների պայքար

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ