Խայտառակություն առանց մեկնաբանության

Լակոտազերծում լյուստրացիայի միջոցով

Հուլիսի 12, 2018
Լակոտազերծում լյուստրացիայի միջոցով

Artiom Khachaturian-ը գրել է Facebook-ի իր էջում

 

Լյուստրացիայի մասին շատ է խոսվել Հայաստանում: Սկսած 1990-ից՝ այստեղ առաջարկներ են հնչեցվել, որ այն անհրաժեշտ է այս երկրին, պետք է ազատվել սովետական ԿԳԲ-ի և կուսակցական ապարատի բոլոր տարրերից: Անգամ դեգեներատ Րաֆֆի Հովհաննիսյանի բարձր ուղեղում է լյուստրացիան ժամանակին հայտնվել: Իհարկե, լյուստրացիան անելու բան չէ, քանզի այն խտրականություն է մտցնում երկրում, իսկ եթե երկիրը նոր է և հավակնում է ժողովրդավարական կոչվել, ապա այն ուղղակի անընդունելի է: Բայց այսօր արդեն անձամբ ես եմ գալիս այն համոզմունքին, որ մեզ լյուստրացիան անհրաժեշտ է, եթե ուզում ենք Հայաստանը չկործանել և դնել զարգացման ու գոյատևման միակ ճիշտ ուղու վրա: Եվ պահի հրամայականը դառնալու է անհրաժեշտությունը` լյուստրացիայի ենթարկել բոլոր նրանց, ովքեր երբևէ լափել են ամերիկյան լափը (գրանտների, աշխատավարձերի, այլ կոնֆետների տեսքով), քանի որ նրանք արդեն սպառնալիք են Հայաստանի համար, հատկապես Փաշինյան Նիկոլի հեղափոխությունից հետո:


Ովքե՞ր են դրանք՝ ամերիկյան լափը լափած հայ գրանտակերները, Փաշինյան Նիկոլի զինակիցները: Դրանք, նախ, արևմտամետ և, հետևաբար, ռուսատյաց հայացքների կրողներ են: Դրանց խորթ են ավանդականությունն ու ազգային պահպանողականությունը, դրանք սիրում են մարիխուանա, իսկ եթե չեն օգտագործում, ապա ուզում են դա օրինականացնել, դրանք սիրում են միասեռականներին, իսկ եթե անձամբ միասեռական չեն, ապա դեմ չեն լինի, որ այլասերվածներն արտոնություն ունենան մեր հասարակությունում: Ամերիկյան լափը լափած գրանտակերները ծայրահեղ սնոբիզմով են տառապում. սրանց թվում է, թե բարձր խավ են, եթե մի քանի ամիս թափառել են ֆլեթչերների ու օքսֆորդների հետնախորշերում, համոզված են, թե ֆլեթչերներում քարշ չեկածները տհաս են մնացել կյանքում և չգիտեն այն ամենը, ինչը, ըստ սրանց, անհրաժեշտ է լիարժեք մարդ համարվելու համար: Սրանց ամերիկաներում հեղափոխություն անել են սովորեցնում, մասսայական գիտակցության վրա ազդել, ինտերնետային ցանցերում հանրային կարծիք, գիտակցություն ձևավորել: Ամերիկացիներն էլ սրանց այդքան բանն անում են նրա համար, որպեսզի այս երկիրը վերջնականապես կտրեն Ռուսաստանից և գան էստեղ հաստատվեն: Իսկ սրանց թվում է, թե իրենց ամենամեծ վտանգը Ռուսաստանն է, քանզի միայն Ռուսաստանն է, որ թույլ չի տալիս, որպեսզի այս տարածքում կայանա իրենց երազած Հայաստանը, որտեղ իրենք իրենց կզգան ինչպես ձուկը ջրում:


Բայց սրանց ամենասարսափելի հատկանիշը սնոբիզմն ու դրա պատճառով բարոյականության իսպառ բացակայությունն են: Միայն սրանք կարող են ասել, թե մշակույթն իմ մեջ է (կարծես տամպոն է մշակույթը) ու ես եմ մշակույթը, միայն սրանք կարող են նախիր ուղարկել 1700 տարվա կայացած ինստիտուտի վրա և պղծել այն, միայն սրանք կարող են իրենց նպատակներին հասնելու համար չխորշել ոչ մի բանից և արդարացնել այդ ամենը իբր թե ազգային շահերով: Տեսեք, թե ինչ է գրում սրանցից մեկը Facebook-ի իր էջում. «պտի ուրախ լինեք, որ մեր նման չմո երկրին…» (տե՛ս նկարը):

 


Այս տողերի հեղինակը լակոտ է, ընդ որում` այնպիսի լակոտ, որ հիգիենիկ չեմ համարում անունը գրել (նշեմ, որ լակոտը տարիքային կատեգորիա չէ, դա հոգեվիճակ է և կյանքի ձև): Ասեմ, որ ամերիկաներում բուծած այս լակոտին Փաշինյան Նիկոլը վստահել է ՀՀ հպարտ քաղաքացիների առողջությունը: Եվ ի՞նչ է անում սա, բացի լպիրշ ստատուսներ գրելուց համացանցում: Ճիշտ կռահեցիք, կոռուպցիայի դեմ է պայքարում: Իսկ ի՞նչ է իրենից ներկայացնում կոռուպցիայի դեմ պայքարը Նոր Հայաստանում: Իհարկե, միայն պայքար Սերժ Սարգսյանի մերձավորների դեմ: Փաշինյան Նիկոլն արդեն հաջողությամբ հարձակվել է Սարգսյանի եղբայրների, զարմիկների, անվտանգության պետի վրա: Ծիծաղելին այստեղ այն է, որ Լևոն Սարգսյանը մեր կոռումպացված իրականության մեջ այն տեղն էր զբաղեցնում, որ անգամ լկտիություն է նրան պատասխանատվության ենթարկել առաջին համարի տակ, քանզի մինչ այդ կան Փաշինյան Նիկոլի գործող ու նախկին զինակիցները: Ասենք, կարելի էր սկսել Զուրաբյան Արարատից, որը ժամանակին թալանեց Կենտրոնը, տիրացավ Գնունու շուկային ու Օպերայի սրճարաններին, Ջհանգիրյան Գագոյին` իր դղյակներով ու հէկերով հանդերձ, Միքայելյան Սասունին և ևս մի 5000 հոգու: Ու նոր դրանցից հետո հասնել Լևոն Սարգսյանի ընտանիքին: Այդ դեպքում մենք դա ճիշտ կհամարեինք, բարոյապես հիմնավորված: Բայց կատարվում է այն, ինչ տեսնում ենք:


Բնականաբար, առողջապահության նախարարի աթոռին բազմած լակոտն էլ է պայքարում կոռուպցիայի դեմ, և ըստ սահմանված կարգի` այդ գործը սկսել է դարձյալ Սերժ Սարգսյանի մերձավորներից: Խոսքը երրորդ նախագահի խնամի Արա Մինասյանի և նրա գլխավորած «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի մասին է:


Լակոտ նախարարը ստուգումներ է նշանակել: Оказывается, խախտումներ ու չարաշահումներ է հայտնաբերել: Երկու նպատակ ունի լակոտը` իր արևին պատժել Սերժին ու այդ ԲԿ-ն տալ իր լակոտ ընկերներից մեկին: Բայց նախ կուզենայի ասել, թե ով է Արա Մինասյանը:


Նա շատ պատկառելի գերդաստանի ներկայացուցիչ է: Դեռ 1980-ականներին նա ղեկավարել է այդ նույն կենտրոնը: ԽՍՀՄ վերջին տարիներին նրան հրավիրեցին գլխավորել Երևանի քաղսովետի գործկոմի առողջապահության վարչությունը: ՀՀՇ-ի ժամանակ Մինասյանը, բնականաբար, սպիտակ ագռավ էր այդ հիմնարկում, և նրան ազատեցին աշխատանքից: Այսինքն՝ անգամ ՀՀՇ-ի այն ժամանակվա համբալները այս մարդու մեջ որակներ ու մակարդակ տեսան և խնդրեցին, որ նա վերադառնա իր հին կոլեկտիվ: Այնտեղ էլ աշխատում է առ այսօր: Բայց եկավ ՀՀ հպարտ քաղաքացիների ընտրած վարչապետի նշանակած լակոտ նախարարը և համարեց, որ իր դեմ խաղ չկա, կարող է թքել տասնյակ տարիների ավանդույթների, մարդկային, միջանձնային և պրոֆեսիոնալ հարաբերությունների վրա և ստուգումներ նշանակել այդ հիվանդանոցում` տնօրենից ազատվելու սրբազան նպատակով:


Բանն այն է, որ այսօր Հայաստանում ինչ էլ ստուգես` մի բան կգտնես: Եթե անգամ ստուգումներ անցկացնես Փաշինյան Նիկոլի խոզանոցում (ժողովրդի վարչապետը ժամանակին հաջողակ ֆերմեր էր Իջևանում): Իհարկե, Մինասյանը շատ է օգնել մարդկանց, և այդ օգնությունների գինը եղել են խախտումները: Իսկ օգնել է նա անշահախնդիր գրեթե բոլորին` Ազգային ժողովի պատգամավորների ընտանիքներից սկսած մինչև ընդդիմադիր և Սերժ Սարգսյանի թշնամի Շանթ Հարությունյանի քույրը: Սա ստույգ եմ ասում, քանզի հենց ես եմ միջնորդել, որպեսզի Սյուզին այդ ԲԿ-ում անհրաժեշտ պրոցեդուրաներ անցներ պետպատվերի սահմաններում: Եվ բնական է, որ դա էլ է տեղի ունեցել ինչ-որ խախտումների շնորհիվ: Եվ հիմա լակոտը ստուգում է, փորձում է լուրջ գործ կպցնել...


ԲԿ-ի կոլեկտիվը, որի համար Մինասյանը բացառիկ հեղինակություն է, արդեն իսկ հայտնել է իր վրդովմունքը: Մենք կհետևենք իրավիճակի զարգացմանը և չէինք ուզենա կրկին անդրադառնալ այս լակոտին ու նրա նախարարությանը: Բայց հստակ ասում ենք. Հայաստանին լակոտազերծում է անհրաժեշտ, իսկ դա հնարավոր կլինի միայն լյուստրացիայի միջոցով, որպես լյուստրացիայի օբյեկտ պետք է դիտվեն 1990-ից ի վեր բոլոր նրանք, ովքեր լափել են ամերիկյան լափը կամ գոնե հեռվից դրա համն են տեսել: Այլընտրանք չկա այս քայլին: Հակառակ դեպքում կկորցնենք Հայաստանը:






Դիտումների քանակ 83691


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

թորոսյան արսեն՝ դեգեներատ մարդասպան

թորոսյան արսեն՝ դեգեներատ մարդասպան

Մայիսի 27, 2020


Մարդասպանը վատ բան է, բայց եթե մարդասպանը նաև դեգեներատ է, արդեն անտանելի է: Հայ ժողովուրդը 2018-ի գարնանը որոշեց, որ իր առողջո...

թորոսյան արսենը լուրջ պայքարի մեջ է Վրաստանի և բանականության հետ

թորոսյան արսենը լուրջ պայքարի մեջ է Վրաստանի և բանականության հետ

Մայիսի 23, 2020


Քանի որ ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնն զբաղեցնող թորոսյան արսենը, Սորոսի վաստակ լինելուց զատ, նաև դեգեներատ է, երեկ Հանրայ...

թորոսյան արսենի տխուր ռեկորդը

թորոսյան արսենի տխուր ռեկորդը

Մայիսի 18, 2020


Կորոնավիրուսը նահանջում է աշխարհով մեկ, բացի Նոր Հայաստանից, որտեղ թափ է հավաքում: Այսօր ունենք 351 նոր դեպք, ընդհանուր թիվը հա...

թորոսյան արսենը երջանկության հայտնաբերման մասնագետ կդառնա

թորոսյան արսենը երջանկության հայտնաբերման մասնագետ կդառնա

Ապրիլի 2, 2020


Նոր Հայաստանում կորոնավիրուսի տարածման գործում հսկայական ավանդ ներդրած թորոսյան արսենն այսօր Վրաստանը երջանիկ երկիր է համարել ա...

մայիլյան մասիսին հրահանգված է մարտի 31-ի գիշերը ինքնահռչակվել Արցախի նախագահ

մայիլյան մասիսին հրահանգված է մարտի 31-ի գիշերը ինքնահռչակվել Արցախի նախագահ

Մարտի 26, 2020


Մինչ կորոնավիրուսը շարունակում է իր հաղթարշավն աշխարհում, հայ ժողովրդի գրանտակերները պատրաստվում են արցախյան ընտրություններին: ...

թորոսյան արսենը գողական է գնում

թորոսյան արսենը գողական է գնում

Մարտի 18, 2020


Առողջապահության նախարար թորոսյան արսենը մի քիչ տարօրինակ տղա է: Շատերը նրան դեգեներատ են համարում, ոմամք ասում են, թե իրեն է դե...

Հայաստանը կլինի կորոնավիրուսի ամենադժբախտ զոհը

Հայաստանը կլինի կորոնավիրուսի ամենադժբախտ զոհը

Մարտի 16, 2020


Փաշինյան Նիկոլի կառավարությունը արտակարգ դրություն հայտարարեց, պարետատուն հիմնեց, պարետ էլ նշանակեց ավինյան տիկոյին: 30 օր անըն...

թորոսյան արսենն ընդդեմ կորոնավիրուսի

թորոսյան արսենն ընդդեմ կորոնավիրուսի

Մարտի 13, 2020


Երբ դեգեներատներին պաշտոններ են տալիս, դա վերածվում է մղձավանջի ոլորտի համար: Իսկ երբ դեգեներատները նաև գրանտակեր են ու Սորոսի ...

թորոսյան արսենն անտանելի է դառնում

թորոսյան արսենն անտանելի է դառնում

Մարտի 2, 2020


Առիթ ունեցել ենք գրելու, որ առողջապահության նախարար թորոսյան արսենը բոլորից շաը աշխարհում չի սիրում հիվանդանոցներ, իսկ բոլորից ...

Կորոնավիրուսի արկածները Հայաստանում մեկնարկեցին

Կորոնավիրուսի արկածները Հայաստանում մեկնարկեցին

Մարտի 1, 2020


Այս պահի դրությամբ յուրաքանչյուր ողջամիտ հայ պետք է որոշի՝ չմասնակցել հանրաքվեին, քանզի թորոսյան արսենի պատճառով բացարձակապես պ...

թորոսյան արսենն ընդդեմ հիվանդանոցների ու բժիշկների

թորոսյան արսենն ընդդեմ հիվանդանոցների ու բժիշկների

Փետրվարի 27, 2020


Առողջապահության նախարար թորոսյան արսենը իբր բժիշկ է, բայց չի սիրում հիվանդանոց, սիրում է միայն հիվանդանոց փակել ու Սորոս Ջորջից...

թորոսյան արսենը քանդում է «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը

թորոսյան արսենը քանդում է «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը

Փետրվարի 27, 2020


Երկրի ամենալավ պետական բժշկական կենտրոններից մեկը հեղափոխական իշխանությունը նպատակաուղղված ոչնչացնում է: Որովհետև Արա Մինասյանը...

Ի՞նչ է իրականում թորոսյան արսենը

Ի՞նչ է իրականում թորոսյան արսենը

Փետրվարի 23, 2020


Այս գրառումից պետք է եզրակացնել, որ Գևորգ Գևորգյանն էլ է փոքր ինչ հեռու բժշկությունից, քանզի նախարար թորոսյան արսենի մասին գրու...

թորոսյան արսենը վտանգավոր է դառնում

թորոսյան արսենը վտանգավոր է դառնում

Հունվարի 13, 2020


Փաշինյան Նիկոլի թորոսյան արսենը մի քանի օր առաջ փակեց Մարալիկի ծննդատունը, առաջացնելով վրդովմունք, այսօր էլ հերթը հասաց Եղվարդի...

թորոսյան արսենի դիվերսիան ազգի դեմ արդեն տալիս է արդյունքներ

թորոսյան արսենի դիվերսիան ազգի դեմ արդեն տալիս է արդյունքներ

Հոկտեմբերի 2, 2019


Երբ դեգեներատ թորոսյան արսենին Փաշինյան Նիկոլը նշանակեց առողջապահության նախարար, ՀՀ հպարտ քաղաքացիներն ու որոշ նորմալ մարդիկ ու...

Ի՞նչ են ուզում հիվանդ թորոսյան արսենից

Ի՞նչ են ուզում հիվանդ թորոսյան արսենից

Հուլիսի 29, 2019


Իհարկե, դուրեկան է, երբ զզվելի բաներ ես լսում Փաշինյան Նիկոլի թիմի յուրաքանչյուր անդամի մասին: Բայց, այնուամենայնիվ, պետք է արձ...

թորոսյան արսենը ցուցմունք գրել է պարապում

թորոսյան արսենը ցուցմունք գրել է պարապում

Մայիսի 1, 2019


Փաշինյան Նիկոլի կադրերը սկսել են ցուցմունքներ տալ մեկը մյուսի դեմ: Դա շատ լավ է, պետք է ենթադրել, հիմա նրանք պարապում են, ցուցմ...

Ո՞վքեր են բարսեղյան լևոնները

Ո՞վքեր են բարսեղյան լևոնները

Ապրիլի 27, 2019


Այսօր երկրում տոն է, սակայն անսովոր տոն: Այսօր բարսեղյան լևոնի, սաքունց արթուրի, նազարյան լենայի, սիմոնյան ալենի, աբաջյան գոհար...

Մտորումներ ունիտազի մասին

Մտորումներ ունիտազի մասին

Ապրիլի 3, 2019


Ժամանակին Փաշինյան Նիկոլն ասում էր հրապարակում, թե՝ իշխանությունը ձերն է, ես կատարող եմ, էս երկրում գրեթե բոլորը վարչապետ են, ա...

ԱԱԾ-ն ընդդեմ թորոսյան արսենի

ԱԱԾ-ն ընդդեմ թորոսյան արսենի

Ապրիլի 1, 2019


Պարզվում է, ՀՀ ԱԱԾ-ն երբեմն պետության համար օգտակար գործեր էլ է անում: Բռնվել է թորոսյան արսենի տեղական Դավթյան Արտակը՝ խոշոր չ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ