Ազգային խայտառակություն

Աղանդավորները գործի են անցնում

Հուլիսի 11, 2018
Աղանդավորները գործի են անցնում

Ընդամենը երեկ մենք առիթ էինք ունեցել գրելու այն մասին, թե աղանդավորական շարժումներն ինչպիսի ակտիվ մասնակցություն են ունեցել «թավշյա հեղափոխությանը», իսկ դրանից հետո ինչպես են հիմա թափանցում պետական կառավարման մարմիններ` այնտեղ շարունակելու իրենց ավերիչ գործունեությունը: Իբրև ասվածի օրինակ խոսվել էր ՀՀ վարչապատի գործերի կառավարիչ Գևորգ Աճեմյանի մասին, որը հանդիսանում է «Կյանքի խոսք» եկեղեցու հետևորդ։ Եվ ահա այսօր ի հայտ եկան մեր խոսքերն ապացուցող առաջին փաստերը:

 

Հայտնի է դարձել, որ վերոհիշյալ Աճեմյանն օրերս իր մոտ է հրավիրել «Աշտարակ Կաթ» ապրանքային նշանի սեփականատեր «Պարգև» ՍՊԸ ղեկավարներին և գրեթե սպառնալիքի տոնով հորդորել նրանց կարճ ժամկետներում «Աշտարակ Կաթ» ապրանքային նշանը հետ վերադարձնել «Աշտարակ Կաթ» ՓԲԸ նախկին սեփականատեր Աշոտ Ափոյանին և ազատել գործարանի տարածքը` սպառնալով, որ հակառակ պարագայում հարցին կխառնվի ԱԱԾ-ն։

 

Բացահայտորեն բիզնես խլելու այս փորձը «հարստացվել« է ևս մի կարևոր դրվագով: Պարզվում է, որ «Աշտարակ Կաթ» ՓԲԸ նախկին սեփականատեր Աշոտ Ափոյանը (ում շահերը ցանկանում է պաշտպանել Գևորգ Աճեմյանը) ևս «Կյանքի խոսք» եկեղեցու հետևորդ է։ Այսինքն, պետական բարձր պաշտոնյան, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, ցանկանում է «աջակցել» իր դավանակից «եղբորը» և խլել մեկ այլ իրավաբանական անձին սեփականության իրավունքով պատկանող գույքը և բիզնեսը:

 

Այն, որ հեղափոխականները խոստացել էին լինել օրինապահ և ոտնձգություններ չկատարել ուրիշի սեփականության նկատմամբ, սա դեռ նրանց դատարկ խոստումների մասին վկայող մի դեպքն է: Բայց որ առաջիններից մեկն այդ փորձը կատարում են աղանդավորները, արդեն իսկ ապացույցն է այն բանի, թե սրանք որքան ազատ ու անկաշկանդ են իրենց զգում նոր Հայաստանում: Իսկ նման ազատությունը սովորաբար ընդարձակվելու բուռն հակումներ է ունենում:

 






Դիտումների քանակ 35733


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Փաշինյան Նիկոլը Հայաստանը դարձնելու է Հայիթի

Փաշինյան Նիկոլը Հայաստանը դարձնելու է Հայիթի

Նոյեմբերի 17, 2018


Փաշինյան Նիկոլի հայտնի աներձագ հակոբյան հրաչյայի քույր Հակոբյան Աննան հանդիպել է աղանդավորների ներկայացուցչի հետ: Նա իր գրասենյ...

Նիկոլը մեղա է գալիս իր Աստծո առաջ

Նիկոլը մեղա է գալիս իր Աստծո առաջ

Հուլիսի 17, 2018


Այսօր վարչապետի աշխատակազմի գործերի կառավարիչ Գևորգ Աճեմյանը աշխատանքից ազատվելու դիմում է գրել: Սա նույն այն Աճեմյանն է, որ նե...

Աղանդավորների հեղափոխությունը

Աղանդավորների հեղափոխությունը

Հուլիսի 10, 2018


Դեռևս ամիսներ առաջ մի քանի հրապարակումներ եղան այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած շարժմանը ակտիվ մասնակցություն են ունեցել...

Հիմա դու հեղափոխակա՞ն ես, թե՞ աղանդավոր

Հիմա դու հեղափոխակա՞ն ես, թե՞ աղանդավոր

Հուլիսի 27, 2015
1

Հայաստանում գունավոր հեղափոխություն իրականացնելու թեման հետզհետե վերածվում է համընդհանուր քննարկման նյութի: Եվ եթե նույնիսկ ներ...

Голод не тетка
07.12.2018 | 12:44


Голод не тетка

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Տիտանների պայքար
Դեկտեմբերի 15, 2018


Տիտանների պայքար

Վենդետան թափ է հավաքում
Դեկտեմբերի 13, 2018


Վենդետան թափ է հավաքում

Տիտանների պայքար
Դեկտեմբերի 15, 2018


Տիտանների պայքար

Վենդետան թափ է հավաքում
Դեկտեմբերի 13, 2018


Վենդետան թափ է հավաքում

Տիտանների պայքար
Դեկտեմբերի 15, 2018


Տիտանների պայքար

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ