Սովորական խայտառակություն

Վստահության պատը ճաքեր է տալիս

Հուլիսի 9, 2018
Վստահության պատը ճաքեր է տալիս

Երբ ԱԱԾ-ն բերման ենթարկեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանին և պարզվեց, որ Վարդանյանը հիմնադրամի բանկային քարտից 2016–ից 2018 թվականներն ընկած ժամանակահատվածում շուրջ 130 000 000 մլն ՀՀ դրամ է փոխանցել օնլայն խաղատներին, շատերը շոկ ապրեցին, հատկապես սփյուքում բնակվող բարերարները: Մարդկանց համար դժվար էր հաշտվել այն մտքի հետ, որ իրենց նվիրատվությունները հասել են խաղատներ, ծառայեցվել են մի ինչ-որ խաղամոլի պահանջներին: Առավել դժվար էր հաշտվել այն մտքի հետ, որ պետությունը փաստացի չէր վերահսկել այդ գումարները:

 

Հասկանալով, որ այս դեպքն իր հետևից հիասթափությունների մեծ ալիք կբերի, հաջորդ օրը իր ՖԲ էջում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արեց հետևյալ գրառումը. «Հայաստան» համահայկական հիմնադրամի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները ոչ թե նվազեցնելու, այլ ավելացնելու են սփյուռքի վստահությունը Հայաստանի հանդեպ: Մենք ապացուցում ենք և ապացուցելու ենք, որ չենք հանդուրժի չարաշահման որևէ դրսևորում»: Բայց այս տողերը ընդամենը Նիկոլի մեծ փափագն էին և նրա վերլուծական մտքի շեղումներից մեկը: Սրա ապացույցն իրեն երկար չսպասեցրեց:

 

Այսօր սփյուռքահայ մամուլում տարածվեց մի հաղորդագրություն, որտեղ ասված է. «Սոցիալ Դեմոկրատ Հնչակեան Կուսակցութեան Արեւմտեան Ամերիկայի Վարիչ Մարմինը Կը յայտարարէ որ, դուրս եկած է «Հայաստան» Հիմնադրամի Ամերիկայի Հոգաբարձութեան Խորհուրդի կազմէն, իր անվստահութիւնը յայտնելով Լոս Անճելըսի մէջ գործող Հիմնադրամի գրասենեակի գործունէութեան նկատմամբ»:

 

Սա առաջինն է, նման այն փոքրիկ ճեղքին, որ լայնանալու, խորանալու հակում ունի և որի հետևանքը մեծ ամբարտակների փլուզումներն են լինում: Հնչակները սկսեցին: Հաջորդն ովքե՞ր են լինելու:






Դիտումների քանակ 14161


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Ինչպես են գնահատում ՀՀ լակոտակրատիան սփյուռքում

Ինչպես են գնահատում ՀՀ լակոտակրատիան սփյուռքում

Նոյեմբերի 23, 2018


Փաշինյան Նիկոլն ասում էր, թե ՀՀ տնտեսական թռիչքաձև զարգացման միակ խոչընդոտը գործող պառլամենտն է. քանի կա վեցերորդ գումարման Ազգ...

Ռուսաստանը մեզ փող չի տա

Ռուսաստանը մեզ փող չի տա

Դեկտեմբերի 10, 2014
1

«Սփյուռքը մեզ կփրկի» թեզի սիրահարները սովորաբար փրկություն բառի ներքո հասկանում են այն գումարները, որ տարբեր առիթներով սփյուռքա...

Голод не тетка
07.12.2018 | 12:44


Голод не тетка

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Տիտանների պայքար
Դեկտեմբերի 15, 2018


Տիտանների պայքար

Վենդետան թափ է հավաքում
Դեկտեմբերի 13, 2018


Վենդետան թափ է հավաքում

Տիտանների պայքար
Դեկտեմբերի 15, 2018


Տիտանների պայքար

Վենդետան թափ է հավաքում
Դեկտեմբերի 13, 2018


Վենդետան թափ է հավաքում

Տիտանների պայքար
Դեկտեմբերի 15, 2018


Տիտանների պայքար

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ