Ազգային խայտառակություն

Ո՞վ էր Մուրադյան Գեորգին հեղափոխությունից առաջ

Հուլիսի 6, 2018
Ո՞վ էր Մուրադյան Գեորգին հեղափոխությունից առաջ

Ինչպես հայտնի է, Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու` Նարեկ Սարգսյանի նկատմամբ հայտարարել է հետախուզում, նաև քրեական գործ է հարուցված: Եվ մինչ լրատվամիջոցներն իրենց ուշադրության կենտրոնում են պահում այս իրադարձության զարգացումները, այդ ընթացքում ի հայտ են գալիս բավական հետաքրքիր դրվագներ: Օրինակ, պարզվել է, որ Նարեկի մտերիմներից մեկն է եղել այժմ Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Գեորգի Մուրադյանը: Բայց երբ վերջինիս դիմել են այդ հարցով, Մուրադյանը պատասխանել է, որ վաղուց դադարել է շփվել Նարեկ Սարգսյանի հետ։

 

Այսպիսի կտրուկ ուրացումը փոքր-ինչ զարմանալի է, քանի որ այդ երկուսի ֆեյսբուքյան գրառումներն այլ բանի մասին են հուշում: Բայց, ինչպես տեսնում ենք, Գեորգի Մուրադյանին այսօր նախկին էջերը շատ են խանգարում: Մինչդեռ կային ժամանակներ, երբ Նարեկը միայն ու միայն օգնում էր նրան: Արդյո՞ք հենց այդ օգնության արդյունքում չէր, որ Մուրադյանը նախ դարձավ Օդեսայում Հայաստանի գլխավոր հյուպատոսը, իսկ հետո վարչապետ Հովիկ Աբրահամյանի օգնականն էր: Սրա մասին Տիգրան Ավինյանի խորհրդականը նպատակահարմար է գտնում լռել: Փոխարենը հիմա հայտարարում է. «Մենք զուտ ընկերական հարաբերություններ ենք ունեցել։ Բայց հետո ես հասկացա, որ նա այն մարդը չէ, ինչպիսին ներկայանում է։ Մեր միջև տարաձայնություններ եղան և ուղղակի դադարեցրինք շփվել»:


Որքան հետաքրքիր երանգներ կարող են ունենալ մարդկային հարաբերությունները: Հին ընկերները միասին ապրել, շփվել են, հետաքրքիր օրեր են ունեցել, բայց հանկարծ մի օր նրանցից մեկը պարզել է, որ իր ընկերն այն մարդը չէ, ինչպիսին ներկայացել է: Տեսնես Գեորգի Մուրադյանը դա ե՞րբ հասկացավ: Այս տարվա մայիսի՞ն, երբ իրեն նշանակեցին խորհրդական, թե՞ դրանից մի ամիս առաջ, երբ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց: Եվ այսքանից հետո մի՞թե չարժե հարցնել. իսկ դու, Մուրադյան Գեորգի, արդյո՞ք այն մարդն ես, ով ներկայացել ես հեղափոխությունից առաջ և ներկայանում ես հեղափոխությունից հետո:






Դիտումների քանակ 36709


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Հայաստանյան բանտերում տեղ չի լինելու

Հայաստանյան բանտերում տեղ չի լինելու

Նոյեմբերի 27, 2018


«Ներկայիս վարչապետը խոսում է կոռուպցիայի մասին. ու դա կատարյալ դեմագոգիա է: Քանի դեռ փոխվարչապետ ավինյանը, որը 35 հազար դոլարի ...

Նախկին թրաշամանուկին նկատողությո՞ւն են արել

Նախկին թրաշամանուկին նկատողությո՞ւն են արել

Հոկտեմբերի 26, 2018


Փախվարչապետ ավինյան տիգրանին այևս թրաշամանուկ անվանել չի կարելի, քանզի նա թրաշվել է: Բայց դրանից նրա էությունը չփոխվեց` նա մնաց...

Հիմա էլ դուք հավ եք, ժողովուրդ

Հիմա էլ դուք հավ եք, ժողովուրդ

Հուլիսի 18, 2018


Հեղեղը, որ գալիս է, իր հետ մեծ քանակությամբ տիղմ ու աղբ է բերում: Հեղափոխության հեղեղի դեպքում էլ այդ աղտեղությունը պիտի անխուս...

Միլիոնանոց վրիպակները

Միլիոնանոց վրիպակները

Հուլիսի 14, 2018


Նոր իշխանությունների ոչ արհեստավարժ կադրերը ավելի ու ավելի հաճախ են հայտնվում տհաճ ու անհարմար իրավիճակներում, որովհետև մեծ-մեծ...

Նիկոլը Ծառուկյանին կաշառատու է համարում

Նիկոլը Ծառուկյանին կաշառատու է համարում

Հունիսի 14, 2018


Այն բանից հետո, երբ «Բարեգործության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը հաստատվեց կառավարության կողմից և պատրաստ է Ազգայի...

Կոկաին Ժորիկը կօգնի կառավարությանը

Կոկաին Ժորիկը կօգնի կառավարությանը

Հունիսի 6, 2018


Նիկոլ Փաշինյանի կառավարությունում զարմանահրաշ կադրային փոփոխությունների շքերթը շարունակվում է: Այսօր էլ տեղեկացանք, որ ՀՀ փոխվա...

Հիմա խնայո՞ւմ եք, թե՞ շռայլում

Հիմա խնայո՞ւմ եք, թե՞ շռայլում

Հունիսի 1, 2018


Այսօր ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հպարտորեն հայտարարել է, թե փոխվարչա...

Ռուսամետ Նիկոլի ամերիկամետ կառավարությունը

Ռուսամետ Նիկոլի ամերիկամետ կառավարությունը

Մայիսի 17, 2018


Փաշինյան Նիկոլն սկզբում իրեն հռչակեց ժողովրդի միակ թեկնածու, հետո՝ ռուսամետ գործիչ, հետո՝ բռնի ուժով ու շանտաժով, խաղաղ քաղաքաց...

Անիմաստ կրքեր Փաշինյանի կադրային որոշումների դեմ

Անիմաստ կրքեր Փաշինյանի կադրային որոշումների դեմ

Մայիսի 14, 2018


Գագիկ Ծառուկյանի առաջարկով «Արդշինբանկի» վարչության նախագահ Մհեր Գրիգորյանը նշանակվել է ՀՀ փոխվարչապետ։ Եվ նշանակման օրվանից հո...

Դասալիքները նետվում են մարտի

Դասալիքները նետվում են մարտի

Մայիսի 11, 2018


Շատերի հիշողության մեջ դեռ թարմ է մնացել, թե ինչպես ժամանակին ընդդիմության ներկայացուցիչները իշխող կուսակցության հետ բանավիճելի...

Голод не тетка
07.12.2018 | 12:44


Голод не тетка

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Տիտանների պայքար
Դեկտեմբերի 15, 2018


Տիտանների պայքար

Վենդետան թափ է հավաքում
Դեկտեմբերի 13, 2018


Վենդետան թափ է հավաքում

Տիտանների պայքար
Դեկտեմբերի 15, 2018


Տիտանների պայքար

Վենդետան թափ է հավաքում
Դեկտեմբերի 13, 2018


Վենդետան թափ է հավաքում

Տիտանների պայքար
Դեկտեմբերի 15, 2018


Տիտանների պայքար

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ