Ազգային խայտառակություն

Ծառուկյանն ու Նիկոլը ԵԿՄ-ն չկիսեցին

Հուլիսի 6, 2018
Ծառուկյանն ու Նիկոլը ԵԿՄ-ն չկիսեցին

Ինչպես և սպասվում էր, ԵԿՄ ակտիվի նիստում վարչության նախագահի պաշտոնում ներկայացվել է ԱԺ պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զավենի Սարգսյանի թեկնածությունը: Այս հանգամանքը շատերին ստիպեց վերանայել օրեր առաջ իրենց ընդունած որոշումը: Խոսքն առաջին հերթին «Ազատամարտիկների դաշինք» կազմակերպության անդամների մասին է, ովքեր գեներալ Մանվել Գրիգորյանին ձերբակալելուց հետո պատրաստվում էին վերադառնալ Երկրապահ և լծվել միության աշխատանքներին: Բայց Արամ Զավենիչը փչացրեց նրանց ծրագրերը, և հիմա այդ մարդիկ հայտարարում են, որ ԵԿՄ գնալու մտադրությունից հրաժարվել են: Ի՞նչ է փոխել Արամը նրանց պատկերացումներում:

 

Իրականում խոսքը ոչ թե պատկերացումների, այլ ծրագրերի մասին է: Օրինակ, «Սև հովազ» ջոկատի հրամանատար, ԱԺ նախկին պատգամավոր Ռուստամ Գասպարյանն ասում է. «Այսպես ի՞նչ քաղաքական խնդիր են լուծում, չեմ հասկանում: Մենք ցանկանում էինք` իրոք էդ մուրը, էդ ամոթը, էդ բուֆետչիկներն ու նալոգ մուծողները մաքրվեին ԵԿՄ–ից, ԵԿՄ-ն վերականգներ իր իսկական դեմքը` կռվող տղաներով համալրված, բայց, փաստորեն, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա ԵԿՄ վարչությունը նախընտրեց նույն կարգավիճակով շարունակել իր գործունեությունը»:


Այնպես չէ, որ մի բուֆետչիկ էլ Սև հովազը չէր և նրա ներկայությունից հազիվ թե ԵԿՄ-ն դառնար սրբավայր, բայց եթե Արամ Սարգսյանի նշանակման մեջ նրանք քաղաքական ենթատեքստ են տեսնում, ապա «Ազատամարտիկների դաշինքի» վերադարձը ևս պատահական չէր: Գեներալ Մանվելի անկումից հետո արդեն իսկ խոսակցություններ կային, որ Գագիկ Ծառուկյանը ցանկություն ունի Երկրապահն իրենով անել և շտապ կարգով այնտեղ է գործուղում իր ձեռքի տակ եղած ազատամարտիկներին՝ հանձինս Ռուստամ Գասպարյանի, Ծաղիկ Ռուբոյի և մյուսների: Բայց սրանք, ինչպես տեսնում ենք, ձախողվեցին: Նիկոլի թիմն ավելի օպերատիվ գտնվեց: Հիմա Ծառուկյանի կողմնակիցները չեն համարձակվում բացահայտորեն այդ բանն ասել, դրա համար էլ մեղադրանքների շրջանակը նեղացնում են՝ թիրախավորելով միայն Արամին: Անդրադառնալով հարցին, թե գուցե քաղաքական խնդիրն այն է, որ հիմա էլ ԵԿՄ-ն փորձում է «Ելք»-ին հարմարվել, նրա հովանու ներքո լինել՝ Ռուստամ Գասպարյանն ասում է. «Խի՞ պիտի «Ելք»-ին հարմարվեն: Արամն ունի իր կուսակցությունը, միգուցե իր կուսակցությունն է ուզում հզորացնել ԵԿՄ-ով: Նորից ԵԿՄ-ն ծառայելու է քաղաքական ինչ-որ շահերի, դա անընդունելի է: Էսօր նորից մտցնել որևէ կուսակցության տակ անընդունելի է»:


Այո, անընդունելի է: Եթե «Ելքի» ձեռքի տակ է, ընդունելի չէ: Իսկ եթե այնպես ստացվեր, որ «Ծառուկյան» դաշինքի տակ մտներ, ընդունելի կլինե՞ր:






Դիտումների քանակ 164057


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Գագիկ Ծառուկյանն ընկել է իր հետևից

Գագիկ Ծառուկյանն ընկել է իր հետևից

Սեպտեմբերի 13, 2018


Անքննելի են Ծառուկյանի ճանապարհները. այսօր նա իրեն մի մեծ վնաս հասցրեց` Ուրիխանյան խայտառակությանը դարձնելով ՀՀ ԱԺ գիտության, կ...

Փաշինյանը դեղին քարտ ցույց տվեց Ծառուկյանին

Փաշինյանը դեղին քարտ ցույց տվեց Ծառուկյանին

Սեպտեմբերի 10, 2018


Այսօր Էրեբունի թանգարանի դիմաց` «Իմ քայլը» դաշինքի հանրավաքի ժամանակ Փաշինյան Նիկոլը կատաղած էր: Նա վարչապետության առաջին օրվան...

Մինչև հասկանա, թե ոնց է գալու…

Մինչև հասկանա, թե ոնց է գալու…

Սեպտեմբերի 4, 2018


ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, պատասխանելով լրագրողների այն հարցին, որ եթե երկընտրանքի առաջ կանգնի՝ Փաշինյան, թե Քոչարյան, ո՞ւմ...

Մեկ հավատում է, մեկ չի հավատում

Մեկ հավատում է, մեկ չի հավատում

Հուլիսի 30, 2018


«Հանրապետություն» կուսակցության ղեկավար, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը իր մասին սիրում է ասել, թե անչափ սկզբո...

ԲՀԿ-ում անհանգիստ են

ԲՀԿ-ում անհանգիստ են

Հուլիսի 27, 2018


Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքների և նրա կալանավորման փաստը քաղաքական ուժերը միանշանակ չընդունեցին: ՀՀԿ...

Արամը դարձավ հավատացյալ

Արամը դարձավ հավատացյալ

Հուլիսի 26, 2018


Այսօրվա կարևորագույն իրադարձությունը շատերի կարծիքով այն է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մարտի 1-ի գործով մեղադրանք ...

Ծառուկյանը ետ է կանչում իր զորքին

Ծառուկյանը ետ է կանչում իր զորքին

Հուլիսի 13, 2018


Երկրապահ կամավորականների միության նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանին ձերբակալելուց հետո ԵԿՄ-ն մի պահ անտերության մատնվեց և քան...

Ծառուկյանն աջակցում է ահաբեկչությանը

Ծառուկյանն աջակցում է ահաբեկչությանը

Հուլիսի 10, 2018


Երբ «Ծառուկյան» դաշինքի պատգամավորները մեկը մյուսի ետևից սկսեցին երաշխավորագրեր ու միջնորդագրեր ներկայացնել «Սասնա ծռեր» ահաբեկ...

Ո՞վ է Ծառուկյանի մորքուրը

Ո՞վ է Ծառուկյանի մորքուրը

Հուլիսի 4, 2018


Այսօր ԱԺ-ում Ընտրական նոր օրենսգրքի քննարկումների համար ստեղծված աշխատանքային խմբի առաջին նիստն էր: Եվ որպեսզի առաջինը լինելու ...

Ինչքան խորն է ընկել Հարությունովը

Ինչքան խորն է ընկել Հարությունովը

Հուլիսի 3, 2018


Այսօր ողջ օրը լրատվամիջոցների և սոցցանցերի քննարկման գլխավոր թեման «Օլիմպավանում» տեղի ունեցած միջադեպն էր, ըստ որի այնտեղ Գագի...

Լավ է քիչ, քան ոչինչ

Լավ է քիչ, քան ոչինչ

Հունիսի 29, 2018


ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը կարծես թե լրջորեն որոշել է դառնալ ԵԿՄ ...

ԵԿՄ-ն ցանկանում է մտնել իշխանության տակ

ԵԿՄ-ն ցանկանում է մտնել իշխանության տակ

Հունիսի 26, 2018


Գեներալ Մանվել Գրիգորյանի անփառունակ տապալումից հետո Երկրապահ կամավորականների միությունն իրեն որբացած է զգում: Որքան էլ կարծիքն...

«Ծառուկյան» դաշինքը սկսեց ատամ ցույց տալ

«Ծառուկյան» դաշինքը սկսեց ատամ ցույց տալ

Հունիսի 15, 2018


Այն պահից ի վեր, երբ կառավարությունը լույս աշխարհ հանեց «Բարեգործության մասին» օրենքի նախագիծը, «Ծառուկյան» դաշինքի և Նիկոլ Փաշ...

Նիկոլը Ծառուկյանին կաշառատու է համարում

Նիկոլը Ծառուկյանին կաշառատու է համարում

Հունիսի 14, 2018


Այն բանից հետո, երբ «Բարեգործության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը հաստատվեց կառավարության կողմից և պատրաստ է Ազգայի...

Նիկոլի ու Ծառուկյանի բարեգործական կռիվը

Նիկոլի ու Ծառուկյանի բարեգործական կռիվը

Հունիսի 13, 2018


Գագիկ Ծառուկյանը շատ խիստ է զայրացած: Կառավարության վերջին նիստում «Բարեգործության մասին օրենքում» փոփոխություններ և լրացումներ...

Մարուքյանը վախենում է մենակությունից

Մարուքյանը վախենում է մենակությունից

Հունիսի 11, 2018


Այսօր «Ելք» դաշինքի պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Գևորգ Գորգիսյանը հայտարարել է, որ եթե դաշինքի անդամ «Քա...

Երկիրը մեջ-մեջ են անում

Երկիրը մեջ-մեջ են անում

Հունիսի 8, 2018


Այսօր հայտնի դարձավ, որ Արմավիրի մարզպետ է նշանակվել Գագիկ Միրիջանյանը: Թե ինչու է ընտրությունը կանգ առել մի մարդու վրա, որը «Ն...

Ոչ կոռեկտ եղբայրություն

Ոչ կոռեկտ եղբայրություն

Հունիսի 7, 2018


Արտահերթ ընտրություններ կոչվող գայթակղության քարի վրա ով ասես կարող է սայթաքել: Նույնիսկ դաշնակից եղբայրները: Նիկոլ Փաշինյանի թ...

ԵԿՄ բախտը մազից է կախված

ԵԿՄ բախտը մազից է կախված

Հունիսի 7, 2018


Ամեն ինչ փոխելու, ջնջելու, ոչնչացնելու հեղափոխական ալիքը եկավ, հասավ Երկրապահ կամավորականների միություն: Մինչ այդ խոսում էին, թ...

Եվ, այնուամենայնիվ, մտքափոխվեց

Եվ, այնուամենայնիվ, մտքափոխվեց

Մայիսի 29, 2018


Ընդամենը հինգ օր առաջ Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ բոլոր...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Փաշինյանը կատաղել է
Սեպտեմբերի 17, 2018


Փաշինյանը կատաղել է

Նիկոլը Փարիզում
Սեպտեմբերի 14, 2018


Նիկոլը Փարիզում

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ