Ազգային խայտառակություն

Նախ մեղավորներ, հետո օրինականություն

Հուլիսի 4, 2018
Նախ մեղավորներ, հետո օրինականություն

Ջհանգիր Լֆիկյան

 

Արդեն ասվել ու գրվել է այն մասին, որ Մարտի 1-ի գործով որպես մեղադրյալ է ներգրավվել Հայաստանի պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով, այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է սահմանադրական կարգը: Դրանից անմիջապես հետո իրավագետները զարմանքով արձանագրեցին, որ Հարությունյանի դեպքում կիրառված հոդվածը 2008-ին Քրեական օրենսգրքում գոյություն չի ունեցել, այդ հոդվածը 2009-ից հետո է մտել Քրեական օրենսգիրք, հետևաբար քրեական գործ ո՞նց կարող են հարուցել, եթե կա սահմանադրական դրույթ՝ անձը չի կարող մեղադրվել ու դատապարտվել այն հանցագործության համար, որն այդ պահին հանցագործություն չի համարվել:

 

Մենք իմաստ չենք տեսնում թաթախվել իրավագիտական խրթին հարցերի մեջ, որոնք դժվար թե որևէ լավ արդյունքի հանգեցնեն: Բայց կարող ենք վստահաբար արձանագրել մի փատ, որն այս պարագայում անվիճելի է: Ներկա իշխանությունների համար հասարակությանը ամենօրյա թարմ կրիմինալ «կերակուր» մատուցելը այնքան կարևոր հանգամանք է դարձել, որ նրանք առանձնապես միտք էլ չունեն գլուխ դնել երկրի հիմնական օրենքի պահանջների հետ: Հազիվ թե նրանք տեղյակ չլինեին, որ կա նման հակասություն: Բայց դա ինչո՞ւ պիտի խոչընդոտ հանդիսանա, եթե նպատակը ոչ այնքան օրինականության հաստատումն է, որքան արդյունքներ ցուցադրելը: Եվ այն, ինչը մի դեպքում կարելի է կոչել հանցավոր շտապողականություն, մեկ այլ պարագայում ընդամենը օրենքն ու իրավունքն արհամարելու սովորական մոտեցում է, քանի որ արդարներին մեղավորներ են պետք, իսկ մեղավորներ կարելի է նաև հորինել, եթե դրանք ինքնակամ չեն հայտնվում:

 

Ինչևէ, այսպիսին է Նոր Հայաստանը: Տեսնենք, թե որքան այն կդիմանա, որքան կհանդուրժեն այս խայտառակությունը վերին ուժերը...






Դիտումների քանակ 38725


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

«Ռուսների հետ հազիվ բարիշել եմ, բռնենք՝ կլնենք խայտառակ»

«Ռուսների հետ հազիվ բարիշել եմ, բռնենք՝ կլնենք խայտառակ»

Սեպտեմբերի 12, 2018


Իշխանությունը Հայաստանում փոխվեց ուղիղ չորս ամիս առաջ։ Այդ ժամանակվանից ի վեր հասարակական-քաղաքական կյանքը հանրապետությունում ե...

Լևոն Տեր-Պետրոսյանը՝ ՀՀ ոստիկանապե՞տ

Լևոն Տեր-Պետրոսյանը՝ ՀՀ ոստիկանապե՞տ

Մարտի 2, 2015
1

2008թ. մարտի 1-ի սպանդից անցել է 7 տարի: Մինչև այժմ քրեական գործն առկախված է: Չեն բացահայտվել սպանդի կազմակերպիչներն ու իրագործ...

Զուրաբյան Լյովիկը լափ տվողին չմատնեց և փախավ

Զուրաբյան Լյովիկը լափ տվողին չմատնեց և փախավ

Նոյեմբերի 19, 2014


Սա միանգամայն բարոյական մոտեցում է. չի կարելի թքել այն ջրհորի մեջ, որտեղից ջուր են խմում, և չի կարելի հաց (կամ լափ, Լյովիկի համ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Փաշինյանը կատաղել է
Սեպտեմբերի 17, 2018


Փաշինյանը կատաղել է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ