Սովորական խայտառակություն

Ո՞վ է Ծառուկյանի մորքուրը

Հուլիսի 4, 2018
Ո՞վ է Ծառուկյանի մորքուրը

Ջհանգիր Լֆիկյան

 

Այսօր ԱԺ-ում Ընտրական նոր օրենսգրքի քննարկումների համար ստեղծված աշխատանքային խմբի առաջին նիստն էր: Եվ որպեսզի առաջինը լինելու հանգամանքն ինչ-որ ձևով նշանավորվի, մասնակիցները որոշեցին այն վերածել վիճաբանության: Իսկ քանի որ դրա համար հազար ու մի առիթ կար, Դաշնակցությունն անմիջապես գործի անցավ և գրոհեց «Ծառուկյան» դաշինքի վրա: ՀՅԴ առաջարկները ներկայացնելով՝ Արմեն Ռուստամյանն ասաց, որ նախընտրական քարոզչության ժամանակ պետք է դադարեցնել բարեգործական կազմակերպությունների կողմից բարեգործական ակցիաներ կատարելը, այն կազմակերպությունների գործունեությունը դադարեցնել, որոնց անունը այս կամ այն կերպ կարող է նմանեցվել ընտրություններին մասնակցող կուսակցությունների անվանումներին:


Հասկանալի է, որ ծառուկյանականները նման առաջարկը պիտի ընկալեին իբրև անձնական վիրավորանք, թեև դաշնակ Արմենի խոսքերում կոնկրետ հասցեատեր չկար: «Բարեգործության մասին» օրենքի տառապանքների միջով մի կերպ անցած դաշինքի ներկայացուցիչները հիմա էլ բախվում էին նոր խոչընդոտի, իսկ առանց մարդասիրական ակցիաների նրանք ընտրությունների գնալ ոչ մի գնով համաձայն չեն: Ակնարկն այնքան թափանցիկ էր, որ կասկած լինել չէր կարող, թե ՀՅԴ-ն ինչ էր ուզում արգելել: Իսկ երբ դրան միացավ նաև «Ելք» դաշինքն ու առաջարկեց, որ այդ դրույթը խստացնեն՝ դա կլինի «Ընտրական օրենսգրքում», կամ «Բարեգործությունների մասին» օրենքում, վիճակն առավել բարդացավ:


Դաշնակներին գոտկատեղից ներքև հարվածելու համար «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հայտարարեց, որ ՀՅԴ առաջարկը նույնն է, թե ամրագրեն օրենքով, որ եթե դաշնակցությունը որևէ երկրում ահաբեկչություն է արել, ՀՅԴ-ն չպետք է որևէ ընտրությունների մասնակցի: Ինչ խոսք, զուգահեռը շատ էր անհեթեթ, բայց քանի որ այլ խելամիտ փաստարկ չկար, պետք էր գոնե փրփուրներից կառչել: Միայն հիմարը չի հասկանա ու խոսքը սարեր-ձորեր կգցի, մինչդեռ բոլորն էլ գիտեն, որ Հայաստանում կան հեղինակություն ունեցող անձինք, ովքեր մեծ բարեգործներ են, այդ անձանց անուններով չեն կարող դաշինքներ գրանցել, սա է տրամաբանությունը, այդքան բան: Իսկ ավելի կոնկրետ՝ «Ծառուկյան» բարեգործական հիմնադրամ կա, ուրեմն «Ծառուկյան» դաշինք պիտի չլինի: «Թող ուրիշ անուն դնի, աշխարհում ուրիշ անուն չկա՞, թող իրա մորքուրի անունը դնի»,- այսօր պահանջեց Արմեն Ռուստամյանը:


Հազիվ թե Ծառուկյանի ընտրությունը կանգ առնի իր մորաքրոջ վրա: Իսկ բարեգործական հիմնադրամը ինչպես նախկինում, այնպես էլ այսօր մնում է այդ դաշինքի գլխավոր հաղթաթուղը, նրա շարժիչ ուժը: Ուրիշ էլ ինչպե՞ս ընտրողներից ձայներ ստանալ և պնդել, թե ընտրակաշառք չի տրվել: Այլ տարբերակ դաշինքը դեռ չունի, իսկ ընտրությունները յոթ սարի հետևում չեն: Դրա համար էլ մարդիկ հիմա կռիվ են տալիս ամեն բառի ու տառի համար:






Դիտումների քանակ 50268


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Գագիկ Ծառուկյանն ընկել է իր հետևից

Գագիկ Ծառուկյանն ընկել է իր հետևից

Սեպտեմբերի 13, 2018


Անքննելի են Ծառուկյանի ճանապարհները. այսօր նա իրեն մի մեծ վնաս հասցրեց` Ուրիխանյան խայտառակությանը դարձնելով ՀՀ ԱԺ գիտության, կ...

Փաշինյանը դեղին քարտ ցույց տվեց Ծառուկյանին

Փաշինյանը դեղին քարտ ցույց տվեց Ծառուկյանին

Սեպտեմբերի 10, 2018


Այսօր Էրեբունի թանգարանի դիմաց` «Իմ քայլը» դաշինքի հանրավաքի ժամանակ Փաշինյան Նիկոլը կատաղած էր: Նա վարչապետության առաջին օրվան...

Մինչև հասկանա, թե ոնց է գալու…

Մինչև հասկանա, թե ոնց է գալու…

Սեպտեմբերի 4, 2018


ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, պատասխանելով լրագրողների այն հարցին, որ եթե երկընտրանքի առաջ կանգնի՝ Փաշինյան, թե Քոչարյան, ո՞ւմ...

Բոստանջյանին պատժում են քաղաքականով

Բոստանջյանին պատժում են քաղաքականով

Հուլիսի 31, 2018


Այսօր լուր տարածվեց այն մասին, որ «Ծառուկյան» դաշինքում կրկին արտակարգ դեպք է արձանագրվել, ինչի արդյունքում այդ խմբակցության պա...

ԲՀԿ-ում անհանգիստ են

ԲՀԿ-ում անհանգիստ են

Հուլիսի 27, 2018


Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքների և նրա կալանավորման փաստը քաղաքական ուժերը միանշանակ չընդունեցին: ՀՀԿ...

Էդոյին «քաղաքականով» են տարել

Էդոյին «քաղաքականով» են տարել

Հուլիսի 25, 2018


ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանը մարդ է ծեծել: Նրան բռնել են: ԲՀԿ-ն ուզում է Էդոյին ազատել, չի ստաց...

Սրբություններն անձեռնմխելի են

Սրբություններն անձեռնմխելի են

Հուլիսի 24, 2018


Պիտի տարօրինակ չթվա, որ քաղաքական ուժերը նաև իրենց սրբություններն ունեն: Ի վերջո, պիտի լինի մի բան, որ հենման կետ դառնա այդ կու...

Ծառուկյանը ետ է կանչում իր զորքին

Ծառուկյանը ետ է կանչում իր զորքին

Հուլիսի 13, 2018


Երկրապահ կամավորականների միության նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանին ձերբակալելուց հետո ԵԿՄ-ն մի պահ անտերության մատնվեց և քան...

Ծառուկյանը պատրաստվում է զավթել քաղաքը

Ծառուկյանը պատրաստվում է զավթել քաղաքը

Հուլիսի 11, 2018


Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականից հետո միանգամից մի քանի քաղաքական ուժեր ակտիվացան և հայտարարեցին ընտրությանը մասն...

Ծառուկյանն աջակցում է ահաբեկչությանը

Ծառուկյանն աջակցում է ահաբեկչությանը

Հուլիսի 10, 2018


Երբ «Ծառուկյան» դաշինքի պատգամավորները մեկը մյուսի ետևից սկսեցին երաշխավորագրեր ու միջնորդագրեր ներկայացնել «Սասնա ծռեր» ահաբեկ...

Ծառուկյանն ու Նիկոլը ԵԿՄ-ն չկիսեցին

Ծառուկյանն ու Նիկոլը ԵԿՄ-ն չկիսեցին

Հուլիսի 6, 2018


Ինչպես և սպասվում էր, ԵԿՄ ակտիվի նիստում վարչության նախագահի պաշտոնում ներկայացվել է ԱԺ պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցու...

Ինչքան խորն է ընկել Հարությունովը

Ինչքան խորն է ընկել Հարությունովը

Հուլիսի 3, 2018


Այսօր ողջ օրը լրատվամիջոցների և սոցցանցերի քննարկման գլխավոր թեման «Օլիմպավանում» տեղի ունեցած միջադեպն էր, ըստ որի այնտեղ Գագի...

Նորաձևության սիրահարները

Նորաձևության սիրահարները

Հունիսի 26, 2018


Այն, որ «Ծառուկյան» դաշինքում երկրորդ շնչառություն է բացվել, դա փաստ է: Այս օրերին դաշինքի ներկայացուցիչները իրենց զգում են իրա...

Եթե չես մեռել դաշնակների համար

Եթե չես մեռել դաշնակների համար

Հունիսի 25, 2018


Դաշնակցությունը սիրում է բոլոր հնարավոր առիթներով նշել, թե ինքը համազգային քաղաքական ուժ է և հանդես է գալիս ոչ թե նեղ կուսակցակ...

Կողմերից մեկը ճիշտ չի խոում

Կողմերից մեկը ճիշտ չի խոում

Հունիսի 21, 2018


Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ միաձայն ընդունեց «Բարեգործության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և հարա...

Շատ ախմախ հարց ստացվեց

Շատ ախմախ հարց ստացվեց

Հունիսի 19, 2018


Այսօր, երբ ԱԺ-ում հրավիրված արտահերթ նիստում քննարկվում էր «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փո...

Իսկ ի՞նչ են ասում դաշնակները

Իսկ ի՞նչ են ասում դաշնակները

Հունիսի 18, 2018


Թերևս չկա մի մարդ, որն արդեն իր վերաբերմունքն արտահայտած չլինի ՀՀԿ-ական պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի տանը ԱԱԾ խուզարկո...

«Ծառուկյան» դաշինքը սկսեց ատամ ցույց տալ

«Ծառուկյան» դաշինքը սկսեց ատամ ցույց տալ

Հունիսի 15, 2018


Այն պահից ի վեր, երբ կառավարությունը լույս աշխարհ հանեց «Բարեգործության մասին» օրենքի նախագիծը, «Ծառուկյան» դաշինքի և Նիկոլ Փաշ...

Նիկոլը Ծառուկյանին կաշառատու է համարում

Նիկոլը Ծառուկյանին կաշառատու է համարում

Հունիսի 14, 2018


Այն բանից հետո, երբ «Բարեգործության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը հաստատվեց կառավարության կողմից և պատրաստ է Ազգայի...

Նիկոլի ու Ծառուկյանի բարեգործական կռիվը

Նիկոլի ու Ծառուկյանի բարեգործական կռիվը

Հունիսի 13, 2018


Գագիկ Ծառուկյանը շատ խիստ է զայրացած: Կառավարության վերջին նիստում «Բարեգործության մասին օրենքում» փոփոխություններ և լրացումներ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Փաշինյանը կատաղել է
Սեպտեմբերի 17, 2018


Փաշինյանը կատաղել է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ