Սովորական խայտառակություն

Ինչքան խորն է ընկել Հարությունովը

Հուլիսի 3, 2018
Ինչքան խորն է ընկել Հարությունովը

Օսկան Քոչարյան

 

Այսօր ողջ օրը լրատվամիջոցների և սոցցանցերի քննարկման գլխավոր թեման «Օլիմպավանում» տեղի ունեցած միջադեպն էր, ըստ որի այնտեղ Գագիկ Ծառուկյանի և նրա թիկնապահ Էդուարդ Բաբայանի կողմից ծեծի էր ենթարկվել Վյաչեսլավ Հարությունովը: Դեպքի մանրամասները իրավապահներին պատմել էր հիվանդանոցում հայտնված տուժողը: Սակայն օրվա երկրորդ կեսին իրավիճակը կտրուկ փոխվեց: Մի քանի կայքեր շրջանառության մեջ դրեցին Հարությունովի տիկնոջ ձայնագրությունը, որտեղ վերջինս պնդում էր, թե ոչ մի ծեծուջարդ էլ չի եղել, Ծառուկյանն իրենց ընտանիքի բարեկամն է, ընդամենը ամուսինն է սայթաքել թաց հարթակի վրա, հարվածել է աթոռին և դրանից է վնասվել: Իսկ ինչ վերաբերում է նրա նախնական ցուցմունքին, ապա դա արվել է դեղերի ազդեցութան ներքո: Մի խոսքով, չի հասկացել, թե ինչ է ասում:

 

Վերջնական տարբերակը հաստատեց նաև տուժածը: «Հա դե, ընկել եմ, բա ինչ եմ արել»,- ասաց նա և կարծես թե այդքանով վերջակետ դրեց պատմությանը: Բայց արի ու տես, որ վերջակետով չես ազատվի ճշմարտությունից: Թող իրավապահները պարզեն, թե իրականում ինչ է տեղի ունեցել: Իսկ մենք հիմա խոսենք Վյաչեսլավ Հարությունովի մասին: Զինվորական համազգեստ կրող, մեդալներով կուրծքը զարդարած այս մարդը ասում է, որ ինքը հայրենասեր ազատամարտիկ է, սակայն իր սպորտսմեն տղան հեռախուզվում է զինվորական ծառայությունից խուսափելու համար: Զարմանալի ժառանգություն է որդուն փոխանցել վետերան հայրը՝ հայրենիք պաշտպանելու իմաստով: Սակայն նման հորից ի՞նչ լավ բան սպասես:

 

Վնասվածքներով բժիշկների օգնության կարիքն զգացող մարդը հաշված րոպեների ընթացքում ուրանում է իր նախկին խոսքերը, որովհետև մինչ այդ նրան արդեն այցելության էին գնացել մի քանի ԲՀԿ-ական պատգամավորներ: Ուրանում է, որովհետև մեդալ ու համազգեստ ունի, բայց չունի պատիվ ու արժանապատվություն: Եվ, ինչպես ինքն է ասում, «Հա դե, ընկել եմ, բա ինչ եմ արել»: Այո, ընկել է Վյաչեսլավ Հարությունովը, շատ խորն է ընկել, այնքան խորը, որ ճանապարհին կորցրել է ինքնասիրությունը: Իսկ այսպիսինններն, մեր մեջ ասած, ծեծելը մեծ մեղք չէ: Նույնիսկ օգտակար է: Եվ ուրեմն, խնդրենք պրն Ծառուկյանի թիկնազորի պետ պրն Բաբայանին` պարբերաբար հայտնաբերել ՀՀ տարածքում բնակվող բոլոր հարությունովներին և պարբերաբար ջարդել դրանց` հանուն Նոր Հայաստանի Նոր Էկոլոգիայի:






Դիտումների քանակ 45042


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Не виноватая я (Գագիկ Ծառուկյան)

Не виноватая я (Գագիկ Ծառուկյան)

Ապրիլի 19, 2019


Պատասխանատվությունից խուսափելը հայրենի քաղաքական գործիչների սիրած զբաղմունքն է: Այսօր Ազգային ժողովում Գագիկ Ծառուկյանը հենց դր...

ՊԵԿ դեսանտը Առինջում

ՊԵԿ դեսանտը Առինջում

Ապրիլի 9, 2019


Շատ սիրեց Ծառուկյանը Փաշինյան Նիկոլին, համարեց, որ հենց ինքն է, որ կա, դարձրեց լեգիտիմ վարչապետ: Դե, ժողովրդի վարչապետն էլ որոշ...

Նառային կփոխեն Էդոյով

Նառային կփոխեն Էդոյով

Ապրիլի 9, 2019


Փաշինյան Նիկոլն այսօր Նորագավիթի մաքսատանն անդրադարձավ տրանսգենդեր մարտիրոսյան լիլիթի պառլամենտական սխրագործությանը: Ժողովրդի վ...

Մուծվում են Հակոբյան Աննային, առջևում Ծառուկյանն է

Մուծվում են Հակոբյան Աննային, առջևում Ծառուկյանն է

Մարտի 28, 2019


Հայ ժողովրդի վարչապետ Փաշինյան Նիկոլի կնոջ՝ Աննա Հակոբյանի «Իմ քայլը» հիմնադրամը հրապարակել է նվիրատուների ցանկը: Բնականաբար, ա...

Դատում են Էդոյին

Դատում են Էդոյին

Մարտի 21, 2019


Հետաքրքրականն այն է, որ Բաբայանն իրեն մեղավոր չի ճանաչում, տուժող Հարությունովն էլ իրեն տուժող չի ճանաչում: Բայց դատը գնում է: ...

Խոսեց Ինքը՝ պրն Ծառուկյանը

Խոսեց Ինքը՝ պրն Ծառուկյանը

Մարտի 13, 2019


10 ամիս առաջ օրը ցերեկով Գագիկ Ծառուկյանը որոշեց, որ երկիրը կործանվում է և միացավ Փաշինյան Նիկոլի հեղափոխությանը: Այդ որոշումն ...

Ծառուկյանը բյուրեղ ա ու հավատում ա Փաշինյան Նիկոլի ՀՔԾ-ին

Ծառուկյանը բյուրեղ ա ու հավատում ա Փաշինյան Նիկոլի ՀՔԾ-ին

Մարտի 1, 2019


Այսօր պրն Գագիկ Ծառուկյանն իր պարտքը համարեց մասնակցել Մարտի 1-ի առիթով կազմակերպված երթին: Բնականաբար, պատասխանեց լրագրողների ...

Ստոկհոլմյան սինդրոմի զոհերը «Ժպիտների քաղաքում»

Ստոկհոլմյան սինդրոմի զոհերը «Ժպիտների քաղաքում»

Փետրվարի 26, 2019


Երեկ Փաշինյան Նիկոլի կինը հրապարակեց իր հիմնադրամի նվիրատուների ցանկը: Հիշեցնեմ, որ տիկին Հակոբյան Աննան գլխավորում է «Ժպիտների...

Փաշինյան Նիկոլը` Լուիս Բունուելի հերոս

Փաշինյան Նիկոլը` Լուիս Բունուելի հերոս

Փետրվարի 1, 2019


Ֆիլմ ունի Բունուելը, որի հերոսը սպանում է մեկ այլ հերոսի, որին շատ բան էր պարտական և չէր կարող տակից դուրս գալ: Հանգիստ ապրելու...

Գագիկ Ծառուկյանի նոր զբաղմունքը

Գագիկ Ծառուկյանի նոր զբաղմունքը

Դեկտեմբերի 7, 2018


Այսօր արդեն փաստ է, որ Գագիկ Ծառուկյանը հավակնում է ստանձնել Հայաստանում աղմկահարույց բացահայտումների և քաղաքական լյուստրացիայի...

Ինչպե՞ս կզարգացնի տուրիզմը Հայաստանում Գագիկ Ծառուկյանը

Ինչպե՞ս կզարգացնի տուրիզմը Հայաստանում Գագիկ Ծառուկյանը

Դեկտեմբերի 3, 2018


Հիմա էլ Ծառուկյան Գագիկը ցանկանում է Հայաստանում զբոսաշրջություն զարգացնել: Նա կարևորել է ազգային ավիափոխադրողի ստեղծման անհրաժ...

Խոսում է Ծառուկյան Գագիկը

Խոսում է Ծառուկյան Գագիկը

Նոյեմբերի 30, 2018


Երբ Խորհրդային Միությունը զորք էր մտցնում Աֆղանստան, խորհրդային լրատվամիջոցները հաղորդում էին, որ ԽՍՀՄ-ը սահմանափակ զորակազմ է ...

Ի՞նչ է ընկած հայ-բելառուսական հարաբերությունների հիմքում

Ի՞նչ է ընկած հայ-բելառուսական հարաբերությունների հիմքում

Նոյեմբերի 19, 2018


Երկար տարիներ շարունակ Գագիկ Ծառուկյանի կողմից ղեկավարած ԲՀԿ-ն բոլոր համապետական ընտրությունների նախընտրական փուլում, որպես գով...

Ո՞վ է լինելու հայաստանյան ընդդիմությունը

Ո՞վ է լինելու հայաստանյան ընդդիմությունը

Նոյեմբերի 10, 2018


Երբ խորհրդային տարիներին արգելում էին Սախարովի, Կովալյովի, Հավելի,,Գամսախուրդիայի, Լանդսբերգիսի կամ Հայրիկյանի գործունեությունը...

Ծառուկյանը գնում է Արմենչիկ Դարբինյանի հետքերով

Ծառուկյանը գնում է Արմենչիկ Դարբինյանի հետքերով

Հոկտեմբերի 13, 2018


Տարաս Գրիգորևիչ Շևչենկո կա, բանաստեղծ է ուկրաինացի: Սա համարվում է ուկրաինական նոր գրականության հիմնադիրը: Բայց նրա հիմնական գո...

Գագիկ Ծառուկյանն ընկել է իր հետևից

Գագիկ Ծառուկյանն ընկել է իր հետևից

Սեպտեմբերի 13, 2018


Անքննելի են Ծառուկյանի ճանապարհները. այսօր նա իրեն մի մեծ վնաս հասցրեց` Ուրիխանյան խայտառակությանը դարձնելով ՀՀ ԱԺ գիտության, կ...

Փաշինյանը դեղին քարտ ցույց տվեց Ծառուկյանին

Փաշինյանը դեղին քարտ ցույց տվեց Ծառուկյանին

Սեպտեմբերի 10, 2018


Այսօր Էրեբունի թանգարանի դիմաց` «Իմ քայլը» դաշինքի հանրավաքի ժամանակ Փաշինյան Նիկոլը կատաղած էր: Նա վարչապետության առաջին օրվան...

Մինչև հասկանա, թե ոնց է գալու…

Մինչև հասկանա, թե ոնց է գալու…

Սեպտեմբերի 4, 2018


ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, պատասխանելով լրագրողների այն հարցին, որ եթե երկընտրանքի առաջ կանգնի՝ Փաշինյան, թե Քոչարյան, ո՞ւմ...

ԲՀԿ-ում անհանգիստ են

ԲՀԿ-ում անհանգիստ են

Հուլիսի 27, 2018


Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքների և նրա կալանավորման փաստը քաղաքական ուժերը միանշանակ չընդունեցին: ՀՀԿ...

Էդոյին «քաղաքականով» են տարել

Էդոյին «քաղաքականով» են տարել

Հուլիսի 25, 2018


ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանը մարդ է ծեծել: Նրան բռնել են: ԲՀԿ-ն ուզում է Էդոյին ազատել, չի ստաց...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ