Սովորական խայտառակություն

Աշոտ Փաշինյանը տա՞նը կծառայի

Հուլիսի 3, 2018
Աշոտ Փաշինյանը տա՞նը կծառայի

Երեկ մեկնարկեց ամառային զորակոչը: Բարձրաստիճան զինվորականները հավաքակայանում հայրենասիրական ճառեր արտասանեցին և այդ ընթացքում չմոռացան հիշատակել նաև վարչապետի նորակոչիկ որդուն՝ շեշտելով, թե նրա ծառայությունը չի տարբերվելու մյուսներից: Իր հերթին, Փաշինյանի այդ քայլը դիտարկվում է իբրև ուղիղ հրահանգ մյուս պաշտոնյաներին առ այն, որ նրանց զավակները նույնպես չեն կարող խուսափել պարտադիր զինվորական ծառայությունից:

 

Բայց հենց երեկվա հանդիսավոր միջոցառումների աղմուկը լռեց, համացանցում սկսեցին հայտնվել գրառումներ, որոնք միանգամայն այլ տրամադրություններ են թելադրում և երևույթն այլ լույսի տակ մատուցելու ցանկություն ունեն: Օրինակ, ոմն ակտիվիստ Տիգրան Մազմանյան Ֆեյսբուքում գրել է. «Ուզում եմ բարձրաձայնել մի հարցի վերաբերյալ և կիսվել իմ կարծիքով։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշ ժամանակ առաջ բարձրաձայնեց այն մասին, որ իր որդին` Աշոտը, պետք է պարտադիր զինվորական ծառայության անցնի ՀՀ Զինված ուժերում և ծառայությունն անցկացնի ԼՂՀ առաջնագծում։ Իմ կարծիքով, սա կլինի շատ ռիսկային որոշում, քանի որ թշնամին, իմանալով, որ տվյալ մարտական դիրքում ծառայում է վարչապետի որդին, պատկերացնո՞ւմ եք ինչ կկատարվի այդ դիրքում ամեն օր, ամեն գիշեր»։


Թե թշնամին որտեղից պիտի դա իմանա՝ ակտիվիստը չի մանրամասնում: Փոխարենը իր մտահոգությունները տանում, հանգեցնում է այն կետին, որ անվտանգության նկատառումներից ելնելով վարչապետի ու ՊՆ նախարարի որդիները պիտի ոչ մի րոպե չանցկացնեն առաջնագծում։ Իսկ ընդհանուր դատողության մեջ ասելիքը թելադրում է մի տարբերակ, համաձայն որի՝ բարձրաստիճան պաշտոնյաների զավակներին չպետք է մոտ թողնել սահմանին: Եվ քանի որ գերխնդիրը մնում է անվտանգությունը, ապա այդ երիտասարդների համար ավելի ապահով տեղ հազիվ թե գտնվի, քան իրենց տունն է:






Դիտումների քանակ 31473


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Վարձով տուն, վարձով երկիր

Վարձով տուն, վարձով երկիր

Հուլիսի 16, 2018


Անցած շաբաթ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտը մեծ շուքով զորակոչվեց բանակ, այդ լուրը դարձավ բոլոր լրատվականների թոփ լուրը, շաբաթ օրն...

Համազգային հիվանդանոց

Համազգային հիվանդանոց

Հուլիսի 9, 2018


Այսօր երկրում հսկա իրարանցում էր: Պատերազմ չէր հայտարարվել, քաղցկեղի բուժումը չէինք հայտնագործել, երկնքից այլմոլորակային վայրէջ...

Голод не тетка
07.12.2018 | 12:44


Голод не тетка

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Տիտանների պայքար
Դեկտեմբերի 15, 2018


Տիտանների պայքար

Վենդետան թափ է հավաքում
Դեկտեմբերի 13, 2018


Վենդետան թափ է հավաքում

Տիտանների պայքար
Դեկտեմբերի 15, 2018


Տիտանների պայքար

Վենդետան թափ է հավաքում
Դեկտեմբերի 13, 2018


Վենդետան թափ է հավաքում

Տիտանների պայքար
Դեկտեմբերի 15, 2018


Տիտանների պայքար

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ