Տիեզերական խայտառակություն

Ամենայն հայոց կաթողիկոսը շարունակում է անվճար եվ երջանիկ ապրել

Հունիսի 26, 2018
Ամենայն հայոց կաթողիկոսը շարունակում է անվճար եվ երջանիկ ապրել

Ջհանգիր Լֆիկյան

 

Այն, որ կաթողիկոսը դուստր ունի, որևէ մեկի համար նորություն չէ: Ավելին, կարող է պարզվել, որ նա մի 10 երեխա էլ ունի, դա էլ զարմանք չի առաջացնի: Այն, որ կաթողիկոսը խաբեբա է և քցող, դա էլ գիտենք: Նրա նախասիրությունների մեջ է մտնում նաև հարկերից և տուրքերից խուսափելը: Մեր կայքում հրապարակել էինք, որ Ռուսաստանի Դաշնության հարկային տեսչությանը նա՝ գույքահարկի տեսքով, պարտք է մոտ 12672 ՌԴ ռուբլի:  Ի դեպ, ՌԴ հարկային տեսչության պարտքն Ամենայն Հայոց կաթողիկոսն առ այսօր (անցել է մոտ 3 տարի) չի վճարել: Չի էլ պատրաստվում վճարել: Ինչևէ, առաջիկայում մենք կդիմենք ՌԴ իրավապահներին, որպեսզի առավել գործուն միջոցներով հայտնաբերեն պարտատիրոջը և իրավական հարկադրանքի միջոցներով վերադարձնեն պարտքը: Անցնում են տարիներ, կաթողիկոսը շարունակում է խայտառակվել: Այդ մարդն այլ կերպ ապրել չի կարողանում:


Վերջերս ի հայտ եկավ մի նոր պատմություն կաթողիկոսի դերակատարությամբ: Ուրեմն, պարտքերի պատճառով ՀՀ ԴԱՀԿ-ն արգելանք է դրել Գարեգին Բ-ի բնակարաններից մեկի վրա: Այդ բնակարանը գտնվում է Նոր Նորքի 3-րդ զանգվածում՝ Գայի պողոտա 28, բն. 3 հասցեում և որոշ տվյալներով՝ այդ բնակարանում է ապրում նրա սիրուհիներից մեկը: Ամենայն Հայոց կաթողիկոսը, պարտքը սուսուփուս վճարելու և բնակարանը արգելանքից հանելու փոխարեն, որոշում է դիմել դատարան և պահանջել, առանց պարտքը մարելու, բնակարանի նկատմամբ վերացնել ԴԱՀԿ արգելանքը (դատական գործ ԵԴ/9838/02/18): Այլ բառերով՝ նա ցանկանում է էլ ավելի խայտառակվել: Գարեգին Բ-ն լիազորագիր է տալիս ոմն Վարդան Վարդանյանի, որը հայցով դիմում է Երևանի ընդհանուր իրավասության դատարան: Ամենազավեշտալին այն է, որ, փորձելով շփոթեցնել դատարանին և հետագայում նաև հասարակությանը, կաթողիկոսի ներկայացուցիչը հայցը դատարան ներկայացնելիս նշել է, որ դիմումատուն իբր ինքն է՝ Վարդան Վարդանյանը, այլ ոչ թե կաթողիկոսը, սակայն դատարանն արձանագրել է, որ այդպես չի լինում և տվյալ դեպքում դիմումատուն հենց Գարեգին Բ Ներսիսյանն է, իսկ Վարդան Վարդանյանը՝ նրա ներկայացուցիչը: Ինչևէ, դատարանը, ի դեմս դատավոր Չիչոյանի, գտնելով, որ հայցադիմումն անհիմն է, մերժել է դրա ընդունումը՝ կաթողիկոսին պատկանող բնակարանը թողնելով արգելանքի տակ: Ամենայն Հայոց կաթողիկոսին վերադարձվել է նաև նրա կողմից նախապես վճարված պետական տուրքը՝ 4000 ՀՀ դրամի չափով: Համոզված ենք, որ պետական տուրքի վերադարձման հանգամանքն անչափ ուրախացրել է պարոն Գարեգին Բ-ին, սակայն նրան պատկանող գույքը շարունակում է մնալ արգելանքի տակ:


Այս պատմության մեջ որևէ բացահայտում չարեցինք: Ուղղակի փաստեցինք, որ Ամենայն Հայոց կաթողիկոսը շարունակում է անվճար և երջանիկ ապրել՝ չվճարել պարտքերը, հարկերը, տուրքերը և այլ պարտավորությունները և այնպես, ինչպես նախկինում, բանսարկություններով զբաղվել: Սրան փոխել չի լինի: Սա արդեն ախտորոշում է: Սակայն կցանկանայինք ընթերցողի ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ կաթողիկոսի հայցն աննախադեպ է համաշխարհային պատմության մեջ: Այնպիսի դեպք չի եղել, որ հոգևոր առաջնորդը՝ հայցվորի կարգավիճակում, դատարանում վիճարկի նման խնդիր: Ավելին, պատմությանն անհայտ է ազգի հոգևոր առաջնորդի՝ դատարանում հայտնվելը: Գարեգին Բ-ն դատարաններից դուրս չի գալիս՝ նա մեկ հայցվոր է, մեկ պատասխանող, ընդ որում՝ թե՛ իր, թե՛ իր դեմ դատական հայցերի հիմքում ընկած են նրա խայտառակ կերպարը և ոչ իրավաչափ գործունեությունը: Ինչ արած, կաթողիկոսն իր էությամբ հավատացյալ չէ, նա կոմերսանտ է՝ անազնիվ կոմերսանտ: Նա չի ցանկանում հարկեր և տուրքեր վճարել, սիրուհիների ծառայությունների համար վարձահատույց լինել: Նա սիրում է խայտառակվել և համառորեն խայտառակվում է:






Դիտումների քանակ 83652


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Փաշինյան Նիկոլը` Նոր Հայաստանի գլխավոր «культмассовик»

Փաշինյան Նիկոլը` Նոր Հայաստանի գլխավոր «культмассовик»

Դեկտեմբերի 17, 2018


ԽՍՀՄ-ում շատ կարևոր մասնագետներ կային, կոչվում էին культмассовик. Սրանք հիմնականում կոմսոմոլի աշխատողներ էին, սրանց առաքելությո...

Կաթողիկոսը սկսել է մեծածախ օրհնության գործ անել

Կաթողիկոսը սկսել է մեծածախ օրհնության գործ անել

Նոյեմբերի 7, 2018


Խորհրդային տարիներին ամենուրեք կարելի էր հանդիպել գրությունների, որոնցում նշվում էր ինչ-որ ծառայությունների մատուցման մասին։ Մի...

Կաթողիկոսը Վատիկանում մեզ հետաքրքիր չէ

Կաթողիկոսը Վատիկանում մեզ հետաքրքիր չէ

Հոկտեմբերի 25, 2018


Ամենայն Հայոց կաթողիկոսը Վատիկանում է այցով, բայց այդ մասին մենք իմանում ենք ռուսական լրատվամիջոցներից: Հալալ է Փաշինյան Նիկոլի...

Կաթողիկոսը՝ ծտի թռիչքի բարձրությունից

Կաթողիկոսը՝ ծտի թռիչքի բարձրությունից

Հոկտեմբերի 13, 2018


Չնայած այն հանգամանքին, որ կաթողիկոսի մասին վերջերս քիչ ենք գրում, մենք նրան չենք մոռացել, և նա շարունակում է մնալ մեր ուշադրու...

Փաշինյան Նիկոլը թշնամություն է անում Հայ Առաքելական եկեղեցուն

Փաշինյան Նիկոլը թշնամություն է անում Հայ Առաքելական եկեղեցուն

Սեպտեմբերի 18, 2018


Փաշինյան Նիկոլը նոր վրաերթ է կազմակերպել կաթողիկոսի և ընդհանրապես Հայ Առաքելական եկեղեցու վրա. օլիգարխների թիկնազորին ասֆալտին ...

Հայտնի է կաթողիկոսի նոր հավակնորդը

Հայտնի է կաթողիկոսի նոր հավակնորդը

Սեպտեմբերի 13, 2018


«Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցի» կրոնական կազմակերպության համասեռամոլների ցուցակը հրապարակելիս անդրադարձել էինք մի խայտա...

Նախկին եկեղեցական պեդերաստը գողական է գնում

Նախկին եկեղեցական պեդերաստը գողական է գնում

Սեպտեմբերի 7, 2018


Մենք բազմիցս լսել ենք Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցու ծառայողների անպարկեշտ պահվածքի և բառապաշարի մասին: Սակայն այն, ինչ...

Հայ Առաքելական եկեղեցու պեդերաստները

Հայ Առաքելական եկեղեցու պեդերաստները

Սեպտեմբերի 5, 2018


Բազմիցս անդրադառնալով Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցու գործունեությանը՝ մեր կայքը բազմաթիվ բացահայտումներ է արել: Սակայն ...

ՀԱԵ ոչնչացումը «Նոր Հայաստանի» իշխանության քաղաքականությունն է

ՀԱԵ ոչնչացումը «Նոր Հայաստանի» իշխանության քաղաքականությունն է

Սեպտեմբերի 3, 2018


Ամեն տարի, օգոստոսի վերջին օրերին, Ամենայն Հայոց կաթողիկոսը հրավիրում էր իր մոտ ՀՀ բոլոր բուհերի ռեկտորներին, արժանի մանկավարժն...

Ինչո՞ւ այսքան ուշ

Ինչո՞ւ այսքան ուշ

Հուլիսի 19, 2018


Արդեն երկրորդ ամիսն է` ասպարեզում է Գարեգին Երկրորդ կաթողիկոսի հրաժարականը պահանջող պատրվակով «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախա...

Պայքարեց ու պաշտոն վաստակեց

Պայքարեց ու պաշտոն վաստակեց

Հուլիսի 12, 2018


Երբ առաջին անգամ մայրաքաղաքի կենտրոնում հայտնվեցին «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժման ներկայացուցիչները և սկսեցին պահանջել Գա...

Կաթողիկոսն ընդդեմ Սորոսի

Կաթողիկոսն ընդդեմ Սորոսի

Հուլիսի 9, 2018


Թեև հանրությունն ուշի-ուշով հետևում է, թե ինչ ավարտ կունենա Գարեգին Երկրորդ և «Նոր Հայաստան, Նոր Հայրապետ» շարժման հակամարտությ...

Քրիստոսին խոցած Գեղարդով հիմա էլ մեզ են խոցում

Քրիստոսին խոցած Գեղարդով հիմա էլ մեզ են խոցում

Հուլիսի 6, 2018


Այսօր երկրի սկանդալային կիզակետը Էջմիածինն էր, որտեղ «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժման ակտիվիստները ներխուժել էին Մայր Աթոռի...

Աղոթքն էլ չի փրկի

Աղոթքն էլ չի փրկի

Հունիսի 29, 2018


Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականը պահանջողները համառում են, իսկ կաթողիկոսն այս իրավիճակում իր անելիքը չգիտի: Ներգ...

Եկեղեցու «թավշյա» հեղաշրջումը

Եկեղեցու «թավշյա» հեղաշրջումը

Հունիսի 12, 2018


Մի քանի օր է` չեն հանդարտվում կաթողիոս Գարեգին Երկրորդի հրաժարականը պահանջող ցուցարարների բողոքի ակցիաներն ու երթերը: Ներքաղաքա...

«Թավշյա» հեղափոխությունը հասավ Մայր Աթոռ

«Թավշյա» հեղափոխությունը հասավ Մայր Աթոռ

Հունիսի 6, 2018


Այսօր Երևանի Սուրբ Կաթողիկե և Սուրբ Աննա եկեղեցու բակում Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականի պահանջով քաղաքացիները ...

FBI-ն և կաթողիկոսը

FBI-ն և կաթողիկոսը

Մայիսի 18, 2018


Այս օրերին լուրեր տարածվեցին այն մասին, որ Հայաստան է ժամանել ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի (FBI) քննիչների խումբը: ...

Ո՞վ կպահանջի կաթողիկոսի հրաժարականը

Ո՞վ կպահանջի կաթողիկոսի հրաժարականը

Մայիսի 16, 2018


Այսօր ամբողջ մայրաքաղաքը հեղեղված էր ցուցարարներով: Նաիրիտցիները նախագահականի դիմաց էին, տաքսիստները փակել էին Բաղրամյան պողոտա...

Կաթողիկոսի եղբայրը գործ տվող է

Կաթողիկոսի եղբայրը գործ տվող է

Ապրիլի 23, 2018


Հանրությանը ողջախոհության, բարոյական պահվածքի, սթափ դատողության մասին կոչերի պակաս այս օրերին չունեցանք: Նմանատիպ կոչեր հատկապե...

Սրանք միշտ ամեն ինչ թարս են անում

Սրանք միշտ ամեն ինչ թարս են անում

Ապրիլի 20, 2018


Այսօր հայտնի դարձավ, որ Հայաստան չնախատեսված ու հրատապ այցելություն է կատարել Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը: Վերջինս տեղ ...

Голод не тетка
07.12.2018 | 12:44


Голод не тетка

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ