Սովորական խայտառակություն

ԵԿՄ-ն ցանկանում է մտնել իշխանության տակ

Հունիսի 26, 2018
ԵԿՄ-ն ցանկանում է մտնել իշխանության տակ

Գեներալ Մանվել Գրիգորյանի անփառունակ տապալումից հետո Երկրապահ կամավորականների միությունն իրեն որբացած է զգում: Որքան էլ կարծիքներ են հնչում, թե ԵԿՄ-ն ոչ թե պիտի լուծարվի, այլ պետք է նորոգվի, և վարչության կազմում պետք է լինեն մաքրամաքուր մարդիկ, այս հեռանկարին քչերն են հավատում: Բանն այն է, որ սանիտարական գործողություններից զատ ԵԿՄ-ն կերակրել ու պահել է պետք: Իսկ ո՞վ կարող է ստանձնել այդ հոգսը:

 

Տասնամյակներ շարունակ երկրապահների կերակրատաշտը եղել է պետությունը: Սա դարձել է բնավորության գիծ: Ու հիմա, ինչի մասին էլ խոսեն-քննարկեն ԵԿՄ անդամները, կրկին գալիս, հանգում են նույն մտքին: Օրինակ, ԵԿՄ վարչության փոխնախագահ Համլետ Հայրապետյանը բաց տեքստով ասում է, որ ԵԿՄ հեռացած անդամները պետք է գան, միավորվեն և այդ կառույցը ՊՆ նախարարության ներքո պետք է լինի, դառնա վերահսկելի:

 

Բայց ո՞ւր էր, թե ընդամենը այսքանն ասեին: Սկսել են ավելի վատ բաներ էլ ասել: Այսպես, նույն Հայրապետյանն իր երազանքների շղթան գծելով առաջ է անցնում ու ասում է. «Եթե գնանք ԵԿՄ նախագահ առաջադրելուն, ես կառաջադրեի Արամ Զավենի Սարգսյանի թեկնածությունը՝ թեկուզ հենց միայն նրա համար, որ նա Հայաստանի և Արցախի հերոս, ԵԿՄ հիմնադիր և նրա հավերժ նախագահ Վազգեն Սարգսյանի եղբայրն է: Ա. Սարգսյանը ԵԿՄ վարչության անդամ է: Ճիշտ կլիներ, որ նա գար ու շարունակեր այս ընտանիքը, այս ծածկը, օջախը պահել, համախմբել»:

 

Այս երկրի պատմության մեջ արդեն մի անգամ նման ծանր դեպք եղել է, երբ Արամ Զավենիչին տարան ու նստեցրեցին իր չափերից մեծ աթոռի վրա ու հետո հայտնի բան է, թե արդյունքում ինչ պատահեց: Հիմա ոմանք ուզում են կրկնել նույն սխալը: Բայց ոչ միայն դրա համար: Սրանք կարծում են, որ Արամը այսօրվա իշխանությունների մարդն է, այսինքն ԵԿՄ-ն վերստին ցանկանում է մտնել իշխանության տակ և Արամ Սարգսյանը այդ ինտիմ կապի պաշտոնական միջնորդը պիտի հանդիսանա, որովհետև ուրիշ ճանապարհ այլևս չկա:






Դիտումների քանակ 27797


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

За чужой счет пьют даже язвенники и трезвенники

За чужой счет пьют даже язвенники и трезвенники

Դեկտեմբերի 6, 2018


Սարգսյան Վազգենի եղբայր Սարգսյան Արամն այսօր միտք է հայտնել: Այդպես էլ է լինում: Սա ասել է, որ Փաշինյան Նիկոլը փողի մարդ չէ, նա...

Շահնազարյանի սարքած փորձանքը Արամ Սարգսյանի գլխին

Շահնազարյանի սարքած փորձանքը Արամ Սարգսյանի գլխին

Դեկտեմբերի 5, 2018


Այսօր Դավիթ Շահնազարյանն ասաց, որ միքայելյան սասունը ստախոս է, ճիշտ այնպիսի ստախոս, ինչպիսին Փաշինյան Նիկոլն է: «միքայելյան սաս...

Սարգսյան Արամը կանացի մատանի է կրում

Սարգսյան Արամը կանացի մատանի է կրում

Դեկտեմբերի 3, 2018


Ինչպե՞ս է կոչվում այն երևույթը, երբ տղամարդը կանացի հագուստ է հագնում: Իսկ ինչպե՞ս է անվանվում այն տղամարդը, որը կանացի պարագան...

Փաշինյան Նիկոլը թրջելու է Սարգսյան Արամին

Փաշինյան Նիկոլը թրջելու է Սարգսյան Արամին

Դեկտեմբերի 1, 2018


Սարգսյան Վազգենի եղբայր Սարգսյան Արամն իր ֆեյսբուքյան էջում ֆոտոնկար է տեղադրել և անգամ կարծիք հայտնել: Սա գրել է. «Ասում են, ո...

Պյոտր Սվիտալսկու խմբակցությունը կղեկավարի Փաշինյան Նիկոլը

Պյոտր Սվիտալսկու խմբակցությունը կղեկավարի Փաշինյան Նիկոլը

Նոյեմբերի 23, 2018


«Մենք» դաշինքը, որը ձևավորվել է Սարգսյան Արամի և Քոքոբելյան Խաչիկի շուրջ, շարունակում է խայտառակվել: Այսօր սրանք հանդիպել են Հա...

Արամ Զավենիչը փախել է հայրական օջախից

Արամ Զավենիչը փախել է հայրական օջախից

Նոյեմբերի 22, 2018


Հզոր «Մենք» դաշինքը (հզոր ենք անվանում, որովհետև այն գլխավորում է հզորագաույն սպարապետի եղբայր Արամ Զավենիչը) հրապարակել է իր ռ...

Ո՞վ պետք է զսպի Փաշինյան Նիկոլին

Ո՞վ պետք է զսպի Փաշինյան Նիկոլին

Նոյեմբերի 21, 2018


2018թ դեկտեմբերի 9-ին կայանալիք ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին ով ասես չի մասնակցելու: «Մենք» դաշինքի կազմում ընդգրկված են «Հա...

Արամ Սարգսյանը պարզապես չի ուզում հասկանալ

Արամ Սարգսյանը պարզապես չի ուզում հասկանալ

Նոյեմբերի 10, 2018


Արամ Սարգսյանն ասում է, թե ՀԱՊԿ-ը ճիշտ չի վարվել մեզ հետ, իբր ՀԱՊԿ գորընկերները մեզ «քցել» են: Ու շատ բութ օրինակ է բերում: Ասո...

«Մենք»-ը խայտառակվելու է

«Մենք»-ը խայտառակվելու է

Նոյեմբերի 10, 2018


Այսօր պարզվեց, որ «Հանրապետություն» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների ղեկավարները՝ Արամ Սարգսյանը և Խաչատուր Քոքոբելյանը,...

Գագասիկը Զավենիչն է

Գագասիկը Զավենիչն է

Հոկտեմբերի 22, 2018


Ազգային ժողովն այս արտահերթ նիստում քննարկում է Ընտրական օրենսգրքի փոփոխությունների մասին ՀՀ օրենքի նախագիծը: Հայտնի է, որ գրեթ...

Էդմոնը կկործանվի, Գուգուշը կդիմանա

Էդմոնը կկործանվի, Գուգուշը կդիմանա

Հոկտեմբերի 17, 2018


Փաշինյան Նիկոլն այսօր «Ազատություն» ռադիոկայանին ասել է, որ ֆուկ է անում «Ելք» դաշինքի իր ընկերներին: Այսինքն, նրանց չի վերցնի ...

Մեկ հավատում է, մեկ չի հավատում

Մեկ հավատում է, մեկ չի հավատում

Հուլիսի 30, 2018


«Հանրապետություն» կուսակցության ղեկավար, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը իր մասին սիրում է ասել, թե անչափ սկզբո...

Արամը դարձավ հավատացյալ

Արամը դարձավ հավատացյալ

Հուլիսի 26, 2018


Այսօրվա կարևորագույն իրադարձությունը շատերի կարծիքով այն է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մարտի 1-ի գործով մեղադրանք ...

Ծառուկյանը ետ է կանչում իր զորքին

Ծառուկյանը ետ է կանչում իր զորքին

Հուլիսի 13, 2018


Երկրապահ կամավորականների միության նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանին ձերբակալելուց հետո ԵԿՄ-ն մի պահ անտերության մատնվեց և քան...

Ծառուկյանն ու Նիկոլը ԵԿՄ-ն չկիսեցին

Ծառուկյանն ու Նիկոլը ԵԿՄ-ն չկիսեցին

Հուլիսի 6, 2018


Ինչպես և սպասվում էր, ԵԿՄ ակտիվի նիստում վարչության նախագահի պաշտոնում ներկայացվել է ԱԺ պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցու...

Լավ է քիչ, քան ոչինչ

Լավ է քիչ, քան ոչինչ

Հունիսի 29, 2018


ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը կարծես թե լրջորեն որոշել է դառնալ ԵԿՄ ...

Մարուքյանը վախենում է մենակությունից

Մարուքյանը վախենում է մենակությունից

Հունիսի 11, 2018


Այսօր «Ելք» դաշինքի պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Գևորգ Գորգիսյանը հայտարարել է, որ եթե դաշինքի անդամ «Քա...

ԵԿՄ բախտը մազից է կախված

ԵԿՄ բախտը մազից է կախված

Հունիսի 7, 2018


Ամեն ինչ փոխելու, ջնջելու, ոչնչացնելու հեղափոխական ալիքը եկավ, հասավ Երկրապահ կամավորականների միություն: Մինչ այդ խոսում էին, թ...

Արամ Զավենիչը բացառում է իրեն

Արամ Զավենիչը բացառում է իրեն

Մայիսի 14, 2018


«Ելք» դաշինքի պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը թեև ոչ մի մասնակցություն չունեցավ Փաշինյանի ձե...

Արամ Սարգսյանը պաշտոն է մուրում

Արամ Սարգսյանը պաշտոն է մուրում

Մայիսի 8, 2018


«Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը չի կարող ասել` կլինի՞ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարության կազմում, թե՞ ոչ: Բայ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ