Ազգային խայտառակություն

Հեղափոխությունը խփում է իր հարվածային ուժին` դպրոցականներին

Հունիսի 21, 2018
Հեղափոխությունը խփում է իր հարվածային ուժին` դպրոցականներին

Օսկան Քոչարյան

 

Էլիտար բառի մեջ ոչ մի վատ բան չկա: Էլիտար` այսինքն բարձրակարգ, այսինքն` վերին աստիճան, այսինքն` լավագույնը լավերի մեջ: Իսկ եթե այդ մակդիրը վերաբերում է դպրոցներին, ապա դրա գոյության համար միայն ուրախանալ կարելի է: Ի վերջո, այդ ո՞ր երկրում չկան էլիտար ուսումնական հաստատություններ: Բայց արի ու տես, որ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն առանձնահատուկ վերաբերմունք ունի դրանց հանդեպ և բացահայտ պատերազմ է հայտարարել մի քանի դպրոցների: Հարությունյանի թիրախում է հայտնվել նաև մայրաքաղաքի Չեխովի անվան դպրոցը:

 

Նախարարին բնավ չի հետաքրքրում, թե ինչու են ծնողները նախապատվությունը տալիս հենց այս դպրոցին, նրանք հո իրենց երեխաների թշնամի՞ն չեն: Փոխարենը նա հայտարարում է, որ Չեխովի անվան թիվ 55 հիմնական դպրոցը չի ունեցել տարրական հանրակրթական ծրագրի լիցենզիա, իշխանափոխությունից հետո դպրոցի ղեկավարությունը դիմել է արտոնագիր ստանալու համար և մերժումներ է ստանում, որովհետև փաստացի այդ դպրոցը բացի այն, որ տարիներ շարունակ տարրական հանրակրթական ծրագրի իրականացնելու իրավունք չի ունեցել, չունի նաև համապատասխան պայմաններ:

 

Արայիկ Հարությունյանը կարծես թե ինքն էլ չի հասկանում, թե ինչ է խոսում և խճճվել է իր իսկ հյուսած սարդոստայնի մեջ: Լավ, ասենք, թե դպրոցն արտոնագիր չի ունեցել: Բայց հիմա դիմում է, չէ՞, ինչո՞ւ չես տալիս: Տուր, որ ունենա: Եթե դու էլ չես տալիս, այդ դեպքում ո՞ւմ ես մեղադրում նախկինում նույնպես չտալու համար: Նախարարն ասում է` պայմանները չեն համապատասխանում: Չեն համապատասխանում` պայմաններ ստեղծիր: Բա քեզ ինչո՞ւ են նստեցրել այդ աթոռի վրա: Փոխանակ խնդիրը լուծելու` վերցնում ու խնդիրը իրենից հեռացնում է: Ինչ-որ թվեր, ցուցանիշներ, աշակերտների քանակի մասին տվյալներ է մեջբերվում, որոնցից և ոչ մեկն արդարացում չեն ներկա իրավիճակի համար:

 

Մի՞թե մեր երկրում այն բոլոր հաստատությունները, որտեղ պայմանները թերի են կամ վատը, անմիջապես փակվում կամ լուծարվում են: Իհարկե, ոչ: Եթե այդպես լիներ, հիմա հանրապետության դպրոցների 90 տոկոսի դռները պիտի փակեին, որովհետև անհարմարություններ, վատ պայմաններ կան գրեթե ամենուր: Եթե այդպես դատենք, ուրեմն հենց հիմա պետք է փակվեն երկրի գրեթե բոլոր քրեակատարողական հիմնարկները, իսկ դրանց ժամանակավոր բնակիչները հայտնվեն ազատության մեջ, քանի որ այդ հիմնարկներում էլ քառակուսի մետրի դեֆիցիտ կա ամեն մի կալանավորի համար, ինչպեսև Չեխովի դպրոցում` աշակերտների համար:

 

Բայց Արայիկ Հարությունյանն այդ կոնտեքստում խնդրին նայելու ոչ մի ցանկություն չունի: Գլուխն է մտցրել միտքն այն մասին, թե էլիտարները հակամրցակցային պայմաններ են ստեղծել մյուս դպրոցների համար և հանուն դրա պատրաստ է ոտնահարել առաջին հերթին դպրոցականների շահերը:

 

Ի դեպ, նախարարի պահանջները ավելի ու ավելի են մոտենում ծիծաղելիի աստիճանին, երբ նա կոչ է անում երեխաներին առաջին դասարան տանելիս դպրոցի տնօրեններից անպայման հարցնել, թե արդյոք ունեն արտոնագիր կրթական գործընթաց կազմակերպելու համար: Ուրեմն պարզվում է, որ սա ծնողները պիտի ճշտեն, մինչդեռ նախարարությունն այդ գործառույթն իրականացնելու համար մի ամբողջ վերահսկիչ մարմին ունի, էլ չենք խոսում այն մասին, որ եթե դաշտում կան օրենքից դուրս գործող կրթական հաստատություններ, ապա դրա դեմ պայքարողը ոչ ծնողն է, ոչ էլ առավել ևս` դպրոցականը: Սակայն նորաթուխ նախարարն այնքան է տարված իր Շերլոկ Հոլմյսի նախասիրություններով, որ դա նրա մտքից գնացել է:

 

Վերադառնալով Չեխովի դպրոցի և մյուս «արտոնյալների» խնդրին, կարող ենք հստակ մի բան արձանագրել: Կրթության խնդիրն այստեղ չորրորդական հարց է: Բոլորն էլ հրաշալի գիտակցում ու տեսնում են, որ ամբողջ աղմուկի թիկունքում զուտ քաղաքական գործոնն է: Այս ողջ իրարանցումը նախարարի և նրա թիմի պատկերացումներով պիտի տեղավորվի իրենց հեղափոխական բարեփոխումների շրջանակում: Ու եթե նույնիսկ դրա արդյունքում տուժեն նույն հեղափոխության հարվածային ուժի ներկայացուցիչները` դպրոցականները, որոնք ուժ չէին խնայում նախարար Արայիկի համար փողոցներ փակելու համար, դա էլ ոչինչ: Մեծ գործերը մեծ զոհեր են պահանջում: Ու հիմա վրա է հասել զոհ մատուցելու պահը:

 






Դիտումների քանակ 134816


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Փաշինյան Նիկոլը կարող է զրկվել աշխատանքի իրավունքից

Փաշինյան Նիկոլը կարող է զրկվել աշխատանքի իրավունքից

Դեկտեմբերի 5, 2018


Վերջերս բավականին ակտիվացել է ՀՀ ԿԱ սննդամթերքի անվտանգության տեսչությունը: Սրանք որոշել են պետական բյուջե լցնել: Տեսչության մա...

Լակոտը կրկին խոսեց

Լակոտը կրկին խոսեց

Դեկտեմբերի 4, 2018


Ճիշտն ասած, մտածում էինք, թե Փաշինյան Նիկոլն արգելել է իր թիմակիցներին խոսել: Մեծ հաշվով, ողջունեցինք Փաշինյան Նիկոլի նման որոշ...

Լակոտները սպառնում են Փաշինյան Նիկոլին

Լակոտները սպառնում են Փաշինյան Նիկոլին

Նոյեմբերի 22, 2018


Ներկայիս կրթության և գիտության նախարար, կաթնատու հարությունյան արայիկին, որը միաժամանակ Երևանի Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ ...

Լակոտը շենքեր է վաճառում

Լակոտը շենքեր է վաճառում

Նոյեմբերի 15, 2018


ՀՀ կրթության և գիտության նախարար, լակոտ արայիկ հարությունյանը խայտառակվելու նորանոր ոլորտներ է գտնում: Սա այժմ ցանկանում է ՀՀ Գ...

Լակոտն անտանելի է դառնում

Լակոտն անտանելի է դառնում

Նոյեմբերի 14, 2018


Այսօր խոսեց Հայաստանում իշխող լակոտակրատիայի ամենավառ ներկայացուցիչ, լակոտ արայիկ հարությունյանը: Քանի որ սա մեր կայքի լավագույ...

Փաշինյան Նիկոլի հավանական գրիպի կապակցությամբ

Փաշինյան Նիկոլի հավանական գրիպի կապակցությամբ

Նոյեմբերի 8, 2018


ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն ասել է, որ ՙեթե Փաշինյան Նիկոլը մեկ շաբաթ գրիպ ընկնի`կկորեք սաղդ՚: Տրամաբանական է, որ այդ արտա...

հարությունյան արայիկի խոշոր հաջողությունը

հարությունյան արայիկի խոշոր հաջողությունը

Նոյեմբերի 7, 2018


Կրթության նախարար հարությունյան արայիկը հայտնի է որպես ռուսաց լեզվի թշնամի։ Նրա քաղաքական գործունեության հիմնական ուղղվածությու...

հարությունյան արայիկն էլ է արդեն նախրով ահ տալիս

հարությունյան արայիկն էլ է արդեն նախրով ահ տալիս

Հոկտեմբերի 22, 2018


Գինեկոմաստիայի շնորհիվ բանակից փրկված արայիկ հարությունյանը, որն այսօր նախարար է աշխատում՝ չնայած դեգեներատ լինելուն, այսօր վրդ...

Ծանր հիվանդները` կարգին հայկոյի կողքին

Ծանր հիվանդները` կարգին հայկոյի կողքին

Սեպտեմբերի 13, 2018


«Իմ քայլը» խայտառակ դաշինքն այսօր քարոզել էր Նոր-Մարաշում: Ժողովրդի վարչապետը երկրում չէ, և կարգին հայկոն մնացել էր մենակ: Նիկո...

Զգուշացեք, Shame.am-ը վերադառնում

Զգուշացեք, Shame.am-ը վերադառնում

Սեպտեմբերի 1, 2018


Սերգեյ Լավրովի նկատողության հաջորդ օրը Փաշինյան Նիկոլը որոշեց իր ահեղ ուժը ցույց տալ աշխարհին, և օգոստոսի 17-ին մենք տեսանք այն...

Բանակի գլխին փորձանք է դարձել

Բանակի գլխին փորձանք է դարձել

Հուլիսի 31, 2018


Մի հիմար քարը գլորեց ձորը, հազար խելոք չկարողացան հանել: Այս հանրահայտ ասույթը հիմա ավելի հաճախ են հիշում պաշտպանության նախարար...

Ով նախարար է, նա էլ երաժշտությունն է պատվիրում

Ով նախարար է, նա էլ երաժշտությունն է պատվիրում

Հուլիսի 19, 2018


ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն իր սրբազան պարտքն է համարում ամեն օր գոնե մի այնպիսի անհեթեթ բան ասել, որ ցնցումների մեջ կնետի...

Անմիջամտելի դեմագոգիա

Անմիջամտելի դեմագոգիա

Հուլիսի 19, 2018


Այսօր՝ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ձև արեց, թե լրագ...

Արայիկի փարիզյան վիրաժները

Արայիկի փարիզյան վիրաժները

Հուլիսի 16, 2018


ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի ամենասիրելի զբաղմունքը գող ու ավազակ որսալն է: Ամեն օր նա արթնանում ու մտածում է միայն այն մաս...

ԿԳ նախարարի սահմանադրական ծաղրը

ԿԳ նախարարի սահմանադրական ծաղրը

Հուլիսի 5, 2018


Սահմանադրության օրվա առիթիվ ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի տոնական տրամադրությունները վերածվել են մտայի...

ԿԳ նախարարը կրկին աղմկում է

ԿԳ նախարարը կրկին աղմկում է

Հուլիսի 4, 2018


Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը պինդ է բռնել «էլիտար» դպրոցների պոչից: Մնում է հասկանալ, թե ինչ նպատակով է ...

Կառավարության համբուրվող տղաները

Կառավարության համբուրվող տղաները

Հունիսի 27, 2018


Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը Facebook-ի իր էջում գրառում է արել՝ նշելով, թե կրթության և գիտութ...

Մարիխուանասեր նախարար. Բոլորը թող լինեն աղքատ ու հավասար

Մարիխուանասեր նախարար. Բոլորը թող լինեն աղքատ ու հավասար

Հունիսի 20, 2018


ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը մի քանի տասնամյակ առաջ եթե ծնված լիներ, շատ լավ բոլշևիկ կլիներ: Նա հավաս...

Հեղափոխականն ընդդեմ հեղափոխականի

Հեղափոխականն ընդդեմ հեղափոխականի

Հունիսի 12, 2018


Հիմա արդեն շատերն են այն կարծիքին, որ նոր կադրային քաղաքականությունը հողին է հավասարեցնում հեղափոխական ուժերի բոլոր «նվաճումներ...

Այն, ինչ կարելի է Զևսին

Այն, ինչ կարելի է Զևսին

Հունիսի 11, 2018


ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը Ամերիկա է հայտնաբերել: Երեկ բոլորովին պատահաբար իմացել է Լեզվի մասին ՀՀ ...

Голод не тетка
07.12.2018 | 12:44


Голод не тетка

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Տիտանների պայքար
Դեկտեմբերի 15, 2018


Տիտանների պայքար

Վենդետան թափ է հավաքում
Դեկտեմբերի 13, 2018


Վենդետան թափ է հավաքում

Տիտանների պայքար
Դեկտեմբերի 15, 2018


Տիտանների պայքար

Վենդետան թափ է հավաքում
Դեկտեմբերի 13, 2018


Վենդետան թափ է հավաքում

Տիտանների պայքար
Դեկտեմբերի 15, 2018


Տիտանների պայքար

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ