Սովորական խայտառակություն

Քաղաքական դագանակը

Հունիսի 20, 2018
Քաղաքական դագանակը

Օսկան Քոչարյան

 

Նոր իշխանությունները շատ հստակ մի խնդիր են դրել իրենց առաջ` յուրաքանչյուր օր հանդես գալ որևէ նոր բացահայտումով, բերման ենթարկել կասկածյալների, ի հայտ բերել չարաշահումներ, իրավապահների կողմից օպերացիա իրականացնել, և այդ բոլորը` բաց ռեժիմով, ուղիղ եթերներով, ուղեկցվող մեկնաբանություններով: Իրավական տեսանկյունից սա կարող էր նույնիսկ բնական ընկալվել. դե հիմա ի՞նչ կա, թող իրենց գործն անեն ինչպես ուզում են: Բայց արդյո՞ք սա ընդամենը օրինականության հաստատման գործընթաց է:

 

Մենք այսօր ականատեսն ենք մի պրոցեսի, որը զուգահեռաբար ընթանում է քաղաքական փոփոխությունների, ցնցումների և վերադասավորումների հետ: Հասկանալի է, որ դա չի կարող իր հետքը չթողնել ինչ-ինչ հանգամանքների ու երևույթների վրա: Սակայն ամեն բացվող օր ավելի ու ավելի ենք համոզվում այն բանում, որ իրականում գործ ունենք հենց քաղաքական ուղղորդված և նպատակային զարգացումների հետ, երբ ուժային մեթոդներն ու գործիքները ծառայեցվում են կոնկրետ հարցեր ու խնդիրներ լուծելու համար: Օրինակ, ինչ-որ կուսակցություն կամ դաշինք իրեն լավ չի՞ պահում: Անմիջապես հայտնվում է ԱԱԾ-ն կամ ոստիկանությունը, մտնում է այդ քաղաքական ուժի ներկայացուցչի մասնավոր տարածք, խախտումներ ու չարաշահումներ է սկսում որոնել, և հանկարծ տեսնում ենք, որ երեկվա անհնազանդը այսօր արդեն դարձել է հլու և խելացի, խորհրդարանում սեղմում է անհրաժեշտ կոճակը, քվեարկելիս ձեռք է բարձրացնում, բողոքի ակցիաները դադարեցվում են և այսպես շարունակ:

 

Վաղն ավելի բարդ է լինելու: Առջևում արտահերթ ընտրություններ են, նոր վերադասավորումներ, իշխանության ինքնահաստատման նոր հնարավորություններ: Անհրաժեշտ չափով ձայներ և դրսևորման համար տարածություն զավթելու համար ներկա իշխանությունները շատ ավելի մեծ ջանասիրությամբ գործի կդնեն իրենց քաղաքական դագանակը, հանուն արդարության և հավասարության նոր պատիժներ կսահմանեն նախկինների ու քաղաքական ընդդիմախոսների համար: Իսկ հետաքրքրասեր հանրությունը աչքը չորս արած կնայի էկրաններին, կդիտի առօրյա սերիալի հերթական մասը ու կդառնա այդ անազնիվ խաղի ակամա մասնակիցն այնքան ժամանակ, քանի դեռ մի օր ԱԱԾ-ն չի ծեծի նաև այսօրվա իշխանավորների դուռը:






Դիտումների քանակ 24440


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Շատախոսության վնասները

Շատախոսության վնասները

Սեպտեմբերի 4, 2018


ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը այսօր մեծ դառնություն պատճառեց լրագրողներին` հայտարարելով, որ այլև հարցազրույցներ չի տալու ու չի հա...

Կինո է, բա ի՞նչ է

Կինո է, բա ի՞նչ է

Հունիսի 23, 2018


ԱԱԾ գործողությունները հասարակության լայն շրջանների համար արդեն ձեռք են բերում դետեկտիվ սերիալների նշանակություն: Մարդիկ ամեն առ...

ԱԱԾ-ին խնկարկելիս ծխից հեռու կանգնեք

ԱԱԾ-ին խնկարկելիս ծխից հեռու կանգնեք

Հունիսի 18, 2018


Հեղափոխական էյֆորիային փոխարինելու են գալիս այլ էյֆորիկ դրսևորումներ: Դրանք բնական կլինեին, եթե դրանցից մեկը չվերաբերվեր Ազգայի...

Քարոզչական թյուրիմացություններ

Քարոզչական թյուրիմացություններ

Մայիսի 31, 2018


Թյուրիմացությունները կարող են լինել փոքր, մեծ և անհեթեթ: Այս օրերին շրջանառվող մի քանի թյուրիմացություններ հանգիստ կարելի էր դա...

Արդարադատությո՞ւն, թե՞ անձնական վրեժ

Արդարադատությո՞ւն, թե՞ անձնական վրեժ

Մայիսի 30, 2018


Նիկոլ Փաշինյանի շարժման հենց առաջին օրերից ակտիվիստները թիրախավորված վերաբերմունք էին դրսևորվում Սամվել Ալեքսանյանին պատկանող «...

ԱԱԾ-ն հանցագործներին հայեցի է դաստիարակում

ԱԱԾ-ն հանցագործներին հայեցի է դաստիարակում

Սեպտեմբերի 23, 2016


ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունն այսօր տեղեկացրեց մի հանցավոր խմբավորում բացահայտելու մասին: Պարզվում է, մի խումբ հայեր ա...

ԱԱԾ-ն արդեն պիցցա է ցրում

ԱԱԾ-ն արդեն պիցցա է ցրում

Հուլիսի 29, 2016


Երբ 5 օր առաջ Սարի թաղի մի բնակիչ իր մեքենայով ճեղքեց ոստիկանական պատնեշը և սնունդ հասցրեց ՊՊԾ գունդը գրաված զինյալ խմբի անդամն...

Կուտոյանը կստանձնի ԿՀՎ տնօրենի պաշտոնը

Կուտոյանը կստանձնի ԿՀՎ տնօրենի պաշտոնը

Հուլիսի 28, 2016


Ազգային անվտանգության ծառայությունն իր բարձունքի վրա է, գործում է խելամիտ, իմաստնաբար, օրինակ է ծառայում աշխարհի մյուս երկրների...

Գեորգի Կուտոյանը` «Սասնա ծռերի» խթանիչ

Գեորգի Կուտոյանը` «Սասնա ծռերի» խթանիչ

Հուլիսի 24, 2016


«Սասնա ծռեր» ահաբեկչական խմբի անդամների վերջն սկսել է ուրվագծվել, արդեն կարելի է ասել, որ դրանց ոչ մի լավ բան չի սպասվում: Դրան...

ՀՅԴ-ն, «Ալյանսը», ԱԱԾ-ն ու Արմեն Դարբինյանը

ՀՅԴ-ն, «Ալյանսը», ԱԱԾ-ն ու Արմեն Դարբինյանը

Հունիսի 22, 2016


Այս օրերին, երբ բոլոր նախարարներն ազատվում են իրենց բազում խորհրդականներից, կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հրաման...

Կաթողիկոսն ու ԿԳԲ-ն չեն մեկնաբանվում

Կաթողիկոսն ու ԿԳԲ-ն չեն մեկնաբանվում

Հունիսի 20, 2016
2

Օրեր առաջ պատմաբան Գևորգ Յազճյանը հանդես էր եկել մի սենսացիոն հայտարարությամբ՝ պնդելով, թե ինքը Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին...

ՀՀ ԱԱԾ-ն դարձել է«կոոպտորգ»

ՀՀ ԱԱԾ-ն դարձել է«կոոպտորգ»

Մայիսի 28, 2016
1

Մթերող հիմնարկներ միշտ եղել են: Օրինակ, Խորհրդային Միությունում կար «Կոոպտորգ»: Խորհրդային այդ հիմնարկում մթերվում էր գյուղատնտ...

Առայժմ չունենք կրկես, սակայն ԱԱԾ-ն գործում է

Առայժմ չունենք կրկես, սակայն ԱԱԾ-ն գործում է

Մայիսի 23, 2016


Մինչև վերջերս կարծում էինք, թե երկրի անվտանգության ծառայությունում աշխատում են ֆիզիկապես պատրաստված և կրթված անձինք: Բացի այդ, ...

Ի՞նչ է ուզում ԿԳԲ-ն Ազգային ժողովից

Ի՞նչ է ուզում ԿԳԲ-ն Ազգային ժողովից

Ապրիլի 7, 2016


ԱԱԾ տնօրենի տեղակալ Արզուման Հարությունյանը, որն իր պաշտոնը ստացել է գենետիկ հիմունքներով (նա հավերժ Գագիկ Հարությունյանի եղբայ...

Բախտ ունի, տուն չունի

Բախտ ունի, տուն չունի

Փետրվարի 15, 2016
1

Ազգային անվտանգության ծառայության նորանշանակ պետին՝ Գեորգի Կուտոյանին շատերը կարող են համարել երջանիկ աստղի տակ ծնված: Մարդը 35...

Գառնիկ Մարգարյանի գլխին ծռած սեյֆի բանալիների առիթով

Գառնիկ Մարգարյանի գլխին ծռած սեյֆի բանալիների առիթով

Հունվարի 16, 2016


Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր որոշում ընդունեց ԱԱԾ-ի կողմից վնասազերծված...

Գորիկ Հակոբյանը պետական գաղտնիք է բացահայտում

Գորիկ Հակոբյանը պետական գաղտնիք է բացահայտում

Հուլիսի 16, 2015
1

Այսօր կառավարության նիստում ընդարձակ անդրադարձ եղավ «Նաիրիտ» գործարանի բանվորներին խոստացված աշխատավարձերը վճարելու խնդրին: Եվ ...

Սարգսյանի ռեժիմը կարող է փլուզվել ԿԳԲ-ի շնորհիվ

Սարգսյանի ռեժիմը կարող է փլուզվել ԿԳԲ-ի շնորհիվ

Հունիսի 22, 2015


Հայաստանի ԿԳԲ-ն վատ է աշխատում։ Քաֆթառ կազմակերպություն, որը ոչ կամք ունի, ոչ պրոֆեսիոնալիզմ արտաքին սպառնալիքները չեզոքացնելու...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Նիկոլը Փարիզում
Սեպտեմբերի 14, 2018


Նիկոլը Փարիզում

Փաշինյանը կատաղել է
Սեպտեմբերի 17, 2018


Փաշինյանը կատաղել է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ