Տիեզերական խայտառակություն

Հրեշտակ Սյամոն ու սատանա Մանվելը

Հունիսի 20, 2018
Հրեշտակ Սյամոն ու սատանա Մանվելը

Ջհանգիր Լֆիկյան

 

Հանրապետության բնակչության թվաքանակին համապատասխան հայհոյանքներ ու քննադատություններ հնչեցին գեներալ Մանվել Գրիգորյանի հասցեին: Ամեն ոք իր սրբազան պարտքն է համարում անձնապես մի վատ բան ասել երկիրն ու զինվորին թալանած գեներալին: Ու ստացվել է այնպես, որ ձայնը գլուխներն են գցել նաև նրանք, որոնք Մանվելից ոչնչով լավը չեն, իսկ եթե մի քիչ ավելի մանրակրկիտ դիտարկենք, գուցե թե Մանվելը դրանց համեմատ ընդամենը մանր գրպանահատ թվա:

 

Դրանցից մեկն էլ ընդամենը քաղաքական իրավիճակի փոփոխման արդյունքում հենց նոր բանտից դուրս եկած Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանն է` Սյամոն, որն, ի դեպ, առաջին անգամ չէր ճաղերի ետևում հայտնվում: Եվ ահա հենց այս Բաբայանը այսօր Մանվելի դեպքի առնչությամբ ասում է. «Այս բացահայտնումները ձեզ համար էին նորություն: Ես էդ մարդկանց գիտեմ, ինձ համար ոչ մի բան զարմանալի չէ, ձեզ համար է զարմանալի: Հիմա հանկարծ զարմացել եք՝ էս ինչ կատարվեց։ Միշտ էլ այդպես է եղել, 25 տարի էլ այդպես գնում է ու ցիրկ մի տվեք»:

 

Սամվել Բաբայանը լուսնի վրա չի եղել, մեր աչքի առաջ է գտնվել: Նրա արածներն էլ գիտենք, չարածներն էլ, նրա ունեցած-չունեցածի մասին էլ ենք տեղյակ, նրա գեներալ ու մարդ տեսակին էլ ենք ծանոթ: Ու հիմա այս ծանոթը նաև ասում է. «Չի կարա չէ՞ աշխատավարձով գեներալ լինել, մարշալ լինել, ասենք՝ ռեստորաններ ունենաս, դղյակներ ունենաս։ Հարց է ծագում՝ որտեղի՞ց։ Հա, օդից ընկնում ա պագոնների վրա՞։ Բա էղա՞վ»:

 

Իհարկե, չեղավ, Բաբայան Սյամո: Ընդհանրապես չեղավ: Ու քո ունեցածն էլ հո օդից չընկա՞վ սապոգներիդ վրա: Մարդիկ դեռ չեն մոռացել 1990-ականների վերջը, մարդիկ շատ լավ հիշում են, թե Բաբայանին ձերբակալելիս նույն այս հեռուստատեսությունը, որ հիմա Մանվել-շոու է ցուցադրում, ինչեր էր ցույց տալիս Արցախում: Այն, ինչ գտան Սյամոյի տանն ու հարակից կառույցներում, մարդկային երևակայությունից դուրս էր: Ահռելի ծավալների թանկարժեք քարերի ու ոսկեղենի պաշարների մեկ հարյուրերորդ մասով կարելի էր գնել այնքան բան, ինչքան հիմա Գրիգորյանի ամառանոցում են գտել: Ու եթե Բաբայանի իրերի մեջ երեխաների նամակներ չկային, դա դեռ չէր նշանակում, որ այդ ամբողջ հարստությունը հազարավոր մանուկների ու երիտասարդների արցունքի և արյան գնով չէր ձեռք բերվել: Այնպես որ, վերցրու քո տանը գտած «իգլան» ու սուսուփոս նստիր տեղդ: Քեզ էլ գիտենք, Մանվելին էլ գիտենք, բոլորին հայ հերոսներին էլ գիտենք:






Դիտումների քանակ 108480


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Զգուշացեք, բացվում և փակվում է տեռորիստ պավլիկի բերանը

Զգուշացեք, բացվում և փակվում է տեռորիստ պավլիկի բերանը

Հուլիսի 26, 2019


Տեռորիստ մարդասպան և պրոֆեսիոնալ լակոտ մանուկյան պավլիկը հարցազրույց է տալիս նիկոլական Arm Daily պարբերականին: Սյամոյի երգն է ե...

Սադիստական սերիալը շարունակվում է

Սադիստական սերիալը շարունակվում է

Հուլիսի 9, 2019


Գեներալ Մանվել Գրիգորյանի դատավարությունն այլևս անհետաքրքիր է լուսաբանել: Այս սադիստական և բարբարոսական դրամայում ոչ մի սյուժետ...

Մարդասիրական դրաման անկախ դատարանում շարունակվում է

Մարդասիրական դրաման անկախ դատարանում շարունակվում է

Հուլիսի 2, 2019


Ինչպես տեսնում ենք, Փաշինյան Նիկոլը «զադնի» չի դնում: Այս սովորությունը նրան մի անգամ հաջողության հասցրեց՝ իշխանության բերեց: Կ...

Մարդասիրական դրամա դատարանում

Մարդասիրական դրամա դատարանում

Հունիսի 25, 2019


Փաշինյան Նիկոլի անկախ դատարանում այսօր մարդասիրության, արդարության, բարության և սիրո ու համերաշխության տոն էր՝ դատում էին գեներ...

Մանվելը կմնա բանտում. այդպես որոշեց անկախ դատարանը

Մանվելը կմնա բանտում. այդպես որոշեց անկախ դատարանը

Հունիսի 18, 2019


Մի անգամ արդեն գրել էինք, որ կանայք չսիրեցին գեներալ Մանվել Գրիգորյանին, հատկապես՝ դատավոր կանայք: Այսպես, այսօր Վերաքննիչ քրեա...

Ժամանակն է #nikolmardaspan հեշթեգի գործածման

Ժամանակն է #nikolmardaspan հեշթեգի գործածման

Հունիսի 15, 2019


Երեկ գեներալ Մանվել Գրիգորյանին նորից տեղափոխեցին «Նաիրի» բժշկական կենտրոն: Սա արդեն էպոպեա է. հունիսի 3–ին նրան «Նաիրի» ԲԿ–ից ...

Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանն ուզում սպանել Մանվել Գրիգորյանին

Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանն ուզում սպանել Մանվել Գրիգորյանին

Հունիսի 7, 2019


Դատելով ամենից՝ Նիկոլ Փաշինյանը խնդիր է դրել ֆիզիկապես վերացնել Մանվել Գրիգորյանին։ Այդ իսկ պատճառով էլ չեն ուզում, որ ծանր հիվ...

Փաշինյան Նիկոլի հերթական հաղթանակը Մանվել Գրիգորյանի նկատմամբ

Փաշինյան Նիկոլի հերթական հաղթանակը Մանվել Գրիգորյանի նկատմամբ

Հունիսի 3, 2019


Էջմիածնի քաղաքապետուի գասպարյան դիանան Մանվել Գրիգորյանին պատկանող սրճարանը խլելու հանճարեղ օպերացիա է մշակել: Ուրեմն, «2003թ. ...

Կանայք չսիրեցին գեներալ Մանվելին

Կանայք չսիրեցին գեներալ Մանվելին

Ապրիլի 10, 2019


ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Լուսինե Աբգարյանն այսօր որոշում կայացրեց մերժել առանձնապես խոշոր չափերի յուրացման մեջ մեղ...

Փաշինյան Նիկոլի սիրտն արյուն է ուզում

Փաշինյան Նիկոլի սիրտն արյուն է ուզում

Մարտի 19, 2019


Պետությունը տարբերվում է մյուս կազմակերպություններից նրանով, որ իրավունքը պոզիտիվ է, այսինքն՝ գործում է միանման բոլոր դեպքերում...

Երկու նվեր՝ մեկը մյուսից լավ

Երկու նվեր՝ մեկը մյուսից լավ

Մարտի 15, 2019


Նոր Հայաստանի անկախ դատարաններն այսօր ևս երկու անկախ որոշում կայացրեցին, երկուսն էլ՝ Փաշինյան Նիկոլի սրտով: Դատավոր Արմեն Բեկթա...

Դատավորուհի Մարինե Մելքոնյան. հեղափոխությունից առաջ և հետո, հակահեղափոխության շեմին

Դատավորուհի Մարինե Մելքոնյան. հեղափոխությունից առաջ և հետո, հակահեղափոխության շեմին

Փետրվարի 27, 2019


Հայաստանի դատական համակարգը, շնորհիվ երկրորդ ու երրորդ նախագահների, ունի սեփական Զոյա Կոսմոդեմյանսկայաներ: Դրանցից մեկը Մարինե ...

Պոռնիկը Ամերիկայում էլ է պոռնիկ

Պոռնիկը Ամերիկայում էլ է պոռնիկ

Փետրվարի 25, 2019


Ընդունված է համարել, որ պոռնկությունը և լրագրությունն աշխարհի ամենահին մասնագիտություններն են: Գայանե Մանուկյան կոչվող խայտառակ...

Ռազմական-ֆաշիստական դիկտատուրա Արմավիրում

Ռազմական-ֆաշիստական դիկտատուրա Արմավիրում

Փետրվարի 19, 2019


Արմավիրի մարզի Արշալույս գյուղում բնակիչների բողոքի ակցիաները շարունակվում են, ժողովուրդը պահանջում է գյուղապետ Զարզանդ Գրիգորյ...

Մայրապետյանի դասը խրատ չեղավ

Մայրապետյանի դասը խրատ չեղավ

Փետրվարի 9, 2019


Փաշինյան Նիկոլի Նոր Հայաստանում կալանավորված Մանվել Գրիգորյանը հիվանդանոցում է: «Նաիրի» ԲԿ կենտրոնի տնօրեն Անատոլի Գնունին ասու...

Բռնել-բաց թողնելը շարունակվում է

Բռնել-բաց թողնելը շարունակվում է

Հունվարի 22, 2019


Բռնել-բաց թողնելը դարձել Նոր Հայաստանի իշխանությունների ամենասիրած զբաղմունքը: Այսօր Վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել կրկի...

Դատական որոշումները վիճարկվում են փողոցում

Դատական որոշումները վիճարկվում են փողոցում

Հունվարի 12, 2019


Փաշինյան Նիկոլն ամեն ինչ արեց, որպեսզի արդարադատությունը վերածի փողոցային կրքերի թատրոնի: Մի խումբ էջմիածինցիներ փակել են օդանա...

Նախիր – հրապարակ – դատավճիռ

Նախիր – հրապարակ – դատավճիռ

Դեկտեմբերի 24, 2018


Ինչպես հայտնի է, Մանվել Գրիգորյանի ազատ արձակվելը հույզեր առաջացրեց, մարդիկ սկսեցին զբաղվել Փաշինյան Նիկոլի սիրած գործով` փողոց...

Մանվել Գրիգորյանի ազատվելու կապակցությամբ

Մանվել Գրիգորյանի ազատվելու կապակցությամբ

Դեկտեմբերի 22, 2018


Գրավի դիմաց Մանվել Գրիգորյանի ազատ արձակվելը հույզեր առաջացրեց երկրում: Ցույցեր են անում Էջմիածնում մարդիկ համարում են, որ գենե...

Գեներալ Մանվելի կոնյակների դժբախտ ճակատագիրը

Գեներալ Մանվելի կոնյակների դժբախտ ճակատագիրը

Դեկտեմբերի 20, 2018


Ըստ օպերատիվ տեղեկությունների՝ գեներալ Մանվել Գրիգորյանի թանկարժեք կոնյակները փորձանքի են եկել։ Դրանք գողացվել են։ Ընդ որում՝ գ...

ԵՊՀ-ին քիչ մնաց
27.06.2019 | 12:39


ԵՊՀ-ին քիչ մնաց

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ