Սովորական խայտառակություն

Իրավապահները` գազանանոցի մատակարարներ

Հունիսի 19, 2018
Իրավապահները` գազանանոցի մատակարարներ

Այն բանից հետո, երբ Փաշինյան Նիկոլի իրավապահները փայլուն բացահայտեցին գեներալ Մանվել Գրիգորյանի կողմից իրականացված խոշոր չափերի հափշտակության փաստերը, հանրության ուշադրությունից դուրս չմնացին նաև գեներալի ամառանոցում պահվող կենդանիները: Իսկ դրանք քիչ չէին: Գրիգորյանին պատկանող տարածքում հաշվառվել են 5 գորշ արջ, 1 վագր, 8 քարայծ, 1 եղնիկ, 2 սիրամարգ և այլ հավազգիներ։ Համընդհանուր իրարանցման մեջ գտնվեցին կազմակերպություններ ու կառույցներ, որոնք սկսեցին այդ կենդանիներին իրենցով անել, թեև անհասկանալի է մնում` ի՞նչ հիմքով են դրանք տարվում, այս գազանների հետ կապված հանցակազմը ո՞րն է, և արդյո՞ք կա իրավունք մեկ ուրիշի սեփականությունը հենց այդպես վերցնել նրա մոտից և տեղափոխել այլ վայր:

 

Ամեն դեպքում, իրենցով անելու գործընթացին անմասն չմնացին FPWC (Foundation for the Preservation of Wildlife and Cultural Assets) հիմնադրամը և Երևանի կենդանաբանական այգին: Սրանք արդեն մի քանի կենդանիների տեղափոխել են: Եվ այս իմաստով շատ հետաքրքիր մի իրավիճակ է ստեղծվում: Ընդամենը օրեր առաջ էր, երբ տեղեկացվեց, որ կենդանաբանական այգում վերջին շրջանում 29 կենդանի է սատկել տուբերկուլյոզի հետևանքով: Սատկած կենդանիների թվում են 4 կենդանատեսակ՝ դավթի եղջերու, լամա, այծյամ (կխտար) և կամերունյան այծ։ Իսկ կաթնասունների 54 տեսակ և թռչունների 80 տեսակ հիմա էլ կարող են ենթարկվել վարակման վտանգի:

 

Այս խոշոր կորուստի համար ոչ ոք, բնականաբար, պատասխանատվության չի ենթարկվել, իսկ այժմ դատարկ վանդակները կարելի է լցնել նոր տեսակներով և հայտարարել, թե ամեն բան կարգավորված է, վնասները փոխհատուցվել են:

 

Եթե առաջնորդվենք այս մոտեցմամբ, ապա մեր իրավապահները ստիպված են լինելու ամեն ամիս առնվազն մեկ օլիգարխի բռնել` այն պայմանով, որ նա ունենա սեփական գազանանոց: Օրինակ, Ծառուկյանին: Միայն այդ դեպքում կենդանաբանական այգին դեռ շանսեր կունենա երկարաձգելու իր գոյությունը: Հակառակ դեպքում Երևանը շուտով այդ վայրից էլ կզրկվի:






Դիտումների քանակ 47281


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Կառավարական առանձնատունը` գազանանոց

Կառավարական առանձնատունը` գազանանոց

Հուլիսի 20, 2018


Այսօր հայտնի դարձավ, որ «թավշյա հեղափոխության» խորհրդանիշ դարձած Չալո շունն ապրելու է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առանձնատանը։ ...

Վատ թալան և լավ թալան

Վատ թալան և լավ թալան

Հունիսի 27, 2018


Գեներալ Մանվել Գրիգորյանը թալանչի է: Այս մասին են վկայում ԱԱԾ-ի վերջին բացահայտումներն ու հրապարակված տեսանյութերը: Մեր երկրում...

Հրեշտակ Սյամոն ու սատանա Մանվելը

Հրեշտակ Սյամոն ու սատանա Մանվելը

Հունիսի 20, 2018


Հանրապետության բնակչության թվաքանակին համապատասխան հայհոյանքներ ու քննադատություններ հնչեցին գեներալ Մանվել Գրիգորյանի հասցեին:...

Իսկ ի՞նչ են ասում դաշնակները

Իսկ ի՞նչ են ասում դաշնակները

Հունիսի 18, 2018


Թերևս չկա մի մարդ, որն արդեն իր վերաբերմունքն արտահայտած չլինի ՀՀԿ-ական պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի տանը ԱԱԾ խուզարկո...

Աշոտյան, դու լռիր

Աշոտյան, դու լռիր

Հունիսի 16, 2018


ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել՝ անդրադառնալով ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներ...

Նիկոլը սխալ հաշվարկներ է արել

Նիկոլը սխալ հաշվարկներ է արել

Հունիսի 16, 2018


Առավոտյան վարչապետ Նիկոլ Փաշինյանն անսպասելի որոշեց մեկնել Արցախ: Թե ինչու` նույնիսկ իր մերձավոր շրջապատը չգիտեր, և բավարարվեցի...

Ի՞նչ է ասում կառավարությունը Դոն Պիպոյի ականջին

Ի՞նչ է ասում կառավարությունը Դոն Պիպոյի ականջին

Հունիսի 15, 2018


Տեսնելով, որ Էջմիածնում ծավալվող զարգացումները հասցեագրվում են իրեն, վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր շտապեց դա հերքել և իր ֆեյսբ...

Քրեականները հեղափոխություն են գլխավորում

Քրեականները հեղափոխություն են գլխավորում

Հունիսի 14, 2018


Գեներալ Մանվել Գրիգորյանն ու նրա որդին` Էջմիածնի քաղաքապետ Կարենը, պիտի հեռանան, նրանք շատ դառնություններ են պատճառել ժողովրդին...

ԵԿՄ բախտը մազից է կախված

ԵԿՄ բախտը մազից է կախված

Հունիսի 7, 2018


Ամեն ինչ փոխելու, ջնջելու, ոչնչացնելու հեղափոխական ալիքը եկավ, հասավ Երկրապահ կամավորականների միություն: Մինչ այդ խոսում էին, թ...

Մանվել, կողմնորոշվիր

Մանվել, կողմնորոշվիր

Մայիսի 1, 2018


ԱԺ-ում ավարտվեց ՀՀ վարչապետի ընտրությունը: Վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը չկարողացավ ստանալ ձայների մեծամասնությունը և ընտր...

Հայր և որդի հեղափոխականները

Հայր և որդի հեղափոխականները

Ապրիլի 24, 2018


Երեկ գիշեր Էջմիածնում դանակահարել ու սպանել էին Էջմիածնի քաղաքապետարանի աշխատակից, գեներալ Մանվել Գրիգորյանի թիմակից, 46-ամյա Ն...

Մի գիշերում ուրացավ

Մի գիշերում ուրացավ

Ապրիլի 24, 2018


Սերժ Սարգսյանի հրաժարականից մեկ օր անց ՀՀԿ-ական պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը Ծիծեռնակաբերդում չկարողացավ կամ չցանկացավ...

Գեներալների աշխարհճանաչողությունը

Գեներալների աշխարհճանաչողությունը

Ապրիլի 18, 2018


Ներկա բարդ իրավիճակում յուրաքանչյուրը կողմնորոշվում է իր պատկերացումների և հնարավորությունների շրջանակներում: Սակայն առավել բար...

Կարենն ո՞վ է, Մանվելն ո՞վ է

Կարենն ո՞վ է, Մանվելն ո՞վ է

Մարտի 5, 2018


ԵԿՄ նախագահ, պատգամավոր ու գեներալ Մանվել Գրիգորյանը կարող է շատ սիրել Սերժ Սարգսյանին և մեծ ցանկություն ունենալ, որ հենց նա դա...

Գեներալներն ու ոջիլները

Գեներալներն ու ոջիլները

Դեկտեմբերի 21, 2017


Ազգային ժողովի ռազմահայրենասիրական հատվածը` հանձինս գեներալ-պատգամավորներ Մանվել Գրիգորյանի և Սեյրան Սարոյանի, առանց այդ էլ շատ...

Ինչ-որ մեկը վարչապետին ծաղրում է

Ինչ-որ մեկը վարչապետին ծաղրում է

Դեկտեմբերի 6, 2017


Խորհրդարանում քննարկվում էր 2018 թվականի պետական բյուջեի նախագծի արդեն լրամշակված տարբերակը, ասել է, թե` նոր նախագծում հաշվի են...

Լոպազ գեղցու ցուցամոլությունը և գոյություն չունեցող «եվրաինտեգրված» պետությունը

Լոպազ գեղցու ցուցամոլությունը և գոյություն չունեցող «եվրաինտեգրված» պետությունը

Նոյեմբերի 28, 2017


Մեր երկրում փակված ճանապարհն անպայման որևէ բանի խորհրդանիշ պիտի լինի: Եթե մի կողմ թողնենք շինարարական աշխատանքների նպատակով փող...

Գեներալները տարկետում են վերցրել

Գեներալները տարկետում են վերցրել

Նոյեմբերի 21, 2017


ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նիստերը ոչ մի կերպ չի հաջողվում գումարել ամբողջական կազմով, թեև, հաշվի առ...

Աշոտյանը վայիս եղավ Մանվելին ու Սեյրանին

Աշոտյանը վայիս եղավ Մանվելին ու Սեյրանին

Սեպտեմբերի 23, 2017


Բաքվում գտնվող հայաստանցի պատգամավորներ Արմեն Աշոտյանի ու Մանե Թանդիլյանի ոդիսականը դեռ շարունակվում է: Ադրբեջանի մայրաքաղաքում...

Լենինից մինչև գեներալ Մանվել

Լենինից մինչև գեներալ Մանվել

Հուլիսի 15, 2017


Խորհրդային տարիներին աշակերտական կազմակերպությունը կոչվում էր պիոներիա: ԽՍՀՄ փլուզումից հետո դա վերացվեց: Ասացին, որ չի կարելի ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Փաշինյանը կատաղել է
Սեպտեմբերի 17, 2018


Փաշինյանը կատաղել է

Նիկոլը Փարիզում
Սեպտեմբերի 14, 2018


Նիկոլը Փարիզում

Փաշինյանը կատաղել է
Սեպտեմբերի 17, 2018


Փաշինյանը կատաղել է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ