Սովորական խայտառակություն

Իսկ ի՞նչ են ասում դաշնակները

Հունիսի 18, 2018
Իսկ ի՞նչ են ասում դաշնակները

Թերևս չկա մի մարդ, որն արդեն իր վերաբերմունքն արտահայտած չլինի ՀՀԿ-ական պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի տանը ԱԱԾ խուզարկության և խայտառակ բացահայտումների մասին: Այդ արձագանքները ոչ միայն գեներալի համար են բնորոշում դառնում, այլև նրանց համար, ովքեր հնչեցնում են իրենց կարծիքը: Եվ այս շարքում, ինչպես միշտ, առանձնացան դաշնակները:

 

Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն իրեն ուղղված հարցին նման պատասխան տվեց. «Եթե այս ամենը հաստատվեց, խայտառակություն է ու ամոթ: Սա այն դեպքն է, որ մարդ իր աչքի տեսածին չի կարողանում հավատալ: Եթե այս ամենն այնպես է, ինչպես տեսանք, դա մեկնաբանության կարիք էլ չունի: Ես ավելի մեծ վտանգներ եմ տեսնում. ադրբեջանական համայնքը ինչպիսի հրճվանքի մեջ կհայտնվի և կփորձի սա օգտագործել: Մանվել Գրիգորյանը մեծ դերակատարում է ունեցել Արցախյան ազատամարտում, ազատագրել է տարածքներ: Սա ինչպե՞ս պետք է ներկայացնեն նրանք, Արցախի հերոս է, ինչպե՞ս պետք է փորձեն վարկաբեկել` սա է իմ ամենամեծ ցավը: Էս ամեն ինչը ինչպե՞ս պետք է կարողանանք մարսել»,- ասաց նա:

 

Այն, որ տեղի է ունեցել իր ծավալներով և դրսևորմամբ աննախադեպ ամոթալի մի արարք, այն, որ ծանր հարված է հասցվել բանակին, շարքային քաղաքացիների վստահությանը, այն, որ գեներալը, պատգամավորը, ԵԿՄ կառույցի ղեկավարը ստորագույն միջոցներով յուրացրել է պետական և հանրային ունեցվածքը, այս ամենը դաշնակներին կարծես թե այնքան էլ չի մտահոգում: Դաշնակցության ողջ հոգսն այն է, թե դրա մասին ինչ են խոսելու հարևան երկրում: Ադրբեջանցիների կարծիքը ՀՅԴ-ի համար շատ ավելի կարևոր է, քան հայաստանցիներինը: Եվ Դաշնակցությունն իր այս մոտեցմամբ կարծես փորձում է շեղել հանրային ուշադրությունը գլխավորից դեպի երկրորդական, առաջնայինից դեպի անկարևորը: Տեսնես ինչո՞ւ են նրանք այդպես վարվում: Միգուցե թալանը նրանց համար սովորական բա՞ն է, խմբապետական հատուկ զբաղմունք, ինչով դաշնակ հերոսները հաճույքով զբաղվել են 1918-20թթ.:






Դիտումների քանակ 63189


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Բռնել-բաց թողնելը շարունակվում է

Բռնել-բաց թողնելը շարունակվում է

Հունվարի 22, 2019


Բռնել-բաց թողնելը դարձել Նոր Հայաստանի իշխանությունների ամենասիրած զբաղմունքը: Այսօր Վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել կրկի...

Դատական որոշումները վիճարկվում են փողոցում

Դատական որոշումները վիճարկվում են փողոցում

Հունվարի 12, 2019


Փաշինյան Նիկոլն ամեն ինչ արեց, որպեսզի արդարադատությունը վերածի փողոցային կրքերի թատրոնի: Մի խումբ էջմիածինցիներ փակել են օդանա...

Նախիր – հրապարակ – դատավճիռ

Նախիր – հրապարակ – դատավճիռ

Դեկտեմբերի 24, 2018


Ինչպես հայտնի է, Մանվել Գրիգորյանի ազատ արձակվելը հույզեր առաջացրեց, մարդիկ սկսեցին զբաղվել Փաշինյան Նիկոլի սիրած գործով` փողոց...

Մանվել Գրիգորյանի ազատվելու կապակցությամբ

Մանվել Գրիգորյանի ազատվելու կապակցությամբ

Դեկտեմբերի 22, 2018


Գրավի դիմաց Մանվել Գրիգորյանի ազատ արձակվելը հույզեր առաջացրեց երկրում: Ցույցեր են անում Էջմիածնում մարդիկ համարում են, որ գենե...

Գեներալ Մանվելի կոնյակների դժբախտ ճակատագիրը

Գեներալ Մանվելի կոնյակների դժբախտ ճակատագիրը

Դեկտեմբերի 20, 2018


Ըստ օպերատիվ տեղեկությունների՝ գեներալ Մանվել Գրիգորյանի թանկարժեք կոնյակները փորձանքի են եկել։ Դրանք գողացվել են։ Ընդ որում՝ գ...

Սադիզմը՝ Նոր Հայաստանի քաղաքականության գործիք

Սադիզմը՝ Նոր Հայաստանի քաղաքականության գործիք

Դեկտեմբերի 13, 2018


Նոր Հայաստանի անկախ դատարանը, որի գործերին ընդհանրապես չի խառնվում Փաշինյան Նիկոլը, երեկ կալանքի տակ թողեց գեներալ Մանվել Գրիգո...

ՀՅԴ-ն ընդդեմ ՀՀ տարածքային ամբողջականության

ՀՅԴ-ն ընդդեմ ՀՀ տարածքային ամբողջականության

Նոյեմբերի 27, 2018


Մենք բազմիցս գրել ենք, որ Դաշնակցության մասին խոսելն արդեն ավելորդ ենք համարում: Սրանց խայտառակ գործունեության մասին հասարակութ...

ՀՅԴ-ն զինված ապստամբություն է նախապատրաստում

ՀՅԴ-ն զինված ապստամբություն է նախապատրաստում

Նոյեմբերի 19, 2018


Կուսակցությունները քաղաքականություն իրականացնող կառույցներ են: Եթե կուսակցությունը քաղաքականությամբ չի զբաղվում, ապա այն չի կար...

Դաշնակցության մասին խոսելն այլևս ամոթ է

Դաշնակցության մասին խոսելն այլևս ամոթ է

Նոյեմբերի 13, 2018


Դաշնակցական Արմեն Ռուստամյանն ասել է, որ ՀՅԴ-ն չի պատրաստվում կոալիցիա կազմել մի քաղաքական ուժի հետ, որտեղ կոսակցության ձայնը վ...

Ո՞վ է լինելու հայաստանյան ընդդիմությունը

Ո՞վ է լինելու հայաստանյան ընդդիմությունը

Նոյեմբերի 10, 2018


Երբ խորհրդային տարիներին արգելում էին Սախարովի, Կովալյովի, Հավելի,,Գամսախուրդիայի, Լանդսբերգիսի կամ Հայրիկյանի գործունեությունը...

Մանվելն էլ բարերար դարձավ

Մանվելն էլ բարերար դարձավ

Հոկտեմբերի 26, 2018


Կալանքի տակ գտնվող գեներալ Մանվել Գրիգորյանը մտադիր է Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերել Ակնալիճ համայնքում իրեն պատկանող «Ակ...

Փրկել գեներալ Մանվելին շարքային Նիկոլից

Փրկել գեներալ Մանվելին շարքային Նիկոլից

Սեպտեմբերի 26, 2018


Երբեք չէինք սպասում, որ օրը կգա, և մենք ստիպված կպաշտպանենք Մանվել Գրիգորյանին, բայց Փաշինյան Նիկոլի Նոր Հայաստանը մի այնպիսի խ...

Սրբություններն անձեռնմխելի են

Սրբություններն անձեռնմխելի են

Հուլիսի 24, 2018


Պիտի տարօրինակ չթվա, որ քաղաքական ուժերը նաև իրենց սրբություններն ունեն: Ի վերջո, պիտի լինի մի բան, որ հենման կետ դառնա այդ կու...

Կառավարական առանձնատունը` գազանանոց

Կառավարական առանձնատունը` գազանանոց

Հուլիսի 20, 2018


Այսօր հայտնի դարձավ, որ «թավշյա հեղափոխության» խորհրդանիշ դարձած Չալո շունն ապրելու է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առանձնատանը։ ...

Ինչո՞ւ այսքան ուշ

Ինչո՞ւ այսքան ուշ

Հուլիսի 19, 2018


Արդեն երկրորդ ամիսն է` ասպարեզում է Գարեգին Երկրորդ կաթողիկոսի հրաժարականը պահանջող պատրվակով «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախա...

Ո՞վ է Ծառուկյանի մորքուրը

Ո՞վ է Ծառուկյանի մորքուրը

Հուլիսի 4, 2018


Այսօր ԱԺ-ում Ընտրական նոր օրենսգրքի քննարկումների համար ստեղծված աշխատանքային խմբի առաջին նիստն էր: Եվ որպեսզի առաջինը լինելու ...

Վատ թալան և լավ թալան

Վատ թալան և լավ թալան

Հունիսի 27, 2018


Գեներալ Մանվել Գրիգորյանը թալանչի է: Այս մասին են վկայում ԱԱԾ-ի վերջին բացահայտումներն ու հրապարակված տեսանյութերը: Մեր երկրում...

Արամ Փաշային վտարո՞ւմ են

Արամ Փաշային վտարո՞ւմ են

Հունիսի 27, 2018


Երևանի կենտրոնում Առաջին հանրապետության հիմնադիր, դաշնակցական գործիչ Արամ Մանուկյանի արձանի տեղադրման ծրագրերը վերստին հետաձգվե...

Եթե չես մեռել դաշնակների համար

Եթե չես մեռել դաշնակների համար

Հունիսի 25, 2018


Դաշնակցությունը սիրում է բոլոր հնարավոր առիթներով նշել, թե ինքը համազգային քաղաքական ուժ է և հանդես է գալիս ոչ թե նեղ կուսակցակ...

Հրեշտակ Սյամոն ու սատանա Մանվելը

Հրեշտակ Սյամոն ու սատանա Մանվելը

Հունիսի 20, 2018


Հանրապետության բնակչության թվաքանակին համապատասխան հայհոյանքներ ու քննադատություններ հնչեցին գեներալ Մանվել Գրիգորյանի հասցեին:...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ