Սովորական խայտառակություն

Նիկոլը սխալ հաշվարկներ է արել

Հունիսի 16, 2018
Նիկոլը սխալ հաշվարկներ է արել

Առավոտյան վարչապետ Նիկոլ Փաշինյանն անսպասելի որոշեց մեկնել Արցախ: Թե ինչու` նույնիսկ իր մերձավոր շրջապատը չգիտեր, և բավարարվեցին նրանով, որ ասացին, թե այցի օրակարգի մասին կտեղեկացնեն լրացուցիչ: Հետո պարզվեց, որ առանձնապես օրակարգ էլ չկար: Եկեղեցի գնաց, դիրքեր գնաց, հանդիպեց Բակո Սահակյանի հետ: Մի խոսքով, իբրև թե զբաղված էր, բայց իրականում ոչինչ չէր անում: Եվ միայն ավելի ուշ, հենց որ Էջմիածին քաղաքը ցնցվեց աղմկոտ ձերբակալություններից, բոլորը հասկացան Նիկոլի մեկնումի ծխածածկույթը:

 

ԱԱԾ-ն բերման ենթարկեց, իսկ այնուհետև ձերբակալեց «Դոն Պիպո» մականունով Արթուր Ասատրյանին ու ՀՀ ԱԺ պատգամավոր, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանին: Մեղադրանքները ստանդարտ էին` ապօրինի զենք-զինամթերքի ձեռքբերում, անձի առևանգում, հանցավոր գործունեություն: Սա իրավապահների գնահատականն էր: Իսկ ահա քաղաքական թևի տեսակետը հնչեցրեց ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը, որն իր էջում հետևյալ գրառումը կատարեց. «ԱԱԾ գործողությունները պետք է դիտարկել օրինականության հաստատման, կրիմինալի և ամենաթողության ջախջախման տեսանկյունից։ Գեներալ Մանվելը, Դոն Պիպոն ու մյուսները պետք է հասկանան, որ նախկին Հայաստանի դուռը փակվելու է ու եթե կա հեղինակություն, ապա միայն ու միայն ՀՀ օրինապաշտ քաղաքացին է, մնացած բոլոր հեղինակությունների դարաշրջանի դռները պետք է անվերադարձ փակենք»։


Փաշինյանը թերևս խորին համոզվածություն ուներ, որ ինքը մարտավարական տեսանկյունից շատ ինքնատիպ քայլ է կատարում` հարված հասցնելով միաժամանակ երկու թիրախների և շահելով ժողովրդի խրախուսանքը: Բայց արի ու տես, որ ոչ մեկը եղավ, ոչ մյուսը: Իսկ ինչ վերաբերում է Սուրբ քաղաքին, ապա Նիկոլը Էջմիածնում ձեռք բերեց հակառակորդների միանգամից երկու բանակ` նրանք, ովքեր Դոն Պիպոյի հետ գրկախառնված սելֆիներ էին անում, և նրանք, ովքեր տարիներ ի վեր ապրել են Գրիգորյանների թևի տակ: Հիմա քաղաքն արդեն ոչ թե խաղաղվելու է, այլ փոթորկվելու է կրկնակի ալեկոծությամբ: «Իմ թշնամու թշնամին իմ բարեկամն է» մոտեցումն արդեն իսկ գործողության մեջ է, և երեկվա ոխերիմ հակառակորդներն այսօր միասնաբար գտել են երրորդ թշնամուն, որն Արցախ էր մեկնել: Մի խոսքով, Նիկոլը կրակել և ոչ միայն վրիպել է, այլև դիպել է այնպիսի մի կետի, որտեղից իր գլխին հավելյալ բարդությունների ու խնդիրների հեղեղ է թափվելու: Հաշվարկները սխալ են արվել, հետևանքները ծանր կլինեն:






Դիտումների քանակ 164906


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Սադիզմը՝ Նոր Հայաստանի քաղաքականության գործիք

Սադիզմը՝ Նոր Հայաստանի քաղաքականության գործիք

Դեկտեմբերի 13, 2018


Նոր Հայաստանի անկախ դատարանը, որի գործերին ընդհանրապես չի խառնվում Փաշինյան Նիկոլը, երեկ կալանքի տակ թողեց գեներալ Մանվել Գրիգո...

Մանվելն էլ բարերար դարձավ

Մանվելն էլ բարերար դարձավ

Հոկտեմբերի 26, 2018


Կալանքի տակ գտնվող գեներալ Մանվել Գրիգորյանը մտադիր է Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերել Ակնալիճ համայնքում իրեն պատկանող «Ակ...

Փրկել գեներալ Մանվելին շարքային Նիկոլից

Փրկել գեներալ Մանվելին շարքային Նիկոլից

Սեպտեմբերի 26, 2018


Երբեք չէինք սպասում, որ օրը կգա, և մենք ստիպված կպաշտպանենք Մանվել Գրիգորյանին, բայց Փաշինյան Նիկոլի Նոր Հայաստանը մի այնպիսի խ...

Կառավարական առանձնատունը` գազանանոց

Կառավարական առանձնատունը` գազանանոց

Հուլիսի 20, 2018


Այսօր հայտնի դարձավ, որ «թավշյա հեղափոխության» խորհրդանիշ դարձած Չալո շունն ապրելու է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առանձնատանը։ ...

Դոն Պիպոն գտավ իր պաշտպանին

Դոն Պիպոն գտավ իր պաշտպանին

Հունիսի 29, 2018


Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արմեն Սարգսյանը, որը նաև պաշտպանության նախարարի խորհրդականն է, ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել հ...

Վատ թալան և լավ թալան

Վատ թալան և լավ թալան

Հունիսի 27, 2018


Գեներալ Մանվել Գրիգորյանը թալանչի է: Այս մասին են վկայում ԱԱԾ-ի վերջին բացահայտումներն ու հրապարակված տեսանյութերը: Մեր երկրում...

Հրեշտակ Սյամոն ու սատանա Մանվելը

Հրեշտակ Սյամոն ու սատանա Մանվելը

Հունիսի 20, 2018


Հանրապետության բնակչության թվաքանակին համապատասխան հայհոյանքներ ու քննադատություններ հնչեցին գեներալ Մանվել Գրիգորյանի հասցեին:...

Իրավապահները` գազանանոցի մատակարարներ

Իրավապահները` գազանանոցի մատակարարներ

Հունիսի 19, 2018


Այն բանից հետո, երբ Փաշինյան Նիկոլի իրավապահները փայլուն բացահայտեցին գեներալ Մանվել Գրիգորյանի կողմից իրականացված խոշոր չափերի...

Իսկ ի՞նչ են ասում դաշնակները

Իսկ ի՞նչ են ասում դաշնակները

Հունիսի 18, 2018


Թերևս չկա մի մարդ, որն արդեն իր վերաբերմունքն արտահայտած չլինի ՀՀԿ-ական պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի տանը ԱԱԾ խուզարկո...

Աշոտյան, դու լռիր

Աշոտյան, դու լռիր

Հունիսի 16, 2018


ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել՝ անդրադառնալով ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներ...

Ի՞նչ է ասում կառավարությունը Դոն Պիպոյի ականջին

Ի՞նչ է ասում կառավարությունը Դոն Պիպոյի ականջին

Հունիսի 15, 2018


Տեսնելով, որ Էջմիածնում ծավալվող զարգացումները հասցեագրվում են իրեն, վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր շտապեց դա հերքել և իր ֆեյսբ...

Քրեականները հեղափոխություն են գլխավորում

Քրեականները հեղափոխություն են գլխավորում

Հունիսի 14, 2018


Գեներալ Մանվել Գրիգորյանն ու նրա որդին` Էջմիածնի քաղաքապետ Կարենը, պիտի հեռանան, նրանք շատ դառնություններ են պատճառել ժողովրդին...

ԵԿՄ բախտը մազից է կախված

ԵԿՄ բախտը մազից է կախված

Հունիսի 7, 2018


Ամեն ինչ փոխելու, ջնջելու, ոչնչացնելու հեղափոխական ալիքը եկավ, հասավ Երկրապահ կամավորականների միություն: Մինչ այդ խոսում էին, թ...

Ո՞վ կլինի Նիկոլի գողականը

Ո՞վ կլինի Նիկոլի գողականը

Մայիսի 16, 2018


Երբ ԵՏՄ բարձրագույն խորհրդին մասնակցելու նպատակով Սոչի այցելած ՀՀ նորանշանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանին տեղաբնակ հայերը ջերմ ընդ...

Մանվել, կողմնորոշվիր

Մանվել, կողմնորոշվիր

Մայիսի 1, 2018


ԱԺ-ում ավարտվեց ՀՀ վարչապետի ընտրությունը: Վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը չկարողացավ ստանալ ձայների մեծամասնությունը և ընտր...

Հայր և որդի հեղափոխականները

Հայր և որդի հեղափոխականները

Ապրիլի 24, 2018


Երեկ գիշեր Էջմիածնում դանակահարել ու սպանել էին Էջմիածնի քաղաքապետարանի աշխատակից, գեներալ Մանվել Գրիգորյանի թիմակից, 46-ամյա Ն...

Մի գիշերում ուրացավ

Մի գիշերում ուրացավ

Ապրիլի 24, 2018


Սերժ Սարգսյանի հրաժարականից մեկ օր անց ՀՀԿ-ական պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը Ծիծեռնակաբերդում չկարողացավ կամ չցանկացավ...

Գեներալների աշխարհճանաչողությունը

Գեներալների աշխարհճանաչողությունը

Ապրիլի 18, 2018


Ներկա բարդ իրավիճակում յուրաքանչյուրը կողմնորոշվում է իր պատկերացումների և հնարավորությունների շրջանակներում: Սակայն առավել բար...

Կարենն ո՞վ է, Մանվելն ո՞վ է

Կարենն ո՞վ է, Մանվելն ո՞վ է

Մարտի 5, 2018


ԵԿՄ նախագահ, պատգամավոր ու գեներալ Մանվել Գրիգորյանը կարող է շատ սիրել Սերժ Սարգսյանին և մեծ ցանկություն ունենալ, որ հենց նա դա...

Գեներալներն ու ոջիլները

Գեներալներն ու ոջիլները

Դեկտեմբերի 21, 2017


Ազգային ժողովի ռազմահայրենասիրական հատվածը` հանձինս գեներալ-պատգամավորներ Մանվել Գրիգորյանի և Սեյրան Սարոյանի, առանց այդ էլ շատ...

Голод не тетка
07.12.2018 | 12:44


Голод не тетка

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Տիտանների պայքար
Դեկտեմբերի 15, 2018


Տիտանների պայքար

Վենդետան թափ է հավաքում
Դեկտեմբերի 13, 2018


Վենդետան թափ է հավաքում

Տիտանների պայքար
Դեկտեմբերի 15, 2018


Տիտանների պայքար

Վենդետան թափ է հավաքում
Դեկտեմբերի 13, 2018


Վենդետան թափ է հավաքում

Տիտանների պայքար
Դեկտեմբերի 15, 2018


Տիտանների պայքար

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ