Սովորական խայտառակություն

Հանգստացեք, տիկին, դուք հաստատ սուրբ չեք

Հունիսի 12, 2018
Հանգստացեք, տիկին, դուք հաստատ սուրբ չեք

Վարչապետ Փաշինյանի որոշմամբ շատ շատերի թվում այսօր կրթության և գիտության նախարարության բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Լիլիթ Արզումանյանը նույնպես ազատվել է պաշտոնից։ Նրան փոխարինելու է եկել Սմբատ Գոգյանը։ Լիլիթ Արզումանյանի պնդմամբ, իրեն ազատել են շատ անսպասելիորեն, ոչ ոք նրան չի տեղեկացրել իր ազատման մասին և համացանցից է իմացել նոր ղեկավարի նշանակվելու լուրը։ Ակնհայտորեն տիկինն այս փաստը շատ ծանր է տարել: Եվ իր հոգեկան ու հուզական խռովքի միջից նա հիմա ասում է. «Ես այնքան հիասթափված եմ այս իշխանությունից և այս կերպ ցույց տվող նրանց «հեղափոխությունից»։ Նրանք ոչ մի բան հաշվի չառան, ո՛չ իմ վաստակը, ո՛չ 25 տարվա կյանքիս ներդրումը, ո՛չ քաղաքական դաշտում իմ մաքրությունը, ոչ մի բան»:

 

Տիկին Արզումանյանին պետք է շատ արագ հանգստացնել: Եվ մինչ նա կխաղաղվի, հարկ է նկատել, որ փաստորեն վերջինս հիացած է եղել հեղափոխությամբ մինչ այն պահը, երբ այդ հեղափոխությունն իր տունը մտավ: Իսկ հիմա հիասթափվել է: Այսինքն, եթե նրան չազատեին, գլխավերևում հաստատ կկախեր Նիկոլի դիմանկարը: Բայց, ցավոք, նկար կախողն այժմ ուրիշ մեկն է լինելու: Փոխարենը հիմա շատ հարմար պահ է, որ Լիլիթ Արզումանյանը լացակումած ազդարարի. «Պարոն Փաշինյանն ասել էր, որ երկիրը մաքրելու է թալանչիներից, ինչպե՞ս կարելի էր ինձ դասել այդ թալանչիների շարքին, սա վերաբերմունք չի»:


Լավ էլի՛, տիկին, ախր այդպես չի կարելի, չէ՞ որ դուք սուրբ չեք: Ո՞ւմ հայտնի չէ ԲՈՀ կոչվող հաստատության «բարի» համբավը, ո՞վ չգիտի, թե ինչ մութ բաներ են կատարվում այս հարկի ներքո: Հանրապետության բոլոր խոշոր ու մանր եղջերավոր անգրագետները գիտությունների թեկնածուի ու դոկտորի կոչումները հո օդից չէի՞ն վերցնում: Չէ՞ որ ձեր օրհնված ձեռքով էիք դրանք բաժանում: Այնպես որ, շատ խելամիտ ու շրջահայաց կլինի, եթե դուք հիմա անցնեք լուռ և մեկուսացված սգի: Այդպես ավելի քիչ կվնասեք ձեզ:

 






Դիտումների քանակ 66582


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ
Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ