Սովորական խայտառակություն

Ստալինը, Նիկոլը, Արծվիկը

Հունիսի 12, 2018
Ստալինը, Նիկոլը, Արծվիկը

Դաշնակները ատամ են ցույց տալիս: Խիատ վրդովված են այն բանից, որ կառավարության վերջին նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անհաշտ տոնով է խոսել նախարար Արծվիկ Մինասյանի հետ և չի ընդունել նրա առարկությունները պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասով: Սակայն դաշնակներին կուտակայինը քիչ է մտահոգում: Մտահոգիչը Նիկոլի վարքագիծն է, որ կարող է դառնալ նոր իշխանությունների ձեռագիր: Իսկ դա չի բխում ՀՅԴ-ի շահերից, քանի որ իրենք կկորցնեն եղանակ կանխորոշելու ունակությունը:

 

Այս պատճառով էլ այսօր ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի առաջին գործն է եղել գրոհել Փաշինյանի վրա: Ռուստամյանն ասել է. «Կառավարությունում ամեն մեկն իր տեսակետը կարող է հնչեցնել, բայց սա նաև քաղաքական ու կոլեգիալ մարմին է: Կառավարությունը միանձնյա որոշումներով չպետք է առաջ գնա: Բայց եթե կան տարակարծություններ գլխավոր սկզբունքային հարցերի շուրջ, ոչ ոք չի կարող որևէ մեկին ստիպել` քվեարկիր, որովհետև մեծամասնությունն այդպես է ուզում: Սա մեզ հին ու բարի ժամանակներն է հիշեցնում»:

 

Ակնարկը հին ժամանակների մասին արդեն իսկ վիրավորական պիտի հնչի նորերի ականջներում: Բայց դաշնակներն այդքանով չեն բավարարվել ու ավելի հեռուն են գնացել: ՀՅԴ-ն դեմ է պարտադրանքով համաձայնեցման ու միաձայնության, իսկ ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի այն խոսքերին, թե ովքեր այդ պարտականությունները չեն վերցնում, իրենց հետ չեն, ապա սրա առնչությամբ Արմեն Ռուստամյանը նկատել է. «Ով մեր հետ չէ, մեր դեմ է, սա էլ հիշեցնում է մի քիչ ավելի ստալինյան ժամանակաշրջանը»:

 

Նիկոլին բռնապետի ատրիբուտներով օծելն արդեն իսկ ահազանգ է այն մասին, որ ներքին անհնազանդությունը սոսկ ընկեր Արծվիկով չի ավարտվելու: Միասնությունը` դեռ չձևավորված, արդեն տրոհվում է: Երեկ «Ծառուկյան» դաշինքն էր խոսում ընտրություններում 50+1 ունենալու մասին, այսօր դաշնակներն են ընդվզում, վաղը «Ելքը» կմասնատվի: Հեղափոխությունը հետզհետե սկսում է խժռել իր զավակներին:






Դիտումների քանակ 26131


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

աբաջյան գոհարի մարդը հանկարծ չկախվի…

աբաջյան գոհարի մարդը հանկարծ չկախվի…

Հունիսի 12, 2019


աբաջյան գոհարի աստեղային ժամերին հաշիվ չմնաց. Շվեդիայից իմանում ենք, որ միրզոյան արարատը հանդիպել է այդ երկրի թագավորի հետ: Նոր...

Դաշնակները դժգոհ են հեղափոխությունից

Դաշնակները դժգոհ են հեղափոխությունից

Մայիսի 19, 2019


Ռոբերտ Քոչարյանի ազատման դեմ բողոքող ինչ-որ թավշյա լակոտախումբ երեկ Ազատության հրապարակում վրաերթի է ենթարկել ՀՅԴ Բյուրոյի նախկ...

Փաշինյան Նիկոլի «դեմոկրատական» ու «հանդուրժողական» կերպարի առիթով

Փաշինյան Նիկոլի «դեմոկրատական» ու «հանդուրժողական» կերպարի առիթով

Մայիսի 11, 2019


Փաշինյան Նիկոլի հոբելյանական ասուլիսի մի դրվագ, թերևս, չարժանացավ հանրության պատշաճ ուշադրությանը: Խոսքը ժողովրդին փողոց հանելո...

Դաշնակը դաշնակ է մնում, բայց դատվելուն դա չի խանգարում

Դաշնակը դաշնակ է մնում, բայց դատվելուն դա չի խանգարում

Ապրիլի 27, 2019


Ռուստամյան Արմենը որպես աշխարհի ամենաանբարոյական կուսակցության ներկայացուցիչ չի կարող նորմալ մարդ լինել, քանզի դա հակասում է բն...

ՆԱՏՕ-ն վերիմաստավորում է պատմությունն իր շահերին համապատասխան

ՆԱՏՕ-ն վերիմաստավորում է պատմությունն իր շահերին համապատասխան

Ապրիլի 4, 2019


ՆԱՏՕ-ն տոնում է իր հոբելյանը՝ լրացել է նրա 70 տարին։ Այս երջանիկ առիթով Վաշինգտոնում ճոխ նշում են կլոր տարեթիվը։ Այստեղ են եկել...

Լավրենտի Բերիայի հոբելյանի առիթով

Լավրենտի Բերիայի հոբելյանի առիթով

Ապրիլի 1, 2019


120 տարի առաջ ծնվեց Լավրենտի Բերիան՝ մարդ, որը լիբերալ գաղափարախոսության կողմից հռչակվել է որպես ԽՍՀՄ պատմության գլխավոր չարիք։...

Փաշինյան Նիկոլը սիրում է հող հանձնողներին, չի սիրում հող բերողներին

Փաշինյան Նիկոլը սիրում է հող հանձնողներին, չի սիրում հող բերողներին

Հունվարի 28, 2019


Փաշինյան Նիկոլն այսօր ընդունել է ՀՅԴ բյուրոյի նորընտիր ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանին և մյուս անդամներին: Ժողովրդի վարչա...

ՀՅԴ-ն ընդդեմ ՀՀ տարածքային ամբողջականության

ՀՅԴ-ն ընդդեմ ՀՀ տարածքային ամբողջականության

Նոյեմբերի 27, 2018


Մենք բազմիցս գրել ենք, որ Դաշնակցության մասին խոսելն արդեն ավելորդ ենք համարում: Սրանց խայտառակ գործունեության մասին հասարակութ...

ՀՅԴ-ն զինված ապստամբություն է նախապատրաստում

ՀՅԴ-ն զինված ապստամբություն է նախապատրաստում

Նոյեմբերի 19, 2018


Կուսակցությունները քաղաքականություն իրականացնող կառույցներ են: Եթե կուսակցությունը քաղաքականությամբ չի զբաղվում, ապա այն չի կար...

Դաշնակցության մասին խոսելն այլևս ամոթ է

Դաշնակցության մասին խոսելն այլևս ամոթ է

Նոյեմբերի 13, 2018


Դաշնակցական Արմեն Ռուստամյանն ասել է, որ ՀՅԴ-ն չի պատրաստվում կոալիցիա կազմել մի քաղաքական ուժի հետ, որտեղ կոսակցության ձայնը վ...

Ո՞վ է լինելու հայաստանյան ընդդիմությունը

Ո՞վ է լինելու հայաստանյան ընդդիմությունը

Նոյեմբերի 10, 2018


Երբ խորհրդային տարիներին արգելում էին Սախարովի, Կովալյովի, Հավելի,,Գամսախուրդիայի, Լանդսբերգիսի կամ Հայրիկյանի գործունեությունը...

Աննախադեպ ա՞ճ, թե՞ աննախադեպ սուտ

Աննախադեպ ա՞ճ, թե՞ աննախադեպ սուտ

Սեպտեմբերի 3, 2018


Փաշինյանի կառավարության դաշնակ նախարար, տնտեսական զարգացման ու ներդրումների ոլորտի պատասխանատու Արծվիկ Մինասյանն այսօր հայտարար...

Սրբություններն անձեռնմխելի են

Սրբություններն անձեռնմխելի են

Հուլիսի 24, 2018


Պիտի տարօրինակ չթվա, որ քաղաքական ուժերը նաև իրենց սրբություններն ունեն: Ի վերջո, պիտի լինի մի բան, որ հենման կետ դառնա այդ կու...

Ինչո՞ւ այսքան ուշ

Ինչո՞ւ այսքան ուշ

Հուլիսի 19, 2018


Արդեն երկրորդ ամիսն է` ասպարեզում է Գարեգին Երկրորդ կաթողիկոսի հրաժարականը պահանջող պատրվակով «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախա...

Ո՞վ է Ծառուկյանի մորքուրը

Ո՞վ է Ծառուկյանի մորքուրը

Հուլիսի 4, 2018


Այսօր ԱԺ-ում Ընտրական նոր օրենսգրքի քննարկումների համար ստեղծված աշխատանքային խմբի առաջին նիստն էր: Եվ որպեսզի առաջինը լինելու ...

Արամ Փաշային վտարո՞ւմ են

Արամ Փաշային վտարո՞ւմ են

Հունիսի 27, 2018


Երևանի կենտրոնում Առաջին հանրապետության հիմնադիր, դաշնակցական գործիչ Արամ Մանուկյանի արձանի տեղադրման ծրագրերը վերստին հետաձգվե...

Եթե չես մեռել դաշնակների համար

Եթե չես մեռել դաշնակների համար

Հունիսի 25, 2018


Դաշնակցությունը սիրում է բոլոր հնարավոր առիթներով նշել, թե ինքը համազգային քաղաքական ուժ է և հանդես է գալիս ոչ թե նեղ կուսակցակ...

Իսկ ի՞նչ են ասում դաշնակները

Իսկ ի՞նչ են ասում դաշնակները

Հունիսի 18, 2018


Թերևս չկա մի մարդ, որն արդեն իր վերաբերմունքն արտահայտած չլինի ՀՀԿ-ական պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի տանը ԱԱԾ խուզարկո...

Բայց կարող էր լինել, չէ՞

Բայց կարող էր լինել, չէ՞

Հունիսի 12, 2018


Այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ սոցապնախարար Մանե Թանդիլյանը հրաժարական է տվել, անմիջապես լուրեր տարածվեցին, որ նույն բան...

Ինչո՞ւ է զայրանում Նիկոլը

Ինչո՞ւ է զայրանում Նիկոլը

Հունիսի 11, 2018


Կենսաթոշակային կուտակային համակարգի պարտադիր բաղադրիչը հուլիսի 1-ից ուժի մեջ կմտնի։ Դեռ երեկ ընդդիմություն համարվող և կուտակայի...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը