Սովորական խայտառակություն

Րաֆֆին որոշել է ժամանակից շուտ լաց լինել

Հունիսի 11, 2018
Րաֆֆին որոշել է ժամանակից շուտ լաց լինել

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի ուղեղն անհանգիստ է: Ինչ-որ բան է ուզում, բայց չի հասկանում, թե ինչ: Ավելի ճիշտ` գիտի, բայց չգիտի, թե ինչպես ունենա: Եվ դրա համար էլ բանականությունը դուրս է գալիս վերահսկողությունից և լույս աշխարհ է բերում այնպիսի միտք, ինչպիսին այսօրվա հայտարարությունն էր: Այսօր «Ժառանգություն» կուսակցությունը մի տեքստ է տարածել, որտեղ ասվում է, թե ԱԱԾ-ն և Ոստիկանությունը պետք է հրապարակեն նորանկախ Հայաստանի պատմության քաղաքական հետապնդումներին վերաբերող բոլոր արխիվները:

 

Ցանկացած լուրջ մարդ գիտի, որ աշխարհի ոչ մի երկրում հատուկ ծառայությունները չեն հրապարակում իրենց փաստաթղթերը` ինչ իշխանություն էլ որ եկած կամ հեռացած լինի: Իսկ Րաֆֆին դա հասկանալ չի պատրաստվում և պահանջում է ավելին: Օրինակ, նա գրում է. «Այն, որ թե՛ ԱԱԾ-ն և թե՛ Ոստիկանությունը ներգրավված են եղել ընդդիմադիր գործիչների քաղաքական հետապնդումների մեջ, փորձել են գործակալներ ներդնել ընդդիմադիր կուսակցություններում, դրանց ղեկավար կազմերում, կամ հավաքագրել ընդդիմադիր ուժերի ղեկավար կազմերի ներկայացուցիչներին՝ «Ժառանգություն» կուսակցությունը և շատ այլ ընդդիմադիր ուժեր տեղյակ են սեփական օրինակով»:


Է, եթե տեղյակ ես, ինքդ հրապարակիր, ԱԱԾ-ից ի՞նչ ես պահանջում: Ասա գործակալների անունները, դատի տուր նրանց, արդարություն պահանջիր, հորդորիր գործընկեր մյուս կուսակցություններին, որ նրանք էլ հետևեն քո օրինակին: Բայց չէ, Րաֆֆին դա չի անում: Րաֆֆիի ուզածն ուրիշ բան է: Նա նետերն ուղղում է նոր իշխանությունների դեմ` կոչ անելով կառավարությանն ու վարչապետին ստանձնել բացահայտումների այդ գործը: Մի խոսքով` լյուստրացիա: Բայց դա հենց այնպես չի պահանջում: Հովհաննիսյանը գիտի, որ իր ասածին ոչ ոք ականջ չի դնելու: Եվ նրան հենց դա էլ անհրաժեշտ է, որովհետև անարձագանք մնալու պարագայում նա արդեն ունի շատ հարմար մի տարբերակ: Ու այդ մասին հետևյալն է գրում. «Մենք նաև գտնում ենք, որ ո՛չ ազգային շահերը հետապնդող ԱԱԾ-ի ու Ոստիկանության և ո՛չ էլ առաջիկայում ազատ և հավասար մրցակցային պայմաններում ընտրություններ անցկացնելու մասին խոսք լինել չի կարող, քանի դեռ ոչ միայն պատժված չեն, այլև շարունակում են այդ կառույցներում պաշտոններ զբաղեցնել երեկվա ընտրակեղծարարներն ու քաղաքական հետապնդումներ իրականացրածները՝ վերից վար»:


Այլ խոսքով ասած, Րաֆֆի Հովհաննիսյանն առաջիկա ընտրություններում իր կանխատեսելի ձախողման համար այսօրվանից արդեն պատրվակ է նախապատրաստում, որ վաղն արդարացնի սեփական անպետքությունն ու անկարողությունը: Հակառակ դեպքում ի՞նչ ասի այն մի քանի հետևորդներին, որոնք դեռ կան ու դեռ միամտորեն հավատում են հրաշագործ Րաֆֆիի աստվածային շնորհներին:

 






Դիտումների քանակ 86873


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Նրանք զոհվեցին դեմոկրատիայի պատճառով

Նրանք զոհվեցին դեմոկրատիայի պատճառով

Սեպտեմբերի 24, 2018


Երբ Հայաստանում իշխանության էր տոտալիտար ու կեղծարար ՍԵրժ Սարգսյանը, գեղեցկուհի Զարուհի Փոստանջյանն ու դեգեներատ Րաֆֆի Հովհաննի...

Ուզում է կրակի վրա ձեռքերը տաքացնել

Ուզում է կրակի վրա ձեռքերը տաքացնել

Հուլիսի 27, 2018


Եզը, որ ընկնում է, դանակավորները շատանում են: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ներկայացված մեղադրանքներից հետո մեկ օրվա մեջ...

«Ժառանգությունը» դառնում է իշխանամետ

«Ժառանգությունը» դառնում է իշխանամետ

Հուլիսի 23, 2018


«Ժառանգություն» կուսակցությունը կմասնակցի Երևանի ավագանու ընտրություններին: Այս մասին ասել է «Ժառանգություն» կուսակցության նախա...

Մուրացկանը շարունակում է մուրալ

Մուրացկանը շարունակում է մուրալ

Հուլիսի 13, 2018


Քաղաքական մուրացկանների շարքում ամենահամառը շարունակում է մնալ «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը: Եթե մ...

Րաֆֆին ուզում է խցկվել

Րաֆֆին ուզում է խցկվել

Հուլիսի 7, 2018


«Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը արդեն կարծես թե սկսել է գիտակցել, որ երկրում ինչ իշխանություն էլ գա ո...

Հեղինակազրկված Րաֆֆին ուզում է ռեաբիլիտացվել

Հեղինակազրկված Րաֆֆին ուզում է ռեաբիլիտացվել

Հունիսի 22, 2018


Խեղճ «Ժառանգություն» կուսակցություն: Ցայտնոտի մեջ հայտնված մարդու անմեղսուկանությամբ արդեն քանի շաբաթ է` պատեպատ է խփվում, որ ի...

Րաֆֆին Նիկոլի հաճախորդն է

Րաֆֆին Նիկոլի հաճախորդն է

Հունիսի 1, 2018


«Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը սրտի անհուն տագնապով է հետևում այն ամենին, ինչ այսօր կատարվում է երկր...

Րաֆֆին կապիտուլացվում է

Րաֆֆին կապիտուլացվում է

Մայիսի 28, 2018


Եթե կար ինչ-որ մի ժամանակ, երբ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը կանգնած էր երկընտրանքների առաջ, ապա հ...

Րաֆֆին պայքարում է իրենց տանը

Րաֆֆին պայքարում է իրենց տանը

Մայիսի 1, 2018


Մինչ ընդդիմության ու իշխանության առճակատումը նոր սրացումներ է խոստանում այսօրվա խորհրդարանի նիստից ու քվեարկությունից հետո, այդ...

Խեղկատակը` Ֆրանսիայի հրապարակում

Խեղկատակը` Ֆրանսիայի հրապարակում

Ապրիլի 14, 2018


«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած բողոքի ակցիայի մասնակիցները փակել են մայրաքաղաքի Ֆրանս...

Րաֆֆին ճղում է արանքը

Րաֆֆին ճղում է արանքը

Փետրվարի 26, 2018


«Ժառանգություն» կուսակցությունը նիստ էր հրավիրել: Հետո պարզ դարձավ, որ կուսակցությունը նիստ էր անում ոչ թե այն բանի համար, որ ն...

Բարի խորհուրդների կուսակցությունը

Բարի խորհուրդների կուսակցությունը

Հունվարի 25, 2018


Ընդդիմադիր գործիչ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ Հայաստան վերադարձից հետո «Ժառանգություն» կուսակցությունը վարչության նիստ էր հրավիրել. օր...

Րաֆֆին ծաղրում է յուրայիններին

Րաֆֆին ծաղրում է յուրայիններին

Հունվարի 12, 2018


Օրերս Հայաստան է վերադարձել «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը: Այս երթևեկը Հովհաննիսյանի կենցաղում դարձ...

Ուզում են սա էլ հարամել

Ուզում են սա էլ հարամել

Նոյեմբերի 10, 2017


Արդեն գրել էինք այն մասին, որ սպասվում էր Ազգային դիմադրության ճակատի աշխատանքները համակարգող Պետրոս Մակեյանը հանդիպումի ԱՄՆ-ից...

Ուրիշի ձեռքերով կրակից շագանակ հանողը

Ուրիշի ձեռքերով կրակից շագանակ հանողը

Նոյեմբերի 9, 2017


Հետաքրքրասերներն այսօր մի փոքրիկ ինտրիգի են սպասում: «Ժառանգություն» կուսակցության կենտրոնական գրասենյակում կհանդիպեն կուսակցու...

Ձախողվեցին քաղաքականության մեջ, կհաջողեն բիզնեսում

Ձախողվեցին քաղաքականության մեջ, կհաջողեն բիզնեսում

Նոյեմբերի 8, 2017


Արդեն առիթ ունեցել էինք գրելու այն մասին, որ տևական ժամանակ առաջ պաշտպանության նախկին նախարար, ՕՐՕ դաշինքի լիդերներից մեկի` Սեյ...

Բաժանորդը գտնվում է ռադիոծածկույթից դուրս

Բաժանորդը գտնվում է ռադիոծածկույթից դուրս

Նոյեմբերի 6, 2017


Չնայած Ժիրայր Սեֆիլյանի առաջարկով ստեղծված Ազգային դիմադրության ճակատը օրեր առաջ հրապարակեց իր հռչակագիրը և հայտարարեց, թե իբր ...

Րաֆֆին ուզում է կրթել Էրգիրը

Րաֆֆին ուզում է կրթել Էրգիրը

Հոկտեմբերի 20, 2017


Թեև «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը իզով-թոզով անհետացել է, սակայն նրա ֆիզիկական բացակայությանը լրաց...

Չեկածներն ավելի շատ էին, քան եկածները

Չեկածներն ավելի շատ էին, քան եկածները

Սեպտեմբերի 22, 2017


«Ժառանգություն» կուսակցությունն այսօր նշում էր իր հիմնադրման 15-ամյակը: Րաֆֆի Հովհաննիսյանն այս անգամ գտնվել է, ավելի ճիշտ, ինք...

Րաֆֆիի մոտ գազեր են կուտակվել

Րաֆֆիի մոտ գազեր են կուտակվել

Հուլիսի 24, 2017


Րաֆֆի Հովհաննիսյանի քթին գազի հոտ է կպել: Ինչ-որ տեղից կիսատ-պռատ մի բան է լսել, դրանից կիսատ-պռատ հետևություններ է արել, բայց ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ