Սովորական խայտառակություն

Բաղդասարովը երկու բան է մոռացել

Հունիսի 9, 2018
Բաղդասարովը երկու բան է մոռացել

Վերջին քաղաքական ցնցումները արթնացրեցին նույնիսկ «ննջեցյալներին»: Հանրային հիշողության անդրշիրիմյան խորխորատներից հերթով դուրս են գալիս այնպիսի դեմքեր, որոնց գոյության մասին մարդիկ նույնիսկ մոռացել էին, իսկ եթե երբեմն-երբեմն հիշել են, ապա միայն դառն խոսքերով: Նման մոռացվածներից մեկն էլ գործարար Միկա Բաղդասարովն էր, ժամանակին Հայաստանի ամենաունևոր ու ազդեցիկ մարդկանցից մեկը, ով հանկարծ 2015թ. ճանաչվեց սնանկ, հրաժարվեց մարդկանց վճարել իր պարտքերը և հեռացավ երկրից: Իսկ հիմա նույն մարդու ականջին հասել են հայաստանյան հեղափոխության ցնցումները, և նա հեռուներից «քսիֆ» է ուղարկել, թե ինքը «դրական» է գնահատում թավշյա հեղափոխությունը:

 

«Այն վաղուց պետք է տեղի ունենար: Մենք շատ երկար սպասում էինք: Իրավիճակը երկրում բերեց դրան: Ինչպես ժողովրդի շրջանում է ասվում, մենք արդեն չէինք կարող ապրել հին ձևով»,- հայտարարել է Բաղդասարովը` մոռացության տալով այն փաստը, որ «հին ձևով» ապրողների շարքում ինքն ամենալավն էր ապրել: Իսկ այս ամենի հետ մեկտեղ փախած գործարարը մեծ փափագ ունի նոր իշխանությունների օրոք Հայաստանում կրկին բիզնեսով զբաղվել ու նույնիսկ պատրաստվում է հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ ու այդ մասին երկխոսել:

 

Ստացվում է, որ Միկա Բաղդասարովը միանգամից երկու բան է մոռացել` թե իր ճոխ կյանքը նախկին իշխանությունների օրոք, և թե այն անցած օրերը, երբ ինքը դատի էր տվել «Հայկական ժամանակ» թերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանին: Նիկոլը նրա մասին գրել էր, որ Բաղդասարովը գող և թալանչի է, ահռելի գումարներ է յուրացրել փաստաթղթերի կեղծման և այլ մեքենայությունների արդյունքում: Ահա այս բոլորից հետո շատ հետաքրքիր կլինի տեսնել, թե ինչպես են դեմ-դիմաց նստելու և իրար աչքերի նայելու նախկին գողն ու նախկին ամբաստանյալը:

 






Դիտումների քանակ 100080


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Վարդան Այվազյանի վատը, շատ վատն ու ամենավատը

Վարդան Այվազյանի վատը, շատ վատն ու ամենավատը

Ապրիլի 5, 2016


Աշխարհը՝ աշխարհով, «Հրազդան ցեմենտ» ՓԲԸ-ն՝ իր փողերի ճակատագրով: Հենց այսօր խորհրդարանում այդ հարցն էին քննարկում, այսինքն, «Հր...

Միկա Բաղդասարովը նաև փչան է

Միկա Բաղդասարովը նաև փչան է

Հունվարի 19, 2016


Օրեր առաջ հայտնի գործարար Միկա Բաղդասարովը ամսագրերից մեկին տված հարցազրույցում, խոսելով իր առաջիկա անելիքների մասին, տեղեկացրե...

Բաղդասարովը գնում է սնանկացնելու վրացիներին

Բաղդասարովը գնում է սնանկացնելու վրացիներին

Հունվարի 10, 2016


Հայտնի գործարար Միկա Բաղդասարովի մասին երկար ժամանակ է՝ որևէ տեղեկություն չկար: Այն պահից ի վեր, ինչ նա հայտարարեց սնանկացման մ...

9 միլիարդ տվեցին, որ Գալուստն ու իր տղան ֆուտբոլ խաղան

9 միլիարդ տվեցին, որ Գալուստն ու իր տղան ֆուտբոլ խաղան

Հունվարի 30, 2015
2

Հավանաբար հիշում եք, որ անցած ամռանը գործարար Միկա Բաղդասարովին պատկանող և նրա անունը կրող մարզադաշտն աճուրդով վաճառվեց «Արմավի...

Միկա Բաղդասարովի լափն անձեռնմխելի է, լափածը` արդարացի

Միկա Բաղդասարովի լափն անձեռնմխելի է, լափածը` արդարացի

Օգոստոսի 31, 2014
1

Հայրենի կառավարությունը վերջերս նոր ու հետաքրքիր զբաղմունք է գտել. կուտակված պարտքերի դիմաց վերցնում է այս կամ այն շինությունն ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Գագասիկը Զավենիչն է
Հոկտեմբերի 22, 2018


Գագասիկը Զավենիչն է

Գագասիկը Զավենիչն է
Հոկտեմբերի 22, 2018


Գագասիկը Զավենիչն է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ