Ազգային խայտառակություն

«Սև ցուցակի» սևագործ տղեն

Հունիսի 7, 2018
«Սև ցուցակի» սևագործ տղեն

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն այն մարդն է, ով մեկ ամիս առաջ ասում էր, թե վարչապետի այլ արժանավոր թեկնածու չի ճանաչում, քան Գագիկ Ծառուկյանն է: Բայց այսօր նա ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ իրեն էր կոտորում անարժան վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայացքին արժանանալու համար: Եվ այդ նպատակն իրագործված տեսնելու հեռանկարով վարչապետին ուղղեց ամենատափակ հարցերը, որ երբևէ կարելի է երևակայել: Օրինակ, Ուրիխանյանը հարցրեց. «Ե՞րբ են բարձրանալու թոշակներն ու աշխատավարձերը»:

 

Այսօր նման հարց տալը հավասարազոր է սեփական անտեղյակությունը հրապարակավ ցուցադրելու հետ, որովհետև նույնիսկ խիստ սահմանափակ ունակությունների տեր մարդն էլ կարողանում է հասկանալ, որ աշխատավարձ ու թոշակ բարձրացնելու համար նախ պետք է էականորեն ավելացնել պետբյուջեի եկամուտները, իսկ ավելացման համար էլ նախադրյալներ են անհրաժեշտ: Եվ ուրեմն հարցնել, թե դա երբ կլինի, նույնն է, թե ասել. «Կներեք, որ անգետ եմ»:


Փաշինյանն այս մի տգիտությունը կարծես թե ներեց, ինչն էլ անմիջապես դուռ բացեց հաջորդի համար: Դրանից հետո Ուրիխանյանը բողոքեց, որ ինքը նախորդ իշխանությունների սև ցուցակում է եղել ու իրեն արգելված է եղել լուսաբանել պետական լրատվամիջոցներով՝ պետական գործունեություն իրականացնելիս: Հատկապես ի՞նչ էր նա ցանկացել լուսաբանել և այդ ի՞նչ պետական գործունեություն է, որի հետքերն անգամ ոչ ոք չի տեսել՝ սա դեռ մի կողմ թողնենք (հավանաբար, Ուրիխանյանը դժգոհել է գաղտնալսելու, գաղտնանկարահանելու իր գործունեությունը սահմանափակելուց, ինչը կիրառել է նախկին իշխանությունների օրոք):


Տիգրան Ուրիխանյանը ինչպես առաջներում, այնպես էլ հետագայում եղել, կա ու լինելու է այնքան չնչին տրամաչափի երևույթ, որի համար որևէ իշխանություն, նույնիսկ ամենաբռնապետականը, թանաք չի փչացնի, որ նրա անունը գրառի որևէ սև ցուցակում: Տղան ակնհայտորեն գերագնահատում է իր անձը և իր խոսքի արժեքը, որին ականջ դնող չկա: Իսկ եթե բանը հասել է հրապարակային խոսք հնչեցնելուն, ապա հիմա միայն ապուշն է դժգոհում դրա սահմանափակումից: Ասելիք ունեցողներն այսօր հենց միայն սոցիալական ցանցերում ավելի մեծ լսարան են ապահովում, քան որևէ պետական ԶԼՄ կարող է խոստանալ: Եվ նույնիսկ վարչապետ Փաշինյանն օրերս խոստովանեց, որ իր հեղափոխությունն ինչ-որ իմաստով «ֆեյսբուքյան հեղափոխություն» էր, ասել է թե` ամբողջ քարոզչության բեռը ընկավ ՖԲ-ի վրա:


Գալով ԶԼՄ-ների խնդրին, Տիգրան Ուրիխանյանին նաև ուշքի բերենք ու հիշեցնենք, որ «Ծառուկյան» դաշինքի տրամադրության տակ էլ կա մի ամբողջ հեռուստաընկերություն և տասնյակի հասնող կայքեր: Բան ուներ ասելու, թող այնտեղից ասեր: Իսկ եթե դատարկամտությունը տեղ չունի նաև հարազատ ԶԼՄ-ներում, ապա սա արդեն իրենց ներքին խնդիրն է:


Այս ամենը, բնականաբար, գիտի ու հասկանում է նաև Նիկոլը, ով մի կերպ թաքցնելով քմծիծաղը՝ ստիպված էր մեծամիտ պատգամավորի ձայնը կտրել հետևյալ պատասխանով. «Ես ձեզ խոստանում եմ իշխանական դարակներում փնտրել այդ սև ցուցակը և գտնելու դեպքում տեղում ոչնչացնել, վառել այդ սև ցուցակը, որպեսզի այն այլևս գոյություն չունենա»:


Եթե, իհարկե, գտնի:






Դիտումների քանակ 62353


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Տիտանների պայքար

Տիտանների պայքար

Դեկտեմբերի 15, 2018


Նոր Հայաստանը երկու խայտառակություն ժառանգեց Հին Հայաստանից` Ուրիխանյան Տիկոյին ու Մարուքյան Էդմոնին: Սրանք երկուսն էլ չկայացած...

Գողը գողից գողացավ

Գողը գողից գողացավ

Դեկտեմբերի 10, 2018


Այսօր գողության մասին խոսեց տխրահռչակ ուրիխանյան տիգրանը: Սա ԲՀԿ-ից ռեյտինգային կարգով պատգամավորության թեկնածու էր առաջադրվել ...

տիգրան ուրիխանյանը հիվանդացել է

տիգրան ուրիխանյանը հիվանդացել է

Նոյեմբերի 14, 2018


Մեր երկրում «Ալյանս» անվանմամբ մի խումբ կա: Սրանք իրենց կուսակցություն են կոչում: Սրանց ղեկավարը հայտնի խայտառակություն ուրիխան...

Ֆինանսների նախարարը՝ մեղադրյալ, տիգրան ուրիխանյանը` վկա

Ֆինանսների նախարարը՝ մեղադրյալ, տիգրան ուրիխանյանը` վկա

Նոյեմբերի 13, 2018


Ըստ տիգրան ուրիխանյանի, վերջին 1-2 շաբաթում ՀՀ ֆինանսական ոլորտում կան խնդիրներ, այդ թվում՝ դոլարի նկատմամբ դրամի արժեզրկման իմ...

Փաշինյան Նիկոլի ամեն ինչն է անթերի, որովհետև սակրալ է

Փաշինյան Նիկոլի ամեն ինչն է անթերի, որովհետև սակրալ է

Հոկտեմբերի 24, 2018


Ուրիխանյան Տիգրանն այսօր Ազգային ժողովում Փաշինյան Նիկոլին իր կյանքի ամենախելոք հարցը տվեց: «Ընդունո՞ւմ եք արդյոք, որ այս 5-6 ա...

Ուրիխանյանի նիկոլացումը թափ է հավաքում

Ուրիխանյանի նիկոլացումը թափ է հավաքում

Հոկտեմբերի 23, 2018


Ուրիխանյան Տիգրանը դերի մեջ է մտել, նա զգում է, որ ինչ-որ պատմական պահ է հասունանում, երբ ինքը պիտի դրսևորի իր բոլոր տաղանդները...

Ուրիխանյանը`մի ամբողջ սպիտակ նախիր

Ուրիխանյանը`մի ամբողջ սպիտակ նախիր

Հոկտեմբերի 22, 2018


Ռեյտինգային համակարգին դեմ են նաև ԲՀԿ պատգամավորները, այսինքն` անձամբ Գագիկ Ծառուկյանը, որն իր պառլամենտական մունետիկներով արտա...

Ուրիխանյան Տիկոն էլի գործը թարս է բռնել

Ուրիխանյան Տիկոն էլի գործը թարս է բռնել

Հոկտեմբերի 18, 2018


Արևմտամետ և միաժամանակ ռուսամետ Ուրիխանյան Տիկոն այս անգամ որոշել է ձեռնոց նետել Արևմուտքին: Խորհրդարանում նա շրջանառության մեջ...

ԲՀԿ ապագա ցուցակում Ուրիխանյանին կփոխարինի իոաննիսյանը

ԲՀԿ ապագա ցուցակում Ուրիխանյանին կփոխարինի իոաննիսյանը

Հոկտեմբերի 1, 2018


Մի խայտառակություն կա Հայաստանում` դանիել իոաննիսյան: Սա Փաշինյան Նիկոլի սիրած կադրերից է, այժմ համակարգում է Ընտրական օրենսգրք...

Գագիկ Ծառուկյանն ընկել է իր հետևից

Գագիկ Ծառուկյանն ընկել է իր հետևից

Սեպտեմբերի 13, 2018


Անքննելի են Ծառուկյանի ճանապարհները. այսօր նա իրեն մի մեծ վնաս հասցրեց` Ուրիխանյան խայտառակությանը դարձնելով ՀՀ ԱԺ գիտության, կ...

Գրպանահատ Ուրիխանյանի պարտատերերը զայրացած են

Գրպանահատ Ուրիխանյանի պարտատերերը զայրացած են

Հուլիսի 12, 2018


«Ալյանս» կուսակցության ղեկավար, ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանի վարկաբեկված կերպարը հավելյալ ապացույցներ վ...

Երջանկությունից մի տառ պակաս

Երջանկությունից մի տառ պակաս

Մայիսի 30, 2018


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Պետական վերահսկողության ծառայության պետի տեղակալներ են նշանակվել: Ինչպես նրա նախորդ նշանակում...

Ուրիխանյանին փողոց կշպրտեն

Ուրիխանյանին փողոց կշպրտեն

Մայիսի 16, 2018


Հենց լուրեր տարածվեցին այն մասին, որ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը պատրաստվում մի ինչ-որ նոր կուսակցություն ձևավորել, անմիջապես...

Ուրիխանյանը պատրաստվում է հերթական թռիչքին

Ուրիխանյանը պատրաստվում է հերթական թռիչքին

Մայիսի 12, 2018


Ինչպես որ օրգանիզմի մեջ կարող է օտար մարմին հայտնվել, տհաճություն ու անհանգստություն պատճառել, և դրանից ազատվելու միակ եղանակը ...

Նիկոլին շտապ նավաստի Ժելեզնյակ է անհրաժեշտ

Նիկոլին շտապ նավաստի Ժելեզնյակ է անհրաժեշտ

Մայիսի 4, 2018


Ուրեմն, 1917թ. նոյեմբերին Ռուսաստանի Սահմանադիր ժողովի ընտրություններում բոլշևիկները պարտություն կրեցին: Օրենսդիր մարմնի մեծամա...

ՀՀԿ-ի ոխերիմ թշնամի Ուրիխանյանը

ՀՀԿ-ի ոխերիմ թշնամի Ուրիխանյանը

Ապրիլի 25, 2018


Հիշո՞ւմ եք, խորհրդարանական ընտրությունների օրերին ոմանք քվեաթերթիկների վրա գրում էին, թե իրենց ձայնը տալիս են Չակ Նորիսին, քանի...

Ուրիխանյան + Փաշինյան. պատմական դաշինք

Ուրիխանյան + Փաշինյան. պատմական դաշինք

Ապրիլի 24, 2018


Նիկոլ Փաշինյանի «շարժմանը» միանում է մարդկային գենոտիպի ամենախայտառակ և բարոյազուրկ նմուշը՝ Ուրիխանյան Տիգրանը։ Նա իր ֆեյսբուքյ...

Ուրիխանյանը վարակակիր է

Ուրիխանյանը վարակակիր է

Փետրվարի 7, 2018


Պետք է ենթադրել, որ Ուրիխանյանի վարակը հասարակ բան չէ, ինչպես որ հասարակ չէ հենց ինքը` Ուրիխանյան Տիկոն, ՀՀ ամենախայտառակ և դատ...

Ընդդիմադիր Ծառուկյանի իշխանամետ քվեն

Ընդդիմադիր Ծառուկյանի իշխանամետ քվեն

Փետրվարի 2, 2018


Ինչպես արդեն տեղեկացվել է, Հայաստանի 4-րդ նախագահի ընտրությունը կայանալու է մարտի 2-ին, Ազգային ժողովում: Օրենքի պահանջի համաձա...

Իրավազուրկ Ուրիխանյանի ցանկասիրությունը

Իրավազուրկ Ուրիխանյանի ցանկասիրությունը

Դեկտեմբերի 26, 2017


Ինչպես որ մի քար նետելով կարելի է մի ամբողջ լճակ պղտորել, այնպես էլ մի անձը կարող է վարկաբեկել մի ամբողջ քաղաքական ուժ: Այս ճշմ...

Հ1-ն էլ քաշվեց
23.01.2019 | 23:57


Հ1-ն էլ քաշվեց

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ