Սովորական խայտառակություն

Կոկաին Ժորիկը կօգնի կառավարությանը

Հունիսի 6, 2018
Կոկաին Ժորիկը կօգնի կառավարությանը

Նիկոլ Փաշինյանի կառավարությունում զարմանահրաշ կադրային փոփոխությունների շքերթը շարունակվում է: Այսօր էլ տեղեկացանք, որ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը որոշում է ստորագրել Գեորգի Մուրադյանին խորհրդական նշանակելու մասին: Իսկ Մուրադյանը պատահական մեկը չէ: Նա եղել է Օդեսայում գլխավոր հյուպատոսը, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավոր օգնականը։

 

Սակայն ուր էր, թե այսքանով էլ սահմանափակվեին նրա կենսագրության վառ դրվագները: Իրականում կա մի պատմություն, ինչը Ժորիկին հատկապես հանրահայտ է դարձրել: Իսկ դա տեղի է ունեցել 2000-ականների կեսերին, երբ «02»-ով մի տեսանյութ է հեռարձակվել, ըստ որի՝ ԱՄՆ-ից Գ. Մուրադյանի անունով մեկն ուղարկվել է ծանրոց. մեծ տրամաչափի մոմեր՝ իրենց մոմակալներով: Հետո ԱՄՆ հատուկ ծառայությունները բացահայտել են, որ մոմերի մեջ թաքցված է եղել թմրանյութ՝ կոկաին, մոտ 300 գրամ, որը բավականին լուրջ քանակություն է:

 

Ըստ նույն աղբյուրների, Մուրադյանն ինքն անձամբ չի գնացել ստանալու «ծանրոցը», այլ համոզել է իր ծանոթ երկու աղջիկներին անել դա իր փոխարեն` նրանց տալով մի անդորրագիր:Աղջիկները գնացել են ստանալու ծանրոցը և տեղում ձերբակալվել։ Նրանք անմիջապես պատմել են, թե ինչպես է Գեորգի Մուրադյանը «պադստավկա» արել իրենց:

 

Այս տխուր պատմությունն ավարտվեց նրանով, որ Մուրադյանին ձերբակալեցին և միայն նրա ազդեցիկ հոր` դիվանագետ Էդուարդ Մուրադյանի ջանքերի շնորհիվ տղան որոշ ժամանակ անց ազատություն ստացավ: Եվ հենց ազատվեց, որոշեց զբաղվել քաղաքականությամբ: Ի դեպ, Փաշինյանի թիմում անկասկած տեղյակ են, որ Մուրադյանը ՀՀԿ նախընտրական շտաբում բավականին ակտիվ գործունեություն է ծավալել:

 

Ահա այսպիսի դեմքերն են, որ այսօր եղանակ են ստեղծում գործադիր մարմնում: Այնտեղ առայժմ կոկաինի չափաբաժին չի հայտնաբերվել, բայց եթե Ժորիկը շրջահայաց գտնվի և սերտորեն համագործակցի մարիխուանա Ալեն Սիմոնյանի հետ, ապա կառավարության շենքում ծուխն անպակաս կլինի:






Դիտումների քանակ 23522


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Հիմա էլ դուք հավ եք, ժողովուրդ

Հիմա էլ դուք հավ եք, ժողովուրդ

Հուլիսի 18, 2018


Հեղեղը, որ գալիս է, իր հետ մեծ քանակությամբ տիղմ ու աղբ է բերում: Հեղափոխության հեղեղի դեպքում էլ այդ աղտեղությունը պիտի անխուս...

Միլիոնանոց վրիպակները

Միլիոնանոց վրիպակները

Հուլիսի 14, 2018


Նոր իշխանությունների ոչ արհեստավարժ կադրերը ավելի ու ավելի հաճախ են հայտնվում տհաճ ու անհարմար իրավիճակներում, որովհետև մեծ-մեծ...

Ո՞վ էր Մուրադյան Գեորգին հեղափոխությունից առաջ

Ո՞վ էր Մուրադյան Գեորգին հեղափոխությունից առաջ

Հուլիսի 6, 2018


Ինչպես հայտնի է, Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու` Նարեկ Սարգսյ...

Նիկոլը Ծառուկյանին կաշառատու է համարում

Նիկոլը Ծառուկյանին կաշառատու է համարում

Հունիսի 14, 2018


Այն բանից հետո, երբ «Բարեգործության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը հաստատվեց կառավարության կողմից և պատրաստ է Ազգայի...

Հիմա խնայո՞ւմ եք, թե՞ շռայլում

Հիմա խնայո՞ւմ եք, թե՞ շռայլում

Հունիսի 1, 2018


Այսօր ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հպարտորեն հայտարարել է, թե փոխվարչա...

Ռուսամետ Նիկոլի ամերիկամետ կառավարությունը

Ռուսամետ Նիկոլի ամերիկամետ կառավարությունը

Մայիսի 17, 2018


Փաշինյան Նիկոլն սկզբում իրեն հռչակեց ժողովրդի միակ թեկնածու, հետո՝ ռուսամետ գործիչ, հետո՝ բռնի ուժով ու շանտաժով, խաղաղ քաղաքաց...

Անիմաստ կրքեր Փաշինյանի կադրային որոշումների դեմ

Անիմաստ կրքեր Փաշինյանի կադրային որոշումների դեմ

Մայիսի 14, 2018


Գագիկ Ծառուկյանի առաջարկով «Արդշինբանկի» վարչության նախագահ Մհեր Գրիգորյանը նշանակվել է ՀՀ փոխվարչապետ։ Եվ նշանակման օրվանից հո...

Դասալիքները նետվում են մարտի

Դասալիքները նետվում են մարտի

Մայիսի 11, 2018


Շատերի հիշողության մեջ դեռ թարմ է մնացել, թե ինչպես ժամանակին ընդդիմության ներկայացուցիչները իշխող կուսակցության հետ բանավիճելի...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Գագասիկը Զավենիչն է
Հոկտեմբերի 22, 2018


Գագասիկը Զավենիչն է

Գագասիկը Զավենիչն է
Հոկտեմբերի 22, 2018


Գագասիկը Զավենիչն է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ