Սովորական խայտառակություն

Շտապ հանցագործներ են անհրաժեշտ

Հունիսի 4, 2018
Շտապ հանցագործներ են անհրաժեշտ

Մեր իրավապահները լծվել են ապրիլյան-մայիսյան ցույցերի ժամանակ բռնություն գործադրած քաղաքացիներին հայտնաբերելու և պատժելու գործին, բայց այդ գործողությունները կատարում են փոքր-ինչ տարօրինակ ձևով և արդյունքներն էլ դեռ այնպիսին չեն, ինչպես ցանկանում էին: Օրինակ, Մասիսի քաղաքապետի և նրա շրջապատի հետ կապված պատմությունը: Աղմկոտ ձերբակալություններ եղան, բայց մի քանի ժամ անց նրանց ազատ արձակեցին, քանի որ ապացույցներն առավել քան թերի էին, իսկ քայլերը` հապշտապ:

 

Հիմա նույն բանը կատարվում է «Քեթրին Գրուպ» ընկերության դեպքում: Հիշեցնենք, որ տևական ժամանակ էր` որոնում էին Ուլնեցու փողոցում ցուցարարների նկատմամբ բռնություն գործադրածների մեքենաները: Հիմա կարծես թե գտան. հունիսի 1-ին ՀՀ քննչական կոմիտեն հանդես էր եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասված էր, թե ձեռնարկված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում հայտնաբերվել են «Պորշ Կայեն» մակնիշի ավտոմեքենաները: Թվում է` գործն արված է: Բայց արդյո՞ք արված է:

 

Այսօր «Քեթրին Գրուպ» ընկերությունը հատուկ հայտարարությամբ տեղեկացրել է, որ իրականում ՀՀ քննչական կոմիտեն հարցում է ուղղել «Քեթրին Գրուպ» և «Ֆրուտիմեքս» ընկերություններին, թե արդյո՞ք նրանց ենթակայության տակ հաշվառված են «Պորշ Կայեն» մակնիշի ավտոմեքենաներ։ Սրանք էլ ի պատասխան տեղեկացրել են երկու մեքենաների առկայության և գտնվելու վայրի մասին: Այսքանը:

 

Հիմա իրավապահները եղածը փորձում են մատուցել այնպես, թե իբր հենց դրանք էլ հանցագործերի մեքենաներն են: Բայց այս տրամաբանությամբ քննչական մարմինները կարող են կալանավորել Հայաստանում հաշվառված հարյուրավոր նույնագույն «Պորշ Կայեն» մակնիշի ավտոմեքենաներ: Էլ չենք ասում, որ մինչ օրս ներկայացված չէ դրանց հետ առնչվող անձանց մեղավորությունը ապացուցող և ոչ մի փաստ: Ստացվում է, որ ծանրակշիռ ապացույցների անհրաժեշտություն այստեղ առանձնապես չեն էլ տեսնում և կարևորում են միայն հնարավորինս շտապ խոսել իրենց օպերատիվ բացահայտումների և մեղավորներին պատժելու մասին: Իսկ եթե գլխավոր նպատակը հենց դա է, ապա կարելի էր նույնիսկ մեքենաներն էլ չփնտրել:

 






Դիտումների քանակ 28102


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Երկու բացահայտ փախստական

Երկու բացահայտ փախստական

Մայիսի 8, 2018


Նիկոլ Փաշինյանն ընտրվեց ՀՀ վարչապետ, քվեարկության արդյունքները. կողմ` 59, դեմ` 42: Սա մի քիչ ավելին էր, քան իրականում նախատեսվա...

ՀՀԿ-ի դուխով տղեն

ՀՀԿ-ի դուխով տղեն

Մայիսի 2, 2018


Երեկվա նիստի ժամանակ շատերն ականատես եղան, թե ինչպես Ազգային ժողովի ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Պողոսյանը հարձակվեց Սասուն Միքայ...

Վնասել կարող են, հատուցել` ոչ

Վնասել կարող են, հատուցել` ոչ

Մարտի 15, 2018


Այսօր ԱԺ պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովում քննության էր առնվում «Դատական ակտերի հ...

Անձնական օգտագործման օրենքը

Անձնական օգտագործման օրենքը

Մարտի 14, 2018


Ինչեր ասես, որ չեն անի մարդիկ սեփական շահի համար: Անձնական նկատառումներից ելնելով՝ Քեթրինի Միհրանը նույնիսկ օրենսդիր է դարձել և...

Քեթրինի Միհրանի անձնական նախագիծը

Քեթրինի Միհրանի անձնական նախագիծը

Հունվարի 31, 2018


ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Պողոսյանը պաշտոնաթողությունից հետո դարձել է մեծ օրենսդիր և պարբերաբար նախագծեր է ներկայացնում Ազգայի...

Քեթրինի Միհրանի աչքը զինվորի փողի վրա է

Քեթրինի Միհրանի աչքը զինվորի փողի վրա է

Հոկտեմբերի 25, 2017


ԴԱՀԿ նախկին պետ, ԱԺ պատգամավոր Միհրան Պողոսյանը հանկարծ որոշեց մտահոգվել բանակի և զինծառայողների խնդիրներով: Սա անսպասելի անցու...

Երևանի քաղաքապետը Քեթրինի Միհրանն է

Երևանի քաղաքապետը Քեթրինի Միհրանն է

Հոկտեմբերի 3, 2017


Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել շրջանի նորանշանակ ղեկավար Ար...

Քեթրինի Միհրա՞ն, թե՞ Զապի Միհրան

Քեթրինի Միհրա՞ն, թե՞ Զապի Միհրան

Հուլիսի 8, 2017


Մարդկանց մեծ մասն ինչպե՞ս է կարողանում կարճ ժամանակում ահռելի հարստություն դիզել: Այս հարցի պատասխանը միանշանակ է` խաբեությամբ ...

Ներդրողները եկան ու փախան

Ներդրողները եկան ու փախան

Հունիսի 30, 2017


Օտարերկրյա ներդրումների թեման շատ շահարկվեց: Առայժմ միայն խոսքեր են, ոչ մի լումա ներդրում: Իսկ սա պիտի որ ցավոտ լինի մեծ, միլիո...

Հասարակական տրանսպորտի ուղևոր Քեթրինի Միհրանը

Հասարակական տրանսպորտի ուղևոր Քեթրինի Միհրանը

Հունիսի 24, 2017


Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերը սպառնում են ոչ թե կանխարգելել, այլ ընդհակառակն, խ...

Անձրևից փախավ` կարկուտի տա՞կ ընկավ

Անձրևից փախավ` կարկուտի տա՞կ ընկավ

Հունիսի 9, 2017


Ազգային ժողովի պատգամավոր Միհրան Պողոսյանին վերջին տարիներին քչերը կնախանձեն: Ինչերի միջով ասես, որ չանցավ նա: Պանամական օֆշորա...

Մեկը սենյակ չունի, մյուսը գոլդ է ուզում

Մեկը սենյակ չունի, մյուսը գոլդ է ուզում

Հունիսի 9, 2017


Ազգային ժողովում «Ծառուկյան» խմբակցության անդամ Իշխան Զաքարյանը շարունակում է չներկայանալ խորհրդարան: Շուտով Իվետա Տոնոյանի համ...

Քեթրինի Միհրանը` կինդեր սյուրպրի՞զ

Քեթրինի Միհրանը` կինդեր սյուրպրի՞զ

Մայիսի 5, 2017


ԴԱՀԿ նախկին պետ, ՀՀԿ-ի կողմից թիվ 1 ընտրատարածքում առաջադրված Միհրան Պողոսյանը նույնպես պատգամավոր է: Նա այսօր ստացավ իր մանդատ...

Ծառուկյանից մինչև Քեթրին. տարբերությունը մեծ չէ՞

Ծառուկյանից մինչև Քեթրին. տարբերությունը մեծ չէ՞

Մարտի 31, 2017


Շատերն են հիշում, որ երբ ամիսներ առաջ ձևավորվեց «Միասնություն» շարժումը, բոլորն էլ հասկացան, որ այն լույս աշխարհ էր եկել Գագիկ ...

«Երկիր ծիրանի», հաջորդները կլինեն «Երկիր սնիկերսի» և «Երկիր բանանի»

«Երկիր ծիրանի», հաջորդները կլինեն «Երկիր սնիկերսի» և «Երկիր բանանի»

Մարտի 15, 2017


Զարուհի Փոստանջյանը կուսակցություն է բացում: Բնական է, նա չէր կարող նորմալ անուն ընտրել, և կուսակցությունը կոչվելու է «Երկիր ծի...

Քեթրինի Միհրանն իր կաշին փոխում է

Քեթրինի Միհրանն իր կաշին փոխում է

Մարտի 7, 2017


Կա մի գործողություն, որը ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանի մոտ ամենալավն է ստացվում: Ինչ-որ բանի հետ նա կապ է ունենում, հետո...

Միհրան Պողոսյանը սեփական խմբակցություն է ձևավորում պառլամենտում

Միհրան Պողոսյանը սեփական խմբակցություն է ձևավորում պառլամենտում

Փետրվարի 20, 2017


Մենք արդեն առիթ ունեցել ենք գրելու Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ծավալապաշտական նկրտումների մասին, ով ցանկանում է ապագա խոր...

Քեթրինի Միհրանն ընդդեմ Պանամայի իրավապահների

Քեթրինի Միհրանն ընդդեմ Պանամայի իրավապահների

Փետրվարի 14, 2017


Մարդ պարզապես ապշում է Պանամայի իշխանությունների ոչ պրոֆեզիոնալիզմի վրա: Այդ երկրի իրավապահ մարմինները ձերբակալել են օֆշորային ...

Քանաքեռցի Տույը բացեց քարոզարշավը

Քանաքեռցի Տույը բացեց քարոզարշավը

Փետրվարի 11, 2017


Այսօր մի տեղեկություն տարածվեց այն մասին, որ Ավանում նախընտրական պայքարին սկսել են խառնվել քրեական հեղինակությունները: Հենց այդ...

Տարոնի վրա քֆուր են դրել

Տարոնի վրա քֆուր են դրել

Փետրվարի 10, 2017


ԴԱՀԿ ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանը, ով միջազգային հնչեղությամբ օֆշորային սկանդալից դուրս եկավ այնքան մաքրամաքուր, որ ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Գագասիկը Զավենիչն է
Հոկտեմբերի 22, 2018


Գագասիկը Զավենիչն է

Գագասիկը Զավենիչն է
Հոկտեմբերի 22, 2018


Գագասիկը Զավենիչն է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ