Ազգային խայտառակություն

Առաքինի խոտը կամ խոտի բարոյականությունը

Հունիսի 1, 2018
Առաքինի խոտը կամ խոտի բարոյականությունը

Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի նմանների մասին ասում են. «Տղան ադեկվատ չէ»: Եվ ասում են ոչ պատահաբար, որովհետև երբ մարդուն խիստ պատասխանատու գործ ես վստահում, իսկ նրա ուշքնումիտքը թմրանյութ օգտագործելն ու պոռնկատուն գնալն է, ապա վայ էն կրթությանն ու գիտությանը, որի գլխին հիմա նստած է կեղծ բարեպաշտը:

 

Մենք նման որակում ենք տալիս Արայիկ Հարությունյանին, քանի որ ինքն էլ համարձակություն է ունեցել որակումների իր չափաբաժինն այսօր ներարկել ֆեյսբուքյան էջի օգնությամբ, որտեղ հետևյալ բովանդակությամբ մի գրառում է թողել. «Դրսում է հստակ երևում, թե որքան կեղծ է այն բարոյականությունը, որով այսօր ապրում է միջին վիճակագրական հայաստանցին Հայաստանում։ Քանի որ դրսում նրա համար թե՛ մարիխուանա (կանեփ աճեցնելը) ծխելն էլ է նորմալ, թե՛ հարևան փողոցում մերսման սրահ անվան փոխարեն այդ օբյեկտի նշանակության բուն անունը՝ հասարակաց տուն գրությունն էլ է նորմալ, ընտանեկան բռնության թեթև դրսևորման դեպքում պատժվելն էլ է նորմալ։ Ու այս ամենով հանդերձ, պատկերացրեք՝ նրանք փչացած չեն, երջանիկ են, բարեկեցիկ են, վայելում են իրենց կյանքը։ Պետք է հավաքվել ու կեղծ առաքինություններին մեկ օրում ասել ցտեսություն»։

 

Ստացվում է այն ամենը, ինչը մարդիկ մերժել ու մերժում են իրենց ավանդույթներից, բարոյական չափանիշներից, առողջ ապրելակերպի պահանջներից ելնելով, հիմա կոչվելու է կեղծ առաքինություն, քանի որ Արայիկի սիրտը ծխել է ուզում, իսկ քանի որ մարդիկ դա մերժում են, ուրեմն նրանց պահանջներն ու պատկերացումները կեղծիք են: Ընդ որում, նկատենք նաև, որ նախարար ու թմրամոլ Արայիկը եթե իր գիտակցական կյանքում մի բան արել է, դա հենց եղել է մարիխուանայի օրինականացման պահանջը, ինչի մասին այսօր էլ հպարտությամբ է խոսում և փաստացի ցանկանում է դրա հեղինակային իրավունքը խլել մեկ այլ ծխողից` Ալեն Սիմոնյանից: Հայ ուռչողների առաջնորդն իր էջում այսօր նաև գրել էր. «Երբ 2015-ին քաղաքական կուսակցությունների պատմության մեջ առաջին անգամ բարձրաձայնեցի մարիխուանայի օրինականացման անհրաժեշտության մասին, մեր կուսակցության անդամներին բողոքում էին, թե էս ինչեր է ասում ձեր կուսակցության վարչության նախագահը, բա մեր ազնիվ ցեղը հո չի գնա կորի։ Էն ժամանակ էլ, հիմա էլ ասում եմ՝ մեր ազնիվ ցեղի կործանման գործընթացի պատճառները այլ տեղ փնտրեք»։

 

Հա, իսկապես, հիմա արդեն մեր դժբախտության աղբյուրը պիտի փնտրենք կամ ԿԳ նախարարի աշխատաենյակում, կամ Հոկտեմբերյանի չոլերում:






Դիտումների քանակ 61224


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Ծանր հիվանդները` կարգին հայկոյի կողքին

Ծանր հիվանդները` կարգին հայկոյի կողքին

Սեպտեմբերի 13, 2018


«Իմ քայլը» խայտառակ դաշինքն այսօր քարոզել էր Նոր-Մարաշում: Ժողովրդի վարչապետը երկրում չէ, և կարգին հայկոն մնացել էր մենակ: Նիկո...

Զգուշացեք, Shame.am-ը վերադառնում

Զգուշացեք, Shame.am-ը վերադառնում

Սեպտեմբերի 1, 2018


Սերգեյ Լավրովի նկատողության հաջորդ օրը Փաշինյան Նիկոլը որոշեց իր ահեղ ուժը ցույց տալ աշխարհին, և օգոստոսի 17-ին մենք տեսանք այն...

Բանակի գլխին փորձանք է դարձել

Բանակի գլխին փորձանք է դարձել

Հուլիսի 31, 2018


Մի հիմար քարը գլորեց ձորը, հազար խելոք չկարողացան հանել: Այս հանրահայտ ասույթը հիմա ավելի հաճախ են հիշում պաշտպանության նախարար...

Ով նախարար է, նա էլ երաժշտությունն է պատվիրում

Ով նախարար է, նա էլ երաժշտությունն է պատվիրում

Հուլիսի 19, 2018


ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն իր սրբազան պարտքն է համարում ամեն օր գոնե մի այնպիսի անհեթեթ բան ասել, որ ցնցումների մեջ կնետի...

Անմիջամտելի դեմագոգիա

Անմիջամտելի դեմագոգիա

Հուլիսի 19, 2018


Այսօր՝ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ձև արեց, թե լրագ...

Արայիկի փարիզյան վիրաժները

Արայիկի փարիզյան վիրաժները

Հուլիսի 16, 2018


ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի ամենասիրելի զբաղմունքը գող ու ավազակ որսալն է: Ամեն օր նա արթնանում ու մտածում է միայն այն մաս...

ԿԳ նախարարի սահմանադրական ծաղրը

ԿԳ նախարարի սահմանադրական ծաղրը

Հուլիսի 5, 2018


Սահմանադրության օրվա առիթիվ ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի տոնական տրամադրությունները վերածվել են մտայի...

ԿԳ նախարարը կրկին աղմկում է

ԿԳ նախարարը կրկին աղմկում է

Հուլիսի 4, 2018


Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը պինդ է բռնել «էլիտար» դպրոցների պոչից: Մնում է հասկանալ, թե ինչ նպատակով է ...

Կառավարության համբուրվող տղաները

Կառավարության համբուրվող տղաները

Հունիսի 27, 2018


Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը Facebook-ի իր էջում գրառում է արել՝ նշելով, թե կրթության և գիտութ...

Հեղափոխությունը խփում է իր հարվածային ուժին` դպրոցականներին

Հեղափոխությունը խփում է իր հարվածային ուժին` դպրոցականներին

Հունիսի 21, 2018


Էլիտար բառի մեջ ոչ մի վատ բան չկա: Էլիտար` այսինքն բարձրակարգ, այսինքն` վերին աստիճան, այսինքն` լավագույնը լավերի մեջ: Իսկ եթե ...

Մարիխուանասեր նախարար. Բոլորը թող լինեն աղքատ ու հավասար

Մարիխուանասեր նախարար. Բոլորը թող լինեն աղքատ ու հավասար

Հունիսի 20, 2018


ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը մի քանի տասնամյակ առաջ եթե ծնված լիներ, շատ լավ բոլշևիկ կլիներ: Նա հավաս...

Հեղափոխականն ընդդեմ հեղափոխականի

Հեղափոխականն ընդդեմ հեղափոխականի

Հունիսի 12, 2018


Հիմա արդեն շատերն են այն կարծիքին, որ նոր կադրային քաղաքականությունը հողին է հավասարեցնում հեղափոխական ուժերի բոլոր «նվաճումներ...

Այն, ինչ կարելի է Զևսին

Այն, ինչ կարելի է Զևսին

Հունիսի 11, 2018


ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը Ամերիկա է հայտնաբերել: Երեկ բոլորովին պատահաբար իմացել է Լեզվի մասին ՀՀ ...

Մեկ Տարոնին չեն սիրում, մեկ սիրում են

Մեկ Տարոնին չեն սիրում, մեկ սիրում են

Հունիսի 9, 2018


Փաշինյանի հեղափոխականները և առանձնապես Երևանի ավագանու «Ելք» դաշինքի ներկայացուցիները օրեր առաջ պահանջում էին քաղաքապետ Տարոն Մ...

Դիմել են շատ ճիշտ հասցեով

Դիմել են շատ ճիշտ հասցեով

Հունիսի 6, 2018


ՀՀ ԿԳ նորանշանակ նախարար Արայիկ Հարությունյանն իր կարճատև պաշտոնավարման ընթացքում արդեն հասցրել է այնքան շատ անակնկալներ մատուց...

Կարծես ինքն ուրիշ բան է անելու

Կարծես ինքն ուրիշ բան է անելու

Հունիսի 5, 2018


ԿԳ նորանշանակ նախարար Արայիկ Հարությունյանն այսօր, Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հար...

800 միլիոն գողացողները` Նիկոլի թիմում

800 միլիոն գողացողները` Նիկոլի թիմում

Մայիսի 23, 2018


Երբ Շիրակի Նալբանդյանի անվան պետական համալսարանում ռեկտորի և մի խումբ դասախոսների հակասությունները հասան ծայրահեղ աստիճանի, իրա...

Հասկանո՞ւմ է, թե՞ հասկացնում են

Հասկանո՞ւմ է, թե՞ հասկացնում են

Մայիսի 22, 2018


Ինքնատիպ, կրեատիվ երևալու հիվանդագին մարմաջը ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանին անընդհատ նետում է հիմարագույն իրավիճակների մեջ, ...

Սեքսի և սնոբիզմի ծանր հետևանքները Նիկոլի կառավարությունում

Սեքսի և սնոբիզմի ծանր հետևանքները Նիկոլի կառավարությունում

Մայիսի 19, 2018


Սնոբիզմը Հայաստանում ազգային ողբերգության պատճառ կարող է դառնալ: Սնոբ անվանում են նրանց, ովքեր հիանում են բարձր հասարակությամբ ...

ԿԳ նախարարը անլուրջ դեմագոգ է

ԿԳ նախարարը անլուրջ դեմագոգ է

Մայիսի 18, 2018


ՀՀ կրթության և գիտության նորանշանակ նախարար Արայիկ Հարությունյանը մտածել-մտածել է, թե ինչ անի, որ պաշտոնավարման հենց առաջին օրե...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ