Սովորական խայտառակություն

Հայաստանի նոր բդեշխները

Մայիսի 30, 2018
Հայաստանի նոր բդեշխները

Արդեն կարելի է անսխալ ասել, որ Հայաստանի մարզպետները, գրեթե բոլոր մարզպետները հրաժեշտ կտան, և նրանց կգան փոխարինելու նորերը: Այսօր հայտնի դարձավ, որ ՀՀ կառավարության առաջիկա նիստում այդ հարցը ներառված է և շուտով իրենց աթոռները կլքեն Արարատի մարզպետ Արամային Գրիգորյանը, Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը, Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն ու Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը: Այս «փաթեթային» հեռացմանը կհաջորդի ոչ պակաս «փաթեթային» նշանակումը:

 

Եվ հենց այստեղ է, որ բավականին հետաքրքիր պատկեր է գծագրվում: Գնացողների փոխարեն առաջարկվում է Արարատի նոր մարզպետ նշանակել Նոր Կյանք գյուղի համայնքապետ Գարիկ Սարգսյանին, Կոտայքի մարզպետ` «Քաղաքացիական պայմանագրի» վարչության անդամ Ռոմանոս Պետրոսյանին, Տավուշի մարզպետ` Իջևանի գործող քաղաքապետ Վահե Ղալումյանին, Շիրակի մարզպետ` «Քաղաքացիական պայմանագրի» անդամ Կարեն Սարուխանյանին, Գեղարքունիքի մարզպետ` 2017թ. ընտրությունների ժամանակ Գեղարքունիքի մարզում ՀՅԴ ռեյտինգային թեկնածու Իշխան Սաղաթելյանին։ Իսկ Արագածոտնի մարզպետի պաշտոնում կվերանշանակվի իշխանափոխության արդյունքում հրաժարական ներկայացրած նախկին մարզպետ, ՀՅԴ անդամ Աշոտ Սիմոնյանը։

 

Նայելով այս անուններին, առաջին բանը, որ թերևս պետք է արձանագրել, հետևյալն է. Փաշինյան - Ծառուկյան բանակցությունները կամ լիովին ձախողվել են, կամ ընտրությունը կանգ է առել մնացած մարզերի վրա: Փոխարենը հրաշալի պատառ է բաժին հասել Դաշնակցությանը, որը հազիվ թե այդքանին արժանի էր: Իսկ ինչ վերաբերում է ընդհանուր պատկերին, ապա այստեղ էլ տեսնում ենք նույն կադրային մոտեցումները, ինչ կատարվեցին կառավարության կազմն ընտրելիս: Անփորձ, անհայտ, անվաստակ դեմքերի մի ամբողջ ծաղկաբույլ վաղը տնօրինելու է Հայաստանի` մայրաքաղաքից դուրս գտնվող տարածքները, որտեղ մոտեցումներն այլ են, միջանձնային հարաբերությունները ուրիշ որակներ են պահանջում, խնդիրները տասնապատիկ ավելին են, քան Երևանում է: Իսկ եթե հաշվի առնենք նաև այն փաստը, որ առաջիկա արտահերթ ընտրություններում գլխավոր խոսքը վերստին մարզերի ընտրողներին է մնալու, ապա նոր բդեշխներ նշանակելու որոշումը կարող է դառնալ հենց այն փորձության քարը, որի վրա ներկա իշխանությունները կարող են սայթաքել խիստ ցավոտ:






Դիտումների քանակ 86041


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Անքննելի են միքայելյան սասունի ճանապարհները

Անքննելի են միքայելյան սասունի ճանապարհները

Սեպտեմբերի 6, 2018


Նոր Հայաստանում հատկապես իրեն լավ է զգում միքայելյան սասունը` նախկին քաղբանտարկյալ, իր արևին ազգի հերոս և Փաշինյան Նիկոլի զինակ...

Ստեփան Գրիգորյանը շեղված է

Ստեփան Գրիգորյանը շեղված է

Հուլիսի 23, 2018


Քաղաքագետները, քաղտեխնոլոգները, քաղաքական վերլուծաբաններն իսկական պատիժ են դարձել Հայաստանի գլխին: Այս մարդկանց գլխավոր անելիքը...

Չհասկացար` կհասկացնեն

Չհասկացար` կհասկացնեն

Հունիսի 26, 2018


Մեկ ամիս էլ չկա, ինչ Լոռու մարզպետի աթոռը վստահվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը և այն զբաղեցրեց Հրանտ Մարգարյանը: Առաջին ...

Անդամատոմսն ավելին արժե, քան մարդը

Անդամատոմսն ավելին արժե, քան մարդը

Հունիսի 2, 2018


Պաշտոնաթողությունների և նշանակումների շքերթի ավարտը դեռ չի երևում: Այս իմաստով երեկ ևս նշանավոր օր էր. գործադիր մարմնի նիստում ...

Արամայիս Գրիգորյանի վերջին տոնածառը

Արամայիս Գրիգորյանի վերջին տոնածառը

Մայիսի 28, 2018


Ինչպես մյուս բոլոր մարզպետները, Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը նույնպես այս օրերին ճամպրուկային տրամադրության մեջ է: Հավան...

Կոնֆորմիստը սխալվել է

Կոնֆորմիստը սխալվել է

Մայիսի 3, 2018


Հրաժարականների շքահանդեսի մեկնարկը տրված է: Իրար են հաջորդում պաշտոնաթողության մասին տեղեկատվությունները` մարզպետներ, նախարարնե...

Միավորվեցին, որ կուշտ լինեն

Միավորվեցին, որ կուշտ լինեն

Փետրվարի 5, 2018


Համայնքների խոշորացման ծրագիրը խարսխվում է երկու հիմնական անհրաժեշտությունների վրա` արդյունավետ կառավարում և միջոցների խնայողու...

Արա, դուք լրիվ Վինի Թուխ եք

Արա, դուք լրիվ Վինի Թուխ եք

Նոյեմբերի 30, 2017


Բացվեց ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության նոր վարչական շենքը։ Սա մի վայր է, որ հաճելի է քննիչների համար, ...

Խոշարացում ոսկու համար

Խոշարացում ոսկու համար

Նոյեմբերի 17, 2017


Պարզվում է, համայնքների խոշորացմամբ միայն խնայողությունների խնդիր չէ, որ կարելի է լուծել: Օրինակ, նոյեմբերի 5-ին ՏԻՄ ընտրությու...

Զարուհին նպաստել է ավտորիտար ռեժիմի կայացմանը

Զարուհին նպաստել է ավտորիտար ռեժիմի կայացմանը

Նոյեմբերի 15, 2017


Այս տարվա նոյեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունների ավարտից 10 օր հետո միայն «Երկիր Ծիրանի» կուսակցությունը հիշել է, որ նման ի...

Մարզպետը բոլորից գոհ է, իսկ մարզպետից գո՞հ են

Մարզպետը բոլորից գոհ է, իսկ մարզպետից գո՞հ են

Նոյեմբերի 13, 2017


Նոյեմբերի 5-ի ՏԻՄ ընտրությունների ժամանակ մի քանի անակնկալներ գրանցվեցին: Դրանցից մեկն էլ Ախթալայի քաղաքապետի ընտրությունն էր: ...

Երկնագույն դրամա Գյումրիում

Երկնագույն դրամա Գյումրիում

Հոկտեմբերի 30, 2017


Այս տարի լրանում է ստալինյան բռնությունների կիզակետը հանդիսացող 37 թվականի ութսուներորդ «փառապանծ հոբելյանը», բայց արի ու տես, ...

Մեկնումեկը սուտ է խոսում

Մեկնումեկը սուտ է խոսում

Հոկտեմբերի 26, 2017


Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը վերստին անդրադարձավ իր ամենասիրելի թեմային` աղբահանությանը: Այս անգամ ...

Անօդաչուն ի՞նչ էր տարել Արծվաբերդ

Անօդաչուն ի՞նչ էր տարել Արծվաբերդ

Հոկտեմբերի 24, 2017


Տավուշի մարզի Արծվաբերդ համայնքի բնակչության շրջանում տուլարեմիա հիվանդության դեպքեր են արձանագրվել: Առողջապահության նախարարութ...

Ժողովրդի ծոցի գերիները

Ժողովրդի ծոցի գերիները

Հոկտեմբերի 12, 2017


Հանրապետությունում նոյեմբերի 5-ի տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների նախնական պատկերն արդեն իսկ խոստանո...

Հայրենասիրական խորոված «Շարմ Հոլդինգից»

Հայրենասիրական խորոված «Շարմ Հոլդինգից»

Հոկտեմբերի 9, 2017


Մեր երկրում առաջին անգամ նշեցին Սպարապետի օրը: Պետք է կարծել, որ այն նվիրված է բոլոր զորավարներին, թեև հիմնական արարողությունը ...

Բարեփոխում կոչվող պատուհասը

Բարեփոխում կոչվող պատուհասը

Սեպտեմբերի 11, 2017


Մեր երկրում սահմանվել է 12-ամյա պարտադիր կրթություն: Պարտադիր: Այսինքն, եթե երեխան դպրոց չհաճախի, դա կգնահատվի իբրև իրավախախտու...

Ինչու են հիվանդանում մեր պաշտոնյաները

Ինչու են հիվանդանում մեր պաշտոնյաները

Սեպտեմբերի 8, 2017


Գորիսի քաղաքապետ Վաչագան Ադոնցը, որի առողջությանը հազարավոր քաղաքացիներ կնախանձեին, այսօր դիմում է գրել և հրաժարվել է իր պաշտոն...

Դաշնակները անօթևան չեն

Դաշնակները անօթևան չեն

Սեպտեմբերի 8, 2017


Իշխանական կոալիցիայի կազմում Դաշնակցության պահվածքը լիովին իր ավանդական ձևերի մեջ է: Դաշնակները ոչինչ չեն անում, բացի իշխանությ...

Արդեն բախվում են

Արդեն բախվում են

Սեպտեմբերի 7, 2017


Տհաճ միջադեպեր, անցանկալի պատահարներ ամեն օր են տեղի ունենում: Բայց երբեմն առաջին հայացքից աննշան թվացող իրադարձության թիկունքո...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Փաշինյանը կատաղել է
Սեպտեմբերի 17, 2018


Փաշինյանը կատաղել է

Նիկոլը Փարիզում
Սեպտեմբերի 14, 2018


Նիկոլը Փարիզում

Փաշինյանը կատաղել է
Սեպտեմբերի 17, 2018


Փաշինյանը կատաղել է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ