Սովորական խայտառակություն

Աղվեսի դունչը խաղողին չհասավ

Մայիսի 30, 2018
Աղվեսի դունչը խաղողին չհասավ

Բոլորի հիշողության մեջ դեռ թարմ են այն օրերը, երբ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ցանկանում էր իր եղբորը` Քրիստին դարձնել Վանաձորի քաղաքապետ, բայց դա չհաջողվեց: Հետո ժամանակները հոսեցին, իրավիճակ փոխվեց, և Մարուքյան եղբայրների ախորժակն էլ նոր փոփոխության հետ սրվեց: Հիմա արդեն շրջանառում էին տեղեկություններ, թե Քրիստ Մարուքյանը դառնալու է Լոռու մարզպետ: Բայց այս անգամ էլ, արի ու տես, որ նրանց ցանկություններն ի կատար չեն ածվելու: Նիկոլ Փաշինյանը կարծես թե հակված չէ Մարուքյանի առաջ դռներ բացել, և նա այս հարցում միանշանակ ճիշտ է: Ինչի՞ համար Էդմոնի առջև դռներ բացել: Այն բանի համար, որ Գյումրիից Երևան Նիկոլը մենակ եկավ, ունենալով դաշինքային գործընկեր:

 

Ինչևէ, հավաստի լուրեր կան, որ ամենայն հավանականությամբ, Լոռու մարզպետ կդառնա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, մասնագիտությամբ բժիշկ Անդրեյ Ղուկասյանը: Նման սառը ցնցուղ Մարուքյանները թերևս չէին սպասում: Բայց այս ամենի մեջ տրամաբանություն կա, և հենց այդ տրամաբանության ճնշման ներքո էլ մերժված եղբայրներին այլ բան չի մնալու, քան լռել ու համակերպվել իրողության հետ: Իսկ ահա Քրիստ Մարուքյանն այդ առիթով ասում է. «Խնդիր չեմ տեսնում պաշտոնների կամ այդ պաշտոնները զբաղեցնող մարդկանց մեջ. խնդիրը համակարգային է՝ մեր կառավարման համակարգի մեջ: Մարզպետարանները ամենաանարդյունավետ կառույցներից են: Չեմ կարծում, թե միայն մարդ փոխելով՝ ինչ-որ բանի կարելի է հասնել: Համակարգային փոփոխություններ են պետք»:

 

Հետաքրքիր է, որ ժամանակին Վանաձորի քաղաքապետի աթոռի համար ճակատամարտող այս երիտասարդը բոլորովին այլ կերպ էր մտածում և կարծում էր, թե հատկապես իր անձով է պայմանավորված քաղաքի պայծառ հեռանկարը: Իսկ հիմա անձերը նրա համար ոչինչ են, համակարգն է ուզում փոխված տեսնել: Եվ այս միտքը նրան այնքան հեռուներն է տանում, որ մի քանի վայրկյան անց արդեն ասում է. «Ցանկացած մարդ կարող է գնալ և աշխատել մարզպետ: Այստեղ մարդու որակները, կառավարչական հմտությունները որևէ դեր չեն խաղալու կամ շատ քիչ են դեր խաղալու»:

 

Հայկական հին ասացվածքը փաստում է, որ երբ աղվեսի դունչը խաղողին չի հասնում, ասում է, որ խակ է: Մարուքյան եղբայրներն էլ այսօր իրենց համար խակ խաղող են գտել և հրաժարվում են այն ճաշակել: Մնում է միայն բացատրեն, թե այդ դեպքում ինչու են դունչերը դեռ վերև պարզած պահում:






Դիտումների քանակ 25714


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Փաշինյան Նիկոլն ընդդեմ Ազգային ժողովի. ով ում կտապալի

Փաշինյան Նիկոլն ընդդեմ Ազգային ժողովի. ով ում կտապալի

Հոկտեմբերի 2, 2018


Փաշինյան Նիկոլին երեկ Վահրամ Բաղդասարյանն ասաց, որ ՀՀԿ-ն արտահերթ ընտրությունների չի գնա: Նույն բանն այսօր նրան կասի Գագիկ Ծառո...

Մարուքյանի «եթե»-ն

Մարուքյանի «եթե»-ն

Հուլիսի 17, 2018


«Ելք» դաշինքում առաջիկա երկու շաբաթվա ընթացքում որոշում կկայացնեն՝ Երևանի քաղաքապետի ընտրություններում առաջադրելո՞ւ են միասնակա...

Ջրոցին ավելի կարևոր է, քան Մարուքյանը

Ջրոցին ավելի կարևոր է, քան Մարուքյանը

Հուլիսի 10, 2018


Այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարական է տվել, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմ...

Դուխովների դուխը պակասում է

Դուխովների դուխը պակասում է

Հունիսի 19, 2018


Կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման հարցը` մի կողմից, «Լուսավոր Հայաստան» կուսակցության պահվածքը` մյուս: Ընդամենը օրեր...

Մարուքյանը Նիկոլի վրա շուն է հաչացնում

Մարուքյանը Նիկոլի վրա շուն է հաչացնում

Հունիսի 14, 2018


ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը պնդում է, որ այսօր Հայաստանում չկա ֆունկցիոնալ ընդդիմություն: Ինչ խոսք, Մարու...

Մանեն Նիկոլին նետեց մթի գիրկը

Մանեն Նիկոլին նետեց մթի գիրկը

Հունիսի 12, 2018


Վերջին շրջանի ամենասենսացիոն տեղեկությունը` սոցապնախարար Մանե Թանդիլյանը հրաժարական տվեց: Ընդամենը մի քանի շաբաթ պաշտոնավարելու...

Մարուքյանը վախենում է մենակությունից

Մարուքյանը վախենում է մենակությունից

Հունիսի 11, 2018


Այսօր «Ելք» դաշինքի պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Գևորգ Գորգիսյանը հայտարարել է, որ եթե դաշինքի անդամ «Քա...

«Ելքում» պաշտոնը չեն կարողանում կիսել

«Ելքում» պաշտոնը չեն կարողանում կիսել

Հունիսի 5, 2018


Փաշինյանն այս հարցում ճիշտ է` նրա գործընկերներն այդքան չկան, որ նա կոմպրոմիսի գնա, իսկ որ իսկապես Մարուքյանն ու Զավենիչ Սարգսյա...

«Ելքի» համար ԱԺ-ն դարձել է անպետք կառույց

«Ելքի» համար ԱԺ-ն դարձել է անպետք կառույց

Հունիսի 4, 2018


Խորհրդարանի երբեմնի ամենաագրեսիվ և ակտիվ խմբակցություններից մեկը` «Ելքը», Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանափոխությունից հետո ինք...

Նիկոլը կարտագրի ՀՀԿ-ի ծրագիրը

Նիկոլը կարտագրի ՀՀԿ-ի ծրագիրը

Մայիսի 25, 2018


Կա մի թեմա, որի մասին Նիկոլ Փաշինյանի կառավարությունում ընդհանրապես ոչ մի բառ չի ասվում: Խոսքն այն մասին է, թե ինչ է լինելու հե...

Այս տարվա ամենասուր կատակը

Այս տարվա ամենասուր կատակը

Մայիսի 22, 2018


Այսօր, երբ Ազգային ժողովում պատգամավորները քննարկում էին ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը...

«Լուսավոր Հայաստանը» կմնա անպատասխանատու

«Լուսավոր Հայաստանը» կմնա անպատասխանատու

Մայիսի 21, 2018


Երկրում մեծ փոփոխություններ տեղի ունեցան, բայց այդ փոփոխություններն առայժմ որևէ կերպ չեն անդրադարձել «Ելք» դաշինքում առկա տարաձ...

Մարուքյանի «հերքումների» հաստատումը

Մարուքյանի «հերքումների» հաստատումը

Մայիսի 15, 2018


Սկզբում լուր տարածվեց այն մասին, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար, պատգամավոր Էդմոն Մարուքյանը կարող է դառնալ ՀՀ գլ...

Հուդան էլ Քրիստոսին էր համբուրում

Հուդան էլ Քրիստոսին էր համբուրում

Մայիսի 7, 2018


ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն այս օրերին ջանք ու եռանդ չի խնայում բոլորին համոզելու, ապացուցելու, որ իր և Ն...

Մարուքյանը թաց տեղ չի քնի

Մարուքյանը թաց տեղ չի քնի

Մայիսի 4, 2018


ԱԺ-ում «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը Նիկոլ Փաշինյանի այն համակիրներից էր, որն ի սկզբանե ավելի շատ էր քննադատու...

Անառակ որդիների վերադարձը

Անառակ որդիների վերադարձը

Ապրիլի 25, 2018


Այսօր արժանահիշատակ ու հետաքրքրական դեպքերի պակաս չկար, բայց դրանց առատության միջից անպայման պիտի առանձնացնենք մեկը: Խոսքը «Ելք...

Ի՞նչ միտինգ, արի գինի խմենք

Ի՞նչ միտինգ, արի գինի խմենք

Ապրիլի 19, 2018


Նախկին պատգամավոր, հիմա արդեն ընդամենը «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահ Թևան Պողոսյանը շոյվում է, երբ իրեն համ...

«Լուսավորի» մութ կողմերը

«Լուսավորի» մութ կողմերը

Ապրիլի 17, 2018


Երեկ, երբ վնասվածքներ ստացած պատգամավոր Նիկոլ Փաշինյանը «Նաիրի» բժշկական կենտրոնից վերադառնում էր Բաղրամյան պողոտա, նրան ընդառա...

Նիկոլը ծանր վիրավորեց Մարուքյանին

Նիկոլը ծանր վիրավորեց Մարուքյանին

Ապրիլի 3, 2018


«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Նիկոլ Փաշինյանին պատաս...

14+4, բա հետո՞…

14+4, բա հետո՞…

Մարտի 21, 2018


Ինչպես հայտի է, «Ելք» դաշինքի անդամ երեք կուսակցություններին չհաջողվեց ընդհանուր հայտարարի գալ Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ