Ազգային խայտառակություն

Անտակտություն ու լկտիություն պետական մակարդակով

Մայիսի 28, 2018
Անտակտություն ու լկտիություն պետական մակարդակով

Ջհանգիր Լֆիկյան

 

Սարդարապատում Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված տոնական միջոցառումների ամբողջ հմայքը խամրեց ներկա իշխանությունների թույլ տված անտակտ և անհարգալից վերաբերմունքի պատճառով: Կազմակերպիչները որոշել էին Արա Բաբլոյանին հրավիրել միայն որպես ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր և անտեսել այն փաստը, որ նա երկրի օրենդիր մարմնի ղեկավարն է: Ավելին, եթե նախինում միջոցառման պաշտոնական մասը միշտ իրականացվել է եռյակի մասնակցությամբ՝ Հանրապետության նախագահի, ԱԺ նախագահի ու վարչապետի, ապա այս տարի Ազգային ժողովի նախագահը նշված եռյակից դուրս էր մնացել։

 

Հասկանալի է, որ նման վերաբերմունքի պայմաններում Բաբլոյանին ուրիշ ոչինչ չէր մնում, քան հրաժարվել մասնակցությունից: Սակայն տվյալ դեպքում խնդիրը սոսկ նրա անձնական վիրավորանքը չէ: Ինչպես ասված է այդ առիթով ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարության տարածած պարզաբանման տեքստում, «իշխանության առանձին ճյուղի, օրենսդրի նկատմամբ դրսևորվել է ոչ համարժեք վերաբերմունք»: Բայց սա շատ մեղմ է ասված: Իրականում արարքն ամոթալի է և անպատկառ: Հանդես է բերվել ճղճիմ, փոքրոգի մոտեցում ոչ միայն Բաբլոյանի, այլ երկրի կարևորագույն ինստիտուտներից մեկի նկատմամբ: Անձնական ամբիցիաները վեր են դասվել պետական շահից: Ինչ-որ մեկի խելքին փչել է նման կերպ խայթել, վրեժխնդիր լինել` չգիտակցելով, որ ծանր վիրավորանք է հասցնում հենց այն պետականությանը, որի հիմնադրման օրն է նշվում: Եվ արդեն դատարկ ու անիմաստ են դառնում բոլոր ամպագոռգոռ բառերն ու հավաստիացումները, որոնք այսօր հնչել են Սարդարապատում` ի սեր երկրի ու հայրենիքի: Այդ հարգանքն ու սերը փոշիացվեց մի հիմարագույն արարքով: Իսկ այսպիսի բաները ոչ միայն ծանր նստվածք են տալիս, այլև անհետևանք չեն մնում:

 

Հետգրություն

 

Արա Բաբլոյանը տաղանդավոր բժիշկ է: Համենայն դեպս, նրա շնորհիվ է, որ Փաշինյան Նիկոլի ղեկավարած Հայաստանը դարձել էր տարածաշրջանի կենտրոն` նեֆրոլոգիայի ոլորտում: Մարդիկ Վրաստանից, Ռուսաստանից և այլ երկրներից Բաբլոյանի մոտ երիկամ էին փոխում և երկրորդ կյանք ստանում: Բայց չկա մեկն այսօր, որ ասի, թե Փաշինյան Նիկոլի շնորհիվ է ապրում, այնինչ Բաբլոյանի անունով երդվողները շատ են: Եվ երբ արժանավոր մարդուն վիրավորում է Իջևանի գյուղերից մեկի արտադրանքը, որին էս ազգի որոշակի էշ զանգվածին հաջողվեց համոզել, որ հենց ինքն է միակ` ՄԻԱԿ` վարչապետի թեկնածուն, երկրորդը լինել չի կարող, հակառակ դեպքում աշխարհը փուլ կգա, սա արդեն մտահոգիչ է: Եվ մնում է միայն երազել ու սպասել, թե երբ կավարտվի Հայաստանի այս խայտառակ երրորդ հանրապետության խայտառակ պատմությունը, որպեսզի հայերը կարողանան Հայաստանում ապրել ու արարել, ինչպես անում էին խորհրդային և ավելի վաղ ժամանակաշրջաններում:






Դիտումների քանակ 66335


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Նիկոլի ու Տարոնի շահերը համընկան

Նիկոլի ու Տարոնի շահերը համընկան

Մայիսի 25, 2018


Այսօր ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարություն էր տարածել ՀՀ ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանի հրաժարականի դիմումը հետ վերցնելու ...

Ծառուկյանի բոյկոտը և Բաբլոյանի հորդորը

Ծառուկյանի բոյկոտը և Բաբլոյանի հորդորը

Մայիսի 2, 2018


Հայաստանի Ազգային ժողովում այսօր՝ մայիսի 2-ին նախատեսված էին հերթական նիստերը, սակայն նիստը չսկսվեց քվորում չլինելու պատճառով: ...

Ժողովուրդն ի՞նչ գործ ունի Բաբլոյանի հետ

Ժողովուրդն ի՞նչ գործ ունի Բաբլոյանի հետ

Դեկտեմբերի 19, 2017


Մեր մեծ ու փոքր չինովնիկները շատ են սիրում բոլոր առիթներով հղում անել ժողովրդին: Սովորաբար դա լինում է երկու դեպքում` մեկ այն ժ...

Թե ինչպես Բաբլոյանի շալվարը հանեցին

Թե ինչպես Բաբլոյանի շալվարը հանեցին

Դեկտեմբերի 6, 2017


Երկիրը, պետությունը խայտառակելու տարատեսակ ձևեր գոյություն ունեն: Դրանցից ոմանք կատարվում են հանգամանքների բերումով, մյուսների ...

Շարմազանովը Բաբլոյանի տա՞կն է փորում

Շարմազանովը Բաբլոյանի տա՞կն է փորում

Հոկտեմբերի 11, 2017


Այսօր առավոտյան պաշտոնական տեղեկատվություն տարածվեց այն մասին, որ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը եռօրյա աշխատանք...

Արա Բաբլոյան. նախի՞ր, թե՞ կուսակցություն

Արա Բաբլոյան. նախի՞ր, թե՞ կուսակցություն

Սեպտեմբերի 1, 2017


Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյնանը ՀՀԿ եզակի նորմալ մարդկանցից է, որը կյանքում, մինչև քաղաքականություն գալը, լուրջ գործեր է ...

Աշոտյանը` Բաբլոյանի տարածքում

Աշոտյանը` Բաբլոյանի տարածքում

Հուլիսի 18, 2017


Մի ամբողջ օր է` համացանցն ու լրատվական կայքերը հեղեղված են նյութերով, որոնք պատմում են այն մասին, թե ինչպես է Ռուսաստանում գտնվ...

Մի ձեռքը կտրում է, մյուսը` կարկատում

Մի ձեռքը կտրում է, մյուսը` կարկատում

Հունիսի 12, 2017


Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանն այսօր հպարտորեն հայտարարում էր, որ հանձնարարական է տվել ԱԺ-ում օպտիմալացում իրականացնել: Ի...

Բաբլոյանն այդ մասին չի խոսի

Բաբլոյանն այդ մասին չի խոսի

Մայիսի 27, 2017


Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանն իր նորամուտը նշանավորեց հեղափոխական որոշմամբ: Նա անակնկալի եկավ, երբ պարզեց, որ ինքը 24 խո...

Ճնճղուկների ծլվլոցը հակապետական է

Ճնճղուկների ծլվլոցը հակապետական է

Մայիսի 24, 2017


Հայաստանյան քաղաքական գործիչների համար համացանցն ու սոցիալական էջերը կառափնարանի պես մի բան են: Որքան էլ նրանք հրամայական պահան...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Գագասիկը Զավենիչն է
Հոկտեմբերի 22, 2018


Գագասիկը Զավենիչն է

Գագասիկը Զավենիչն է
Հոկտեմբերի 22, 2018


Գագասիկը Զավենիչն է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ