Ազգային խայտառակություն

Վենդետան սկսված է. ԱԱԾ-ն պատվեր է կատարում

Մայիսի 26, 2018
Վենդետան սկսված է. ԱԱԾ-ն պատվեր է կատարում

Քոչար Օսկանյան

 

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը, որ հեղափոխական հանրությանը խոստացել էր ցնցել նորանոր ու աղմկահարույց բացահայտումներով, մատուցեց իր առաջին «ձեռքբերումը»: ԱԱԾ-ի աշխատակիցները գրոհել էին «ՆՈՐՖՈԼԿ ՔՈՆՍԱԼԹԻՆԳ» ՍՊԸ, առգրավել ընկերության համակարգիչները և փաստաթղթեր, որին հաջորդեցին ձերբակալություններ, հարցաքննումներ, մեծ-մեծ յուրացումների մասին խոսակցություններ: Անմիջապես լուր տարածվեց այն մասին, որ հիշյալ ընկերության թիկունքում կանգնած է ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը, այն նույն Հարությունյանը, որին աշխատանքից ազատեցին օրերս ու միանգամից վերածեցին կասկածյալի: Հիմա հասկանանք, թե իրականում խոսքն ինչի մասին է, որովհետև կա կերակուր ԶԼՄ-ների համար, ինչն արագ մարսվելու հատկանիշ ունի, և կա կերակուր սթափ դատողների ու իրերն իրենց անունով կոչողների համար, որը, ցավոք, այսօր դժվարամարս է:

 

Ինչպես հայտնի է, «ՆՈՐՖՈԼԿ ՔՈՆՍԱԼԹԻՆԳ» ՍՊԸ-ն զբաղվում էր ներկրվող ապրանքների մաքսազերծման ծառայություններ մատուցելով: Ասել, թե այդ կառույցի հարկի տակ իրագործվել է դարի մեծագույն հանցագործություններից մեկը, միլիոնավոր դոլարների չարաշահումներ ու օֆշորային մեքենայություններ են եղել, մի քիչ դետեկտիվ կինո պիտի հիշեցնի, իսկ առավելապես պիտի նմանվի ապաշնորհ ռեժիսորի բեմադրած վատ ներկայացման, որովհետև եթե այնտեղ այս պահին ինչ-որ բան կատարվում է, ապա դրա անունն այլ բան չէ, քան հաշվեհարդար ու վենդետա, այն նույն վենդետան, որի հնարավորությունը սկզբնապես բացառում էր սեր ու համերաշխություն խոստացող նոր վարչապետը:

 

Բայց խնդիրը միայն բարոյականության հարթության վրա չէ, այլ առաջին հերթին իրավական: Նախ պետք է նշել, որ հիշյալ ՍՊԸ-ի գործունեության վերաբերյալ ՀՀ ԱԱԾ խողովակներով տարածված տեղեկատվությունը բոլորին, այդ թվում` ՀՀ ԱԱԾ-ին ու նույն ԶԼՄ-ներին հայտնի է եղել դեռևս 2017 թվականից, երբ նույնաբովանդակ տեղեկությունները հրապարակվել են ինչպես նույն ԶԼՄ-ների կողմից, այնպես էլ ընկերության գործունեության բնույթի վերաբերյալ մանրամասն նկարագրությունն են ներկայացրել ՀՀ ՊԵԿ ղեկավարները: Եվ ուրեմն, կարիք չկա այսօրվա գործողությունները հրամցնել իբրև նորագույն բացահայտում, ինչը հնարավոր դարձավ միայն ազատատենչ և օրինապահ ուժերի իշխանության գալու պայմաններում:

 

Իսկ այն, որ հիմա ԱԱԾ-ն ամենի բացահայտումների շղթան է քանդում, ապա դա այլ բան չէ, քան քաղաքական պայմանավորվածությունների խախտման արդյունք և դրա հետ մեկտեղ անհայտ ծագման ինչ-որ մասնավոր կազմակերպության կողմից տրված նախնական հաշվարկի հիման վրա ձեռնարկված միջոցառում, որտեղ ամեն քայլափոխի այնքան իրավունքներ են ոտնահարվում, որ շատ ազնիվ կլիներ, եթե դրան միջամտեր Մարդու իրավունքների պաշտպանը թեկուզ այն պարզ պատճառով, որ անմեղության կանխավարկածը խախտող հայտարարությունները ոչ միայն չեն հերքվում, այլև հաստատվում են իրավապահ մարմնի կողմից, ազատությունից փաստացի զրկված անձանց չի թույլատրվում կապ հաստատել հարազատների հետ, իրավապահ մարմնին անհրաժեշտ ցուցմունքների դիմաց անձանց խոստանում են կասկածյալի կարգավիճակի փոփոխում վկայի կարգավիճակով, իսկ երբ անձն օգտվում է իր իրավունքից և հրաժարվում է ցուցմունք տալուց, վերջինս ուղղակի ձերբակալվում է, տեղի է ունենում փաստացի արգելանքի վերցնելու ժամկետների աղավաղում և այլն:

 

Սրանք ընդամենը առանձին դրվագներն են այն մեծ ներկապնակի, երբ իրավապահ մարմինները զբաղվում են բարձր ղեկավարության հնչեցրած ամբոխահաճո հայտարարությունների արդարացմամբ ու հիմնավորմամբ` հրաշալի իմանալով, որ ապօրինի գործողություններ են իրականացնում 2017 թվականից հարկային դաշտի կանոնակարգմանն ու բազմաթիվ տարիներ դժգոհությունների առիթ դարձած խնդրի լուծմանն ուղղված կազմակերպության գործունեության դեմ: Իսկ որ «ՆՈՐՖՈԼԿ ՔՈՆՍԱԼԹԻՆԳ» ՍՊԸ-ն իր ստեղծման օրից հենց այդ նպատակին է ծառայեցվել` շուկայից դուրս մղելով կասկածելի ծագմամբ կարգոներին և ապահովելով լուրջ բյուջետային մուտքեր, այդ մասին այսօր հիշելը նպատակահարմար չէ և չի բխում նրանց շահերից:

 

Վերջին մեկ ամսվա ընթացքում առաջին դեպքը չէ, երբ որևէ բարձրաստիճան պաշտոնյա մեծ-մեծ սպառնալիքներ է հնչեցրել, խոստումներ է տվել, սակայն հաշված օրեր անց այդ փուչիկը պայթել է բոլորի աչքի առաջ: Այս պատմությունը նույնպես սպառնում է դասվել դրանց շարքին: Վատը միայն այն է, որ մինչ կբացահայտվեն ճշմարտությունն ու իրականությունը, շատ արյուն կպղտորվի և շատ մարդիկ կվարկաբեկվեն հանիրավի:

 






Դիտումների քանակ 136603


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Երբ խոսում են ապագա եֆրեյտորները, կյանքը հետաքրքիր է դառնում

Երբ խոսում են ապագա եֆրեյտորները, կյանքը հետաքրքիր է դառնում

Հուլիսի 5, 2020


Այսօր՝ հուլիսի 5-ին, Հայաստանի խայտառակ սահմանադրության տոնի առթիվ, առաջին հերթին շնորհավորական ուղերձներով են հանդես գալիս նրա...

Վանեցյան Արթուրը հավատարիմ է մնում Փաշինյան Նիկոլին

Վանեցյան Արթուրը հավատարիմ է մնում Փաշինյան Նիկոլին

Հունիսի 17, 2020


Վանեցյան Արթուրն այսօր եկել էր Շենգավիթի դատարան և առիթը բաց չէր թողել լրագրողների հարցերին պատասխանելու: Փաշինյան Նիկոլի նախկի...

Վանեցյան Արթուրը սկզբունքորեն չի ուզում մարդ դառնալ

Վանեցյան Արթուրը սկզբունքորեն չի ուզում մարդ դառնալ

Հունիսի 11, 2020


Վանեցյան Արթուրն իրեն պահում է այնպես, կարծես քավարանից է դուրս եկել: Հեռուստաեթերում հայտարարում է, թե, իբր, քյարամյան արգիշտի...

Փաշինյան Նիկոլի վրայից թռնում են

Փաշինյան Նիկոլի վրայից թռնում են

Հունիսի 4, 2020


ՊԵԿ նախագահ Անանյան Դավիթն էլ գնաց: Ժողվարչապետից սա արդեն երրորդ փախուստն է, մինչ այս կամավոր թողել են զբաղեցրած պաշտոնները Օս...

Վանեցյան – բաբաջանյան. հեռանկարային քաղաքական դաշինք

Վանեցյան – բաբաջանյան. հեռանկարային քաղաքական դաշինք

Հունիսի 1, 2020


Վանեցյան Արթուրին Փաշինյան Նիկոլն աշխատանքից հանեց, բայց Վանեցյան Արթուրն ինքն իրեն պաշտոն տվեց՝ Փաշինյան Նիկոլի ինադու: Ինչ-որ...

Արդար, ազնիվ, տուժած և հզոր Վանեցյան Արթուրը

Արդար, ազնիվ, տուժած և հզոր Վանեցյան Արթուրը

Մայիսի 25, 2020


Վանեցյան Արթուրին Փաշինյան Նիկոլի խաչատրյան սասունի գլխավորած ՀՔԾ-ն այսօր կանչել էր հարցաքննության: Գործը վերաբերում է Միքայել ...

Վանեցյան Արթուրի փրկությունը ուղեղի կիրառումն է

Վանեցյան Արթուրի փրկությունը ուղեղի կիրառումն է

Մայիսի 22, 2020


Վանեցյան Արթուրը կուսակցություն է ստեղծում, որոշել է, որ այն պիտի լինի ցենտրիստական, թեպետ չի հասկանում ցենտրիզմ եզրույթի իմաստ...

Փաշինյան Նիկոլը լցրել է տակը

Փաշինյան Նիկոլը լցրել է տակը

Մայիսի 19, 2020


Ըստ Hraparak.am-ի հավաստի տեղեկությունների՝ այս գիշեր Փաշինյան Նիկոլը ՊԵԿ-ում խուճապ է առաջացրել։ Միքայել Մինասյանի «Ստի վերջը»...

Դժբախտ կոնտրաբանդիստ Փաշինյան Նիկոլը

Դժբախտ կոնտրաբանդիստ Փաշինյան Նիկոլը

Մայիսի 19, 2020


Միքայել Մինասյանն այսօր ուշ երեկոյան ցուցադրեց իր «Ստի վերջը» շարքի հինգերորդ սերիան: Ճիշտն ասած, մենք այլ բացահայտում էինք սպա...

Խիարը նորից թարս բուսնեց

Խիարը նորից թարս բուսնեց

Մայիսի 7, 2020


Արդեն երրորդ օրն է, ինչ երկիրը խոսում և զարմանում է Փաշինյան Նիկոլի վերջին մայմունությունից՝ ոմն քյարամյան արգիշտիկի նոր պաշտոն...

Ծանոթացեք, անարգեք և պղծեք՝ տիեզերական խայտառակություն վարդազարյան ռուբո

Ծանոթացեք, անարգեք և պղծեք՝ տիեզերական խայտառակություն վարդազարյան ռուբո

Մարտի 21, 2020


Գագիկ Հարությունյանի և Գևորգ Դանիելյանի հրաժարականներից հետո, երբ Բարձրագույն դատական խորհուրդն ամայացավ, այն ժամանակվա ԱԱԾ տնօ...

ԼԳԲՏ հանրույթի ականավոր ներկայացուցիչը չսիրեց Վանեցյան Արթուրին

ԼԳԲՏ հանրույթի ականավոր ներկայացուցիչը չսիրեց Վանեցյան Արթուրին

Փետրվարի 8, 2020


բաբաջանյան արմանը կտեսնի նախկինների վերադարձը այս կամ այն ձևով, բայց այս անգամ էլ երջանիկ չի լինի: Նրան կտանեն կանանց գաղութ, ո...

Վանեցյան Արթուրն ու դեմենցիան

Վանեցյան Արթուրն ու դեմենցիան

Փետրվարի 7, 2020


Վանեցյան Արթուրը 40 տարեկան երիտասարդ է, ունի անասնաբույծի կրթություն, ըստ իոաննիսյան դանիելի, և գեներալական ուսադիրներ՝ Փաշինյ...

Այլասերված խայտառակությունները վատ կարծիք ունեն անցյալի մասին

Այլասերված խայտառակությունները վատ կարծիք ունեն անցյալի մասին

Փետրվարի 6, 2020


ԱԽՔ կոչվող խայտառակությունն այսօր կառավարությունում լրագրողներին ասել է, թե Վանեցյանը «անցյալի արձագանք է»` անդրադառնալով դիտար...

պողոսյան քրիստինեն ընդդեմ Գագիկ Ծառուկյանին

պողոսյան քրիստինեն ընդդեմ Գագիկ Ծառուկյանին

Հունվարի 29, 2020


Փաշինյան Նիկոլի խմբակցության պողոսյան քրիստինեն որոշել է իր ներդրումն ունենալ երկրի տնտեսական աճի մեջ և նամակ է գրել ՊԵԿ-ին: «Հ...

Վանեցյան-սիմոնյան. Дружба на все времена!

Վանեցյան-սիմոնյան. Дружба на все времена!

Հունվարի 28, 2020


Փաշինյան Նիկոլը Սյունիքում իր արևին բացահայտեց Հրայր Թովմասյանի քծնանքի արվեստը, իսկ հետո, երբ փորձեց ապացուցել, հերթական «փաշի...

Վանեցյանն առաջարկություն է անում ամերիկյան դեսպանին

Վանեցյանն առաջարկություն է անում ամերիկյան դեսպանին

Հունվարի 27, 2020


Վանեցյան Արթուրն առաջարկում է Փաշինյան Նիկոլին հանել աշխատանքից և նոր վարչապետ ընտրել «Իմ քայլը» խմբակցությունից: Այս մտքին Վան...

Ապագա եֆրեյտորի գրառման առիթով

Ապագա եֆրեյտորի գրառման առիթով

Հունվարի 22, 2020


Վանեցյան Արթուրը, ինչպես ասում են Փաշինյան Նիկոլի շրջապատում, որոշել է քաղաքականություն մտնել: Եվ չեն ողջունում դա, ինչ-որ տեղ ...

հակոբյան հրաչը չի սիրում պետական հեղաշրջում

հակոբյան հրաչը չի սիրում պետական հեղաշրջում

Հունվարի 13, 2020


Եթե այսպես շարունակվի, Վանեցյան Արթուրը կդառնա Նոր Հայաստանի գրական առաջին հերոսը, որը պետական հեղաշրջման փորձ է կատարել: Երկրո...

աբաջյան գոհարի մարդը խորհում է Թովմասյանի և Վանեցյանի մասին

աբաջյան գոհարի մարդը խորհում է Թովմասյանի և Վանեցյանի մասին

Հունվարի 13, 2020


աբաջյան գոհարի մարդն օրենքի մարդ է, օրինականությունը նրա համար վեր է ամեն ինչից: «Հրայր Թովմասյանի կամ որևէ այլ անձի երբևէ կատա...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Պրն Էրդողան, siktir!
Սեպտեմբերի 22, 2020


Պրն Էրդողան, siktir!

Պրն Էրդողան, siktir!
Սեպտեմբերի 22, 2020


Պրն Էրդողան, siktir!

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ